Օրվա լրահոսը

Դեսպան Արմեն Պապիկյանը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ․ ԱԳՆ

Հուլիսի 17-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հանդիպեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիին։ Հանդիպման նպատակն էր ԱԷՄԳ գլխավոր տնօրենին ներկայացնել հուլիսի 12-ից ի վեր Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը և այդ համատեքստում պաշտոնական Բաքվի կողմից հնչող ծայրահեղ վտանգավոր սպառնալիքները և հայտարարությունները։ Մասնավորապես,

Ծիրանով բեռնված բեռնատարներին անվճար կայանատեղի է տրամադրվել Սանկտ Պետերբուրգում․ ԲՀԿ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին օրերի իրադարձությունները մեծապես ազդել են այն ամենի վրա, ինչ կատարվում է ոչ միայն այդ երկրներում, այլև դրանց սահմաններից դուրս: Դժբախտաբար, դա ազդել է նաև Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի որոշ մեծածախ շուկաների վրա: Ըստ դիտորդների և ականատեսների՝ կեսգիշերին մի շարք առևտրային բազաներից հանվել են հայկական ապրանքներով բեռնատարներ: Շատ մատակարարներ մատնանշել են,

Վիկ Դարչինյանը՝ հայ զինվորներին. «Փառք ու պատիվ Ձեզ, տղերք ջան»

Տավուշի շրջանում Ադրբեջանի հրահրած սահմանային բախումներին եւ լարված իրավիճակին անդրադարձել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի տարբեր քաշային կարգերում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանը: Նա ՖԲ իր էջում լիակատար սատարում է հայտնել Հայոց բանակին եւ հայ հերոս զինվորին: Իմ հայ ժողովուրդ… Դարեր շարունակ մենք ապացուցել ենք ամբողջ աշխարհին, որ մենք անպարտելի ենք։ Առաջ ենք գնացել մեր հզոր

ԱՀ նախագահի հրամանով առողջապահության նախարար է նշանակվել Արարատ Օհանջանյանը

Նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արայիկ Բաղրյանն ազատվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Արարատ Օհանջանյանը նշանակվել է առողջապահության նախարար:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հուլիսի 19-21-ն Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում, սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 18-ին, 21-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, 22-23-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի

«Հորդորում եմ բոլոր շահագրգիռ կողմերին զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հրահրել և սրացնել լարվածությունը»․ ԵԽԽՎ նախագահի պատասխանը ԼՀ-ի նամակին

Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկ Դեմսը պատասխանել է ԼՀ խմբակցության նամակին: Հարգելի պարոն Մարուքյան, Շնորհակալ եմ հուլիսի 14-ին Ձեր կողմից ուղարկված նամակի համար, որում դուք ինձ տեղեկացնում եք վերջերս տեղի ունեցած լուրջ միջադեպերի և հրադադարի ռեժիմի խախտման մասին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այս հարցը նույնպես ԵԽԽ Վեհաժողովի համապատասխան հանձնաժողովների ուշադրության կենտրոնում է, և ես

Սա դեռ պատերազմը չէ

Ռազմական գործողությունները շուտով Տավուշում կդադարեն: Եթե անգամ Արցախում շատ շտապ դրանք վերսկսվեն, ապա կրկին կնվազեն: Բայց չի դադարի այն պատերազմը, որը պայթելու է կամ արդեն իսկ պայթել է, որքան էլ մենք ու ամբողջ աշխարհն ասենք, թե Արցախյան հարցին ռազմական լուծում չկա: Արցախյան հարցին գուցեեւ ռազմական լուծում չկա, բայց այնքանով, որքանով աշխարհի համար Արցախյան հարց չկա,

