Օրվա լրահոսը

Գերության մեջ հայտնված զինծառայողի ընտանիքը կշարունակի ստանալ սահմանված գումարը. ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը

Քանի դեռ չկա քրեական գործ, որ զինծառայողի գործողությունների իրավաչափությունը կասկածի տակ է, ընտանիքը շարունակում է ստանալ գումարը

«Այս փուլում էլ ձգտելու ենք անել անհնարինը». վարչապետը ներկայացրել է ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանին

«Դիվանագիտական բանակը, կենտրոնական ապարատը և մեր դիվանագտական առաքելությունները շարունակելու են առավելագույնս օգտագործել մեր ներուժը»

«Ո՞նց կարող ենք ասել, թե Շուշին գտնվում էր մեր վերահսկողության տակ, եթե 80 տոկոսը ադրբեջանցի է, հետեւաբար քաղաքապետը ադրբեջանցի է». Եղոյանը հակադարձում է Պուտինին

Սա նույնիսկ սուվերեն միջանցք էլ չի, կհիշեք դրա գաղափարը նախորդ 20 տարի առաջվա բանակցություններից: Սա սուվերեն միջանցք չի, մեր տարածքն է, ոչ մի սանտիմետր հողի սուվերենություն չի զիջվել այդ հատվածում՝ ՀՀ Սյունիքի մարզից, ընդամենը տրվել է թույլտվություն անցնել մեր տարածքով իրենց քաղաքացիական բեռների:

Ինչպես կանխել Արցախի հայաթափումը

Կամ ինչպես տնտեսական ռեսուրսներ եւ խթաններ որոնել Արցախի ակտիվ վերաբնակեցման խնդիրը լուծելու համար Պատերազմի արհավիրքներով անցած եւ Երեւանում ապաստան գտած արցախցու դիմաց հիմա արդեն դժվար է դնել հետդարձի ճամփան բռնելու պարտադրանքը: Չես կարող մեղադրել Արցախ վերադառնալ հրաժարվող հայ մարդուն, որի երկրորդ սերունդն է արդեն անցնում պատերազմի միջով` դրան զուգահեռ մշտապես ականատեսը լինելով երեւանյան ապահով կյանքին:

Դատախազները չեն ներկայանում դատական նիստերին․ ահազանգ ՔԿՀ–ներից

Պաշտոնական հարցում ենք ուղարկել նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն

Աջակցին հրապարակ գործուղողները չէին բացատրել, որ Հադրութը Ադրբեջանի վերահսկողության տակ է և հիմա նրա եղբորորդին, ինչպես ինքն էր պնդում, չի կարող այդտեղ կռվել. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը Նիկոլականների այսօրվա մտքի գոհարները (կոլաժ) Վարչապետի աթոռին մխրճվածն, ով օրեր առաջ իրեն քննադատողներին և իր ցանկությունները չկատարողներին սպառնում էր առաջնագծից իջնող զինվորականներով, այսօր այդ նույն «զինվոր»-աջակիցներին ընդունեց կառավարության շենքի դիմաց… Որպեսզի պատկերացնեք, թե ինչ մակարդակի և ինչ մտածելակերպի զանգված էր հավաքվել Հանրապետության հրապարակում, տեղադրում եմ դրանց մտքի գոհարներից կազմված կոլաժ…

«Շուշին գրավեցին, ոչ թե հանձնեցինք». Լենա Նազարյանը ներկայացնում է պատմությունը, թե ինչ են առաջարկել հոկտեմբերի 19-ին, որ Փաշինյանը մերժել է

Մտածել ենք, որ կունենանք ռազմական հաջողություն, նաեւ բեկում, որովհետեւ գիտեք, Շուշին բերդաքաղաք է ու մտածել է ռազմաքաղաքական ղեկավարությունը, որ այդ հատվածում մենք կկարողանանք ունենալ ռազմական հաջողություն: Դա տեղի չի ունեցել ու այդ հայտարարությունը հնարավոր է եղել ընդունել միայն Շուշիի անկման կեսին, որովհետեւ այդ պահից սկսած այլեւս պարզ էր,որ հնարավոր չի լինելու ունենալ ռազմական հաջողություն ու այդ պահից սկսած՝ յուրաքանչյուր հաջորդ զոհ հնարավորություն չէր ունենալու լուծել ռազմական խնդիր: Միայն այդ պայմաններում հնարավոր եղավ այդ հայտարարության ստորագրումը:

Ապագա բժիշկը զոհվել է պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, տանկ խոցելուց հետո. Մերօրյա հերոսները. Դավիթ Բադալյան

