Օրվա լրահոսը
Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քննվել է 1233, մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 53 քրեական գործ
12 մեղադրյալի պաշտոնավարումը դադարեցվել է:
197 անձ տուժող է ճանաչվել երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ քննված քրեական գործերով
Քննվել է 206 քրեական գործ, նախապատրաստվել է 102 նյութ
Ucom-ը 6,875,000 ՀՀ դրամ և 93,750 ԱՄՆ դոլար է վճարել որպես դոլարային և դրամային պարտատոմսերի արժեկտրոններ
Օգոստոսի 17-ին Ucom ընկերությունը վճարել է 6,875,000 ՀՀ դրամ և 93,750 ԱՄՆ դոլար կորպորատիվ պարտատոմսերի հերթական արժեկտրոնները։ Այդ պարտատոմսերը Ucom-ի առաջին թողարկումն են՝ 2019 թվականին գրանցված ծրագրային ազդագրի շրջանակներում։ Ucom ընկերությունը 2019թ․ մայիսին տեղաբաշխել է 11% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և 7,5% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր։ Նշյալ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի AMX Հայաստանի ֆոնդային
ՔԿԾ-ի «E-penitentiary» էլեկտրոնային կառավարման համակարգը ներառելու է կալանավորված անձանց և դատապարտյալների առնչությամբ օրենսդրությամբ իրականացվող բոլոր գործառույթների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ
Ակնկալվում է, որ 2021 թվականից «E-penitentiary» էլեկտրոնային կառավարման համակարգն ամբողջությամբ գործարկվելու է։
«Շիրակ» ֆուտբոլային ակումբը դիմել է ՀՖՖ-ին՝ հետաձգելու «Շիրակ»-«Արարատ» հանդիպումը` կորոնավիրուսով վարակվելու հեռանկարով պայմանավորված
Այդ հանդիպումը կարող է առիթ հանդիսանալ վարակի արագ տարածմանը նաև մեր ակումբում, ինչը կարող է լուրջ վտանգի տակ դնել մեր թիմի մասնակցությունը Եվրոպա լիգայի խաղարկությանը, քանի որ համաձայն ՈւԵՖԱ կանոնակարգերի հանդիպման ժամանելուց առաջ ողջ անձնակազմը պետք է պարտադիր թեստավորվի, իսկ վարակի հաստատման դեպքում պարզապես չեն թողնի նույնիսկ մեկնել մրցավայր:
«Եթե ինքնակամ դիմում չգրենք ու չհեռանանք, 2 նկատողությունների միջոցով կազատվենք աշխատանքից». «Հանրապետական» մարզադաշտի պահակային ծառայության աշխատակիցների բաց նամակը վարչապետին
Աշխատանքից նախատեսում է ազատել 9 աշխատակցի և նրանց փոխարեն բերել «Արմոբիլ» անվտանգության ծառայության աշխատակիցներին
Սնանկության գործերով կառավարիչների հանցավոր վարքագծի արդյունքում խախտվում են քաղաքացիների իրավունքները. Դատախազությունն ակնկալում է քաղաքացիների ակտիվ նախաձեռնողականությունը
Սնանկության գործընթացներում հնարավոր հանցավոր դրսևորումները հետագայում կանխելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդագիր է հասցեագրել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:
Կանոնավոր երթուղիներում կրկին արձանագրվել են գերբեռնված փոխադրման դեպքեր. տեսչական մարմինների մշտադիտարկումները շարունակվում են
Մշտադիտարկում է իրականացվել «Մեգամոլ», «Ռիո Մոլ», «Երևան Մոլ», «Դալմա Մոլ» առևտրի կենտրոններում: Էական խախտումներ չեն արձանագրվել:
35-ամյա կինը վաճառել էր մեկամյա որդուն․ Մասիսի ոստիկանների բացահայտումը
Տղայի կենսաբանական մայրը պայմանավորված 500.000 դրամից ստացել է 200 հազարը, ավելի ուշ ամուսինները նրան ևս 100.000 դրամ են վճարել և այդքանով սահմանափակվել:
