Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկվել «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը և շարժման վարչության անդամ, ապրիլյան պատերազմի մասնակից Ռաֆայել Հովհաննիսյանը

Օգոստոս 04,2020 23:15

Այսօր Ամուլսարի տարածքում անցկացվող խաղաղ հավաքի ժամանակ բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկվել «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը և շարժման վարչության անդամ, ապրիլյան պատերազմի մասնակից Ռաֆայել Հովհաննիսյանը:

Բերման ենթարկողների մեջ եղել են քաղաքացիական հագուստով մարդիկ, ովքեր թիրախավորված մոտեցել են շարժման անդամներին և ակնհայտ սադրանքներով ու բռնի գործողությունների կիրառմամբ ձերբակալել են այդ պահին Ամուլսարի տարածքում խաղաղ ցույց իրականացնող շարժման անդամներին:

Մենք արձանագրում ենք, որ «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման անդամներին բերման ենթարկելու գործողություններում դրսևորվել է անհամաչափ և ակնհայտ բռնի ուժ, ինչի առնչությամբ մեր մտահոգություն ենք հայտնում և իշխանություններից պահանջում ենք անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ՝ շարժման մասնակիցներին ազատ արձակելու և ոտնահարված իրավունքներն անհապաղ վերականգնելու համար:

«Կանաչ ապագա» բնապահպանական շարժում 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31