Օրվա լրահոսը

Կյանք է՝ ապրում ենք (պատմվածք)

Սեպուհն իմ տարիքին էր: Երբ գնում էինք նանիենց տուն, Սեպուհը հրում էր չափարի շարժվող փայտը, առանց կռանալու, դիք-դիք քայլում էր անցքի միջով ու ափսեն ձեռքը՝ գալիս մեզ մոտ: – Հոր պես մի թիզ է,- նանին խնդմնդում էր քթի տակ: Նանին մեր ազգականն էր: Նրա միակ որդին, ռուս հարսն ու ռուսախոս թոռները ամեն ամառ պարտաճանաչ 10

«Այս թեղիներն ունեին ակնհայտ անոթային խնդիրներ, հոսող արտաքիրթ, վնասատուներ, կեղևի՝ անզեն աչքով նկատելի մեխանիկական վնասվածքներ»․ Քրիստինա Վարդանյան

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի զարգացման գծով փոխտնօրեն, Երևանի պետական բժշկական համալսարանի հիգիենա և էկոլոգիա ամբիոնի ավագ դասախոս, բ․գ․թ, դոցենտ Քրիստինա Վարդանյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Մաշտոցի պուրակի սկզբնամասում հատված թեղիներին, պարզաբանել է․ «Այս թեղիների պատմությունը սկսվել է անցյալ տարի։ Արմատները կտրվել էին կառուցապատողի կողմից, բազմակի անգամ կատարվել էր խորը էտ, ակնհայտ են անոթային

«Որևէ դասագիրք դրված չի քննարկման, դրանք պիտի մշակվեն բոլոր չափորոշիչների հաստատումից և փորձարկումից հետո»․ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տարրական մանիպուլյացիայի կանոնները. վերցնում ենք գործող Գրականության դասագիրքը 9-րդ դասարանի համար (հեղինակ՝ Դավիթ Գասպարյան), ընդգծում ենք, որ դասագրքի անվանումից բացակայում է Հայ բառը, ինչն արդեն շտապում ենք նշել, որ վկայում է, թե դասագրքի հեղինակը գործել է ազգի դեմ, այնուհետև բացում ենք դասագրքի 125-126 էջերը

Իսկական «բեյբի բում»՝ հուլիսին․ «Էրեբունի» ԲԿ

Ամռան երկրորդ ամսին Էրեբունի ԲԿ ծննդատանն իսկական բեյբի բում էր։ Հուլիսին ծնվել է ռեկորդային 531 երեխա։ Նրանցից 302-ը տղա է, 229-ը` աղջիկ։ Հուլիսին ծնվել է 14 երկվորյակ։ ԷՐԵԲՈՒՆԻ ԲԿ https://www.facebook.com/erebounihospital/photos/a.1058156680878071/3844544955572549/?type=3&theater

Արցախում Կովիդ-19 հաստատվել է ևս 2 քաղաքացու մոտ, որոնք գտնվում էին մեկուսացման վայրում․ ԱՀ ԱՆ

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 2 քաղաքացու մոտ: Վարակակիրները Ստեփանակերտից են և գտնվում էին մեկուսացման համար նախատեսված վայրում: Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 239 մարդու մոտ, որից 167-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 71, ընդհանուր մեկուսացված է 127 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 111 նմուշառում է իրականացվել: Մինչ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 209 նոր դեպք, առողջացել՝ 193 պացիենտ․ ԱՆ

Օգոստոսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39050 դեպք, որոնցից 29750-ն` առողջացած, 754-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8318 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 166701 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 209 նոր դեպք և 193 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 80

Հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտների համար օգոստոսի 3-20-ը կկազմակերպվեն խորհրդատվություններ․ ԿԳՄՍՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտների համար օգոստոսի 3-20-ը կազմակերպում է խորհրդատվություններ և դասեր։ Դասընթացներին կարող են մասնակցել նաև այլ սովորողներ, որոնք ցանկանում են վերհիշել անցած ուսումնական տարվա նյութը։ Նախարարության և մարզպետարանների աջակցությամբ լուծում է տրվել հեռավար դասերին չմասնակցած աշակերտների ինտերնետ հասանելիության և տեխնիկական սարքավորումների ապահովման խնդրին՝ օգտագործելով

«ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության հայեցակարգում չկա «ԼՂՀ» եւ «ԼՂՀ ժողովուրդ», բայց կա «Արցախ» եւ «Արցախի ժողովուրդ»

«Ես հասկանում եմ, թե ինչու դրա հետ կարող են խնդիր ունենալ, ասենք, Ադրբեջանում, բայց ես չեմ կարող պատկերացնել, թե ինչու որեւէ մեկը Հայաստանում պետք է այդ բառի հետ խնդիր ունենա»,- «Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության հայեցակարգի առիթով քննադատություններին՝ ասաց ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը։ – Պարոն Զոլյան, 2018-ին

