Օրվա լրահոսը

Տավուշեցու գոյությունն իր գյուղում և քաղաքում արդեն իսկ սահմանապահություն է․ Հայկ Չոբանյան

Այսօր Իջևանում մեկնարկեց 2020թ․ ձմեռային առաջին զորակոչը։ Զորակոչիկներին ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշոնակատար Հայկ Ղալումյանը, Տավուշի մարզի զինվորական կոմիսարի տեղակալ, փոխգնդապետ Մուշեղ Ասատրյանը, զինակոչիկների հարազատներն ու ընկերները։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը զինակոչիկներին անփորձանք ծառայություն մաղթելով նշեց․ «Այսօր մեր մարզում պատվաբեր օր է՝ մեր երեխաներին ճանապարհում ենք հայրենիքի

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես կասեցնում է որոշ վիզաների տրամադրումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես կասեցնում է որոշ վիզաների տրամադրումը՝ «կապված Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների» հետ: Այս մասին ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կայքում: Հաղորդագրության մեջ նշվում է, որ որոշ հանդիպումներ չեղարկվել են, և խորհուրդ է տրվում հետևել կայքին՝ ավելի ուշ նոր հանդիպումներ նշանակելու համար: Որոշ դեպքերում էլ դեսպանատունն ինքը կփոխի հանդիպման օրը: Եթե ձեր հարցազրույցը

Բաքուն չի կատարել Իլգար Մամեդովի  վերաբերյալ ՄԻԵԴ որոշումը. ԵԽԽՎ համազեկուցողները մտահոգված են

Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ստեֆան Շենախը (Ավստրիա) և Սըր Ռոջեր Գեյլը (Մեծ Բրիտանիա) ափսոսանք են հայտնել առ այն, որ Ադրբեջանը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը Հանրապետական այլընտրանքային կուսակցության (REAL) ղեկավար Իլգար Մամեդովի և 7 այլ ակտիվիստների դատավճիռները չեղարկելու վերաբերյալ: ՄԻԵԴ-ի որոշումն իրականացնելու վերջնաժամկետը լրացել է 2019թ. դեկտեմբերի 31-ին: «Քանի

2008 թ. սեպտեմբերից հետախուզման մեջ գտնվող տղամարդը հանկարծամահ է եղել

Հունվարի 6-ին, ժամը 12.55-ին ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի տներից մեկում հանկարծամահ է եղել 59-ամյա Սաղաթել Սաղաթելյանը։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Սաղաթել Սաղաթելյանը 2008 թ. սեպտեմբերի 9-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) 2-րդ մասի 3-րդ կետի, 266-րդ հոդվածի (Թմրամիջոցների,

ՈՒԵՖԱ-ի նախագահը շնորհավորել է Արմեն Մելիքբեկյանին ՀՖՖ նախագահ ընտրվելու կապակցությամբ․ Ffa.am

Ffa.am – ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը շնորհավորել է Արմեն Մելիքբեկյանին ՀՖՖ նախագահ ընտրվելու կապակցությամբ. «Հարգելի նախագահ, հարգելի Արմեն, Շնորհավոր Ամանոր: Ինձ համար հաճելի է, որ այս տարվա առաջին նամակներից մեկով շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ… …Մաղթում եմ լուրջ հաջողություններ այս պաշտոնում: Այն Ձեզ կբերի երջանիկ պահեր և նոր մարտահրավերներ: Ձեր բնատուր

Պետական սահմանի անցման կետում գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձանց մուտքը երկիր․ բոլորն էլ ժամանել են Վրաստանից

Պետական սահմանի անցման կետերում գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձանց մուտքը երկիր Ամանորի շրջանում Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն աշխատել է ուժեղացված ռեժիմով։ Ելնելով հանգստի շրջանում երկրից մեկնողների ու երկիր ժամանողների մեծ հոսքից՝ սահմանային հսկիչ կետերում, հատկապես դեպի Վրաստան մուտք ու ելքը հսկող Բագրատաշենի, Բավրայի, Այրում-Ջիլիզայի եւ Գոգավան-Պրիվոլնոյեի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում ուժեղացված

Ձեռք են բերվել փաստական տվյալներ ՀՀ ԱԺ աշխատակազմում 2015-2017թթ ընթացքում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների կատարման վերաբերյալ. դատախազություն

ԱԺ կարիքների համար կեղծ մեդալների ձեռքբերման գործընթացում կատարված չարաշահումների համար երկու անձի մեղադրանքներ են առաջադրվել

