Օրվա լրահոսը

Պա­տե­րազ­մը դեռ չա­վարտ­ված` Քո­չա­րյա­նը խո­սում է մի բա­նի մա­սին, ո­րը ընդ­դի­մա­դիր գործ­չի դեպ­քում առն­վազն 300-հա­զա­րա­նոց տու­գան­քի կար­ժե­նար. «Իրատես»

Հի­մա հարց՝ ինչ­պե՞ս է ստաց­վում, որ իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին կա­րե­լի է ա­մեն ինչ ա­սել, վի­րա­վո­րել բո­լո­րին, չար­ժա­նա­նալ տու­գան­քի, իսկ լրատ­վա­մի­ջոց­նե­րի, ընդ­դի­մա­խոս­նե­րի բե­րա­նը փա­կել, օ­բյեկ­տիվ գնա­հա­տա­կա­նի հա­մար ան­գամ տու­գա­նել։

Իրավիճակն այս պահին համեմատաբար հանգիստ է. Արցախի ԱԻՊԾ

Խաղաղ բնակավայրերում իրավիճակն այս պահին համեմատաբար հանգիստ է։ ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Իսլանդիայի խորհրդարանի անդամ. «Գերժամանակակից զինամթերքն օգտագործվում է Արցախի խաղաղ բնակչության դեմ»

Անընդունելի է Թուրքիայի մասնակցությունը, միջազգային հանրության լռությունը

Պատահական չէ, որ հայ ժողովրդի հասցեին նմանօրինակ սպառնալիքներ հնչեցվում են այն ժամանակ, երբ թուրք-ադրբեջանական ցեղասպան դաշինքը միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ փորձում է բնաջնջել Արցախի հայ բնակչությունը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունը Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի նկատմամբ վանդալիզմի կապակցությամբ Խստորեն դատապարտում ենք Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի նկատմամբ իրականացված վանդալիզմի ակտը, որին նախորդել են վերջին ամիսների ընթացքում Ֆրանսիայի այլ քաղաքներում հայկական հուշարձանների պղծման դեպքեր և թուրքական ծայրահեղական կազմակերպությունների կողմից ատելության հողի վրա հակահայկական զանգվածային գործողություններ։ ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի վրա արված

Վիեննայում սինագոգի մոտ կրակոցներ են հնչել (Տեսանյութ)

Ավստրիական Kurier  թերթը հայտնել է, որ Վիեննայի կենտրոնում սինագոգի հարևանությամբ, լսվել է մի քանի կրակոց: Նախնական տեղեկատվությունը, թե հարձակում է իրականացվել սինագոգի վրա, հերքվել է: Ըստ նախնական տվյալների՝ լուրջ վիրավորում է ստացել զինված մի ոստիկան: Հանցագործը թաքնվել է, նրան որոնում են: Տեղում աշխատում են իրավապահ մարմինների մեծ թվով աշխատակիցներ: Զոհերի մասին առայժմ չի հաղորդվում: Հայտնի

Մաջեդ Էլ Շաֆին Արցախի մասին. «ՄԱԿ-ի ոչ մի բանաձեւ, ոչ կառավարություն չի կարող որոշել ձեր այստեղ ապրելու իրավունքը»

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը որոշում է կայացրել՝ լինել անկախ եւ պատրաստ է պայքարել մինչ մահ

Ձերբակալվել է Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողություններում ներգրավված ահաբեկչական խմբավորման անդամ սիրիացի երկրորդ վարձկանը

Վերջիններս ներգրավվել են Արցախի բնակչության դեմ ահաբեկչության բնույթի՝ մարդկանց ոչնչացնելուն, շինություններ, կառույցներ, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, կապի միջոցներ կամ այլ գույք ոչնչացնելուն և վնասելուն ուղղված գործողություններում:

Այդ գործողություններն ուղեկցվել են Ադրբեջանի զինուժի կողմից ականանետային, հրթիռահրետանային, ավիացիոն և անօդաչու թռչող սարքերի միջոցով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերին թիրախավորված հարցվածներ հասցնելով:

Պուտինը կրկին խոսել է Փաշինյանի և Ալիևի հետ

Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում կարճ հաղորդագրություն է հրապարակվել այն մասին, որ այդ երկրի նախագահը ղարաբաղյան հարցը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: «Նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանգամանորեն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր»,