Իշխանի 300 000-ից ավելի մանրաձուկ է բաց թողնվել Սևանա լիճ․ ՇՄՆ

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանը Գեղարքունիքի մարզում հետևել է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի կողմից հերթական անգամ իրականացվող՝ Սևանի իշխանի գեղարքունի տեսակի 3 գրամ միջին քաշով 62.500 հատ և 240.000 հատ 1,75 գրամ քաշով մանրաձկան բացթողնման աշխատանքներին։ Մանրաձկան բացթողումն իրականացվել է լիճ թափվող Կարճաղբյուր և Մասրիկ գետերի միջին և ստորին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացը պետք է շարունակվի և Ադրբեջանն ի վերջո պետք է կառուցողական դիրքորոշում որդեգրի․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանություն նախարարություն, որտեղ հանդիպում է ունեցել ՊՆ և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին արձանագրվող լարվածությանը: Մասնավորապես, վարչապետը նշել է.

Դրված նպատակին հասնելու համար դժվարին իրավիճակներում պետք է պայքարել մինչև վերջ․ Դիանա Գալոյան

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի հայտարարությունը Խորին շնորհակալություն ՀՊՏՀ խորհրդի անդամներին՝ իրենց քվեարկությամբ ինձ վստահելու համար, ՀՊՏՀ ողջ անձնակազմին՝ անվերապահ աջակցության համար և արդարամիտ ու ազնվաբարո հանրությանը՝ սադրանքներին, հերյուրանքներին ու բանսարկություններին չտրվելու, իրականությունը ճանաչելու, ճիշտ գնահատելու համար: Շնորհակալ եմ: Թող պատերազմական ներկա իրավիճակում դժգոհության տարբեր օջախներ ստեղծելու մոլուցքով տարվածները շարունակեն կքալ բարոյական պատախանատվության տակ: Ինչ վերաբերում

«Լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը ես փոքր եմ համարում»

Ինչո՞ւ Ադրբեջանը որոշեց մարտական գործողություններ, դիվերսիաներ սկսել հենց Հայաստանի Հանրապետության հետ սահմանին, այլ ոչ թե Արցախի, եւ  ինչո՞ւ հիմա, երբ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը նոր կորոնավիրուսի համաճարակի բազում խնդիրներով են զբաղված: ԱԺ պատգամավոր Միքայել Զոլյանն այս հարցերին ի պատասխան մի քանի վարկած ունի: «Առավոտ»-ի հետ զրույցում պարոն Զոլյանը նախ նկատում է՝ Ադրբեջանի

Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը հաղորդել է, որ Մոսկվայում հայկական բեռնատարների հետ կապված խնդիրը լուծվել է. ԶԼՄ-ներ

«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը հաղորդել է, որ հայկական բեռնատարների հետ կապված խնդիրը, որոնց մուտքը արգելվել էր Մոսկվայի «Food City» շուկայի տարածք, լուծվել է: Այս մասին հաղորդում է «Բաղրամյան 26» Տելեգրամի ալիքը: Նշենք, որ «Food City» շուկայի ղեկավարությունը երեկվանից արգելել էր ծիրանով բեռնված հայկական բեռնատարների մուտքը շուկայի տարածք։ Տեղեկատվության համաձայն՝ շուկայի

ՀՊՏՀ ռեկտորի ընտրության մրցույթը կազմակերպվել է առանց խորհրդի անդամներին օրենքով սահմանված կարգով հրավիրելու. Համլետ Թադևոսյան

ՀՊՏՀ խորհրդի անդամ Համլետ Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ՀՊՏՀ ռեկտորի մրցույթը առոչինչ է. խորհրդի անդամները չեն հրավիրվել նիստի: Հայտնում եմ, որ, լինելով ՀՊՏՀ խորհրդի անդամ, հուլիսի 16-ի երեկոյան պաշտոնական նամակ եմ ստացել ՀՊՏՀ խորհրդի նախագահի անունից առ այն, որ այդ պահի դրությամբ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի մրցույթի արգելանքն ուժի մեջ է, որովհետև դատարանի որոշումից

Մարդու կյանքն ու առողջությունը փաստորեն որեւէ նշանակություն չուներ նաեւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանի համար

