Օրվա լրահոսը

«Տիկին Ռիտան մեր ժողովրդի հոգսերով ու լուսավոր ապագայի տեսիլքով ապրող հայ կին էր». Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Սերժ Սարգսյանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Հոգու սփոփանք է մաղթել Սարգսյան ընտանիքին՝ աղոթելով բարեհիշատակ Ռիտա Սարգսյանի հոգու հանգստության ու խաղաղության համար։

«Հայկն ինձ ասում էր՝ սպայի սիրելի լինելն էլ է մասնագիտություն». զոհված կապիտանի նշանած

Ես սովորեցի այդ մասնագիտությունը, իսկ հիմա անմահ հերոսի սիրելի լինելու մասնագիտությունը պետք է սովորեմ

Ucom-ն ընդլայնել է անվճար հասանելիությամբ կրթական կայքերի ցանկը

Կարևորելով Հայաստանի Հանրապետության և Արցախից ՀՀ տեղափոխված միջին և ավագ դասարանների աշակերտների կրթության գործընթացի շարունակականությունը, ինչպես նաև ինտերնետ կապի մատչելիության ապահովումը՝ Ucom ընկերությունն ընդլայնել է U! Կանխավճարային, Ucom Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուս մի շարք սակագնային պլաններում ներառված անսահմանափակ օգտագործման հնարավորությամբ կրթական ռեսուրսների ցանկը։ Մասնավորապես, ԿԳՄՍ նախարարության խնդրանքով նոյեմբերի 21-ից Ucom ընկերության շարժական կապի u1000, u1500,

Տիգրան Քոչարյան. «Պաշտոնյաները պետք է մեղա գան ու սպասեն, թե ով՝ ինչ հոդվածով է դատվելու, ով՝ ինչ հոդվածով ազատվելու է»

Նիկոլը կարող էր չստորագրել, կարող էր երկրորդ հարկից իրեն գցել, կարող էր իր ձեռքերը վնասել, կարող էր հրաժարական տալ… Եթե մարդը չի ուզում մի բան ստորագրել, չի ստորագրում:

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակը՝ հաշվի առնելով հակամարտության գոտում ամբողջական հրադադարի հասնելու համար ռուսական կողմի ջանքերը, ինչպես նաև ռազմական գործողություններից տուժած խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը։

«Զգում ու գիտակցում էի, ինչի համար եմ պայքարում, և հիմա առավել մեծ է վրեժի զգացումը»

Դեռ շատ անելիք ունենք, մեր հայրենի հողերը պետք է հետ վերցնենք ու մեր զոհված հերոսների վրեժը լուծենք։

ՌԴ ՊՆ միջազգային ականազերծման կենտրոնի անձնակազմը Երևանից Ստեփանակերտ է անցնում

Ավտոշարասյան շարքում կան ավտոմոբիլային և հատուկ ինժեներական սարքավորումներ, ներառյալ՝ «Ուրան-6» ռոբոտային համակարգեր

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Վանեցյանի, Բաղդասարյանի, Ավագյանի կալանքը մերժելու վերաբերյալ դատարանի որոշումները. «Ազատություն»

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի վերաբերյալ որոշումը ստանալուց հետո կքննարկեն բողոքարկելու հարցը։

Հայկական զորքերը դուրս են բերվում Քարվաճառից, վաղը այն հանձնվում է Ադրբեջանին

Հայկական զորքն այսօր դուրս է բերվում Քարվաճառից։

ԱՀԿ․ Վարակվելուց հետո Քովիդ 19-ի դեմ իմունիտետը մեկ ամիս է տեւում

Մասնագետները խորհուրդ չեն տալիս թեթեւ դեպքերում հակաբիոտիկներ օգտագործել, քանի որ դրանք կորոնավիրուսի դեմ բուժման ընթացքում չեն աշխատում:

«Կարմիր խաչի» աշխատակիցներն այցելել են ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանում գտնվող գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց

Կողմերի հետ համաձայնեցված որոնողական աշխատանքները տեղի են ունենում ամենօրյա ռեժիմով՝ ընդգրկելով Արցախի սահմանային բոլոր ուղղությունները։

«Թե ինչպես են դավադրաբար հանձնում Արցախը, դա ես եմ տեսել». Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ

«Հետաքննություն արեք ու իմացեք՝ ինչպես ընկավ Չանախչի գյուղը, ինչպես Կարագուլախը, որը հետ էր գրավվել մեր կողմից: Չգիտեմ՝ ինչ էր նշանակում այդ տակտիկական քայլերը, թե թողնում ենք առաջ գան, որ կոտորենք: Թողեցին, թողեցին ու այսօր ունենք այն, ինչ ունենք». Ներսես Պողոսյան

«Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի վախճանումով մեր Եկեղեցին կորցրեց իր նվիրյալ ու քաջակորով սպասավորին». Սրբազանի աճյունը ամփոփվեց Շուշիի հաղթանակին նվիրված խաչքարի հարևանությամբ

Լուսահոգի Սրբազանը իր կարողություններն ու փորձառությունը ծառայեցրեց նաև Սուրբ Էջմիածնի շինությանն ու պայծառությանը՝ հանձնառություններ ստանձնելով Մայր Աթոռի տարբեր հանձնախմբերում և անդամակցելով Գերագույն Հոգևոր Խորհրդին։

Սգո ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար սահմանվել են կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման առանձին կանոններ

Աշխատողների համար եւս սահմանվել են նորմեր՝ նրանց ամենօրյա ջերմաչափման, կորոնավիրուսին բնորոշ ախտանշանների դեպքում ձեռնարկվելիք քայլերի մասով։

«Սեյրան Օհանյանն այն բացառիկ մարդկանցից է, ով հետապնդվում է թե Ադրբեջանի, թե Հայաստանի իշխանությունների կողմից». Տիգրան Քոչարյան

Այսօր «Հենարան» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում անդրադառնալով գեներալ Սեյրան Օհանյանին կալանավորելու՝ Բաքվի դատարանի որոշմանը՝ մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն ասաց. «Սեյրան Օհանյանն այն բացառիկ մարդկանցից է, որը հետապնդվում է թե Ադրբեջանի, թե Հայաստանի իշխանությունների կողմից: Իմ կարծիքով այս օրերին նույնիսկ արժեր կարճել ոչ միայն Սեյրան Օհանյանի, այլ բոլոր այն մարդկանց հետապնդումը Հայաստանում, որոնք արցախյան հաղթանակում մեծ ներդրում

Անձամբ իմ և արմավիրցիների անունից շնորհակալություն եմ հայտնել Վահեին հայրենասիրության այս հրաշալի օրինակի համար. Դավիթ Խուդաթյան

Պատերազմի ծանր օրերին քաղաքի տարբեր հատվածներում ընկույզ էր վաճառում և հավաքված ամբողջ գումարը՝ ավելի քան չորս միլիոն դրամ փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

«Հավերժ փառք քեզ, մահին պարտության մատնող արծիվ մահապարտ»

Արծիվ մահապարտների միությունը խորը վշտով տեղեկացնում է միության հիմնադիր նախագահ, նոյեմբերի 24-ին, ծանր հիվանդությունից մահացել է ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար, Երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբի պետ, Երկրապահ կամավորականների միության հիմնադիր փոխնախագահ, Արցախի հարցերով ՊՆ օգնական, ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտների» ՀՆԳ ընդհանուր հրամանատար, «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ գեներալ-մայոր Աստվածատուր Ավետիքի Պետրոսյանը: Աստվածատուր Ավետիքի Պետրոսյանը ծնվել է

«Եթե ժողովուրդը պահանջի, մենք կհեռանանք, ես պատրաստ եմ կրելու իմ բաժին պատասխանատվությունը». Լեւոն Զաքարյան