Արայիկ Հարությունյանը հանձնարարականներ է տվել ինչպես նոր ջրագիծ անցկացնելու, այնպես էլ ինքնահոս եղանակով ոռոգում իրականացնելու նպատակով բարձրադիր վայրերում ջրահավաք ավազաններ կառուցելու վերաբերյալ
Արայիկ Հարությունյանն օգոստոսի 16-ին այցելել է Ասկերանի շրջանի հողատարածքներ և տեղում քննարկել ոռոգման հնարավորությունները:
Փորձել էին գողանալ վճարահաշվարկային տերմինալը. 4 անձ ձերբակալվել է
Միջոցներ են ձեռնարկվում՝ խմբի կողմից կատարված գողության կամ գողության փորձի հնարավոր այլ դեպքերը բացահայտելու ուղղությամբ:
Ընդդիմության գանգատը
Լսեցի իմ բարեկամ (հուսով եմ ոչ նախկին) Էդմոն Մարուքյանի զրույց-գանգատը՝ քաղաքական ուժերի վարկանիշների, ՀՀԿ-ի, ՀՀԿ-ի և Նիկոլ Փաշինյանի ենթադրյալ համագործակցության, իշխանության այլընտրանքի և այլնի մասին։ Նախ, սոց․ հարցումների և քաղաքական ուժերի վարկանիշների մասին։ Կարծում եմ, որ Հայաստանում ոչ մի լուրջ մարդ չի հավատացել և չի հավատում սոց․ հարցումներին։ Եվ հանկարծ Էդմոն Մարուքյանը հավատալով ինչ-ինչ հարցումների,
Ալավերդիում զինված ավազակություններ իրականացրած երիտասարդները ձերբակալվել են
գլխարկներով, դիմակներով ու ձեռնոցներով երկու հոգի մտել էին Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի խանութներից մեկը, դանակի սպառնալիքով վաճառողուհուն պառկեցրել գետնին, կպչուն ժապավենով փակել բերանն ու փորձել էին բացել ոսկյա և արծաթյա զարդերի պահարանի դուռը։ Այդ ընթացքում նրանից մեկը հրազենով կրակել էր գետնին։
Առաջարկվել է վերամշակել նախագծերը. Քաղաքաշինական խորհուրդը հավանություն տվեց ներկայացված 3 նախագծերից մեկին
Կառուցապատողը պետք է նվազեցնի շենքի նախապես առաջարկված բարձրությունը:
Ալեքսանդր Սոսնովսկի․ Եվրոպան չի դիտարկում Ադրբեջանը որպես առանձին երկիր
«Միշտ դիտարկվում է Թուրքիայի շահերի և մտադրությունների հետ միասին, և այդ առումով Ադրբեջանին տրվում է Անկարայի փոքր եղբոր դերը»:
Լեհ-բոլշևիկյան պատերազմը, թեպետ չգիտակցված, բայց արդի Լեհաստանի հիմնադրման և ողջ Եվրոպայի շրջադարձային պահն է. Մատեուշ Մորավեցկի
Լեհ-բոլշևիկյան պատերազմը հիմնարար դրվագ էր արդի Լեհաստանի և նշանակալից պահ` ողջ Եվրոպայի համար, թեպետև մարդկության գիտակցության մեջ այն դեռևս բավարար չի արժևորվել. այն երկու միմյանցից տարբերվող քաղաքակրթությունների բախման կետ է:
Լիոնել Մեսսիի ապագա կարիերայի երեք տարբերակները
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին դեռ վերջնականապես չի կողմնորոշվել կատալոնյան ակումբում իր ապագայի հարցով: Սակայն Marca-ն գրում է, որ ֆուտբոլիստը ակումբի հետ կարիերան շարունակելու երեք հավանական տարբերակ ունի: Առաջին. այս ամառ խզել պայմանագիրը: Սակայն «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն Մեսսիին դա թույլ չտալու համար պատրաստ է գնալ ամեն քայլի, որ պատմության մեջ չմնա որպես ակումբի այն
Խոպանչի շինարարները վարչապետին՝ Ռուսաստանում 70-80 հազար ռուբլի ենք ստանում, բայց գոհ են, որ այստեղ գոնե «իրիկունը երեխաներին գրկում» են
Գեղարքունիքի մարզի խոպանչիները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվում էին՝ ճանապարհները ե՞րբ են բացվելու
Ապացուցվեց, որ ԲՈԿ նախագահն իրեն վերագրել է գործառույթներ, որոնք օրենքով իրեն վերապահված չեն. Դիանա Գալոյան
