Օրվա լրահոսը
Արծրուն Հովհաննիսյանը՝ ձերբակալված ահաբեկիչների եւ հրադադարի մասին
Մինչեւ չլինեն հստակ ուղղորդումներ, վերիֆիկացիայի մեխանիզմներ, հրադադար լինել չի կարող:
Բերձորի ուղղությամբ հակառակորդի առաջխաղացող ստորաբաժանումները հրետանային դիպուկ կրակով ետ են շպրտվել
Հոկտեմբերի 31-ին Բերձորի ուղղությամբ երեք թևերով հակառակորդի առաջխաղացող ստորաբաժանումները մեր հրետանային դիպուկ կրակով ետ են շպրտվել, մեծ կորուստներ կրելով՝ ավելի քան 50-100 դի։ Հրետանային կրակով խոցվել է ևս մեկ միավոր զինտեխնիկա։ Ձախ թևում ամրապնդվել են մեր հենակետերը՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ։ Օրվա ընթացքում թշնամու կողմից հրետակոծվել են մեր դիրքերը՝ օգտագործելով հրետանային խոցման տարբեր միջոցներ։ Մեր հրետանու
Հայերի բողոքի ցույցը Լոնդոնում՝ «British Petroleum» նավթագազային ընկերության գրասենյակի մոտ
Նրանք խոստանում են ցույցը շարունակել նաեւ վաղը, մինչեւ ընկերությունը ականջալուր կլինի ու կդադարի ֆինանսավորել ահաբեկչությունը, պատերազմը, խաղաղ բնակիչների ոչնչացումը:
7 մատչելի դեղաբույս, որոնք կօգնեն մաքրել օրգանիզմը, ամրապնդել իմունիտետն ու հաղթահարել սթրեսը
Նոր կորոնավիրուսի համավարակը, սեզոնային հարբուխն ու գրիպը, հիվանդանոցների ու բուժհաստատությունների գերծանրաբեռնվածությունը, համընդհանուր սթրեսն ու լարվածությունը լրջագույն մարտահրավեր են յուրաքանչյուրիս առողջության, հատկապես իմունային համակարգի համար։ Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում առանձնացրել ենք 7 բնական դեղամիջոց, որոնք օժտված են իմունային համակարգն ամրացնող և առողջությունը բարելավող ընդգծված ազդեցությամբ և լինելով մատչելի միջոցներ՝ կարող են որոշ չափով նպաստել առողջության բարելավմանը,
«Անունս Արցախ է» երգը` «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հիմն
Արցախն այսօր դեռևս մնում է ողջ հայ ժողովրդի վիրավոր սիրտը, որ տրոփում է բոլորիս և յուրաքանչյուրիս ներսում: Այդ տրոփյունները դառնում են խոսք, գործ, ծառայություն ու նվիրում, դառնում են նաև երգ: Ավետ Բարսեղյանի խոսքերով, Արման Ղազարյանի երաժշտությամբ և Շուշան Պետրոսյանի ձայնով ծնունդ ստացած «Անունս Արցախ է» երգը սկզբից մինչև վերջ սրտի տրոփյուն է, որի շնորհիվ էլ
«Հարավային եւ հարավ-արեւելյան ուղղություններում մեր զինված ուժերը հակառակորդից դիրքեր են վերցրել». ՊՆ ներկայացուցիչ
Կենտրոնական ուղղությամբ, սակայն, Ադրբեջանի զինված ուժերին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում:
Լուսանկարներ Դավիթ Բեկ գյուղի հրետակոծությունից
«Սյունիքի մարզ» ֆեյսբուքյան էջում կադրեր են հրապարակվել Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի հրետակոծությունից։
Լույս աշխարհ է եկել Արցախում զոհված հերոսի` Սերյոժա Վիրաբյանի որդին
Թիկունքում նոր կյանքով են պատասխանում թշնամուն։ Այսօր Իջևանի ԲԿ-ում բժիշկ Կորյուն Վարդապետյանի օգնությամբ լույս աշխարհ է եկել Արցախում զոհված հերոսի` Սերյոժա Վիրաբյանի որդին։ Կինը` Մանեն, որդուն անվանակոչել է Սերյոժա։ Փոքրիկ Սերյոժան արդեն ստացել է իր առաջին նվերները բժշկի և Իջևանի ԲԿ-ի ադմինիստրացիայի կողմից։ Թող մեր նորածինը իր ծննդով խաղաղություն բերի մեր երկրին։ Կանք, պիտի լինենք
Ուրուգվայի Արևելյան Հանրապետության չորս նախկին նախագահները Արցախում ծավալվող պատերազմի կապակցությամբ իրենց «պատմական համերաշխությունն» են հայտնել
Հոկտեմբերի 28-ին Ուրուգվայի Արևելյան Հանրապետության չորս նախկին նախագահները ստորագրեցին համատեղ հայտարարություն՝ Արցախում ծավալվող պատերազմի կապակցությամբ իրենց «պատմական համերաշխությունը» հայտնելու համար։ «Հարավային Կովկասում տեղի ունեցող սարսափելի իրադարձությունների առնչությամբ մեր պատմական համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին և արտահայտում մեր ցանկությունը՝ որպեսզի հաստատվի անհապաղ հրադադար և վերսկսվեն բանակցությունները՝ ուղղված խաղաղության հասնելուն, ինչպես նաև այս հակամարտության վերջնական լուծմանը», –