«Փամփուշտը մտել է սրտը: Ընկերները տեսել են նրան արդեն գետնին ընկած, նա հասցրել է չորս բառ ասել՝ «Մենակ եղբորս բան չլինի»»

«Ծանրաբեռնվածությունը կրկնակի էր. մի կողմից Covid-ն էր, մյուս կողմից` պատերազմը»

Ասում է Բժշկական համալսարանում սովորող եւ այս բախտորոշ շրջանում վիրավորների կողքին անցկացրած Տիգրան Ալեքսանյանը: Կյանքն ամենատարբեր մարտահրավերներով է ներկայանում մարդուն, իսկ եթե մարդու ներսը ուժեղ եւ անվեհեր է, ապա ցանկացածին դիմակայում է, լավագույն դեպքում` դարձնում մի ուղի եւ շարունակում։ Իմ զրուցակիցը զուսպ եւ նպատակասլաց մի երիտասարդ է, որը սովորում է Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում։

Երթևեկությունը դեպի Արցախ թույլատրվում է և Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով և Գորիս-Բերձոր-Շուշի հատվածով

Ի դեպ, այս ճանապարհով թույլատրվում է միայն քաղաքացիական բնակչությանը: Համազգեստով կամ զենքով՝ հակացուցված է:

Պատերազմը ամբողջական տեսքով վեր հանեց այն, որ Փաշինյանն իր թիմով պարզապես ունակ չէ կառավարել երկիրը. «Փաստ»

Մեր հանրությունը ոչ վեց ամսում, ոչ վեց տարում չի կարող մոռանալ 5000 զոհերին, ահռելի տարածքային կորուստները և, ընդհանրապես այն ամենը, ինչի արդյունքում այսպես վտանգվեց մեր Հայրենիքը:

Ո՞ւր է Ալեն Սիմոնյանը. Լենա Նազարյանը վստահեցնում է, որ նա առողջական խնդիրներ ունի

Այսօր Aravot.am-ը ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանից հետաքրքրվեց՝ որտե՞ղ է իր գործընկեր Ալեն Սիմոնյանը: Վերջին օրերին նա Ազգային ժողովում, քաղաքական դաշտում չի երեւում, անգամ ներկա չէր երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին, երբ ԱԺ էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու արդեն ֆեյսբուքում տարատեսակ լուրեր են պտտվում, որ նա տեղեկատվություն է տրամադրել Ռուսաստանին, հիմա ՌԴ դեսպանատան համարներով է շրջում, Ռուսաստանի

«Հայը հայի տուն է թալանում, անիշխանության վիճակ է». տարհանման ճամփեքին. «Հրապարակ»

«Գողությունը մեր հայերի ձեռքի աշխատանքն է, մի այլ կարգի գողություն»

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1520 նոր դեպք, արձանագրվել է մահվան 31 դեպք

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 478 է:

Անդրանիկ Քոչարյանը անում է քայլեր, որոնք իրական վտանգ են պարունակում և շատ լուրջ մտահոգություն առաջացնում. ՊՆ

Պաշտպանության նախարարությունը դիտարկում է Անդրանիկ Քոչարյանի՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի կարգավիճակում պաշտոնավարման նպատակահարմարությունը քննարկելու խնդրանքով ԱԺ նախագահին, ինչպես նաև ակնհայտ վիրավորանք պարունակող հրապարակային հայտարարությունների հարցով ԱԺ էթիկայի հանձնաժողովին դիմելու հնարավորությունը

Վարդան Բոստանջյան. «Գործ ունենք պարտված, բոլոր հնարավորություններից զուրկ իշխանության հետ. դրական հեռանկարը բացառված է». «Փաստ»

«Այս կառավարությունը, մեծ հաշվով, լրջություն, հետևողականություն ու արհեստավարժ մոտեցում չունի»

Այլ շրջաններից ԼՂ օտարերկրյա զինվորականների ներգրավումը կայունության նշան չի համարվում. ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ. «Ամերիկայի ձայն»

«Մենք դեռ հստակ չգիտենք, թե ինչ համաձայնագիր են մշակել ռուսները, և դա այն է, ինչին մենք ներգրավվում ենք»

Ռուսաստանն ու Թուրքիան արցախյան գոտում մտնում են «գոլ պատերազմի» մի փուլ, երբ ուժեր են կուտակելու և սպասելու են հարմար պահի. «Ժամանակ»

Սպասելու են դիմացինի թուլանալուն՝ ռազմական և ռազմավարական նշանակության խնդիրներ լուծելու համար:

Հասարակության պառակտման պատմությունը

Այն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, ըստ էության, անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական խնդիրներին, դա, իհարկե, լավ նշան չի: Բայց պարզ է, որ իշխանության անհեռատես քաղաքականության պատճառով մենք ունեցանք աղետալի պարտություն, եւ այդ պահին միակ փրկությունն էր ռուս խաղաղապահների մուտքը, որի հետեւանքով մենք զիջեցինք մեր ինքնիշխանության զգալի մասը: Ահա թե ինչու Պուտինը «տեղ ունի» այդպես խոսելու:

«Եռագույն գուլպա, գալստուկ, պաչիկ, սելֆի, փուչիկ, բանտիկը» միջազգային քաղաքականության մեջ հարց չեն լուծում (ինչպես և չլուծեցին)». Սուրեն Սարգսյան

Հիմա հարց: Մենք ունեցե՞լ ենք մշակված արտաքին քաղաքականություն և ճկուն դիվանագիտություն կամ անվտանգության ռազմավարություն

Մահացել է Մանվել Գրիգորյանը

Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Տեղեկությունը հաստատել է Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։ ԵԿՄ նախկին խոսնակ Վարդան Վարդանյանը ՖԲ էջում Մանվել Գրիգորյանի մասին հիշեցնում է. «Նա 1989-1994 թվականների Արցախյան հերոսամարտի լեգենդար հրամանատարներից էր: Մանվելի ղեկավարած ստորաբաժանումները այդ պատերազմում պաշտպանել են Հադրութի շրջանի մեծ մասը, ազատագրել են Մարտակերտի շրջանի

Արսեն Թորոսյանը՝ զոհված զինծառայողների իրական թվի ու իր ապրած էմոցիոնալ շոկի մասին. մոտ 250 չճանաչված դիակ կա

Այս օրերին, նաեւ պատերազմի շրջանում՝ մեր զոհերի թվի հետ կապված տարբեր լուրեր էին շրջանառվում, եղավ գրառում, որ մոտ 4700 զոհ ունենք: Արսեն Թորոսյանն ասաց, որ եթե խոսեն զինծառայողների դիակների մասին, որոնք անցել են դատաբժշկական փորձաքննություն, ապա այդ թիվը երեկ երեկոյի դրությամբ 2425 է եղել: Չճանաչված դիակները մոտ 250-ն են, մեծ մասն արդեն հուղարկավորված են:

«Մինսկի խմբի ապագան, այս պահին կարծես կախված է օդում». Ռիչարդ Հոգլանդ. «Ամերիկայի ձայն»

Կրեմլի հաշվարկներն ուղղվածն են նրան, որ Թուրքիան չստանա ավելին, քան արդեն ստացել է այս հակամարտությունից:

«Տղաները պատմություն կերտեցին». Խոակին Կապառոս

Եվ քանի որ հայկական ֆուտբոլը զարգացում է ապրում, մեր տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստների թիվը գնալով ավելանալու է։

Վազգեն Սարգսյանի եղբորորդի. «Հավատացեք, ուր ասես, ում ասես դիմել ենք, խնդրել ենք…»

Ի՞նչ անենք, իրենք հանձնելուց գիտեին, գոնե հանձնելուց պիտի տրաքացնեին կամ պայմանավորվեին և նախօրոք տեղափոխեին, նոր հանձնեին: Եթե ուրիշ ձև գիտեք, ասեք, օգնեք տեղափոխենք: Ես ամեն ինչի պատրաստ եմ, նույնիսկ Շուշին հանձնելուց առաջ եմ ասել, որ եթե զգաք, որ էդ ազերիները մտնում են Շուշի՝ տրաքացրեք արձանը, որ մեր հերոսը, Արցախն ազատագրած մեր Սպարապետը բազմաթիվ հայ քաջորդիների հետ չմնա ազերիների ձեռքում:

«Ես կասկած չունեմ իմ ժողովրդի ուժի, տոկունության և իմաստության վրա»․ Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերի իր էջում գրում է. «Դժվարին ժամանակներ են Հայաստանի համար: Աշխարհաքաղաքականությունն իրենն անում է: Բռնակալները եւ բարբարոսները այժմ գոչում են: Բայց ես կասկած չունեմ իմ ժողովրդի ուժի, տոկունության և իմաստության վրա: Մենք միասին կբարձրանանք, կվերականգնվենք և կշարունակենք ապրել հպարտությամբ ու արժանապատվությամբ: Աստված օրհնի #Հայաստանը #ArtsakhStrong»։ Strenuous times for

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031