Օրվա լրահոսը

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է հաստատվել

Վարակակիրներից 2-ը Ստեփանակերտից են, մեկական էլ՝ Ասկերանից և Նորագյուղից:

Մեր թելադրությունն է նաև, որ նախարարությունը շարունակի գործել առանց շտապողականության, աշխատանքներին մասնակից դարձնելով ազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների. ՀԲԸՄ

Հետևաբար, այդ չափորոշիչներն ու կրթական ծրագրերը մշակման ընթացքում կարիքն ունեն հավելյալ քննության ու խորը վերլուծության, որպեսզի համահունչ լինեն մեր ժողովրդի ազգային ու կրոնական ավանդույթներին ու ընդհանրական կենսափորձով կազմավորված աշխարհայացքներին:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 196 նոր դեպք, արձանագրվել է մահվան 6 դեպք

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 47 (կին), 67 (կին), 52 (կին), 68 (տղամարդ), 71 (տղամարդ) և 60 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

ՍՊԸ-ի տարածքում հայտնաբերել է պահակի դին՝ գլխի շրջանում վնասվածքով. Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ. Shamshyan.com

Դատաբժիշկը տեղում հայտնել է, որ դիակի արտաքին զննությամբ գլխի շրջանում հայտնաբերվել է վնասվածք։

Քաղաքապետարանը չի ընդառաջում. Հայկական ռեստորանների միության անդամները հայտնվել են անհարմար դրության մեջ․ «Ժողովուրդ»

«Առաջարկել էինք, որ սրճարանները մի քանի սեղան ավել կարողանան դնել նոր բացված սեզոնի համար. գոնե այդպես կկարողանան շրջանառության ինչ-որ տոկոս վերականգնել, բայց արձագանք չկա քաղաքապետարանից»:

«Առայժմ չկա ոսկե բանալի կորոնավիրուսի դեմ, ու կարող է երբեք էլ այն չհայտնաբերվի». ԱՀԿ-ի ղեկավարը հորդորում է պահպանել կանոնները. «Ամերիկայի ձայն»

ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը հիշեցնում է, որ այն օրից սկսած, երբ երեք ամիս առաջ հրավիրվեց կազմակերպության արտակարգ հանդիպումը, կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում հնգապատկվել է, մահացությունների թիվը` եռապատկվել` հասնելով 680 հազարի:

Վերահսկողությունը թուլացել է

Ռուսաստանի որոշակի շրջանակների, ինչպես նաեւ Հայաստանում նրանց ազդեցության տակ գտնվողների «հակասորոսական» առասպելներին ես չեմ հավատում: Եթե ինչ-որ մի կազմակերպություն Արեւմուտքում գտնվող ինչ-որ մի կառույցից դրամաշնորհ է ստացել կամ ստանում, ապա դրանից հնարավոր չէ զուտ մեխանիկական եզրակացություն անել, թե այդ կազմակերպությունն անպայման ուզում է մեզ թշնամացնել Ռուսաստանի հետ կամ հայաստանցիների վզին փաթաթել մեր հասարակության մեծամասնության համար

Ո՞րն է, ի վերջո, ջրբաժանը. մաս 1-ին

Վերջին օրերի բացահայտումները, կապված կրթական չափորոշիչներում առկա հստակ միտումների, դրա հետևում կանգնած ուժերի և ֆինանսական հոսքերի վերաբերյալ նորից այժմեական են դարձնում այն հարցը, թե որտեղո՞վ է անցնում այն գաղափարական ջրբաժանը, որով այսօր Հայաստանի քաղաքական ուժերն իրարից տարանջատվում են։ Այս հարցին պատասխանելու համար ստիպված ենք լինելու շատ հեռվից գալ, անդրադառնալ 20-րդ դարի սկզբներից հայության մեջ գոյություն

«Մեր իրականության ամենալուրջ զարգացումներին արհամարհանքով նայող մարդը դառնալու է մեր ՍԴ դատավորը»․ իրավապաշտպան. «Ա1+» (Տեսանյութ)

Ես կարծում էի, մեր իշխանությունները կկարողանան ձևավորել այնպիսի Սահմանադրական դատարան, որը միանշանակ կվայելի հանրության վստահությունը, բայց, ցավոք, պետք է արձանագրենք, որ այն դատարանը, որը ձևավորվելու է, չի ունենալու վստահության այն պաշարը, որը մենք ցանկանում էինք։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտարարեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ հավելելով, որ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար Կառավարության և Դատավորների

Ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների քրգործերն ուսումնասիրող աշխատանքային խումբ կստեղծվի

ՈՐՈՇՈՒՄ 3 Օգոստոսի 2020, 888 – Ն ՈՉ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ, ԴՐԱ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 1. Ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական

ԱՊԼ-ում ֆուտբոլիստին դաշտից կհեռացնեն մրցակցի ուղղությամբ հազալու համար

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան մրցավարներին թույլատրել է խաղադաշտից հեռացնել այն ֆուտբոլիստներին, որոնք միտումնավոր կհազան մրցակից թիմի խաղացողի կամ պաշտոնական ներկայացուցիչների ուղղությամբ: Նման  որոշում կայացնելու  պատճառ դարձել է կորոնավիրուսի համավարակը: The Times-ի փոխանցմամբ՝ այդպիսի վարքագիծը դրվում է նույն հարթության վրա, ինչ մարդու  դեմքին բռունցքով հարվածելն է: Միեւնույն ժամանակ, մրցավարները զրկված կլինեն թքելու համար ֆուտբոլիստին պատժելու հնարավորությունից: ԱՊԼ-ի

«Անցյալի ժխտումով ապագան չեք կառուցի։ Իսկ դուք հաստատ այլեւս ապագա չունեք». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանական քարոզչամեքենան ճռռում է, սղացնելու համար հանրակրթության ոլորտում ազգային ինքնության տակ դրվող միջուկային ականը։ Խոսում են՝ ուրանալով իրենց անցյալը, խելոք դեմքով ֆռացնում, շարքային քաղաքացու համար դժվարամատչելի տերմիններ օգտագործում։ Ոմանք այնպիսի էքստազի մեջ են, որ հիշատակելով Մարտի 1-ի իրադարձությունների մասին որոշ դասագրքային ձեւակերպումները, մոռանում են, թե Մարտի

«Շատ ուսուցիչներ սիրում են միայն տեղում դոփել և բողոքել»

ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը (ԿԳՄՍ) հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների նախագիծը, որտեղ «Գրականություն» առարկայի նոր չափորոշիչների նախագծում, ի թիվս այլ փոփոխությունների, հանվել է «Հայ Գրականություն» առարկայի «հայ» բառը: Այս փոփոխությունները բանավեճերի և քննարկումների առարկա են դարձել հատկապես սոցիալական ցանցերում: Ուսուցիչներից շատերը կտրականապես դեմ են նախագծին, նրանք չեն ցանկանում, որ Նարեկացուն

Գլխատված կինն ապրում էր եղբոր հետ, նրա 2 աղջիկներն արտասահմանում են

Մնացել ենք ապշած, թե ինչու է նման քայլի գնացել. Բերդի նախկին դատաբժիշկ

Վանաձորի ճարտարապետական տեսքի աղճատման հարցում Վանաձորի համայնքապետն իր անբեկանելի ներդրումն ունի. Անդրեյ Ղուկասյան

Այդ են վկայում քաղաքի այսօրվա տեսքն ու նաև վերջին երկու տարիների ընթացքում Լոռու մարզպետարանի կողմից Վանաձորի համայնքապետին ուղղված բազմաթիվ գրություններն ու քննարկումներն այս թեմայով՝ հորդորով՝ կասեցնել ապօրինաշինությունները: Կառուցողական ու գործընկերային հարաբերությունների դաշտը, սակայն, Վանաձորի համայնքապետի համար այդպես էլ մնաց անհասանելի: Ու դա, թերևս, ինչ-որ տեղ հասկանալի է. ՀՀԿ-ական քաղաքապետը չի կարող աշխատել այլ՝ իր քաղաքական

«Բողոքական» շարժումը ցույց տվեց, որ Ալիեւի իշխանությունն ամուր չէ. Արցախցի իրավապաշտպան