Ստեփանակերտի երկնքում ոչնչացվել է հակառակորդի հերթական հարվածային անօդաչուն
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Քիչ առաջ ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը Ստեփանակերտի երկնքում ոչնչացրել են հակառակորդի հերթական հարվածային անօդաչուն:
Կանանց ուժեղագույն հարյուրյակի մեջ Հայաստանի 3 ներկայացուցիչ կա
ՖԻԴԵ-ի հրապարակած կին շախմատիստների նոյեմբեր ամսվա վարկանիշային դասակարգման ցուցակում երեք հայուհի կա: Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 57-րդ հորիզոնականը, Աննա Սարգսյանը՝ 59-րդը, իսկ Լիլիթ Մկրտչյանը 73-րդն է: Ի դեպ, Աննա Սարգսյանը աղջիկների վարկանիշային ցուցակում հանգրվանել է 7-րդ տեղում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Դա ուղղակի շատ գեղեցիկ սարքած «мутиловка» է». Ավետ Գրիգորյանը՝ Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի՝ Մոսկվա նախատեսված այցի եւ Ալեն Սիմոնյանի, Ռուբինյանի արձագանքների մասին
Հիմնադիր նախագահը մի քանի անգամ կրկնել է՝ երբ որ հարցը վերաբերում է իմ ժողովրդի, պետության ճակատագրին, ես պատրաստ եմ ցանկացած դուռ թակել: Սա էլ հիշեցնեմ ուղղակի: Իսկ նրանց արձագանքից Կռիլովի առակը հիշեցի՝ «Слон и Моська»:
ՀՀ և ԱՀ ՄԻՊ աշխատակազմերի ուսումնասիրության արդյունքները կուղարկվեն միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության
Երեկ և այսօր հրապարակվեցին օբյեկտիվ բնույթի ապացույցներ այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը Արցախում կիրառում են զանգվածային ոչնչացման, քիմիական տարրեր պարունակող զինատեսակ: Այդ պահին հրապարակվեցին տվյալներ, որ խոսքը գնում է ֆոսֆոր պարունակող զինատեսակի մասին: Դրանից հետո եղան մի շարք հրապարակումներ այն մասին, որ խոսքը կարող է գնալ այլ քիմիական նյութեր պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակի մասին:
Կին կամավոր․ Ցույց չէի տալիս, որ ծանր է, որ հանկարծ ինձ այստեղից չտանեն, ասեն՝ պետք չես
«Ամեն ինչ անում եմ, որ մի փոքր էլ կարողանամ օգնել, այնպես անեմ, որ իրենք տուն գան իրենց մամայի մոտ ողջ ու առողջ»
Նույնիսկ բուժաշխատողը, որը ցուցաբերում է բժշկական օգնություն և սպասարկում ֆոսֆորից այրվածքներ ստացած անձին՝ պետք է վերապատրաստված լինի (տեսանյութ)
Ֆոսֆորն ինքնին թունավոր նյութ է: Այն կարող է հանգեցնել ոսկորների և ոսկրածուծի վնասմանը, ինչպես նաև հյուսվածքների մահվան: Նման ռումբի ոչնչացման գոտի ընկած անձը կարող է մահացու վնասվածքներ ստանալ՝ մասնավորապես խորը այրվածքներ: Նույնիսկ բուժաշխատողը, որը ցուցաբերում է բժշկական օգնություն և սպասարկում ֆոսֆորից այրվածքներ ստացած անձին՝ պետք է վերապատրաստված լինի, այլապես կարող է վերքի բուժման ընթացքում ևս
Ֆոսֆորային ռումբի հետեւանքները կործանարար են․ այն զանգվածային ոչնչացման զենք է, թույնը տասնամյակներով մնալու է հողում եւ ջրում
Երեկ Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ։ Սա, ինչպես հայտնել է ՀՀ ՊՆ-ն, միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնեւյան կոնվենցիաների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում է: Aravot.am-ի հետ զրույցում միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանն ասաց, որ ֆոսֆորային այս
Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր ցուցակում 6-րդն է, եւս երեքը՝ TOP 100-ում
Մեր շախմատիստներից 100 լավագույնների մեջ են Գաբրիել Սարգսյանը՝ 54-րդ, Հրանտ Մելքումյանը՝ 79-րդ, Կարեն Գրիգորյանը՝ 84-րդ հորիզոնական:
Եվ այս ամենը մենք հանդուրժո՞ւմ ենք
Իր այս հակաարցախյան քարոզով նա բարոյալքում է Արցախի, այն ՝ Հայաստանի համար կռվող հայ զինվորներին, Սփյուռքի մեր հայրենակիցներին, որոնք տարբերություն չեն դնում հայ ժողովրդի տարբեր հատվածների մեջ։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համապատասխան բողոք է հղել ՈՒԵՖԱ` պահանջելով «Ղարաբաղ» ակումբին հեռացնել եվրագավաթների խաղարկությունից
