Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանը չի ընդառաջում. Հայկական ռեստորանների միության անդամները հայտնվել են անհարմար դրության մեջ․ «Ժողովուրդ»

Օգոստոս 04,2020 10:24

«Հայկական ռեստորանների միության անդամները հայտնվել են անհարմար դրության մեջ. Երեւանի քաղաքապետարանը չի ընդառաջում նրանց: Հայկական ռեստորանների միության տնօրեն Վահե Գեւորգյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով, որ քաղաքապետարանը զիջումների չի գնացել եւ ռեստորանային բիզնեսից վերցրել է սեզոնային տուրքերը: «Օրինակ, Երեւանի քաղաքապետարանի հետ կապված խնդիր կա. բիզնեսը չաշխատելով սեզոնային տուրքերը վճարել է քաղաքապետարանին, իսկ քաղաքապետարանը ընդհանուր առմամբ չի ընդառաջել: Չէ՞ որ բիզնեսն այդ ժամանակ չի աշխատել, կարելի էր դա ինչ-որ հաշվանցել: Քանի որ բացօթյա տարածքներն են միայն զբաղեցնում, եւ մեր քաղաքացիները նախընտրում են բաց տեղերում նստել, իսկ բացօթյա տարածքներում սրճարանների տարածքները պարետատան որոշումներով կրճատված է՝ հեռավորությունը պահպանելու նպատակով, այս պատճառով քաղաքապետարանին մենք առաջարկել էինք, որ սրճարանները մի քանի սեղան ավել կարողանան դնել նոր բացված սեզոնի համար. գոնե այդպես կկարողանան շրջանառության ինչ-որ տոկոս վերականգնել, բայց արձագանք չկա քաղաքապետարանից»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31