Փոխքաղաքապետը համամիտ չէ, որ իշխող ուժը բոլոր ոլորտներում տապալել է

Քննարկման թիրախում՝ Հայաստանի ժողովրդավարական և հակակոռուպցիոն առաջնահերթ բարեփոխումների համատեղ ձեռքբերումներն էին

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակը հիմնադրման պահից սկսած աջակցում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին անկախ վերահսկողության անցկացման եւ կոռուպցիայի կանխարգելման հարցերում, ինչն առանցքային է Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացման համար

ՌԴ դեսպանի խորհրդական Շանինը կարդացել է անհետ կորած զինծառայողների ծնողների նամակն ու հուզվել է՝ խոստանալով այն այսօր հասցնել Մոսկվա

Եթե դու ինձ ոչ մի բան չես տվել, ինչի՞ ես գրել զոհվածների ցուցակի մեջ: Մենակ իմ երեխուն չես վնասել, իմ ընտանիքի անդամներին էլ ես վնասել, բոլորս կիսամարդ ման ենք գալիս, հոգեկան վիճակը խանգարված է, լացակումած ման են գալիս, չես կարողանում մի երեխու հետ խոսալ, աչքերը լցնում է, ես ծնող եմ, ինչի՞ համար: Տվել եմ նորմալ ձեզ երեխա, եթե մի օր ուշացնեի, ռազմականից կմտնեին իմ տուն ու կքանդեին: Որդիս 1,4 տարի ծառայում էր: 55 օր սուտ ու փուչ խոսքեր ենք լսում, ես ՌԴ դեսպանատնից էլ ոչ մի բան չեմ ակնկալում:

«Փորձում են ճնշումներով վախեցնել մարդկանց». խուզարկել են ՀՅԴ ներկայացուցչի տունը

Կասկած ունեին, թե ես պատրաստվում եմ առաջիկայում անօրինական հավաքներ կազմակերպել եւ տվյալներ ունեին, թե իմ բնակարանում դրա համար նախապատրաստված նյութեր կան:

«Ամենածանրը երեկոյան անհետ կորածների ծնողներին կառավարության առջեւ իրենց ողբերգության հետ մենակ մնացած տեսնելն էր». Գեղամ Մանուկյան

Որևէ մեկը չի արձագանքել: Սակայն մեր բժիշկներն ամբողջ տարվա ընթացքում այնքան ծանրաբեռնված են եղել, որ երեւի հասկանալի է: Շատ ավելի առաջնային, շատ ավելի կարեւոր երեւույթներ կան: Մեր վիրավորները, համավարակի հետեւանքով հարյուրավոր հիվանդները… Ավելի լավ է՝ բժիշկները նրանցով զբաղվեն:

Արտյոմը խոցված, այրվող տանկից փրկել է զինակից ընկերոջը. մերօրյա հերոսները. Արտյոմ Առաքելյան

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան գրառումը Արտյոմը խոցված, այրվող տանկից փրկել է զինակից ընկերոջը․․․ Արտյոմ Առաքելյանը ԵՊԲՀ այն սովորողներից է, որի մասին ևս պատերազմի հետևանքով ստիպված ենք խոսել անցյալ ժամանակով։ Ժպտադեմ երիտասարդը ծնվել է 1997 թվականին Երևանում։ Սովորել է Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցում։ 2015 թվականին ընդունվել է

«Եթե պատրաստվում եք մնալ կապիտուլանտ վարչապետի հետնորդներ, մնացե՛ք, եթե ոչ սթափվեք, միացեք մեր ուղերձին». Թեհմինա Վարդանյանը՝ «Իմ քայլի» ավագանու անդամներին

Թեհմինա Վարդանյանի համոզմամբ, «յուրաքանչյուր ծափ տվող, սրտիկող, հեղափոխական գաղափար կրող՝ հողատուի կողմնակից է»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031