Օրվա լրահոսը

Ոչ մեկը հիմնադրամին այդ իրավունքը չի տվել, հատկապես այն անձինք, որոնք մասնակցել են. Երվանդ Վարոսյան

Եթե հնարավորություն ունենանք այդ գործարքի մանրամասներին երբեւէ ծանոթանալ, ապա չեմ բացառում՝ այս ամենի մեջ խարդախության տարրերը. Վարոսյան

Ֆրանսիայի Սենատը քվեարկության է ներկայացնում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձեւի նախագիծը

Արցախի հանրապետության նախագահ Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Այսօր, նոյեմբեր 18-ին, Փարիզի քաղաքապետարանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին կոչը ընդունելուց մի քանի ժամ անց Ֆրանսիայի Հանրապետության Սենատը որոշում է կայացրել քվեարկության ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձեւի նախագիծ: Այն ստորագրել են Սենատի առաջին ամենախոշոր 5 քաղաքական խմբակցությունների նախագահները, ինչը խորհրդանշում է

Դավիթ Տոնոյան. «Որոնողական աշխատանքներին ակտիվ ներգրավված են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի և ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներ»

Նոյեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Արցախյան պատերազմին մասնակցած և մինչև այս պահը գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքների անդամների հետ։ ՀՀ պաշտպանության նախարարը զինծառայողների հարազատներին փոխանցել է, որ ռազմական գործողությունների անցկացման վայրերում որոնողական աշխատանքները շարունակվում են, համապատասխան կառույցների հետ համատեղ Զինված ուժերի ներկայացուցիչներն իրականացնում են տվյալների հավաքագրման աշխատանքներ։ Դավիթ Տոնոյանը զինծառայողների հարազատներին

Եթե Նիկոլ Փաշինյանը շուտափույթ հրաժարականի դիմում ներկայացնի, Էդուարդ Շարմազանովը կհեռանա քաղաքականությունից

ՀՀԿ-ն նպատակ չունի իշխանության գալու, որ պատրաստ են սատարել վաղվա իշխանությանը, որը պատրաստ է արժանապատիվ ներկայացնել Հայաստանի ու Արցախի շահերը

Հերթական ապացույցը՝ ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների ու ցեղասպանության համակարգված ադրբեջանական քաղաքականության մասին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս տեսանյութում ադրբեջանական զինվորականները նվաստացնում են տարեց մարդու, էթնիկ հայի, նրան բացառիկ ցինիզմով ենթարկում են բացահայտ անմարդկային վերաբերմունքի: Դա անում են միայն այն բանի համար, որ մարդն էթնիկ հայ է. ատելությունն Ադրբեջանում այնքան համակարգված է ու պետական մակարդակով խրախուսվում է այնքան բարձր, որ այս

Լավրովն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նոյեմբերի 18-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հաղորդվում է, որ նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը, ինչպես նաև երեք երկրների հետագա միջնորդական ջանքերի

«Չեմ բացառում Ադրբեջանի խորհրդարանում սկսվի գործընթաց՝ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի ազգային հերոսի կոչում տալու». Նաիրա Զոհրաբյան

«Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ դագաղներով, իշխանության եկավ հազարավոր օջախների դռան դիմաց սեւ լենտեր կապելով։ Նա իշխանությունից հեռանալու է մեր հայրենիքը գողանալով»

Հայաստանի ազգային հավաքականը փայլուն հանդես եկավ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայում

Հայաստանի հավաքականը ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի 2-րդ խմբի վերջին խաղում տանտիրոջ կարգավիճակով Կիպրոսում «հյուրընկալեց» խմբի առաջատար Հյուսիսային Մակեդոնիային եւ հաղթելով 1:0 հաշվով՝ շրջանցեց նրան եւ 11 միավորով ճանաչվեց խմբի հաղթող: Սա հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամն է, որ մեր ընտրանին Առաջին տեղն է զբաղեցնում պաշտոնական մրցաշարի խմբային պայքարում: Այս հաղթանակից հետո մեր ընտրանին

