Օրվա լրահոսը

Արձանագրվել է 27 ՃՏՊ, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 39-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2020 թ. հունվարի 1-ից 4-ը հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, իսկ 39-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր ճանապարհատրանսպորտային 56 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել էր, իսկ 113-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ 2020 թ. հունվարի

«Կարող է Գյումրին պարոն Փաշինյանի համար ոչ միայն Բևեռլի հիլզ, այլև Դուբայ Մարինա, Մանհեթեն կամ Հինգերորդ ավենյու լինել, բայց այն, ինչ կա հիմա Գյումրիում, նրա հետ շատ քիչ կապ ունի». Գագիկ Համբարյան

Քաղաքագետը բարոյական չի համարում այն, որ հիմա Փաշինյանն ու իր կառավարության անդամներն օգտվում են Գյումրիի ճանապարհաշինական ծրագրի դափնիներից, սակայն դրա հետ ոչ մի կապ չունեն:

Ծրագրի նպատակն է արտերկրում ապրող և ՀՀ քաղաքացիություն չունեցող հայ երիտասարդներին կապել հայրենիքի հետ՝ բանակի միջոցով

Նոր տարին ցանկանում եմ սկսել լավ լուրերով։ Վերջին երեք տարիների ընթացքում մեր ԱրԱր հիմնադրամը, Պաշտպանության նախարարության հետ համատեղ, կազմակերպում է սփյուռքահայ երիտասարդների ամենամյա ռազմամարզական հավաքներ։ Ծրագիրը կոչվում է Մարար, և նրա նպատակն է արտերկրում ապրող, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող հայ երիտասարդներին կապել հայրենիքի հետ՝ բանակի միջոցով։ Նախկինում այս գաղափարը կարող էր տարօրինակ թվալ, քանի

Ծեծի է ենթարկվել դերասան Հովհաննես Ազոյանը. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 3-ին, Երևանում ծեծի է ենթարկվել ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանը: Ժամը 04:00-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Դար 21» հեռուստաընկերության մոտ, դերասանը ծեծի է ենթարկվել Երևանի բնակիչ, 31-ամյա Լևոն Ղարիբյանի կողմից: Հ. Ազոյանը կատարվածի մասին բացատրություն է տվել և հայտնել, որ ինքն աշխատում է «Ոսկեվազ Վայն Թայմ» ՍՊԸ տնօրեն: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում Հունվարի 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում Հունվարի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, «Զանգեր» կոչվող հատվածում, Կոտայքի մարզի

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան մոտ 60 մ գլորվել է ձորը

Հունվարի 3-ին, ժամը 22:55-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մհեր Խ., ծնված 1989 թ.) մոտ 60 մ գլորվել է

47–ամյա հայրը, որը ՀՀ ՊՆ ծառայող է, և նրա 16-ամյա տղան, որը քոլեջի ուսանող է, դանակահարված տեղափոխվել են հիվանդանոցներ. shamshyan.com

Երեկ՝ հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23: 25-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, հերթական ահազանգն է ստացվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որ «վերջույթների շրջանում կտրած-ծակած վերք»

ՊՆ-ում ԶՈւ ղեկավար կազմի խորհրդակցություն է անցկացվել

Տոնական օրերին Զինված ուժերում զգոնությունը պահպանելու, ինչպես նաև մարտական հերթապահության կազմակերպման հարցերը քննարկելու նպատակով Պաշտպանության նախարարությունում ԶՈւ ղեկավար կազմի խորհրդակցություն է անցկացվել։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև Մերձավորարևելյան տարածաշրջանում վերջին օրերին ստեղծված իրավիճակը, այս ուղղությամբ տրվել են հատուկ ցուցումներ։ Ընդհանուր առմամբ հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում օպերատիվ իրավիճակը գնահատվում է կայուն։ ՀՀ

Հյուսիսային Օսեթիայի քաղաքացու КамАЗ-ն ու Երևանի բնակչի Mazda-ն բախվել են. shamshyan.com