«Նրանց խփել-ջարդելն ամեն օր կատարվում է». Արծրուն Հովհաննիսյան

Հադրութի տարածաշրջանի գյուղերի մեր դիրքերի ուղղությամբ թողել են 15-16 դիակ ու փախել

Լեւոն Արոնյանն ու Հայկ Մարտիրոսյանը կմասնակցեն միջազգային օնլայն մրցաշարի

Լեւոն Արոնյանը եւ երիտասարդ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը պատրաստվում են մասնակցել արագ շախմատի առցանց  Speed Chess Championship մրցաշարին: Սպասվում է, որ թեժ պայքար է լինելու, քանի որ մրցաշարում հանդես եկողների մեջ են նաեւ Մագնուս Կարլսենը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Անիշ Գիրին, Ալիռեզա Ֆիրուջան եւ այլոք: Վիճակահանությամբ առաջին շրջանում Լեւոն Արոնյանի մրցակիցը լինելու է Յան

Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործությունները ոչ այլ ինչ են, քան Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրագործված մարդկության դեմ հանցագործություն

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը հանդիպել է Կանադայից և Իսլանդիայից հասարակական քաղաքական գործիչների հետ Նոյեմբերի 2-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է «Մեկ ազատ աշխարհ» (“One Free World”) միջազգային իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մաջեդ Էլ Շաֆիի և Իսլանդիայի խորհրդարանի անդամ, Կենտրոնական կուսակցության անդամ Բիրգիր Թորարինսոնի հետ: Հանդիպման ընթացքում Արցախի ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է

«Ադրբեջանական ստորաբաժանումները մնալով ծուղակում՝ հրետանային կրակով ջախջախվել են». Արծրուն Հովհաննիսյան

Իսկ Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել երկու դիրք

Հրթիռակոծության հետևանքով բեկորային վնասվածքներ են ստացել Դավիթ-Բեկ բնակավայրի բնակիչ երկու կանայք, իսկ Կապան համայնքի բնակիչ Դավիթ Յուրիկի Հովհաննիսյանը մահացել է

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Դավիթ Բեկ համայնքի հրթիռակոծմամբ ՀՀ նկատմամբ իրականցված ագրեսիայի հետևանքով մեկ քաղաքացիական անձ մահացել է, երկուսը վիրավորվել Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից, խախտելով 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագրի, ՄԱԿ-ի կանոնադրության, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիայի, այլ կոնվենցիաների պահանջները, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերը,

Հայաստանի ֆուտբոլային դաշտերում նաեւ արտաֆուտբոլային պայքար է ծավալվում

ՀՖՖ-ն իր կայքէջում պաշտոնական հայտարարություն է հրապարակել, որում ասված է. «VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի` 10-րդ տուրի 2 հանդիպումների ընթացքում տեղի են ունեցել անթույլատրելի և խիստ դատապարտելի միջադեպեր: Հոկտեմբերի 30-ին Գյումրիում կայացած «Նոա»-«Շիրակ» հանդիպման ընթացքում իր անմիջական պարտականությունները կատարելիս «Շիրակ» ակումբի հյուրերի կողմից  ծեծի է ենթարկվել ՀՖՖ պատվիրակը: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 31-ին, «Գանձասար-Կապան»-«Վան» հանդիպումից հետո «Գանձասար-Կապան»

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտարարել է պատերազմական հանցագործության հնարավորության մասին

«ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտարարել է պատերազմական հանցագործության հնարավորության մասին Լեռնային Ղարաբաղում։ Այս հարցազրույցում տիկին Հանձնակատարը ենթադրաբար նկատի ունի Հադրութում երկու հայ գերիների սպանությունը ադրբեջանական զինված ուժերի կողմից», ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Հայեր, միացեք, միացեք հայեր, Արցախն է մեզ կանչում, օգնության հասեք». Երուսաղեմում հայերը փողոցներում երգում են ու ցույց անում

Ակտիվիստները հայերեն, եբրայերեն եւ անգլերեն լեզուներով վանկարկում էին՝ «Էրդողան՝ տեռորիստ», «Ալիեւ, տեռորիստ»: Նրանց խոսքով՝ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացնում Արցախում, դադարեք զենք վաճառել, հաղթելու ենք:

