Լրահոս
Օրվա լրահոսը

Թաղումից հետո լվացվելիս ձեռքերն ընդհանուր սրբիչով չպետք է չորացվեն․ Արսեն Թորոսյանի նոր հրամանը

Օգոստոս 04,2020 23:30

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր՝ օգոստոսի 4-ին, նոր հրաման է ստորագրել, որով սահմանել է ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով հոգեհանգստի և թաղման արարողությունների կազմակերպման ընթացքում կիրառվող սանիտարական կանոնները:

«Հոգեհանգստի և թաղման արարողության համար նախատեսված տարածքում ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող տաք և սառը ջրով, արմկային, ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներով, օճառով, դրա անհնարինության դեպքում՝ ձեռքերի ախտահանման համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հաստատված հավելվածի 24-րդ կետի։ Թաղումից հետո լվացվելիս ձեռքերն ընդհանուր սրբիչով չեն չորացվում»։

Նշվում է, որ հոգեհանգստի և թաղման մասնակիցները պետք է անպայման կրեն դիմակ, պահպանեն 1,5 մետր սոցիալական հեռավորություն, ջերմաչափվեն հեռահար կամ անհատական ջերմաչափով և այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31