Օրվա լրահոսը

Հայ ժողովուրդը, որն այս օրերին Լեռնային Ղարաբաղում պայքարում է վարձ­կան ահաբեկիչների դեմ, լիովին հասկանում և կիսում է Ավստրիայի բարեկամ ժողովրդի զգացմունքները. Փաշինյան

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Սեբաստիան Կուրցին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցին Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի կապակցությամբ: «Ձերդ Գերազանցություն, Խոր ցավով տեղեկացա Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության մասին, որն անմեղ  զոհերի և վիրավորների պատճառ հանդիսացավ։ Մենք խստորեն դատապարտում ենք այդ զարհուրելի ոճրագործությունը և մեր համերաշխությունն ու անվերապահ աջակցությունն ենք

Մոսկվան երբեք չի սատարել ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման տարբերակը․ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Կոմերսանտին» տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան երբեք չի սատարել ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման տարբերակը։ Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը Թուրքիայից մեծ կախվածության մեջ չի հայտնվել տարածաշրջանային հակամարտությունների լուծման հարցում՝ սկսած Սիրիայից ու Լիբիայից մինչև Ղարաբաղ, և թե ինչու է Ռուսաստանն այդքան զուսպ և բարեկամաբար արձագանքում Անկարայի քաղաքականությանը՝

Հրահանգել են հարձակում գործելու դեպքում հայերից ոչ մեկին չխնայել, բոլորին «մորթել», սպանել

Նոր փաստական տվյալներ՝ Ադրբեջանական բանակում սիրիացի վարձկանների առկայության և Արցախի հայության դեմ ահաբեկչական գործողություններում նրանց ներգրավման վերաբերյալ Ինչպես արդեն տեղեկացվել է, 2020թ. նոյեմբերի 1-ին ԱՀ ՊԲ զինծառայողների կողմից հայտնաբերվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կազմում Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված  ռազմական գործողություններին մասնակցող Սիրիայի Արաբական Հանրապետության երկրորդ քաղաքացին՝ Իդլիբ նահանգի Զիադիա գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Յուսեֆ

ՈՒԵՖԱ-ն դիտարկում է Եվրոպայի առաջնությունը միայն Ռուսաստանում կազմակերպելու տարբերակը

Կորոնավիրուսային համավարակի պատճառով ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը, որը պետք է անցկացվեր 11 երկրներում, հետաձգվել է 2021 թվական: ՈՒԵՖԱ-ն չի բացառում, որ կարող է հրաժարվել նախապես հաստատված ձեւաչափից: Այսինքն, շատ հավանական է, որ բոլոր խաղերը անցկացվեն մեկ երկրում: Ընդ որում, Եվրոպայի ֆուտբոլային ղեկավար կառույցը հավանական է համարում, որ կարող է ընտրվել Ռուսաստանի տարածքը, քանի որ

Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել են

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին

Սամվել Մովսիսյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՍԱՄՎԵԼ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին. օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Սամվել ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված

Միասին կպաշտպանենք ժողովրդավարական արժեքները․ Սեբաստիան Քուրցը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Քուրցը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հայտնած ցավակցական խոսքերի և համերաշխության համար։ «Շնորհակալություն համերաշխության ու աջակցության ջերմ խոսքերի համար։ Այս դժվարին ժամանակաշրջանում դա մեզ համար շատ մեծ նշանակություն ունի։ Ավստրիան չի վախենալու ահաբեկչության նման սարսափելի գործողություններից։ Միասին մենք կպաշտպանենք մեր բաց հասարակություններ ու ժողովրդավարական արժեքները»,-

Ժամանակ էր տրված անհապաղ վերադառնալու Արցախ և լծվելու հայրենիքի պաշտպանության նվիրական գործին. Ազգային ժողովի 3 աշխատակից հեռացվել է աշխատանքից. Արթուր Թովմասյան

Արցախի Խորհրդարանն իր պատրաստակամությունն է հայտնում հանդես գալու օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ՝ անհրաժեշտության դեպքում հարցը տեղափոխելով նաև իրավական տիրույթ։

Զոհրաբ Մնացականյան. Բարբարոսությունն ու ահաբեկչությունն ամբողջությամբ կլանել են մեր միջավայրը

Մեր հայրենակիցներն Արցախում պայքարում են Թուրքիայի կողմից հովանավորվող ահաբեկիչների և վերջիններիս ծառայություններից օգտվող Ադրբեջանի դեմ

Հայաստանը ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ, որոնք հիմնավորում են Թուրքիայի կողմից Եվրոպական Դատարանի 39-րդ կանոնի համաձայն անհապաղ միջոցներ կիրառելու մասին որոշումը չկատարելը

Նաև հավաստի ապացույցներ են ներկայացվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում սիրիացի վարձկանների ներգրավման վերաբերյալ, որոնք Ադրբեջան են տեղափոխվել ու տեղակայվել թուրքական ուժերի կողմից:

Կարեն Խաչանովը չի կարողանում դուրս գալ անհաջողության շրջապտույտից

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը վերջին մեկ ամսվա ընթացքում հերթական անգամ անհաջողության մատնվեց: Մասնակցելով Փարիզի ATP Masters-ին՝ Խաչանովը մեկնարկային շրջանում հանդիպեց իր համար առավել քան հարմար մրցակցի՝ իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինայի հետ, սակայն անսպասելիորեն երեք սեթում պարտվեց 3:6, 6:2, 2:6 հաշվով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Սուրեն Սարումյան․ «Դժոխքի ձորի ուղղությամբ կոտրվել է հակառակորդի էլիտար հատուկ ստորաբաժանումների ողնաշարը»