ՌԴ-ում հայկական պետհամարանիշներով մեքենաների համար ստեղծվող խնդիրների վերաբերյալ Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին

ՌԴ-ում հայկական պետհամարանիշներով մեքենաների համար ստեղծվող խնդիրների վերաբերյալ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին: «Ռուսաստանի Դաշնությունից մեզ են փոխանցվում տեղեկություններ և տեսանյութեր այն մասին, որ այնտեղ հայկական պետհամարանիշերով մեքենաների սեփականատերերի համար ճանապարհային ոստիկանության աշխատողների կողմից ստեղծվում են լուրջ խնդիրներ։ Մասնավորապես, նրանք տուգանվում են, մեքենաներն անգամ շենքերի բակերից, ինչպես

5 քաղաքացի կերել են իրենց կողմից հավաքված սունկն ու թունավորվել․ ԱՆ

Այսօր Վանաձորի բժշկական կենտրոն է դիմել 5 քաղաքացի՝ «սնկից թունավորում» նախնական ախտորոշմամբ: Բժշկական կենտրոնում տուժածներին ցուցաբերվել է բժշկական օգնություն։ Նրանցից մեկը դուրս է գրվել, իսկ մյուսները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Ներկայումս տուժածների վիճակը գնահատվում է ծանր: Վերջիններս կերել են իրենց կողմից անտառից հավաքված սունկ: Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ մասնագետները կրկին զգուշացնում

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետն իր անվստահությունն է հայտնում չափորոշիչները կազմող աշխատանքային խմբին․ հայտարարություն

Այս օրերին տեղի են ունենում քննարկումներ «Հայոց լեզու 7-12-րդ դասարաններ» և «Գրականություն 7-12-րդ դասարաններ» հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և ծրագրերի շուրջ: Արտահայտվեցին բազմաթիվ հայագետներ, այդ թվում՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսներ: Հարցը քննարկվել է նաև ֆակուլտետի գիտխորհրդի նիստում: Հաշվի առնելով նախագծում իբրև թե կատարված բովանդակային փոփոխությունները՝ Հայ բանասիրության ֆակուլտետը իր խոր մտահոգությունն է հայտնում այս

Հրազդանում շինանյութի խանութի տանիքն ուժեղ քամուց ամբողջությամբ պոկվել է

Շենքի տանիքը ուժեղ քամուց վնասվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված Օգոստոսի 1-ին, ժամը 19:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Հայ ֆիդայիններ փողոցի թիվ 15 շենքի տանիքը ուժեղ քամուց վնասվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել

ԹԻ ուսումնասիրություն. «Հայռուսգազարդի»՝ հանրության համար անտեսանելի  եւ կասկածելի գործարքները

Հակակոռուպցիոն կենտոնն ուսումնասիրել է գազամատակարարման հսկայի խնդրահարույց պայմանագրերը

Նախարարին հարցրեք, եթե Վիեննան հալվա էր, բա Դուշանբեն ի՞նչ էր, բոզբա՞շ․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը չէր համաձայնում Ապրիլյան պատերազմից հետո հայկական դիվանագիտական հաղթանակների շարքին դասվող Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին։ Վստահ եմ, Զոհրաբ Մնացականյանը Նիկոլ Փաշինյանի երկու տարվա բանակցային ֆիասկոն քողարկելու համար ունակ է իրականությանը չհամապատասխանող քաղաքական հայտարարությունների։ Նորությունն այն էր, որ այդ հայտարարությունները

Միանում ենք Կոտ դ’Ազուրի հայկական ծագմամբ ֆրանսիացիների ահազանգին ու դատապարտում Թուրքիայի նախագահի մռայլ խաղը․ հայտարարություն

Ֆրանսիայի Կոտ դ’Ազուրի դեպարտամենտի ֆինանսական հանձնաժողովի նախագահ, ընտրալ (պատգամավոր) Էրիկ Սիոտիի և Նիցցայի քաղաքապետ, Նիցցա-Կոտ դ’Ազուր Մետրոպոլի նախագահ Պրն Քրիստիան Էստրոզիի համատեղ հայտարարությունը Մենք՝ Հանրապետության ընտրված պատգամավորներս, միանում ենք Կոտ դ’Ազուրի հայկական ծագմամբ ֆրանսիացիների ահազանգի կոչին՝ Հայաստանի սահմանի հայ քաղաքացիական խաղաղ բնակիչների վրա Ալիևի ազերի կառավարության կողմից վերջերս իրականացված մահացու զինված հարձակումների դեմ: Բացի այդ,

