Օրվա լրահոսը

«Իլհամ Ալիևը տարիներ շարունակ մեղադրվում է մարդու իրավունքների խախտումների, կաշառակերության մեջ». նիդերլանդական մամուլի անդրադարձը

Մնում է հասկանալ՝ արդյոք հաղթանակը իսկապե՞ս օգուտ կբերի ադրբեջանցիներին, որի ղեկավարը վաղուց իր երկրին դուրս է մղել ժողովրդավարական գործընթացներից: Ալիևը Ադրբեջանն է, իսկ Ադրբեջանը՝ Ալիևը:

Մահացել է Ռիտա Սարգսյանը

Նա վարակվել էր կորոնավիրուսով, բուժման համար տեղափոխել էին Գերմանիա, սակայն կյանքը փրկել հնարավոր չի եղել:

«Այս իշխանության մնալու յուրաքանչյուր օրը ավելի մեծ խնդիրներ է ստեղծում այս եւ ապագա սերունդների համար»

Ռուբեն Մելիքյանը գտնում է, որ ռազմական դրության երկարաձգումը բացարձակապես իրավաչափ չէ

Լևոն Բաղդասարյան. «Մանվելը Հայաստանի պատմության մեջ մտավ որպես տարածքներ ազատագրող, պահող, դրանք երկրի նոր տերերին հանձնող զորավար»

Ցավում եմ, որ Մանվել Գրիգորյանի մահը դասական խոշտանգման արդյունք է և ինձ մեղավոր եմ համարում, որ չկարողացա մինչև վերջ օգտակար լինել:

Քանի՞ անգամ Պուտինն ու Նարիշկինը պետք է բաց տեքստեր ասեն Հայաստանի քաղաքական հարթակներին. Վահե Հովհաննիսյան

Եթե հայ ժողովուրդը իր՝ շատ փոքրաթիվ պետական մտածողության շերտի օգնությամբ չարեց այս հետևությունը, ապա աղետն ավելի մեծ ծավալներով է գալու, և ոչ մի խաղաղապահ այլևս չի կարողանալու և չի ուզելու փրկել պետություն ունենալու անընդունակ զանգվածին։

«Մատաղիսի մոտ տարել, տղաներին անտեր թողել էին, կողքից էլ ասել էին՝ այդ ո՞ւր եք գնում, հողը ծախված է». Գագիկ Մելքոնյանը՝ դավաճանության մասին

Գագիկ Մելքոնյանն ասաց՝ մենք գերիներ, դիակներ ունենք, որ դեռ չենք բերել, հուղարկավորել և կարծիք հայտնեց՝ գոնե այնքան պիտի մարդ լինեին, որ համբերեին, այս ամենը վերջանար, մեր զոհերին բերեինք, հուղարկավորեինք, հետո իշխանափոխություն պահանջեին:

Գիտնականները Իտալիայի իշխանություններին կոչ են արել համագործակցել միջազգային հանրության հետ՝ հասնելու Արցախում հայերի ապրելու իրավունքը ճանաչող քաղաքական լուծման

Միջամտել, որպեսզի կանխվի հակամարտության ընթացքում նվաճված տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացումը, ինչպես տեղի է ունեցել Նախիջևանում

«Հավատում ենք, որ պիտի կարողանանք մեր երազների հայրենիքը կերտել մեր քաջարի զավակների հավատքով ու աննկուն ոգով». Ամենայն Հայոց Կաթողիկոս

«Այս ցավի, տրտմության ապրումները մենք վերածելու ենք ձեռքբերումների ու հաղթանակի ապրումների»

Արա Այվազյանը Լիտվայի արտգործնախարարին ներկայացրեց պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը՝ ընդգծելով միջազգային հանրության պատշաճ արձագանքի կարևորությունը

Երկուստեք համոզմունք հայտնվեց, որ փոխադարձ ջանքերի գործադրմամբ հայ-լիտվական հարաբերություններում առկա ներուժը կարող է լիարժեքորեն իրացվել

«Դարձել են Ալիեւի ոտքի շոր». քաղաքացիները շարունակում են պահանջել Փաշինյանի հրաժարականը

Դեմիրճյան-Բաղրամյան, Պռոշյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկներում քաղաքացիներին բերման են ենթարկում

Այսպիսի աղաղակող խախտումը դառնում է հիմնավոր պատճառ՝ պահանջելու, որ հայկական կողմից տարածքային զիջումների վերաբերյալ կետերի կիրարկումը պետք է առկախել. «Քաղաքացու որոշում»

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը նոյեմբերի 17-ի իր հայտարարությամբ արձանագրել է, որ նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ավտոճանապարհից անհետացել են ՀՀ և ԱՀ քաղաքացիներ, որոնք ինչպես պարզ է դարձել հետագայում՝ գերեվարվել են ադրբեջանական ուժերի կողմից։ Խաղաղ քաղաքացիների գերեվարմամբ Ադրբեջանը հաջորդ օրն իսկ խախտել է հրադադարի հաստատման քաղաքական պայմանավորվածությունը։ Պայմանավորվածությամբ նախատեսվում էր քաղաքացիական անձանց ու բեռների անվտանգ տեղաշարժի

