Օրվա լրահոսը
Ցնցված եմ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի լուրով. Տիգրան Ավինյան
Զորակցությունս եմ հայտնում Լիբանանի հայությանը, Լիբանանի եղբայրական ժողովրդին ու պետությանը
Երիտասարդ հայուհի է զոհվել Բեյրութի պայթյունի հետևանքով. «Արեւելք»
Հայուհին բուժքույր էր աշխատում և, ըստ լրատվամիջոցների, մնացել է փլված առաստաղի տակ:
Հետհեղափոխական հավելումներ
Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» վեպում հեղափոխականները ձեւակերպում են «նոր պետության» պատվիրանները, որոնց միջոցով ոտքի են հանում ֆերմայի կենդանիներին: Այդ պատվիրաններով բոցավառված բոլոր կենդանիները պայքարի են դուրս գալիս տերերի դեմ եւ, ի վերջո, կարողանում են քշել նրանց: Իշխանափոխությունից հետո հեղափոխական վերնախավը` խոզերը, շարունակում են այդ պատվիրանները քարոզել կենդանիների շրջանում, բայց իրենք այդ պատվիրաններով չեն ցանկանում ապրել, ուզում
Պէյրութի նաւահանգիստի մէջ պատահած հսկայ պայթումին հետեւանքով Անթիլիասի Մայրավանքը եւս կրեց նիւթական մեծ վնասներ
Այսօր յետ միջօրէին Պէյրութի նաւահանգիստի մէջ պատահած հսկայ պայթումին հետեւանքով Անթիլիասի Մայրավանքը եւս կրեց նիւթական մեծ վնասներ: Այսպէս, վնասուեցան Մայր Տաճարի դռները, ջահերը, պատուհանները, նոյնպէս՝ Վեհարանի, հայագիտական ու մանկավարժական կեդրոններու, ինչպէս նաեւ ԿԻԼԻԿԻԱ թանգարանի:
TikTok-ն ունի մինչեւ սեպտեմբերի 15-ը ժամանակ. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». TikTok հավելվածը միշտ էլ մեծ հետաքրքրություն է վայլել, որը սկսվել է դրա կիրառումից անմիջապես հետո: Հիմնական կիրառողները երիտասարդներն են, սակայն շատ մեծ թիվ են կազմում նաեւ երեխաներն ու մեծահասակները: Սակայն չինական ByteDance ընկերությանը պատկանող այս հավելվածը հայտնվել է Թրամփի վարչակազմի ուշադրության կենտրոնում, այլ` ազգային անվտանգության տեսանկյունից: Մինչեւ դրա կիրառությունն ԱՄՆ-ում արգելելու մասին որոշում
Ադրբեջանի նկատմամբ քաղաքական հաղթանակը նույնքան կարևոր է, որքան ռազմական հաղթանակը
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Մինչ աշխարհասփյուռ հայությունն արդարացիորեն կենտրոնացել է անցյալ ամսվա եռօրյա հարձակման ընթացքում Ադրբեջանի նկատմամբ Հայոց բանակի հաջողությունների վրա, քաղաքական հաղթանակը նույնքան կարևոր է: Եթե հաղթում ես պատերազմը, բայց կորցնում խաղաղությունը, ուրեմն շատ բանի չես հասել: Լավագույն լուծումը պատերազմը հաղթելն է, այնուհետև երկարաժամկետ օգուտ քաղելն այդ ռազմական հաջողությունից:
«Ցնցված եմ եղբայրական Լիբանանում տեղի ունեցած մահաբեր պայթյունից». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցնցված եմ եղբայրական Լիբանանում տեղի ունեցած մահաբեր պայթյունից։ Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ։ Իմ զորակցությունը հայտնեցի Արամ վեհափառին, հայ համայնքին, Լիբանանի եղբայրական պետությանը եւ ժողովրդին: Սգում ենք բոլոր զոհերի մահը եւ ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին եւ մտերիմներին։ Կանգնած ենք
Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ վարչական ձերբակալման է ենթարկվել 10 անձ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Վայոց ձորի մարզ գործուղված արագ արձագանքման խումբն այցելել է Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժին: Այցի ընթացքում պարզվել է, որ Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ վարչական ձերբակալման է ենթարկվել 10 անձ: Բացի դրանից, ըստ Ոստիկանության պարզաբանման՝ բերման է ենթարկվել «Լիդիան Արմենիայի» պահնորդական ընկերության թվով 4 աշխատակից՝ խուլիգանության