«Ադրբեջանն այն երկիրն է, որտեղ իշխանափոխության հանկարծակիության փաստը, առնվազն այսօր, բացառվում է 99 տոկոսով: Ադրբեջանում հնարավոր չէ, որպեսզի մարդկանց ամբոխ դուրս գա փողոց՝ «Վերադարձնել Արցախը» պահանջով եւ այլն: Այդ ակցիան պլանավորված էր իշխանությունների կողմից՝ ագրեսիան արդարացնելու նպատակով, որպեսզի միջազգային հանրությունը լինի այն կարծիքի, որ Ադրբեջանի զինված ուժերի ակցիան բխում էր հասարակության օրակարգից», «Առավոտ»-ին տված հարցազրույցում

«Կառավարությունը Հնդկաստանից կամ չգիտեմ որտեղից 10 տարվա միս ներկրելու փոխարեն, թող մեր անասունների միսը գնի»․ Ֆերմեր

Aravot.am-ի հետ զրույցում Ախուրյան խոշորացված համայնքի Կառնուտ բնակավայրի խոշոր ֆերմեր Հովհաննես Գաբոյանը դժգոհեց, որ կառավարությունը գյուղատնտեսությունը, մասնավորապես անասնապահությունը զարգացնելու մասին հնչեցրած  խոստումներն իրականություն չի դարձնում։ Ըստ ֆերմերի, գյուղացին անասունի միսը իրացնելու շուկա չունի, մինչդեռ  կառավարությունը բանակի, մանկապարտեզների համար միսը ներկրում է  արտերկրից։ «Անընդհատ ասում են գյուղատնտեսության զարգացում, անասնապահության զարգացում, դրսից անասուններ են ներկրում՝ լավ ցեղատեսակների,

Le Monde. «Էրդողանը վրեժ լուծեց Սևրի պայմանագրի համար». Ermenihaber.am

Ֆրանսիական «Le Monde» պարբերականը «Մեկ դար անց Էրդողանը Սևրի դաշնագրից վրեժ է լուծում» վերնագրով ուշագրավ հոդված է հրապարակել, որը հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։ Հոդվածում  անդրադարձ է կատարվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի միջև ստորագրված հուշագրին։ Ֆրանսիական պարբերականն այդ հուշագիրը որակում է պատմական՝ նշելով, որ այն

Ակնկալում ենք հրապարակային և բաց քննարկումներ, որոնք կանխորոշելու են մոտակա տարիներին ՀՀ-ում բարձրագույն կրթության կառավարման մասնագիտական, բարոյական տեսանկյունը. Սմբատ Գոգյան

ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում հայնտում է. «ԲՈԿ-ի նախագահի 2020 թվականի հուլիսի 9-ի կայացված 103Ա որոշմամբ հարուցվել էր վարչական վարույթ, և հուլիսի 17-ի 107Ա հրամանով որոշում էր կայացվել անվավեր ճանաչել 2015 թվականի փետրվարի 17-ի 5Ա-վ2 հրամանով Դիանա Գալոյանին Ը.00.06-միջազգային տնտեսագիտություն մասնագիտության տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասին որոշումը։ Դրան ի պատասխան՝ տիկին

Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ կկասեցվի Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու գործունեությունը և կապամոնտաժվեն ապօրինի տաղավարները

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր հանդիպում ունեցավ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանի հետ։ Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներից իր գործունեության բնագավառի խնդիրների այսրոպեական գույքագրման և կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ լուծումներ առաջադրելու անհրաժեշտությամբ այն առաջնային է։ Այստեղ առկա են տարբեր հարթության խնդիրներ, որոնց նախ գույքագրմանը, ապա լուծումների առաջադրմանը պետք է

Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմն այսուհետ հասանելի կլինի Netflix-ում

Ամերիկյան Նեթֆլիքս (Netflix) ընկերությունը «Խոստումը» հոլիվուդյան ֆիլմը հեռարձակելու հեղինակային իրավունք է ձեռք բերել, այդ մասին թվիթերյան իր էջում հայտնել է ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը: «Ուրախ ենք հայտնել, որ Նեթֆլիքսը «Խոստումը» ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք է ստացել: Շնորհակալ ենք բոլորին աջակցության համար: Կարծում ենք, որ այսպես ավելի կմեծանա մարդկանց տեղեկացվածությունը: Մեծահոգության համար շնորհակալ ենք մեր սիրելի