Ձեռնարկվել և ձեռնարկվելու են օրենքով սահմանված բոլոր միջոցները հանրապետությունում իրավակարգն ապահովելու ուղղությամբ. դատախազություն

Միաժամանակ, ՀՀ քաղաքացիներից ակնկալում ենք ողջախոհ և օրինապահ վարքագիծ՝ մեր երկրի ներքին կայունությունն ու անվտանգությունն ապահովելու, ռազմական դրության իրավիճակում օրհասական կարևորություն ունեցող արտաքին վտանգների, մարտահրավերների առջև հանրային խոցելիությունը բացառելու, այդ ուղղությամբ իրականացվող պետական բարդ ու դժվարին աշխատանքների արդյունավետությանը նպաստելու քաղաքացիական պետականամետ գիտակցմամբ:

ՀՀ պետական պարգևներով պաշտպանության նախարարության զինծառայողներ են պարգևատրել 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին

Անդրադարձ է եղել ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներին. Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավարի, ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներին և դրանով պայմանավորված՝ Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակին: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ: Հանդիպմանն անդրադարձ է

Անհնազանդության ցույցեր. բերման ենթարկվեցին Արա Սաղաթելյանը, Տիգրան Աբրահամյանն ու Հրանտ Մելիք-Շահնազարյանը

Արա Սաղաթելյանը կոչ արեց դուրս գալ փողոց եւ հասնել նրան, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա

Եթե ՀՀ Առաջին նախագահը խոսի, իր սովորության համաձայն, չի կարող չբացահայտել հայ ժողովրդին պատճառված աղետի վերաբերյալ ողջ ճշմարտությունը. Արման Մուսինյան

Պահի հրամայականը Հայաստանի և Արցախի ներքաղաքական իրավիճակի կայունացումն է, որի համար պատասխանատու են թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը»:

Վաղարշակ Հարությունյանը՝ պաշտպանության նախարար

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նախարար Հարությունյանին՝ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:

Անդրանիկ Փիլոյանը՝ արտակարգ իրավիճակների նախարար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՆԴՐԱՆԻԿ ՓԻԼՈՅԱՆԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Անդրանիկ ՓԻԼՈՅԱՆԻՆ նշանակել արտակարգ իրավիճակների նախարար: 2020-11-20 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն

«Սամվել Բաբայանի դերակատարության վերաբերյալ հարցերն ուղղեք Ջալալ Հարությունյանին եւ Միքայել Արզումանյանին»

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների հետ ստորագրած հայտարարությունից հետո, Արցախի ԱԱԽ նախագահ Սամվել Բաբայանը հայտարարեց, որ ինքը որեւէ պայմանավորվածության մասին տեղյակ չի եղել: Ապա, իմանալով, անհամաձայնություն է հայտնել եւ շտապել է Երեւան «իշխանություններին օրհասական դավաճանությունից ետ պահելու համար, սակայն չի հաջողել»: Օրեր առաջ, սակայն, համացանցում հայտնվեց ԱՀ անվտանգության խորհրդի

Իմ գործունեության որևէ ամփոփում տեղին չէ այսօր, որովհետև ակամայից այդ ամփոփումը դարձավ Արցախյան երկրորդ պատերազմը. Դավիթ Տոնոյան

Այս պահին պաշտոնավարումս դադարեցնելը կրկնակի դժվար է, քանզի սովորություն չունեմ հեշտ ու ընդունված ճանապարհը բռնելով խուսափելու բարդ իրադրության մեջ հայտնվելուց, եթե նժարին պետությանն ու ժողովրդին ծառայել-չծառայելն է դրված: Նույն սկզբունքով եմ առաջնորդվել նաև 2018 թվականի գարնանը: Բայց ստեղծված իրավիճակը կարիք ունի լիցքաթափման: Եվ ուզում եմ, որ իմ հեռանալն ընկալվի այդ տրամաբանության մեջ:

«Իմ քայլի» առողջ մասը պետք է չանի այն սխալը, որն արեց ՀՀԿ-ն՝ 2018թ.-ի մայիսի 8-ին». Լարիսա Ալավերդյան

Այս իշխանափոխության հենց գլխավոր նպատակն էր այս պիղծ պայմանագիրը կնքելն ու Արցախը հանձնելը՝ մաս-մաս կամ այլ կերպ

Մեսրոպ Առաքելյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՄԵՍՐՈՊ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Մեսրոպ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: 2020-11-20 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Անթույլատրելի է Ամարասը «սկուտեղի վրա» հակառակորդին մատուցելը». Արցախի ԿԳՄ նախարարի խորհրդական

Ամեն օր մեզ համար վատ իմաստով «անակնկալներ» են լինում, հստակ չեմ կարող մեկնաբանել Ամարասի ճակատագրի հարցը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031