Ազգային համաձայնության կառավարության ղեկավարի անունը հայտնի կդառնա օրերս. Արթուր Վանեցյան

Չի բացառվում, որ թեկնածուները մի քանիսը լինեն եւ նրանց մեջ ընտրություն կատարվի: Նրա անունը քաղաքական ուժերը կհայտարարեն՝ զարգացումներից կախված:

Ում կամ ինչ էր պաշտպանում նախագահ Պուտինը

Վլադիմիր Պուտինի երեկվա հարցազրույցից հետո շատերն ինձ հարց են տալիս՝ ո՞ւմ էր պաշտպանում Պուտինը՝ Հայաստանի իշխանությա՞նը, թե՞ ընդդիմությանը։ Երկու տարբերակն էլ, իհարկե, սխալ են։ Պուտինը պաշտպանում էր Ռուսաստանի ռազմավարական շահերը, ինչպես անում է միշտ, իսկ այս անգամ արեց դա շատ կոռեկտ ձևով, ինչին մեզ մոտ, ցավոք, սովոր չեն։ Հիմնական դիտարկումներ. Հարցազրույցում տեսանելի էր որոշակի ձգտում՝

Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն՝ «կառավարական ամառանոցում զինված հրոսակախմբերի հավաքագրման, նրանց համազգեստ եւ զենք տրամադրելու» հարցով

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մամուլում տարածվել է հասարակական, իրավապաշտպանական գործունեությամբ զբաղվող մի խումբ անձանց կոչը՝ ուղղված իրավապահ մարմիններին «կառավարական ամառանոցում զինված հրոսակախմբերի հավաքագրման, նրանց համազգեստ եւ զենք տրամադրելու» մասին մամուլում տարածվող տեղեկությունները քննության առարկա դարձնելու վերաբերյալ: Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացվող ԶԼՄ մշտադիտարկման

«Շուշիի եկեղեցու պղծված քարերին նայելով՝ չեք ամաչո՞ւմ, Քարվաճառում տներն այրող, Հայաստան գաղթող մարդկանց երեսին նայելով՝ չեք ամաչո՞ւմ». Ռուբեն Մխիթարյանը՝ Արփի Դավոյանին

«Ուրեմն՝ դուք ասում եք՝ ժամանակ տվեք մեզ՝ լուծենք սաղ հարցերը, տո այ թուլամորթներ, 5 ժամ առաջ իմացանք, որ Մարտակերտի եւս 7 գյուղում մտել ասել են՝ վեշերդ հավաքեք գնացեք, սա էլ է թուրքինը»:

«Կառավարությունները պետք է խուսափեն անհամաչափ քայլերի ձեռնարկումից, որոնք կխոչընդոտեն լրագրողների մասնագիտական գործունեությունը». ԵԱՀԿ պաշտոնյա

Ուկրաինայում անկախ լրատվամիջոցների խորհրդի նախագահ Անտոնինա Չերեվկոն մտահոգություն հայտնեց, որ այս իրավիճակը կարող է վերածվել մամուլի ազատության սահմանափակումների պանդեմիայի:

Նրանք թելադրում էին ժամանակի նորաձևությունը․ 2 խենթ կին ու 2 հանճարեղ տղամարդ

Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում անդրադարձել ենք 2 հանճարեղ նկարիչների՝ Պաբլո Պիկասոյի ու Սալվադոր Դալիի ազդեցությանը նորաձևության վրա, ինչպես նաև այն կարևոր համագործակցություններին, որոնց շնորհիվ այսօր նորաձևության աշխարհը շատ ավելի բազմազան ու հետաքրքիր է։ Պաբլո Պիկասո և Կոկո Շանել 20-րդ դարասկզբին ֆրանսիական կերպարվեստում սկսվեց «կուբիզմի դարաշրջանը»․ երկրաչափական պատկերները, դետալներն ու գույները հատկապես կարևորվեցին արվեստում․ նկարիչները կյանքին