«Նիկոլի ժամանակները» վերադառնում են

1․ Հին ու նոր մարտահրավերներ Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության մեջ մտնելուց հետո սկսվեց ամեն մի ազգայինի՝ հայկականի դեմ գրոհը՝ որ գագաթնակետին հասավ վերջին՝ Նիկոլայ 2-րդ կայսեր օրոք։ Բռնագրավվեց հայոց եկեղեցական գույքը։ Անգամ հայկական դպրոցները փակվեցին։ Նպատակը հայ ազգի ձուլումը՝ վերացումն էր։ Խորհրդային (ռուսական) կայսրության փլուզումից և Հայաստանի վերանկախացումից հետո մի պահ թվաց՝ այդ վտանգները վերացել

Նիկոլ Փաշինյանը մեծարում է Արամ Մանուկյանին, Արայիկ Հարությունյանը նրան հայրենիքի դավաճան է փորձում սարքել․ «Հանուն որակյալ կրթության»

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի շարք ուսանողների «Հանուն որակյալ կրթության» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում ՀՀ վարչապետի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակվել՝ հետևյալ մեկնաբանությամբ․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծարում է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանին՝ նշելով, որ «մեր հայրենիքը կերտել է ասկետի կյանքով ապրած Արամ Մանուկյանը», իսկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նրան հայրենիքի դավաճան է փորձում սարքել՝ կեղծ,

Այգեպարում հրետակոծված տներից մի քանիսն ամբողջությամբ վերականգնված են․ Հայկ Չոբանյան

Հայ զինվորն անառիկ է պահում սահմանը, տավուշեցին՝ շենացնում երկիրը։ Սահմանապահ : Շինարարական աշխատանքները շարունակվում են: Սահմանապահ գյուղերը պետք է ունենան կյանքի ԼԱՎԱԳՈՒՅՆ որակը: Հայկ ՉՈԲԱՆՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ https://www.facebook.com/governor.of.Tavush/posts/722158835243763?__tn__=-R

Սևանա լճի ջրի որակը՝ հուլիսի 28-ի դրությամբ

Հուլիսի 28-ին իրականացվել է Սևանա լճում ջրի որակի հետազոտություն՝ 16 դիտակետում, որոնք ներառում են ինչպես լճի լիթորալ, այնպես էլ պելագիկ գոտիները և տարբեր խորությունները: Ջրում լուծված թթվածնի կոնցենտրացիան լճի մակերևութային և միջին շերտերում մեծ է 6 մգ/լ-ից և բավարար է կենդանական աշխարհի պահպանման համար: ԼԹ-ի կոնցենտրացիայի նվազում դիտվում է Մեծ Սևանում՝ հիմնականում 20 մ, իսկ

Զոհրաբ Մնացականյանը կարևորել է հայ փախստականների համախմբման նախաձեռնությունը․ ԱԳՆ

Օգոստոսի 1-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց «Հայ փախստականների հարթակ»-ի նախաձեռնող խմբի համակարգող Արթուր Ղազարյանին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը։ Արթուր Ղազարյանը ներկայացրեց «Հայ փախստականների հարթակ»-ի ձևավորման նպատակները և աշխատանքնային ծրագրերը՝ ընդգծելով, որ հարթակի ձևավորման նպատակն է առավել լսելի դարձնելու տարբեր երկրներից Հայաստանում ապաստան գտած հայ փախստականների ձայնը, իրենց

Նոր կանոններ՝ մարզասրահներում եւ լողավազաններում անվտանգության պահպանման համար․ ՀՀ ԱԱՏՄ

Նոր կանոններ՝ մարզասրահներում եւ լողավազաններում անվտանգության պահպանման համար։ Պարետի մայիսի 3-ի N 63 որոշման մեջ կատարված փոփոխությամբ՝ 230-Ն որոշմամբ սահմանվել է, որ՝ Յուրաքանչյուր մարզասարքի կողքին, տեսանելի վայրում անհրաժեշտ է ապահովել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով տարաների առկայություն: Լողավազանի շուրջ նստարանները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկուկես մետր հեռավորության վրա։ Ամեն այցելուից հետո լոգախցիկը, հանդերձարանի պահարանը, նստարաններն ախտահանվում են

Հանրային սննդի ոլորտին պետական աջակցություն կտրամադրվի․ Վահե Գևորգյան

Ռեստորանների հայկական միության նախագահ Վահե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ռեստորանների հայկական միությունը գոհունակությամբ արձանագրում է, որ հանրային սննդի ոլորտում կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամից դուրս գալու իր հերթական նախաձեռնությունը հաջողությամբ է պսակվել։ Հուլիսի 31-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում ՀՀ կառավարության հետ սկզբունքային համաձայնություն է կայացվել հանրային սննդի ոլորտին պետական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։ Օժանդակության