Իսպանիան հումանիտար օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից Երևան տեղափոխված 600 ընտանիքների:

Իսպանիան հումանիտար օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից Երևան տեղափոխված 600 ընտանիքների, տեղեկանում ենք Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված նյութից: Իսպանիայում Հայաստանի դեսպանություն

Կամավոր. Չես էլ մտածում` ի՞նչ ես անում. գնում ես առաջ, որովհետև թասիբդ է ստիպում

«Միշտ էլ նույն վախկոտներն են: Սպորտի մեջ էլ են այդպես»

Արցախում հրշեջ փրկարարները հրդեհաշիջման միջոցներ են ձեռնարկում, բայց աղետը շարունակում է մնալ օրախնդիր

Արցախի խաղաղ բնակավայրերը թիրախավորելուց բացի, ադրբեջանաթուրքական ուժերն Արցախի գրեթե բոլոր շրջանների անտառային գոտիներում կիրառում են հրկիզող հրթիռներ։ Հասանելի վայրերում ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարները հրդեհաշիջման միջոցներ են ձեռնարկում, բայց աղետը շարունակում է մնալ օրախնդիր։ Այսպիսով թշնամական կողմը հումանիտար աղետին փորձում է ավելացնել նաև բնապահպանականը` զգալի վնաս պատճառում նաև Արցախի կենդանական ու բուսական աշխարհին։ ԱՀ ԱԻՊԾ

Վանաձորցի Անին սրճարանը վերածել է սահմանի համար անհրաժեշտ իրերի հավաքման կետի. «Երբ ապրանքն ուղարկում ես դիրք ու զինվորը մեկ այլ բան է ուզում, ակամայից շղթան շարունակվում է ու հասկանում ես, թե ինչքան է պետք թիկունքը»

Պատերազմի առաջին իսկ օրից, ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս, իրարից տարբեր հազարավոր մարդիկ միավորվեցին հանուն մեկ գաղափարի՝ սահմանի օգնության: Պատերազմի լուրը ստանալու առաջին իսկ րոպեից օգնության գործին անցավ նաեւ Անին: Անիին Վանաձորում գործող Level Up սրճարանի տնօրենն է: Եղբոր՝ Արամ Սիրականյանի ու երկու եղբայրների՝ Հարութ եւ Հովհաննես Դանիելյանների հետ անցան սահմանում ծառայողների օգնելու

ՀՖՖ-ն սկսել է ներքին քննություն՝ պարզելու միջադեպերի մանրամասները

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի` 10-րդ տուրի 2 հանդիպումների ընթացքում տեղի են ունեցել անթույլատրելի և խիստ դատապարտելի միջադեպեր: Հոկտեմբերի 30-ին Գյումրիում կայացած «Նոա»-«Շիրակ» հանդիպման ընթացքում իր անմիջական պարտականությունները կատարելիս «Շիրակ» ակումբի հյուրերի կողմից  ծեծի է ենթարկվել ՀՖՖ պատվիրակը: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 31-ին, «Գանձասար-Կապան»-«Վան» հանդիպումից հետո «Գանձասար-Կապան» ակումբի ներկայացուցիչների կողմից ծեծի են ենթարկվել հանդիպման մրցավարը և ՀՖՖ

Պահանջել է 100 հազար դրամ, ապա՝ 1.000 ԱՄՆ դոլար, անհետ կորած զինծառայողին «որոնելու» նպատակով

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից  իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ, նախկինում մի քանի անգամ խարդախություններ կատարելու համար դատապարտված Հ. Բ.-ն, տեղեկանալով, որ զինծառայող Հ. Մ.-ն, մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին, անհետ կորել է, կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու միասնական

Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման հետևանքով զոհվել ու վիրավորվել են մեկական անձինք. ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ, շարունակաբար խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները, Ադրբեջանը թիրախավորել է Արցախի մի շարք քաղաքացիական բնակավայրեր ու ենթակառուցվածքներ: Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզ է դարձել, որ Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետևանքով նոյեմբերի 1-ին Մարտունու շրջանի Խնուշինակ համայնքում զոհվել է մեկ քաղաքացիական անձ՝ 53-ամյա Արմո Ավանեսյանը, իսկ Մարտակերտի