Ակնարկ. Չափորոշիչներ
Կրթական բարեփոխումներու եւ յատկապէս հայ ժողովուրդի պատմութեան եւ հայ գրականութեան վերաբերող նախագիծը ստեղծած է թէժ մթնոլորտ հայրենիքի մէջ: Կարելի է տեսականօրէն ընդգծել, որ արմատական իշխանափոխութիւնը բոլոր ոլորտներուն մէջ հիմնական փոփոխութիւններու կը ձգտի եւ քաղաքական վարքագիծը առանցքային կը դարձնէ տարբեր մարզերու եւ զանոնք ղեկավարող գերատեսչութիւններու աշխատանքային ծրագիրներուն մէջ: Որեւէ հիմնական փոփոխութիւն տեղի կու տայ բանավէճերու, գաղափարներու,
Վիրավորների թվում է բեյրութահայ լրագրող Համո Մոսկոֆյանը
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թվում է նաև բեյրութահայ լրագրող Համո Մոսկոֆյանը:
Թաղումից հետո լվացվելիս ձեռքերն ընդհանուր սրբիչով չպետք է չորացվեն․ Արսեն Թորոսյանի նոր հրամանը
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր՝ օգոստոսի 4-ին, նոր հրաման է ստորագրել, որով սահմանել է ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով հոգեհանգստի և թաղման արարողությունների կազմակերպման ընթացքում կիրառվող սանիտարական կանոնները: «Հոգեհանգստի և թաղման արարողության համար նախատեսված տարածքում ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող տաք և սառը ջրով, արմկային, ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներով, օճառով,
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը անմիջապէս ուղղուեցաւ վնասուած Պուրճ Համմուտի հայահոծ թաղամասեր
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը երբ իմացաւ Պէյրութի մէջ տեղի ունեցած պայթումին մասին, կը գտնուէր Սուրբ Աստուածածին Վանքին մէջ եւ քանի մը միաբան հայրերու ընկերակցութեամբ անմիջապէս ուղղուեցաւ վնասուած Պուրճ Համմուտի հայահոծ թաղամասեր: Նորին Սրբութունը Պուրճ Համմուտի քաղաքապետին եւ պատասխանատու մարմիններու ներկայացուցիչներուն հետ շրջեցաւ հայահոծ թաղերը, հանդիպում ունեցաւ վիրաւոր հայորդիներու հետ, օրհնեց զանոնք ու բարի ապաքինում
Պայթյունից մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը
ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լիբանանում ՀՀ դեսպանությունը (Լիբանանում Հայաստանի դեսպանություն Embassy of Armenia to Lebanon) կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների և տեղի համայնքային կառույցների ղեկավարների հետ: Հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։ Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝
Բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկվել «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը և շարժման վարչության անդամ, ապրիլյան պատերազմի մասնակից Ռաֆայել Հովհաննիսյանը
Այսօր Ամուլսարի տարածքում անցկացվող խաղաղ հավաքի ժամանակ բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկվել «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը և շարժման վարչության անդամ, ապրիլյան պատերազմի մասնակից Ռաֆայել Հովհաննիսյանը: Բերման ենթարկողների մեջ եղել են քաղաքացիական հագուստով մարդիկ, ովքեր թիրախավորված մոտեցել են շարժման անդամներին և ակնհայտ սադրանքներով ու բռնի գործողությունների կիրառմամբ ձերբակալել են այդ պահին Ամուլսարի
Տարբեր առարկաների ուսուցման միջոցով սովորողի մոտ ձեւավորում են սեր հայրենիքի նկատմամբ, պետական եւ ազգային շահերի գիտակցում. Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ փոխնախարարը գտնում է՝ 12-ամյա կրթությունը պետք է բերի վերաիմաստավորում, ոչ թե տարիների մեխանիկական ավելացում:
Ապացուցված է՝ Արա Մխիթարյանը ծեծի է ենթարկվել խմբի կողմից. փաստաբանը՝ նախկին մարզպետի ցուցմունքի մասին
Մխիթարյանի վիճակը մնում է ծայրահեղ ծանր, դրական փոփոխության դինամիկա չկա. Ռաֆայել Ամիրխանյան
«Կարիք չկար, որ վարչապետն այդ մանրամասների մեջ մտներ». Արա Պապյանը՝ Նիկոլ Փաշինյան-Մարգարիտա Սիմոնյան բանավեճի մասին
«Նիկոլ Փաշինյանը սիրում է հանդես գալա մենակատարի ձեւով: Իր սիրած ժանրը մենախոսությունն է, երկխոսությունը չի, ինքն էլ լուծում է խնդիրներն այնպես, ինչպես տարիներ շարունակ լուծել է»
Բեյրութի պայթյունի հետեւանքով զոհվել է Լիբանանի «Ալ Քաթաիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը
Պայթյունից 15 կմ հեռու գտնվող ՀՀ դեսպանատունը ևս վնասվել է, կոտրվել են բոլոր պատուհանները։ Մահվան դեպքերի մասին դեռևս որևէ տեղեկություն չկա։
«Իսրայելական սեպ» Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում, լուրջ աշխատանք՝ Գերմանիայի ու Սաուդյան Արաբիայի հետ. Թուրքագետի դիտարկումները
«Դիվանագիտական ոլորտում նոր հնարավորություններ են բացվում, այդ թվում նաեւ Բաքվում տեղի ունեցած զանգվածային հանրահավաքների ընդգծված հակահայկական բնույթի եւ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից Մեծամորի ատոմակայանին հարվածելու սպառնալիքի ֆոնին», կարծում է մեր զրուցակիցը՝ թուրքագետ Հայկ Գաբրիելյանը: «Օրինակ, կարելի է փորձել դիվանագիտական հարաբերություններ հաստատել Սաուդյան Արաբիայի հետ, որի հետ մեծ հաշվով, չգիտես ինչու, չունենք դիվանագիտական հարաբերություններ, եւ որին նույնպես
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետ հետևանքով վնասվածքներ են ստացել մեր հայրենակիցները
ՀՀ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բեյրութում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ մանրամասների տեղեկանալու համար կապ եմ հաստատել Լիբանանում ՀՀ ներկայացուցչության հետ։ Տեղեկացա, որ պայթյունի հետևանքով զոհված անձանց թվում այս պահին հայտնի տվյալներով չկան ազգությամբ հայեր, իսկ վիրավորների թվում կան երկու մեր հայրենակիցներ, ովքեր վնասվածքներ են ստացել ապակիների կոտրվելու հետեւանքով։ Շուտափույթ առողջություն
«Գիրքը գաղտնի են պահել, դա դավաճանություն է հայագիտության հանդեպ». Արտակ Մովսիսյանը Լիլիթ Մկրտչյանի հետ քննարկելու բան չունի
Իրենց արած գիրքն է աչքիս առաջ, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է դավաճանություն: Դավաճանություն անող մարդու հետ որեւէ չափորոշիչ չեմ կարող քննարկել
Ռուսաստանը կրկին կարող է մնալ իր իսկ կառուցած «սառցահատի» տակ. իսկ մե՞նք
Ս. թ. օգոստոսի 1-ը՝ պատմական օր էր արաբական աշխարհի համար։ Աբու-Դաբիից ոչ հեռու շահագործման հանձնվեց առաջին ատոմակայանն ահռելի հզորությամբ՝ 5600 ՄՎտ, եւ Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ Մոհամեդ իբն Ռաշիդ ալ Մաքտումն ասաց, որ այս ԱԷԿ-ը, ինչպես նաեւ տիեզերքի հետազոտումը, որով եւս զբաղվում է ԱՄԷ-ն՝ «ուղերձ է աշխարհին, որ արաբներն ունակ են վերսկսելու իրենց ուղին գիտության
«Էս անգամ, արդարադատության նախարարությունից ինչ-որ արտահոսք ա». Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Կներեք, բայց էլի ես եմ։ Բաց տեսքով հրապարակվել են 103 մահվան վկայական։ Էս անգամ, արդարադատության նախարարությունից ինչ-որ արտահոսք ա։ 2019 թվականի փաստաթղթեր են»։
Պէյրութի պայթումը լսուած է մինչեւ Նիկոսիա
«Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան, լրագրող Սագո Արեանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Պէյրութի պայթումը լսուած է մինչեւ Նիկոսիա… Պատկերացուցէք, ինչ ծաւալի պայթում է։ Իսկ գետնի վրայ գտնուող լրագրողներու պատմածով պայթումին եղած վայրին շուրջ, գետինները կան տասնեակ անմեղ մարդոց դիակներ։ Եղածը ոճրագործութիւն է, որուն հետեւանքներուն մասին խօսելու ժամանակը չէ հիմա։ Օրը ցերեկով Պէյրութը եւ ամբողջ աշխարհին առջեւ
Թեև քվեաթերթիկների քանակը 10-ով ավելի է մասնակիցների ցուցակում գրանցվածների թվից, սակայն դա չի ազդում քվեարկության արդյունքների վրա
Հուլիսի 31-ին կայացած ՀՀ դատավորների հերթական ընդհանուր ժողովի օրակարգում էր մի շարք ընտրությունների անցկացումը, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասի և 75-77-րդ հոդվածների դրույթների համաձայն՝ Դատավորների ընդհանուր ժողովը պետք է ընտրեր Սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածու, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ, ձևավորեր Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի, Դատավորների
Լանջիկ համայնքում սոցիալապես անապահով անձանց անուններով տարիներ շարունակ սոցիալական աջակցության գումարներ են ելքագրվել և յուրացվել
Շիրակի մարզի դատախազության կողմից մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ իրականացված պատշաճ և ամենօրյա դատախազական հսկողության շրջանակներում ՀՀ ոստիկանության Անիի բաժնում նախապատրաստվող նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Շիրակի մարզի Լանջիկ համայնքի նախկին ղեկավարը, օժտված լինելով տնօրինելու համայնքի բյուջեի միջոցները, ապահովելու դրանց նպատակային օգտագործումը, ստորագրելու ֆինանսական փաստաթղթերը, համայնքի բյուջեից 2013-2017 թվականների ընթացքում ելքագրել է
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով եւ 213-րդ հոդվածի 3-րդ մասով` Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը»,-նշված է ԱԺ նախագահի հայտարարության մեջ:
«Մաշտոցի պուրակի համար ծավալած քաղաքացիական շարժումը ծառացել է մեր առջեւ»․ Հռիփսիմե Առաքելյան
Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը այսօր՝ օգոստոսի 4-ին, «Հայելի» ակումբի ասուլիսում անդրադարձավ Երեւանի քաղաքապետարանի ՝ Մաշտոցի պուրակում հատված թեղիների մասին հայտարարությանը, ըստ որի, մինչ հատում իրականացնելը, ծառերի վիճակը խորությամբ գնահատվել է։ Քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայր» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանի համոզմամբ, նկատվել են ծառերի արմատային համակարգի սարսափելի կորուստներ, կեղեւի վրա՝ վերքեր ու վնասումներ,
Կրկնայցերը բացահայտում են՝ արդեն դիտարկված տնտեսավարողների զգոնությունը թուլանում է. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների լայնածավալ մշտադիտարկումները հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում արձանագրել են ամենատարբեր խախտումներ, որոնք հայտնաբերվում են արդեն դիտարկված տնտեսավարողների մոտ: Ակնհայտորեն կա մտայնություն, թե մեկ անգամ արդեն ստուգված օբյեկտներ այլևս այցելություն չի լինելու, և թուլանում է զգոնությունը: Այս առումով այսօր Տեսչական մարմնի Երևանի և Կոտայքի մարզային կենտրոնների խստացված համատեղ ստուգայցերը մտահոգիչ պատկեր
Ամուլսարի տարածքում այս պահին լարված իրավիճակ է. կան բերման ենթարկվածներ
«Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչները կոչ են անում Ջերմուկի բնակչության անունից չխոսել


















