Արցախի ՊՆ-ի խոսնակը վստահեցնում է՝ նշված ուղղությամբ Ադրբեջանը մարտի էր ուղարկել իր հատուկ բոլոր ստորաբաժանումները, թե՛ տխրահռչակ Յաշմայի բրիգադը, թե՛ ծովային հետեւակը, թե՛ արաբ վարձկաններին

Փարիզի փոխքաղաքապետի և ՀՀ նախագահի հանդիպմանը խոսվել է Արցախի նկատմամբ սանձազերծված ադրբեջանաթուրքական շարունակվող ագրեսիայի, ռազմական գործողությունների կիզակետում հայտնված արցախահայության աջակցության մասին

Զրուցակիցները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի կողմից հրադադարը չպահպանելու, քաղաքացիական ենթակառուցվածքները և խաղաղ բնակչությանը թիրախավորելու առնչությամբ, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

Ռուսաստանի Հայերի միության կազմակերպած չվերթով հերթական հումանիտար օգնությունն է հասել Հայաստան

Չվերթով տեղափոխվել են առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղորայք, սնունդ, տաք հագուստ և առողջապահական պարագաներ։

Նազելի Վարդանյան․ «Հաջորդը կառավարության գործն է, որպեսզի պաշտոնապես դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին»

Իրավաբանն ասում է՝ որեւէ մեկը չի կարող ասել, որ Արցախը չճանաչված երկիր է, բնապահպանական վտանգների դեպքում իրավական ազդեցությունը սահմաններ չունի

Ադրբեջանական կողմը հրետանային կրակ է վարել հայկական ստորաբաժանումների ուղղությամբ. արկերից մի քանիսը ընկել է Իրանի տարածք. ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական կողմը հրետանային կրակ է վարել հայկական ստորաբաժանումների ուղղությամբ: Արկերից մի քանիսը ընկել է Իրանի տարածք»:

Քարվաճառի ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումների ականանետային կրակով կասեցվել է հակառակորդի առաջխաղացումը. նրանք կորուստներ կրելով, նահանջել են ելման դիրքեր

Օպերատիվ իրադրությունը, ինչպես Քարվաճառի, այնպես էլ մնացած ուղղություններում գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

Արայիկ Հարությունյան. «Հավաստիացնում եմ՝ բոլորի նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում՝ աշխատանքից ազատելու և, իրավիճակին համարժեք, օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ իրականացնելու համար»

Միաժամանակ, պատրաստակամություն եմ հայտնում ևս մեկ անգամ հնարավորություն տալու բոլոր նրանց, ովքեր գիտակցել են իրենց անպատասխանատու արարքի ամբողջ ծանրությունը և այսուհետ կլծվեն Հայրենիքի առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարելու վեհ գործին:

«Կիբերանվտանգության կենտրոնի ստեղծման ծրագիր ունենք». Հակոբ Արշակյան

Կառավարության և կրիտիկական ենթակառուցվածքների համար շրջանառել ենք կառավարության որոշման նախագիծ

Սենոր Հասրաթյան. Ճակատային որևէ բնագծում նման նախաձեռնողականության դրսևորումը նշանակում է ոչ այլ ինչ, քան լինել թելադրողի դերում

Առաջիկայում նման դրսևորումները լինելու են ավելի կազմակերպված և հաճախակի, քանի որ սա է պահանջում հաղթելու տրամաբանությունը:

Արցախցի կինը վստահ է. «Ամուսինս հաղթանակած կվերադառնա, որ էլի մեր տանը թեյենք»

Ամեն օր շնորհակալ լինենք Աստծուն, որ մեզ բախտ է վիճակվել հերոսների հետ շփվել

«Ադրբեջանը Դավիթ Բեկ գյուղին պատահական չի խփում, այնտեղ մեծ ջրամբար կա»․ Ինգա Զառաֆյան

Բնապահպանը կարծում է, որ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորում են այն տեղանքները, որտեղ բնապահպանական աղետ կարող է առաջանալ հրիթակոծությունից հետո

Արայիկ Հարությունյանը ծանոթացել է նամակի բովանդակությանը և կարձագանքի դրան. Վահրամ Պողոսյան

Պատերազմական այս օրերին պետական կառավարման համակարգի բարձր և ցածր օղակներում աշխատող զինապարտ և ոչ զինապարտ քաղաքացիների՝ Արցախից բացակայելու փաստին, մեծ արձագանք է գտել

«Պատերազմը և ադրբեջանական հանցագործությունները պետք է օր առաջ դադարեն». Իսլանդիայի խորհրդարանի պատգամավորը և «Մեկ ազատ աշխարհ» իրավապաշտպան կազմակերպության նախագահը հանդիպել են Արցախի ՄԻՊ-ի հետ

Արցախի բնակիչները պետք է լինեն միջազգային պաշտպանության ներքո՝ հաշվի առնելով նաև մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը:

Ինչ հիմքեր կան ֆոսֆորային զենքի կիրառման համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու

Բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանի կարծիքով՝ միջազգային կոնվենցիաների հիման վրա պետք է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031