Դեկտեմբերի 31-ին, ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության քաղաքացի, 40-ամյա Բորիս Բիցաևի վարած КамАЗ մակնիշի AA 3674.07 համարանիշի կցորդիչով և Երևանի բնակիչ, 38-ամյա Կարեն Հարությունյանի վարած Mazda մակնիշի 35 DT 042 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mazda-ի վարորդ Կ. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել

Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին

Հունվարի 3-ին, ժամը 22:35-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Այգավան 35» ենթակայանին հարակից տարածքում «BMW 525» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ՝ Նարեկ Մ., ծնված 1997

Սպիտակ-Երևան ավտոճանապարհին «Mercedes C 240» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. Վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է

Հունվարի 3-ին, ժամը 21։38-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզում՝ Սպիտակի ոլորաններից դեպի Ջրաշեն գյուղ տանող ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի մոտ 13-րդ կմ-ին «Mercedes C 240» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մելիք Խ.,

«Վաղուց արդեն վարչապետի բառապաշարին ուշադրություն չեմ դարձնում». Գևորգ Գորգիսյանը՝ Նիկոլ Փաշինյանի «աղմուկ բարձրացնելու» հետ կապված որակման մասին

Ըստ Գևորգ Գորգիսյանի՝ վարչապետի պարզաբանումը ժամկետային զինծառայողների պարգևավճարների հետ կապված մտահոգությունները չի փարատում:

Հրդեհ Վանաձորում

Հունվարի 3-ին, ժամը 18։45-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցի վերջնամասում այրվում է բնակելի տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ներսիսյան փողոցի տներից մեկի տանիքում և հարակից գտնվող ինքնաշեն խորդանոցում (մոտ 15 քմ)։ Հրդեհը

Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի մարզի ավտոճանապարհներին և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է

Նիդերլանդների կառավարությունը Հայաստանը ներառել է ապահով երկրների ցանկում

Նիդերլանդների կառավարությունը Հայաստանը ներառել է ճամփորդության համար ապահով երկրների ցանկում, ինչը նոր հնարավորություններ է ընձեռում նիդերլանդացի զբոսաշրջիկների՝ Հայաստան այցելությունները խթանելու համար։ Ապահով երկրների ցանկը կազմվում է Նիդերլանդների արտգործնախարարության, արդարադատության և անվտանգության նախարարության, ինչպես նաև այլ գերատեսչությունների հետազոտությունների և գնահատականների հիման վրա։ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ https://www.facebook.com/armembhague/posts/514217336115477?__xts__[0]=68.ARC4G_MbyJ6mXc8OSUuDDo-FnzjJAYWRl7PUCTDY2PrGr3X-iDsRk6TmjPREagFWMcsaiOHpEtAZlzuVIJKJ9cOSMF0r-F0aybRUEpMhHL7WFw41ZDup-Rh3wh1e-yTswjWw04vIq3cIgCRPZ0xsMhoZH7FP-oXEb-7U-iUesJ2pgqazw3h8q6ErHTBf9u69Zkb_87I1nlZCIbXeMFFocTnj2xsQ-xx2JN_SNHTK1eF_IhbeVwOUK22lN8qPMfBxIEmrtiXIIMA9gMVDIYcGXUwvMZGkUXQQabXEdf4zKzGPdaM9l4Obeuw88dXpDcMpwIbpycw8RvDXvOTKSTNOjIA&__tn__=-R

Վրեժի լուծումը արժանապատվության խնդիր է Իրանի պետության, ժողովրդի համար․ Արշավիր Ղարամյան

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման՝ «Ղոդս»-ի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը հանգեցնելու է տարածաշրջանում լարվածության աճի: Սոլեյմանիի սպանությունը ավանտյուրա է ընդդեմ տարածաշրջանում կայունության պահպանմանը և ահաբեկչության դեմ տարվող պայքարին: Սոլեյմանին հավատարմորեն, անմնացորդ ծառայել է իր երկրի և ժողովրդի շահերին, հետևաբար վրեժի լուծումը արժանապատվության խնդիր է Իրանի պետության, ժողովրդի, զինվորականության և հատկապես հետախուզական ու հատուկ

