Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտների համար օգոստոսի 3-20-ը կկազմակերպվեն խորհրդատվություններ․ ԿԳՄՍՆ

Օգոստոս 02,2020 10:15

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտների համար օգոստոսի 3-20-ը կազմակերպում է խորհրդատվություններ և դասեր։ Դասընթացներին կարող են մասնակցել նաև այլ սովորողներ, որոնք ցանկանում են վերհիշել անցած ուսումնական տարվա նյութը։
Նախարարության և մարզպետարանների աջակցությամբ լուծում է տրվել հեռավար դասերին չմասնակցած աշակերտների ինտերնետ հասանելիության և տեխնիկական սարքավորումների ապահովման խնդրին՝ օգտագործելով ԿԳՄՍ նախաձեռնության շրջանակում ապրիլ-հունիս ամիսներին հավաքագրված տեխնիկական սարքավորումները։

E-school Armenia կայքի «Առաջադրանքներ» բաժնում (http://e-school.am/tasks) սովորողների համար կտեղադրվեն ամառային առաջադրանքներ, հանձնարարություններ ու խորհուրդներ, որոնց պետք է նախօրոք ծանոթանալ և կատարել դրանք մինչ դասավանդողների հետ տեսահանդիպումներին մասնակցելը։ Տեսահանդիպումների ժամանակացույցը և հղումները նույնպես կտեղադրվեն կայքի «Առաջադրանքներ» բաժնում։
Ամառային առաջադրանքներում ներառված բոլոր տեսադասերը տեղադրված են E-school Armenia կայքի «Մեր դասերը» բաժնում` http://e-school.am/lessons։

Ստորև ներկայացնում ենք առաջին շաբաթվա /օգոստոսի 3-8-ը/ դասացուցակը.

  • Երկրորդ դասարան
    Ես և շրջակա աշխարհը – օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին
    Մայրենի – օգոստոսի 5-ին՝ ժամը 16։00-ին
    Մաթեմատիկա – օգոստոսի 5-ին՝ ժամը 17։00-ին
  • Երրորդ դասարան
    Ես և շրջակա աշխարհը – օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին
    Մայրենի – օգոստոսի 6-ին՝ ժամը 16։00-ին
    Մաթեմատիկա – օգոստոսի 6-ին՝ ժամը 17։00-ին
  • Չորրորդ դասարան
    Ես և շրջակա աշխարհը – օգոստոսի 7-ին՝ ժամը 13։00-ին
    Մայրենի – օգոստոսի 8-ին՝ ժամը 16։00-ին
    Մաթեմատիկա – օգոստոսի 8-ին՝ ժամը 17։00-ին
  • Հինգերորդ դասարան
    Մաթեմատիկա – օգոստոսի 4-ին՝ ժամը 10։00-ին
    Բնագիտություն – օգոստոսի 6-ին՝ ժամը 10։00-ին
    Մայրենի – օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին
  • Վեցերորդ դասարան
    Մաթեմատիկա – օգոստոսի 4-ին՝ ժամը 11։00-ին
    Բնագիտություն – օգոստոսի 6-ին՝ ժամը 10։00-ին
    Աշխարհագրություն – օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին
  • Յոթերորդ դասարան
    Քիմիա – օգոստոսի 4-ին՝ ժամը 11։00-ին
    Ֆիզիկա – օգոստոսի 5-ին՝ ժամը 10։00-ին
    Կենսաբանություն – օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին
    Աշխարհագրություն – օգոստոսի 7-ին՝ ժամը 10։00-ին
  • Ութերորդ դասարան
    Կենսաբանություն – օգոստոսի 5-ին՝ ժամը 10։00-ին
    Ֆիզիկա – օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին
    Քիմիա – օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին
    Հայոց լեզու – օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին
    Հայ գրականություն – օգոստոսի 6-ին՝ ժամը 13։00-ին
    Աշխարհագրություն – օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին
    Համաշխարհային պատմություն – օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին։

Նշենք, որ նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին՝ ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ իրականացվող ամառային դասընթացների առաջին շաբաթվա դասացուցակը և սովորողների մասնակցության կազմակերպման համար անհրաժեշտ տեղեկատվությունը։

Մարզպետներին և Երևանի քաղաքապետին առաջարկվել է հանձնարարական տալ համապատասխան ստորաբաժանումներին՝ իրենց ենթակայությամբ գործող դպրոցներում ապահովել հեռավար դասերը լրացնելու գործընթացը։ Նույն հանձնարարականը տրվել է նաև ԿԳՄՍ նախարարության ենթակա ուսումնական հաստատություններին։

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

👩‍🏫❗️Հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտները կլրացնեն դասերը‼️ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ Կրթական…

Gepostet von ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն am Samstag, 1. August 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31