Շիրակում զինկոմիսարիատները հագուստ են բաժանել՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման համար. Գեղամ Մանուկյան

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հաջորդ հանրահավաքը՝ նոյեմբերի 21-ին, ժամը 14։00-ին

«Օնիկ Գասպարյան, կանգնի՛ր շարք, վերակազմակերպիր բանակդ, Նիկոլին հեռացրու». ազատամարտիկ Իգոր Սարգսյան

«Ավինյան Տիգրան, քո կաբինետում ես ասացի, որ, եթե կաշառակերության դեմ եք պայքարում՝ ապա կողմ եմ, կծառայեմ, բայց իմ մտահոգությունը երկիրը չտալն է, հող չտալն է, իսկ դու, սրիկա, ասեցիր, որ դուք հող տվող չեք»

«Քարինտակի հետնամասում դիրքերը 64 հոգով եւ 5 կամավորականներով մի քանի հարյուր թուրքի ենք կոտորել, երեք օր ոչ մի օգնություն չեկավ»․ կառավարությանն աջակցող ցուցարարները ռազմաճակատի մասին դրվագներ են պատմում

Կառավարության շենքի մոտ մեկնարկել է հանրահավաք՝ աջակցություն կառավարության։ Ավելի վաղ, մի խումբ զինծառայողներ հայտարարել էին, որ Արցախից վերադառնալուն պես ցույց են անելու, իսկ այսօր առավոտյան, սակայն, վարչապետի աշխատակազմի ղեկավարը նրանց հորդորել էր հանրահավաք չանել։ Այս հանրահավաքի մասնակիցներն իրենց դժգոհություն են հայտնում ընդդիմադիր 17 կուսակցությունների՝ վարչապետի հրաժարականի պահանջով ցույցերի վերաբերյալ․ «Չհարգեցին, որ օրը 15 դիակ ենք դնում

«Երբ ասում են՝ Նիկոլը չէ, բա ո՞վ: Հայ ժողովրդի արգանդը չի ամլացել». Սերժ Սրապիոնյան

«Քաշաթաղում եթե հաստատվեցին ադրբեջանցիները, համարեք, որ Վարդենիսի կեսը չունենք»

«Դրսի հայերի վիճակն ավելի վատ է․ 10 տարեկան ադրբեջանցին քամահրանքով է նայում իր հայ մարզիչին»․ Արթուր Համբարձումյան

Aravot.am-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր, նախկին անդամ Արթուր Համբարձումյանին հարցրեց՝ իր կարծիքով ստեղծված բարդ իրավիճակում արդյոք ճիշտ քայլ կլինի՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, թե՞ նա պիտի շարունակի պաշտոնավարել ու պատասխանատվություն կրի այս ամենի համար, հատկապես որ ներկայացրել է ճանապարհային քարտեզ։ «Եթե այդ անձնավորությունը փոքր- ինչ մեղսունակ լիներ և հասկանար տեղի ունեցած ողբերգության մասշտաբներն, արդեն հրաժարական

Արցախի ԱԳՆ-ն բարձր է գնահատում Նիդերլանդների օրենսդիրների այս համարձակ քայլը

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի մեկնաբանությունը Նիդերլանդների խորհրդարանի կողմից վերջերս ընդունված բանաձևերի կապակցությամբ Ողջունում ենք ս.թ. նոյեմբերի 17-ին Նիդերլանդների խորհրդարանի կողմից բանաձևերի ընդունումը, որոնցում խորհրդարանը դիմում է երկրի կառավարությանը՝ ԵՄ մակարդակում հետամուտ լինել անհատական պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի նախագահի, փոխնախագահի, Թուրքիայի նախագահի և այլոց դեմ, ովքեր պատասխանատու են Արցախում իրականացված պատերազմական հանցագործությունների և բռնարարքների համար։