Ջերմորեն շնորհավորում ենք «Առավոտ»-ի հիմնադրման 26-րդ տարեդարձի առթիվ․ Հայաստանի ժուռնալիստների միություն

Հարգելի գործընկերներ, «Առավոտ»-ցիներ, Ջերմորեն շնորհավորում ենք թերթի հիմնադրման 26-րդ տարեդարձի առթիվ։ Իր գոյության բոլոր տարիների ընթացքում «Առավոտը» բազմիցս ապացուցել է, որ իր ուրույն ու կայուն տեղն ունի թե՛ հանրային-հասարակական կյանքում, թե՛ ԶԼՄ-ների մեծ ընտանիքում։ Լրագրության հետ առնչվող բազմաթիվ մասնագետների կենսագրությունն անխզելիորեն կապված է «Առավոտի» հետ, կրողն են լրագրության այդ արժեքների և որակների։ Թող որ օրաթերթի

58-ամյա տղամարդը դանակով գլխատել է քրոջը․ Shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 1-ին, զարհուրելի սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամեր առաջ ոստիկանության Էրեբունու բաժնի առջև, ծառայության մեկնող տեղի ոստիկանները, փողոցն անցնելիս նկատել են մի տղամարդու, ում ձեռքին ցելոֆանե տոպրակ է եղել: Ցելոֆանի վրա արնանման հետքեր են եղել, և ոստիկանները մոտենալով այդ քաղաքացուն, հարցրել են, թե ինչու են

Չար լեզուներն ասում են, որ մարզպետին դուր չեն գալիս քաղաքում տեղի ունեցող դրական փոփոխությունները. Վանաձորի քաղաքապետ

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ամենևին ցանկություն չունեի անդրադառնալ Լոռու մարզպետի մտքի պարբերական առկայծումներին, նույնիսկ վերջերս նրա կողմից անհասկանալի, ակնհայտ անհիմն քննադատություններին արձագանքելու գայթակղությունը զսպում էի։ Երեկ հերթական անգամ սույն պաշտոնյան փայլել է իր «հերոսանալու» մոլուցքի մեջ և վանաձորցուն, պաշտոնյային ոչ հարիր վարք է դրսևորել ու իրեն վերագրելով ամենակարողության երևակայական միֆը,

Երեւանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին մեղադրանք է առաջադրվել Ռուբեն Հայրապետյանի քրգործի շրջանակներում

Վահե Նիկոյանին եւ Գեւորգ Հակոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել այս գործով քննիչը

Մեր համայնքին հորդորում ենք լինել առավելագույն զգույշ և զգոն ադրբեջանական հրահրիչ գործողությունների նկատմամբ․ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանի հայտարարությունը Կալիֆորնիայում և ԱՄՆ արևմտյան մյուս նահանգներում բնակվող հարգելի հայրենակիցներ, hայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի հարձակումներն ու զավթողական նկրտումները վերջին շրջանում տարածում ստացան նաև աշխարհի մի շարք երկրներում, որտեղ հայահոծ համայնք կա։ Հատկապես Կալիֆորնիան այդ իմաստով ադրբեջանական սադրանքների թիրախավորման գլխավոր նշանակետներից մեկն է դարձել, ինչի

Փորձ է արվում վերաձևել դպրոցը, մեր հասարակությունը, մեր ապագան․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես չի կարելի չափորոշիչ սահմանել. Կրթության մասին ՀՀ գործող օրենքի 4-րդ հոդվածն հետևյալ հաստատումներն ունի՝ «Կրթության բնագավառում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է: ՀՀ կրթական համակարգը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործին իր

Շիրակի մարզում հուլիսի 31-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք․ Շիրակի մարզպետարան

Օգոստոսի 1-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 31 բնակիչ է բուժվում։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 7745 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 31-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 6391 նմուշառման հետազոտություն, հուլիսի 31-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք։

Վանաձորի համայնքապետի անսկզբունքայնության, անկարողության ու ամենաթողության պատճառով ինքս ձեռնամուխ եղա ապօրինաշինության վերացմանը․ Լոռու մարզպետ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հայտարարությունը․ Վանաձորի համայնքապետի անսկզբունքայնության, անկարողության ու ամենաթողության պատճառով ինքս ձեռնամուխ եղա ապօրինաշինության վերացմանը՝ այն տեղափոխելով համայնքապետարանի բակ՝ այդպիսով «հեշտացնելով» համայնքապետի աշխատանքը: Հույս կա, որ քաղաքի տարբեր հատվածների ապօրինաշինությունները չնկատող համայնքապետը կնկատի իր աշխատավայրի մուտքի դիմաց տեղադրված կարկասն ու համապատասխան քայլեր կձեռնարկի: Շնորհակալություն ոստիկանության և ԱԻՆ մեր աշխատակիցներին։ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Լրահոս
Չեմ բացառում․․․

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728