Սարսանգի ջրերի տեղափոխման ծրագիրը Արցախի համար «դարի նախագիծ» կարող է դառնալ

Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 3-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելու համար Հանրապետությունում ոռոգման ջրի հետ կապված խնդիրները: Հանրապետության նախագահը նշել է, որ ոլորտի զարգացման ուղղությամբ նախատեսված է մեծածավալ կապիտալ ներդրումներ իրականացնել, քանի որ կայուն ոռոգովի տարածքների ավելացմամբ գյուղատնտեսության համախառն բերքի ծավալները կավելանան մի քանի անգամ: Այդ համատեքստում

«Սահմանները բացելուն այլընտրանք չունենք». էդմոն Մարուքյան

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեսյբուքյան իր էջում գրում է․ Սահմանները բացելուն այլընտրանք չունենք: Այս տեսանյութում մարդիկ պատմում են, թե ինչ վիճակում են հայտնվել Բագրատաշենում: Մոտ 80 ՀՀ և ՌԴ քաղաքացիներ արդեն երրորդ օրն է գտնվում են Բագրատաշենի անցակետին հարող տարածքում և ցանկանում են ցամաքային սահմանով անցնել և գնալ ՌԴ միանալ իրենց ընտանիքներին:

«Գրականության նոր չափորոշիչները» աշակերտին կտան մտածելու եւ ստեղծագործելու հնարավորություն

Արդի աշխարհում տեխնիկայի եւ կրթության սրընթաց զարգացումը նոր խնդիրներ է դրել կրթության առջեւ։ Խնդիրների լուծման նպատակով, ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկմանն է ներկայացրել «Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների» նոր նախագիծ։ Քննարկման շրջանակներում լայն արձագանք է ստացել «Գրականության չափորոշիչներ» ծրագրի նախատիպը։ Քննադատվում է բարձր դասարաններում «հայ» բառը առարկայի անունից հանելու, ինչպես նաեւ համաշխարհային գրականության եւ հայ ժամանակակից գրողների

Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու սպառնալիքը դրդել է Հայաստանին պահանջելու պատժամիջոցների կիրառում. դեսպան Արմեն Պապիկյան

ԱԷՄԳ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանի հարցազրույցը «Energy Inteligence» պարբերականին Հուլիսի 16-ին, հայ-ադրբեջանական սահմանին վերսկսված մարտերի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակը սպառնաց հրթիռային հարված հասցնել Հայաստանի Մեծամորի ատոմակայանին (NIW Jul.17’20)։ Այդ սպառնալիքն արձագանք գտավ Վիեննայում, որտեղ Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունում ՀՀ մշտական ներկայացուցչությունը հուլիսի 17-ին հայտագիր ներկայացրեց Գործակալության Գլխավոր տնօրենին՝ պնդելով, որ նման սպառնալիքը

«Խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը թույլ կտա շրջանցել համաշխարհային տնտեսության անկման հնարավոր բացասական հետևանքները». Արայիկ Հարությունյան

Կայացել է ԱՀ Կառավարության անդրանիկ նիստը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ օգոստոսի 3-ին տեղի է ունեցել կառավարության անդրանիկ նիստ: Նիստի  օրակարգում ընդգրկված «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցն էր,  որը ԱՀ կառավարության անդամներին է ներկայացրել ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը: Նա նշել է, որ  նախագիծը  մշակվել է ի

Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հայաստանի եզդի համայնքի  ներկայացուցիչներին Սինջարում իրականացված ցեղասպանության տարելիցի կապակցությամբ: Վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի եզդի համայնքի սիրելի քույրեր և եղբայրներ, Այսօր մենք ոգեկոչում ենք վեց տարի առաջ եզդի ժողովրդի նկատմամբ ահաբեկչական խմբավորումների կողմից Սինջարում իրականացված ցեղասպանության տարելիցը: Հիրավի, այն ողբերգությունը, որ տեղի է ունեցել եզդի ժողովրդի հետ, զազրելի հանցագործություն

Lայնածավալ դիտարկումներ Դիլիջանի հյուրանոցներում

ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցի թիրախում այսօր Դիլիջանն էր․ ի՞նչ պատկեր է գրանցվել խոշոր հյուրանոցներում

Նիկոլայ Գրիգորյան․ «Մեր պետությունը այսօր, առավել քան երբեք ավելի պատրաստված ու պաշտպանված է»

«Բանակ և համայնք համագործակցությունը պատրաստվածության շատ կարևոր խնդիր է»

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031