Եվրոպան պետք է օգնության հասնի Հայաստանին

Բերնար-Անրի Լևի Ես լիովին գիտակցում եմ, որ մենք այժմ լծված ենք համաճարակի դեմ պայքարին։ Եվ մեր օրերում քաղաքացիական անբարեկրթություն, եթե չասենք, կովիդյան անարգանք կլինի՝ քթից ու սեփական դիմակից պահանջել ավելի հեռուն նայել։ Այսօր, փաստացի, մեր աչքի առջև՝ Եվրոպայի սահմանների մոտ, սոսկալի իրադարձություն է տեղի ունենում և այդ իրադարձությունը, որն այդքան դժվար է տեղավորել մեր գիտակցության

«Թուրքական զորքը Ադրբեջանում է, տուրիստ ե՞ն եկել». Արթուր Խաչատրյան

«Հիմա ո՞ւմ հետ ես գնալու բանակցես, Ալիեւի՞ հետ: Տո նա քո հետ կբանակցի՞: Ստատուս փոզմիշլա՞ր». ընդդիմադիր գործիչը հեգնում է Նիկոլ Փաշինյանին

«Նուռ» հեռուստաընկերության ստեղծում, 12+ տղամարդկանց թիրախավորում. ՀՌՀ-ին ներկայացվեցին մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերը

ՀՌՀ նիստում հրապարակվեցին հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերը:

Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

Բերնար-Անրի  Լևի  Ո՞րն է նոյեմբերի 11-ը որպես 1914-1918թթ․ Առաջին աշխարհամարտի ավարտը հիշատակելու նպատակը, որպեսզի հիշենք և մեծարենք արյան և հողի մեջ շաղախված Առաջին համաշխարհայինի զինվորներին և մեկ դար անց նույն կերպ զարհուրե՞նք արհավիրքից։ Այն պահին, երբ օրեր առաջ հանդիսավոր կերպով Ֆրանսիայի Մեծերի կողքին այսուհետ ննջելու համար Փարիզի Պանթեոն էր տեղափոխվում Առաջին աշխարհամարտը վերապրած և դրա

ՊՆ-ն չորս ամիս չի փոխանցել սպաների տան վարձի համար նախատեսված գումարները. զոհված սպա Մկրտիչ Օհանյանի մայր

«18 տարի ծառայած սպային ես տվել եմ քեզ Նիկոլ, ոչ թե հայրենիքին. դե հիմա բեր, իմ երեխայի մարմինը բեր՝ անաստված, սրբապիղծ». Անահիտ Օհանյան

Իշխան Սաղաթելյանին ու Արթուր Վանեցյանին մեղադրանք առաջադրվեց

Ընդդիմադիր քաղաքական գործիչներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում

Պուտինի ակնարկը Էրդողանին, թե որ դեպքում նա կճանաչի Ղարաբաղը

Մոսկվան այս օրերին Արեւմուտքի կողմից լուրջ ճնշումների տակ է գտնվում

Մահացել է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 64 տարեկանում կյանքից հեռացել է ականավոր գիտնական, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, Հայ-ռուսական համալսարանի Բժշկական կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Համբարձումի Թռչունյանը։ Արմեն Թռչունյանը ծնվել է 1956 թվականին Երևանում: 1973 թվականին ավարտել

Դիլիջանի գիշերօթիկ հաստատությունում ժամանակավոր ապաստանած արցախցիները մեկ ցանկություն ունեն՝ վերադառնալ Արցախ (Ֆոտոշարք)

«Հայրիկը մեզ հարցրեց, թե որտեղ ենք ուզում ապրել՝ Երևանում, թե Ստեփանակերտում, ու մենք ընտրեցինք Ստեփանակերտը»

«Դուք եք, որ նրան բերել եք իշխանության եւ դուք եք, որ հեռացնելու եք». Արա Հակոբյան

Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031