Շուրջ 3 ամիս առաջ անդրադարձել էի 65-ամյա իմ պաշտպանյալ Կամո Մուրադյանի լուրջ առողջական խնդիրներով քրեակատարողական հիմնարկությունում պահվելուն, սակայն այս ընթացքում թե «Առավոտ» օրաթերթում հրապարակված հոդվածները վարույթն իրականացնող մարմնին ու դատարան տրամադրելը, թե պաշտպանական կողմի բազմաթիվ միջնորդությունները, եւ որ ամենակարեւորն է՝ Կամո Մուրադյանի առողջականի օրեցօր վատացումը քրեակատարողական հիմնարկությունում, որեւէ նշանակություն չունեցավ անգամ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

Ծիրանապայքարի դուրս եկած «հերոսները» կրկին ձեռնունայն մնացին

Հայկական ծիրանի դեմ «պայքարում» նույնպես ադրբեջանցի «հերոսները» դատապարտված էին անհաջողության․ վաղ առավոտից ֆեյսբուքյան հայկական տիրույթում բազմաթիվ տեսանյութեր ու հրապարակումներ են ներկայացվում, որոնք պատկերում են հայկական ծիրանի համար գոյացած հերթերն ու հայտնում, թե որքան արագ Ռուսաստանի մեր հայրենակիցները գնեցին Հայաստանից տարված ծիրանն ու գյուղատնտեսական այլ մթերքները: Այս յուրօրինակ համախմբմանը արձագանքել են նաև ԱԺ պատգամավորները։ Նաիրա Զոհրաբյանը

«Ադրբեջանի «փառապանծ» բանակը ցույց տվեց, որ իր զորատեսակերից ոչ մեկը բարձր արդյունավետություն չունի». Արծրուն Հովհաննիսյան

Հաճախ է լինում, որ մեկ-երկու օրվա մարտերից հետո Ադրբեջանը սպառում է իր մարտական որակները եւ դիմում իր գործընկերներին՝ Թուրքիային, Իսրայելին

«Առցանց համերգը նման է հովանոցով արեւայրուք ընդունելուն»

Հարցազրույց հայկական ժողարվեստում ճանաչված կատարող-ստեղծագործող, «գյուտարար» Նորայր Քարտաշյանի հետ – Հայկական ժողովրդական գործիքները վաղուց ներմուծվել են երաժշտարվեստի տարբեր ոլորտներ, այդ թվում՝ դասական, ջազ եւ այլն։ Դուք հայտնի եք ոչ միայն  որպես ժողովրդական փողային բոլոր գործիքներով  հանդես եկող երաժիշտ, այլեւ այդ գործիքները մոդեռնիզացնող մասնագետ։ Ձեր ստեղծած «Վան պրոջեքթ»-ի եւ «Մենուա» խմբի հետ հանդես եք եկել նաեւ

«Ուզում եմ հիշեցնել պարոն Կուլեբային, որ իր գերատեսչության հիմնական գործառույթը միջազգային ասպարեզում երկրի կարգավիճակի բարձրացումն է, այլ ոչ թե հակառակը». Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, Ուկրաինա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Անտոն Պոլյակովի հայտարարությունը «Ցավոք, վերջին մի քանի օրերի ընթացքում մենք ականատես եղանք Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության սրմանը: Առճակատման ակտիվ փուլի զարգացման իրական սպառնալիք կա, արդեն կան մարդկային զոհեր, և կողմերը չեն կարողանում գալ ընդհանուր հայտարարի: Տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ ադրբեջանական բանակը պատրաստ է հարվածներ

«Արցախի ուղղությամբ առանց տավուշյան մարտերի էլ պարբերաբար ԱԹՍ-ներ խոցվում են». Արծրուն Հովհաննիսյան

Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ մարտերը չեն տեղափոխվի Արցախ: Այդպես էլ չի: ԱԹՍ-ը ցուցիչ չի, բայց ընդհանուր առմամբ բացառել չենք կարող

