Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե վրաս նաև բաց կապույտ գույն լիներ, ապա Հայաստանի դրոշը կդառնայի. Քարդաշյանը կրկին կոչ է արել աջակցել Հայաստանին

Հուլիս 18,2020 12:43

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում և նորից անդրադարձել  հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: Քարդաշյանը լուսանկարում կրում է դեղին հագուստ, իսկ մազերը կարմիր գույնի են:

«Եթե վրաս նաև բաց կապույտ գույն լիներ, ապա Հայաստանի դրոշը կդառնայի։ Նրանց համար, ովքեր դեռ չգիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում, կցանկանայի ներկայացնել։ Այդպես բոլորդ կկարողանաք օգնել»,- գրել է Քիմ Քարդաշյանը:

Քիմը մեջբերել է այն նույն տեքստը, որն ավելի վաղ հրապարակել էր:

Նա մասնավորապես քննադատել է համավարակի պայմաններում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան Հայաստանի հետ սահմանին՝ ընդգծելով, որ հիմա էլ Ադրբեջանը սպառնում է հարվածել Հայաստանում գտնվող ատոմակայանին:

«Ես կանգնած եմ իմ հայրենակիցների կողքին և աղոթում եմ նրանց համար, ովքեր ներքաշված են երկրի սահմաններում վերջին լարված իրադարձությունների մեջ»,- գրել է Քարդաշյանը՝ գրառմանը կցելով #SupportArmenia (#ԱջակցենքՀայաստանին) հեշթեգը և ևս մեկ անգամ հիշեցնելով, որ գալիք շաբաթ Կոնգրեսում քննարկվելու է Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական օգնությունը վերանայելու օրինագիծը

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031