Կարեն Խաչանովը Ավստրալիայում հաղթել է իտալացի Ստեֆանո Տրավալյուին

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Ավստրալիայի Պերտ քաղաքում մեկնարկած ATP Cup-ի խմբային մրցաշարի Ռուսաստան-Իտալիաում մրցամարտում 7:5, 6:3 հաշվով հաղթել է Ստեֆանո Տրավալյուին: Այնուհետեւ Խաչանովի թիմակից Դանիիլ Մեդվեդեւը առավելության է հասել Ֆաբիո Ֆոնյինիի նկատմամբ՝ 1:6, 6:1, 6:3` ապահովելով  ընդհանուր հաղթանակը՝ անկախ զուգախաղերի արդյունքից: ATP Cup-ին մասնակցում է 24 թիմ: Մրցաշարի մրցանակային գումարը $ 15 միլիոն է:

Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը․ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Բաղդադում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ

Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաև մարդկային զոհերի: Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից: Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության:  

Համոզված ենք, որ այդ կորուստը առավել կմիավորի հայրենիքի ազատագրության համար պայքարող ժողովուրդներին․ Վիտալի Բալասանյանի գրասենյակ

ԱՄՆ զինված ուժերը սույն թվականի հունվարի 2-ին օդային հարվածներ են հասցրել Բաղդադի օդանավակայանին՝ խոցելով մի շարք թիրախներ, այդ թվում նաև ավտոմեքենա, որում գտնվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին։ Նա զոհվել է։ Պենտագոնում հայտարարել են, որ հարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով։ Օդային այդ հարձակումից օրեր

Մերձավորարևելյան տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների կապացությամբ ԱԳ նախարարը խորհրդակցություն է հրավիրել․ Աննա Նաղդալյան

Մերձավորարևելյան տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների կապացությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խորհրդակցություն էր հրավիրել, որին մասնակցում էին նաև տարածաշրջանում հավատարմագրված ՀՀ դեսպանները: Աննա ՆԱՂԴԱԼՅԱՆ  ՀՀ ԱԳՆ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10156437577297434

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ  Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց: Տիգրանաշենի ոլորանների վերին հատվածը դժվարանցանելի է: Երևանում, Վարդենյաց լեռնանցքում, Տիգրանաշենի ոլորաններում, Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան, Հրազդան,

Ահաբեկչություն Փարիզի արվարձանում. Անցորդների վրա հարձակում գործած անձը բացականչել է. «Ալլահու Ակբար»

Միջազգային լրատվամիջոցները հրատապ տեղեկություններ են հայտնում Փարիզի` Վիլժուիֆ արվարձանից, որտեղ դանակով զինված մարդը հարձակվել է անցորդների վրա: Հարձակման արդյունքում, ըստ տարբեր տեղեկությունների՝ մեկ մարդ մահացել է, երկուսը վիրավորվել են: Ինքը՝ հարձակում գործած մարդը, սպանվել է ոստիկանական ուժերի կրակահերթի արդյունքում: Ըստ RTL ռադիոկայանի՝ որոշ ականատեսներ հայտնել են, որ հարձակում գործած մարդը բացականչել է՝ «Ալլահու Ակբար»:

Բոստանջյանն ասում է, որ հավասարակշռությունից դուրս է գալիս՝ լիքը խնդիրներ կան, իշխանությունները մտածում են «զուգընկերոջ իրավունքների» մասին

«Բռնությունը որպես այդպիսին գլուխ հանած չէր ՀՀ-ում». Վարդան Բոստանջյանը մտահոգված է, թե նոր իշխանության օրոք ընտանեկան արժեքների դեմ քայլեր են արվում. «Նման իրավական ակտերի մուտքը նշանակում է, որ աստիճանաբար աննկատ ձեւով մենք գնում ենք դեֆորմացման՝ մեր ընտանիքիների, հասարակության դեֆորմացման»:

Հայտնաբերվել է 27-ամյա հետիոտնին վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած՝ Nissan-ի 45-ամյա վարորդը. shamshyan.com

Երեկ՝ հունվարի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում, Վաղաշեն գյուղի գյուղամիջյան ճանապարհին, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն, նույն գյուղի բնակիչ, 27-ամյա Տարոն Ղազարյանին և նրան թողնելով անօգնական, դիմել փախուստի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն: Մինչ բժիշկները պայքարում էին

Հաբեթնակ Կուրղինյան. «Օլիմպիական վարկանիշ նվաճելը դժվարացել է, բայց ամեն բան անելու ենք»

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը «Հայաստանի 10 լավագույն մարզիկներ 2019» մրցույթի քվեարկության ժամանակ Aravot.am-ի հետ զրուցել էր անցած մրցաշրջանի եւ 2020 թվականի անելիքների մասին: -Մրցաշրջան 2019-ը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականների համար արդյունքների տեսանկյունից, կարծես, այնքան էլ հաջող չդասավորվեց: Համաձա՞յն եք այս ձեւակերպման հետ: -Շնորհակալ եմ, որ դուք մեր հնարավորություններն

«Ես երեկ իմացա, որ ուսուցիչները եւս պարգեւավճար են ստացել աշխատավարձի 70 տոկոսի չափով». Հովիկ Աղազարյանը՝ իր ու մյուս պաշտոնյաների պարգեւատրման մասին

Մենք հետաքրքրվեցինք, թե անցյալ տարվա ընթացքում որքան պարգեւատրում է ստացել,նա պատասխանեց, որ 1 մլն-ից ավելի ու իր պարգեւատրումը այնքան է եղել, որքան մյուս պատգամավորների, որեւէ տարբերություն չի դրվել, հավասարաչափ պարգեւատրվել են՝ աշխատավարձի 30 տոկոսի չափով:

Թավրիզն՝ այս պահին

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում Թավրիզից նկարներ է հրապարակել, որտեղ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության սգո երթն է ընթանում:

Նիկոլ Փաշինյանի խորհուրդը՝ «տնայնագործ գեոպոլիտիկներին». «Հանգիստ նստեք տեղներդ»

Հայաստանի Հանրապետությունում կան ինստիտուտներ, ովքեր ի վիճակի են հետեւել իրավիճակին, վերլուծել զարգացումները, անհրաժեշտության դեպքում իրականացնել իրավիճակից բխող քայլեր եւ անհրաժեշտ բոլոր հանձնարարականները տրված են: Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ քաղաքացին եւ մեր երկրում գտնվող մեծաթիվ զբոսաշրջիկներն ապրում են բնականոն կյանքով: Իսկ տնայնագործ գեոպոլիտիկներին, ովքեր ուզում են խուճապ տարածել, մի խորհուրդ կտամ՝ հանգիստ նստեք տեղներդ: ՀՀ վարչապետ Նիկոլ

2019-ի 11 ամիսներին 4 մլրդ 300 մլն դրամի չափ գումար է վերականգնվել բյուջե. Սասուն Խաչատրյան. «Ազատություն»

2019 թվականի 11 ամիսների տվյալներով 4 միլիարդ 300 միլիոն դրամի չափ գումար է վերականգնվել բյուջե, խոսքը կանխիկ գումարով վերականգնման մասին է: Այս մասին «Ազատության» հետ հարցազրույցում ասաց Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ ընդգծելով՝ սա աննախադեպ մեծ թիվ է: «Ազատություն». – Ֆինանսական առումով, ես գիտեմ, որ սովորաբար բյուջե որոշակի գումարներ են վերականգնվում տարբեր քրեական

Լրահոս

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30