Եթե վրաս նաև բաց կապույտ գույն լիներ, ապա Հայաստանի դրոշը կդառնայի. Քարդաշյանը կրկին կոչ է արել աջակցել Հայաստանին

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում և նորից անդրադարձել  հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: Քարդաշյանը լուսանկարում կրում է դեղին հագուստ, իսկ մազերը կարմիր գույնի են: «Եթե վրաս նաև բաց կապույտ գույն լիներ, ապա Հայաստանի դրոշը կդառնայի։ Նրանց համար, ովքեր դեռ չգիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում, կցանկանայի ներկայացնել։ Այդպես բոլորդ կկարողանաք օգնել»,- գրել

«Հակառակորդը պահպանում է սադրանքի ներուժը, եւ մենք դա տեսնում ենք անհրաժեշտ խորությամբ». Արծրուն Հովհաննիսյան

Եթե կդիմեն ոտնձգությունների եւ սադրանքների, կստանան արժանի հակահարված

Հուսով ենք, որ իր ռազմական արկածախնդրության տապալումից հետո Ադրբեջանը պատասխանատվություն կցուցաբերի հրադադարի պահպանման և ամրապնդման հարցում. ԱԳՆ մամուլի խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հարցազրույցը «Lenta.Ru» առցանց լրատվական կայքին Հարց. Սահմանին կիրառվում են «Գրադ» համակարգեր, տանկեր, գործի է դրվում կենդանի զինուժը, գործի են դրվում մեծ թվով ԱԹՍ-ներ. կարո՞ղ ենք արդյոք խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի մասին։ Պատասխան. Այս մարտերը Ադրբեջանի կողմից հրահրված լայնամասշտաբ էսկալացիա են: Քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ բնակչության նպատակաուղղված հրետակոծումն ադրբեջանական կողմի՝

«Հասկացա, որ չեմ ցանկանում հանձնվել, ու ծնվեց վավերագրական տեսաշարը»

Հարցազրույց  լիսաբոնաբնակ ճանաչված երաժիշտ, ջութակահար, «Հայրիկ Մուրադյան» ՀԿ նախագահ Նարինե Դելլալյանի հետ – Ինչպե՞ս հղացաք Հայրիկ Մուրադյանի ծննդյան 115-ամյակին նվիրված յուրօրինակ շարքի գաղափարը, որը պարբերաբար հրապարակում էիք ֆեյսբուքում: – Ստեղծված իրավիճակը, կապված համավարակի հետ, թելադրեց իր օրենքները։ Ինչպես ամեն տարի, մտադիր էինք մեծ համերգ կազմակերպել տարբեր խմբերի, անհատ երաժիշտների հետ՝ նվիրված Հայրիկ Մուրադյանի ծննդյան 115֊րդ

Հաստատված հարաբերական կայուն իրադրությունն այս պահին էական փոփոխությունների չի ենթարկվել․ ՊԲ

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ինչպես հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը, այնպես էլ այս պահին հաստատված հարաբերական կայուն օպերատիվ իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել՝ չնայած առանձին հատվածներում հակառակորդի կողմից շարունակվել է հրաձգային զինատեսակներից խախտվել հրադադարի պահպանման ռեժիմը: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները առաջնագծի ողջ երկայնքով աչալրջորեն հետևում են հակառակորդի բոլոր գործողություններին և ձեռնարկում իրավիճակից բխող անհրաժեշտ քայլեր:

ՀՊՏՀ նախկին ռեկտոր. «Եթե գիտական աստիճանն անվավեր է ճանաչվել, ապա ընտրությունն ուժ չի կարող ունենալ». «Հրապարակ»