Գարեգին Բ-ն վշտակցել է Իրանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ընտանիքներին

Թող Աստված խաղաղության մեջ հանգչեցնի նրանց հոգիները:

Դատարանը բավարարեց քաղաքացու հայցը. գործատուն կվճարի չօգտագործված արձակուրդի դիմաց

Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ էր դիմել քաղաքացի Ա.Ա.-ն` տեղեկացնելով, որ իր գործատուն՝ «Գլոբալսերվիսգրուպ» ՍՊԸ-ն աշխատանքային պայմանագրի լուծումից հետո չի տրամադրել չօգտագործված ամենամյա արձակուրդի դիմաց փոխհատուցում: Ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերն ու գործի փաստական հանգամանքները, ԱԻՊ  գրասենյակի իրավաբանական թիմը որոշեց հայցադիմում ներկայացնել դատարան՝ չօգտագործված ամենամյա արձակուրդի դիմաց 61075 ՀՀ դրամ գումարի փոխհատուցման պահանջով: Արդյունքում դատարանը բավարարեց Ա.Ա․-ի հայցն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հունվարի 8-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն:

Բացահայտվել է տարադրամի փոխանակման կետի վրա կատարված ավազակային հարձակման դեպքը. մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

«Սասնա Ծռեր»-ի գործով նիստը հետաձգվեց. ամբաստանյալներից մեկը չէր ներկայացել

«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանը նիստից բացակայում էր

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոք է ներկայացրել

Դեկտեմբերի 20-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։

Չկար որևէ անհրաժեշտություն, որը կստիպեր երկրի վարչապետին, առանց փաստերի, իմպուլսիվ հայտարարություն անել. Վահե Հովհաննիսյան

Վարչապետի թիմում գոնե այս պահին բացակայում է ինքնուրույն մտածելու ինստիտուտը։ ՆԱ ասաց, ուրեմն՝ ճիշտ է, ուրեմն՝ հաստատ ճիշտ է։ Սա երկրորդ վտանգն է, որը պետք է ընդունել որպես փաստ ու հետագայում՝ ավելի բարդ իրավիճակներում, ի նկատի ունենալ։

Ճանապարհային երթևեկության բալային համակարգով նախատեսվում է կրկնակի պատասխանատվություն նույն արարքի համար, ինչը անթույլատրելի է. «Ժամանակ»

Իրականում 6 ամսով կամ 1 տարով մարդուն վարորդական իրավունքից զրկելը շատ խիստ է։ Կատարված փոփոխություններով արդեն այն դեպքերում, երբ օրենքով մարդու իրավունքի կասեցում կամ վատթարացում է արձանագրվում, ուժի մեջ է մտնում կայացման պահին, իսկ նախկինում վարչական ակտերը բողոքարկման դեպքում ուժի մեջ չէին մտնում։

Բողոքի ցույց Մարալիկում. Փակել են Գյումրի-Երևան ճանապարհը

Մարալիկի ու հարակից գյուղերի բնակիչները այս պահին բողոքի ցույց են անցկացնում Մարալիկի առողջության կենտրոնի դիմաց. պատճառը ծննդաբերական բաժանմունքը փակելն է: «Նախարարը մի անգամ չի բարեհաճել լինել Մարալիկում, 24 հազար բնակչություն ունի խոշորացված Անի համայնքը, 17 գյուղ է սպասարկում ծննդաբերական բաժանմունքը: Սուտ-սխալ մատուցվող տեղեկությունների հիման վրա ծննդատուն եք փակում: Դիահերձարանը փակեցին, մասնավորին վաճառեցին, զինկոմը փակեցին, բան

29-ամյա երիտասարդը, ալկոհոլի ազդեցության տակ, դանակով հարվածներ է հասցրել նախկին կնոջը. մեղադրանք է առաջադրվել

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 29-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նենսի Փելոսին Թրամփին կոչ է արել չսադրել Իրանին

մերիկան և աշխարհը չեն կարող իրենց պատերազմ թույլ տալ»,- գրել է Փելոսին Twitter-ի իր միկրոբլոգում:

«Սասնա ծռերը» միշտ էլ արմատական ընդդիմություն է եղել: «Այն ժամանակ մի քիչ այլ ձևով, հիմա  արդեն քաղաքական ընդդիմություն են լինելու». Ազատ Արշակյան. «Ժամանակ»

