Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխատված կինն ապրում էր եղբոր հետ, նրա 2 աղջիկներն արտասահմանում են

Օգոստոս 03,2020 22:40

Հարազատ եղբոր կողմից օգոստոսի 1-ին գլխատված կինը  երկու աղջիկ ուներ, որոնք արտասահմանում են ապրում: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Բերդի նախկին դատաբժիշկ Դավիթ Հարությունյանը, որը տարիներ շարունակ աշխատել է գլխատված կնոջ եղբոր՝ Վահրամ Մեժլումյանի հետ:

«Չգիտեմ՝ այդ կնոջ ամուսինը կա, թե՝ ոչ, բայց այդ կինն ամուսնացած էր, երեխաները դրսում էին: Ինքը եղբոր հետ շատ լավ է եղել, չորս երեխա են եղել, չորսից ամենամտերիմը հենց իրենք են եղել, քույրը Բերդ է եկել, գնացել, եղբայրն էլ քրոջ տուն՝ Երեւան: Մնացել ենք ապշած, թե ինչու է նման քայլի գնացել: Ինձ հետ աշխատելու ժամանակ նորմալ, խելքը գլխին, հանգիստ տղա է եղել»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ արդեն չորս տարի է, ինչ Մեժլումյանն աշխատանքից ազատվել է աշխատանքում թերանալու համար: Ըստ նրա՝ այս տարիների ընթացքում գործազուրկ էր ու ապրում էր քրոջ տանը՝ Երեւանում: Նրա խոսքով, Վահրամ Մեժլումյանի մոր մահից հետո նրան  հազվադեպ էին տեսնում Բերդի իրենց տանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31