Կրթական ոլորտի ամենաինտրիգային հարցը երեկ հերթական փուլ մտավ։ Առաջին հայացքից այն հանգուցալուծում ստացավ՝ հօգուտ ԿԳՄՍ նախարարի եւ փոխնախարարի հովանավորյալ թեկնածու Դիանա Գալոյանի, սակայն, մյուս կողմից, նոր բարդություններ առաջացան։ Նախ, հիշեցնենք, որ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի հայցադիմումի հիմքով դատարանը կասեցրել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրությունները, որն արդեն մեկ տարուց ավելի է՝ առկախված է, եւ

Կորոնավիրուսից մահացել է Ավշարի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Արուս Գևորգյանը․ «Արարատ» ԲԿ

Խորը կսկիծով հայտնում ենք, որ կորոնավիրուսից մահացել է Ավշարի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Արուս Գևորգյանը: Վերջինս բուժամբուլատորիան ղեկավարում էր 2020 թվականի մարտից։ Դրանից առաջ բժշկուհի Գևորգյանը երկար տարիներ աշխատել է «Արարատի հիվանդանոց» ԲԿ-ում՝ որպես թերապեւտ՝ անձնվիրաբար պայքարելով մարդկանց կյանքերը փրկելու համար։ Հայտնում ենք մեր վշտակցությունը Արուս Գևորգյանի ընտանիքի անդամներին և հարազատներին։ Աստված հոգիդ լուսավորի, բժշկուհի ջան։

Այս պահին չկա տեղեկություն, որ հակառակորդը Զանգակատուն համայնքի վրա է կրակել

Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից ոչ նպատակային կրակ է վարել Մովսես, Զանգակատուն, Խնձորուտ գյուղերի շրջանում տեղակայված մեր դիրքերի ուղղությամբ

Արցախյան բրենդ «Նախշուն թեյ»-ն արդեն շուկայում է

Միշտ ասում եմ՝ մտքինը գործ դարձնելու համար ոչ միայն պետք է խելացի լինել, այլ պետք է իմանալ` ինչպես օգտագործել մարդու մեջ առկա հնարավորությունները, այս դեպքում՝ ինքդ քո հնարավորությունները: Անշուշտ, բարի եւ անհրաժեշտ նախաձեռնությունները միշտ պսակվում են հաջողությամբ: Այս անգամ անդրադարձս մի շատ կարեւոր արցախյան բրենդի՝ «Նախշուն թեյի»  մասին է: Ինչպե՞ս առաջացավ այդ գաղափարը, ի՞նչ հեռանկարներ

Այսօր, վաղը եւ մյուս օրը մենք ստիպված ենք պաշտպանելու մեզ․ սա Եվրոպա չէ․ «Ազգ»

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան պարոն Ջոնաթան Լաքոտը, մտահոգիչ գտնելով Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանին տիրող իրավիճակը, հուլիսի 13-ին հարկ էր համարել հիշեցնելու մեզ, որ «Ֆրանսիան եւ Գերմանիան ավելի քան մեկ դար միմյանց ատել եւ իրար դեմ մարտնչել են, իսկ այսօր հանդիսանում են Եվրոպայի կառուցման շարժիչ ուժը»: Այսինքն,- ինձ թույլ եմ տալիս մեկնաբանել հարգարժան դեսպանի հորդորը,- հարկավոր է, որ

Վիրավորները հիմնականում ունեն դրական դինամիկա, բացի մեկից, ում վիճակը ծայրահեղ ծանր է․ ամփոփում

Սահմանագոտու ողջ երկայնքով հիմնականում եղել է հանգիստ, թեթևակի կրակոցներ հրաձգային զենքերից ոչ կանոնավոր, ոչ մեծ քանակի: Մեր պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են ադրբեջանական հերթական անօդաչու սարքը, այս անգամ ևս Օրբիտեր 3 տեսակի: Վիրավորները հիմնականում ունեն դրական դինամիկա, բացի մեկից, ում վիճակը ծայրահեղ ծանր է: Կրակոցները, հրետանակոծությունները, կարծես թե, դադարել են, բայց տեղեկատվական տիրույթում շարունակվում

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728