Եթե «Լուսավոր Հայաստանը» գերթավշյա ընդդիմության սահմանն է, այսինքն՝ այնքան թավշյա, որ չի հասկացվում՝ իշխանական կուսակցության մասնաճյո՞ւղ է, թե՞ ընդդիմություն, և հիմա նաև «Սասնա ծռերը»։ Մնում է ձևավորվի քաղաքական ընդդիմության կենտրոնը»,- ասաց նա։

Արման Բաբաջանյանի խոսքով՝ ինքը Արցախի զորամասում զինվորների հետ խոսել է նոր սննդակարգից, սպառազինությունից

Ինչ վերաբերում է ձեռքերս գրպանում կամ խաչած ձեռքերով կանգնելուս, ես ընդամենը զինվորների հետ եղել եմ նույն հարթության վրա: Դա ազատ շփում էր: Եվ ցուրտ էր: Դրա մեջ, կարծում եմ, որեւէ արտառոց բան չկա:

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կալանավոր է մահացել

Կալանավորված անձի մահվան պատճառը ճշտելու նպատակով կատարվում է քննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Իրանը հրթիռակոծել է Իրաքում ամերիկյան ռազմաբազաները

Reuters-ը, վկայակոչելով Իրանի պետական հեռուստաընկերությանը, հաղորդել է, որ հրթիռային հարվածների հետևանքով սպանվել է 80 «ամերիկացի ահաբեկիչ: Պենտագոնն այդ տեղեկությունը չի մեկնաբանել:

Եթե վերջին երեք տարվա տնտեսական զարգացման հարաբերական միտումները պահպանվեն, ապա ևս մեկ տասնամյակ հետո, Հայաստանը տնտեսական զարգացման բոլոր հիմնական ցուցանիշներով, կայուն առաջ կանցնի Ադրբեջանից. Ավետիք Չալաբյան

Իրականությունը այն է, որ նավթի գների անկումից և նավթի հանույթի պիկը անցնելուց հետո, Ադրբեջանի տնտեսությունը արդեն մի քանի տարի գտնվում է լճացման մեջ։ Թեև բնական գազի հանույթը և տրանզիտ տրանսպորտային հոսքերը աճել են, նավթի հանույթի ծավալների շարունակվող անկումը բերել է նրան, որ համախառն ներքին արդյունքը աճում է շատ դանդաղ տեմպերով, և Ադրբեջանի նկատմամբ խոշոր ներդրողների հետաքրքրությունը կտրուկ նվազել է։ Հայաստանում, ընդհակառակը, տնտեսական աճը վերջին երեք տարիներին արագացել է, դա անմիջական հետևանք է ներքին շուկաների ազատականացման, և մասնավոր կապիտալի շարունակվող ներհոսքի։

Կարո Վարդանյան. «Հոգեւոր առումով, համարձակվում եմ ասել, կորցնում ենք Երկիր Նաիրին»

Տերյանն էր, որ ուշադրությունը հառեց այն հանգամանքի վրա, որ Հայրենիքը միայն ֆիզիկական տարածք չէ: Այսօր քանի՞ մարդ, քանի՞ հայ իր հոգում ունի այդ Հոգեւոր Հայրենիք կոչվածը, որը սահմանեց Վահան Տերյանը եւ փոխանցեց Եղիշե Չարենցին

Իրանի օդանավակայանում ինքնաթիռ է կործանվել. բոլոր ուղեւորները զոհվել են

Ավիավթարից մի քանի ժամ առաջ ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային ծառայությունն արգելել էր ամերիկյան ավիաընկերություններին ուղևորատար և բեռնատար թռիչքներ իրականացնել Իրանի և Իրաքի օդային տարածքով, ինչպես նաև Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի ջրերի վրայով:

«Չեմ հասկանում ԿԳՄՍ նախարարության քաղաքականությունը». Վահան Տերյանի ծոռ

Անկեղծ ասած, մտածում եմ ինչ-որ բաներ, բայց հավանաբար ինքս պիտի անեմ եւ որեւէ ձեւով չեմ մտածում որեւէ մեկին նամակ գրել, որովհետեւ ինչքան շփում, կապ եղել է, ոչինչ չեմ հասկացել, ինչպես չեմ հասկանում, թե ինչո՞ւ այսօր պանթեոն պետք է գար վարչության պետը ու ասեր, որ նախարարը փոխնախարարների հետ վաղ առավոտյան է այցելել, ծաղիկ դրել ու գնացել է

Լրահոս

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30