Համաձայն չենք այս հակամարտությանը Թուրքիայի մասնակցությանը. Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի Հայաստանի բարեկամներ

Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատում Հայաստանի բարեկամների հայտարարությունը Մենք՝ Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի ներքոստորագրյալ պատգամավորներս, գիտակցելով, որ հայ ժողովուրդն առաջին քրիստոնեական թագավորության ժառանգն է, որին շատ հաճախ սպառնում էին արտաքին թշնամիները և հիշեցնելով 20-րդ դարի սկզբին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Պատգամավորների պալատի 2017թ. ապրիլի 25-ի բանաձևը, արտահայտում ենք մեր աջակցությունն ու համերաշխությունը: Սեպտեմբերի վերջին օրերին ադրբեջանական

Գոհար տիկնոջ բարեգործությունները

Ո՞վ էր Գոհար աղան, ում անունը կրող մզկիթը Շուշիում 2020 թվականի նոյեմբերի 1-ին թիրախավորվել է ադրբեջանաթուրքաահաբեկչական կազմավորման կողմից: Գոհար տիկինը /1790-1888 թթ./ Իբրահիմ խան Ջավանշիրի օրինական 4 կանանցից մեկն էր՝ վրաց իշխան Եվգենի Աբաշիձեի դստեր՝ Ջավահիր տիկնոջ դուստրը: Երկու անգամ ամուսնացած լինելով և կորցնելով ամուսիններին, հավատավոր Գոհար աղան մնում է անժառանգ և նվիրում իրեն բարեգործության:

«Իրանը ոչ թե ուզում է փոխել Մինսկի խմբի ձեւաչափը, այլ զուգահեռ օժանդակ ձեւաչափ ստեղծել». իրանագետ

Քանի որ չեն կարող առհասարակ բացառել Թուրքիայի ներկայությունը, որդեգրել են մասնակցային սկզբունքը

Ֆրանսիան կարգելի թուրքական «Մոխրագույն գայլերի» գործունեությունը

Ֆրանսիան կարգելի իր տարածքում թուրքական «Մոխրագույն գայլեր» ծայրահեղ ազգայնական խմբի գործունեությունը, հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանինը, փոխանցում է AFP-ն։ Որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ Լիոնում պղծվել էր Հայոց ցեղասպանության հուշարձանը։ Որոշումը չորեքշաբթի կներկայացվի Ֆրանսիայի կառավարության հաստատմանը։ Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

«Փյունիկի» մի շարք ֆուտբոլիստների և աշխատակիցների COVID-19-ի թեստերը դրական են

Համաձայն կանոնակարգի, Հայաստանի Բարձրագույն խմբի 11-րդ տուրի «Ուրարտուի» դեմ խաղից առաջ «Փյունիկի» ֆուտբոլիստները COVID-19-ի PCR թեստեր են հանձնել։ Թեստավորումը դրական արդյունք է ցույց տվել ֆուտբոլիստներ Սևակ Ասլանյանի, Արաս Օզբիլիզի, Ալիկ Առաքելյանի, Սալոմոն Նիրիսարիկեի, Գոռ Մալաքյանի և Էրիկ Ազիզյանի մոտ։ Դրական է եղել նաև թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի և ադմինիստրատիվ շտաբի մի քանի աշխատակիցների թեստերի

Ադրբեջանական կողմը հրետակոծել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրը. կա մեկ քաղաքացիական զոհ և երկու վիրավոր

Այսօր ժամը 18:10-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրետանային միջոցներից կրակ է վարել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի և Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ քաղաքացիական անձ զոհվել է, ևս երկուսը` վիրավորվել: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Սյունիքում կորոնավիրուսից մինչեւ օրս 8 մահ է գրանցվել

Ինչպես տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը, նոյեմբերի 2-ի դրությամբ  Սյունիքի մարզում նոր կորոնավիրոսային հիվանդություն ունի 754 մարդ։ Նրանցից  26 հոգի բուժում է ստանում Սիսիանի բժշկական կենտրոնում, 35 հոգի՝ Կապանի բժշկական կենտրոնում, 693 հոգի բուժվում է առողջության առաջնային պահպանման օղակի վերահսկողությամբ։ Մարզում մինչ օրս նոր կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 8 դեպք է գրանցվել։ Ի դեպ, ըստ մարզում տարածված

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031