Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՊՏՀ ռեկտորի ընտրության մրցույթը կազմակերպվել է առանց խորհրդի անդամներին օրենքով սահմանված կարգով հրավիրելու. Համլետ Թադևոսյան

Հուլիս 18,2020 13:40

ՀՊՏՀ խորհրդի անդամ Համլետ Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՀՊՏՀ ռեկտորի մրցույթը առոչինչ է. խորհրդի անդամները չեն հրավիրվել նիստի: Հայտնում եմ, որ, լինելով ՀՊՏՀ խորհրդի անդամ, հուլիսի 16-ի երեկոյան պաշտոնական նամակ եմ ստացել ՀՊՏՀ խորհրդի նախագահի անունից առ այն, որ այդ պահի դրությամբ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի մրցույթի արգելանքն ուժի մեջ է, որովհետև դատարանի որոշումից հետո Հարկադիր կատարումը ապահովող ծառայությունը դեռևս չի հանել արգելանքը: Սակայն, այս պաշտոնական նամակից հետո կապի որևէ միջոցով չի ուղարկվել նիստի հրավեր կամ ծանուցում այն մասին, որ արգելանքը հանվել է, կամ որ մենք հրավիրվում ենք նիստի: Հիշեցնեմ նաև, որ համաձայն ռեկտորի ընտրության ընթացակարգի 7-րդ կետի, «խորհրդի նիստը հրավիրում է խորհրդի նախագահը՝ ապահովելով խորհրդի անդամների և հավակնորդների մասնակցությունը»: Այնուհետև հեռուստատեսությամբ պատահաբար տեսնում եմ, որ խորհրդի անդամների մի մասն արդեն ռեկտոր է ընտրել, և միայն նիստը սկսելուց հետո հայտնել են, որ րոպեներ առաջ արգելանքը հանվել է:

Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես են տեղեկացվել նիստին ներկա հարգելի գործընկերներս, հավանաբար անհատապես տարբեր մարդկանցից ոչ ֆորմալ տեղեկություններ են ստացել, որովհետև պաշտոնական նամակագրությունն ընդհանուր է: Թեև, ըստ կարգի, նիստը պետք է հրավիրեր խորհրդի նախագահը, սակայն, կարծում եմ՝ նա ֆիզիկապես չէր կարող դա անել, որովհետև խուճապահար ռեժիմով արգելանքը հանելու մասին որոշումը ստացել է նիստի մեկնարկից րոպեներ առաջ: Այսպիսով՝ ՀՊՏՀ ռեկտորի ընտրության մրցույթը կազմակերպվել է առանց խորհրդի անդամներին օրենքով սահմանված կարգով հրավիրելու, ինչի հետևանքով խորհրդի մի քանի անդամներ նույնիսկ տեղյակ չեն եղել, հետևաբար՝ մրցույթի արդյունքներն առոչինչ են, և կառավարությունը պետք է դրանք անվավեր ճանաչի:

ՀՊՏՀ ռեկտորի մրցույթը առոչինչ է. խորհրդի անդամները չեն հրավիրվել նիստի: Հայտնում եմ, որ, լինելով ՀՊՏՀ խորհրդի անդամ,…

Gepostet von Hamlet Tadevosyan am Samstag, 18. Juli 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031