Պետք է նշեմ, որ ատենախոսությանս հետ կապված ցանկացած հետագա շահարկման մասով դատական հայց եմ ներկայացնելու։
Խորհրդային վերջին դինոզավրի «ռուսական ռուլետկան». արևմտյան մամուլը Բելառուսի մասին
«Պուտինին օգնության խնդրանքով դիմելը բացատվում է ռուսական բանակը Բելառուս կանչելու ցանկությամբ, այն դեպքում, եթե սեփական բանակը դավաճանի: Դա ավելի շուտ ուժի ցուցադրություն է, հոգեբանական գրոհ նոմենկլատուրայի տատանվող հատվածի և ցուցարարների վրա»:
Գևորգ Մովսեսյանն ազատվել է պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 17 Օգոստոսի 2020, 927 – Ա ԳԵՎՈՐԳ ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Գևորգ Մովսեսյանին ազատել պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից։ Նիկոլ Փաշինյան
Մեր փոքրիկ երկրում այնքան պատմական, բնական ու ճարտարապետական հրաշքներ կան. Աննա Հակոբյան
Դրանցից մեկն էլ «Հունոտի կիրճ» բնապատմական արգելոցն է»։
«Գիտակցում ենք պատասխանատվության աստիճանը եւ ռիսկերը». Կարեն Խաչանով
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը հաստատել է, որ մասնակցելու է ինչպես Ամերիկայի բաց առաջնությանը, այնպես էլ Նյու-Յորքում կայանալիք «Masters»-ին: «Այդ որոշումը կայացրել ենք թիմով՝ գիտակցելով պատասխանատվության աստիճանը եւ հնարավոր ռիսկերը: Հասկանում եմ, որ վիրուսը չի անհետացել, իսկ որոշ երկրներում ծանր վիճակը պահպանվում է: Սակայն ես հինգ ամիս անց վերադառնում եմ մրցումներին: Շնորհակալություն մրցումների կազմակերպիչներին, որոնք
Էրդողանի սենյակը Վանա լճի ափին կառուցվող նախագահական պալատում պատրաստ է. Ermenihaber
Մանազկերտի ճակատամարտում սելջուկ թուրքերի հաղթանակի առթիվ պետական մակարդակով կազմակերպվելիք միջոցառումների ժամանակ Էրդողանն ու իր կինը օգոստոսի 25-ին ժամանելու են Խլաթ և մնալու են իրենց համար նախատեսված այս համալիրի սենյակում։
Մարինա Բրուտյան. «Սերը հաջողություն է բերում, սերն ինքնին հաջողություն է»
Իսկ լավ ընկերը քո կեսն է, քո արտացոլումը, քեզանից ոչինչ չսպասող ընկերն է, որը զգում է քեզ նաեւ հեռավորության վրա:
Սարքավորված չեն եղել հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգերով. ՔՏՀԱՏՄ-ն հրդեհային անվտանգության կանոնների խախտումներ է հայտնաբերել Տավուշի մարզի մի շարք օբյեկտներում
Շինարարական հիմնատարրերը մշակված չեն եղել հրապաշտպան լուծույթով, արտաքին հրշեջ սանդուղքները չեն գտնվում սարքին վիճակում
Խի՞ եք անաշխատանք, հենա էդքան կարտոշկա եք ցանել». Փաշինյանը Գանձակի բնակիչներին
Վարչապետը Գեղարքունիքի մարզում ծանոթացավ սուբվենցիոն ծրագրով տեղի ունեցող ճանապարհաշինությանը:
Հաղորդում հանցագործության մասին. «Ջուխտակ լիճ» կոչվող տարածքում ուռենիներ են հատվել
Անտառապահները հատված ծառերը հայտնաբերել են «Ջուխտակ լիճ» կոչվող հատվածում, որը սահմանակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքին։
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 19 հիվանդ է բուժվում
Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 443 քաղաքացի
Կարելի է մեկ տարի սև ու սպիտակ խաղալ, երկու տարի խաղալ, բայց ժողովուրդը փուլ առ փուլ հասկանալու է, որ դա սուտ կռիվ է, սուտ պատերազմ. Մարուքյան
Նախորդ իշխանության վերադարձն անհնար է, իսկ գործող իշխանությունն էլ ձախողվել է.


















