Վերջին ամսվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բազմաթիվ բողոքներ է ներկայացրել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ՝ ադրբեջանական ֆուտբոլի ամենատարբեր ներկայացուցիչների ռազմատենչ հրապարակումների, միլիտարիստական պահվածքի, հայատյաց գրառումների վերաբերյալ: Այդ բողոքների մեծ մասն այս պահին ՈՒԵՖԱ-ի կարգապահական և էթիկայի կոմիտեի քննության առարկա է: Ադրբեջանական ֆուտբոլի ներկայացուցիչների ռազմականացված և քաղաքականացված դատապարտելի կեցվածքն ի ցույց է դրվում շուրջ մեկ ամիս, սակայն այն,
Հայաստանի շախմատիստները համաշխարհային ուսանողական ինտելեկտուալ խաղերում գրավեցին 3-րդ տեղը
Արագ շախմատի համաշխարհային ուսանողական ինտելեկտուալ օնլայն խաղերում հաղթողի կոչման համար Չինաստանը հաղթել է Ուկրաինային՝ 2,5:1,5, իսկ երրորդ տեղը գրավել է Հայաստանի թիմը (Մանուել Պետրոսյան, Հայկ Մարտիրոսյան, Շանթ Սարգսյան, Տիգրան Հարությունյան, Աննա Սարգսյան, Սիրանուշ Ղուկասյան), որը նույն հաշվով պարտության է մատնել Բելառուսին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ընդդիմությունը հուշագիր է ստորագրել «Վրացական երազանք» կուսակցության հետ կոալիցիոն կառավարություն չկազմելու․ «Ալիք մեդիա»
Վրաստանի շուրջ 10 առաջատար ընդդիմադիր կուսակցություններ այսօր հուշագիր են ստորագրել, ըստ որի՝ կուսակցությունները համաձայնվում են, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հետ կոալիցիոն կառավարություն չեն կազմելու: Նշված համաձայնագիրը այսօր ընդդիմության ներկայացուցիչները «Լեյբորիստական կուսակցության» գրասենյակում են ստորագրել: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Կեղծիք՝ մանկամտության մակարդակի (տեսանյութ)
«Զինուժ մեդիա»-ի նոր տեսանյութը՝ ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական ապատեղեկատվության ու կեղծիքի վերաբերյալ։
«Թուրքամետ, ադրբեջանամետ լուրեր են հաղորդում». Մյունխենի հայերը բողոքի ցույց են արել Bayerische Rundfunk-ի դիմաց
Մեր պահանջն է, որպեսզի բավականաչափ տեղեկատվություն հաղորդեն կամ պատճառաբանեն, թե ինչու են կողմնակալ
Մինչ օրս առողջապահության նախարարության կողմից մատակարարվել են անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ու դեղորայքը և որևէ վիրավորի բուժօգնություն չի տուժել դրա պատճառով․ ԱՆ
Բժշկական կենտրոնների հարգելի բժիշկներ, Ցանկացած հիվանդանոցում, որտեղ ընթանում է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների բուժում և ընթացքում առաջանում է որևէ կարիք, որն այդ պահին բացակայում է հիվանդանոցում՝ խնդրում ենք հարցը լուծել կենտրոնացված ձևով։ Այն է՝ տվյալ հիվանդանոցի տնօրինության միջոցով պետք է ներկայացվի առողջապահության նախարարություն և եթե դա առկա լինի ՀՀ ԱՆ «Մարդասիրական
Բելգիացի խորհրդարանականը Հայաստանի նախագահին տեղեկացրել է, որ վերջին օրերին գտնվել է Արցախում, ականատես եղել Ադրբեջանի կողմից շարունակվող հրետակոծություններին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամ Ժորժ Դալմանին: Բելգիացի խորհրդարանականը Հայաստանի նախագահին տեղեկացրել է, որ վերջին օրերին գտնվել է Արցախում, եղել մայրաքաղաք Ստեփանակերտում և Շուշիում, ականատես եղել Ադրբեջանի կողմից շարունակվող հրետակոծություններին, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ բնակչության թիրախավորմանը: Զրուցակիցները մտահոգություն են հայտնել Արցախի հանդեպ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի
Վրաստանի խորհրդարանի ընտություններին մասնակցում են ռեկորդային թվով քաղաքական ուժեր․ Ատոմ Մխիթարյան
Այսօր Վրաստանի խորհրդարանի ընտություններ են։ Ընտրություններին մասնակցում են ռեկորդային թվով քաղաքական ուժեր՝ 48 կուսակցություն և երկու դաշինք: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Վրաստանի ընտրական օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններով ընտրական շեմը կուսակցությունների համար իջեցվել է մինչև մեկ տոկոսի, իսկ դաշինքների համար դա հավասար է այնքան տոկոսի, որքան կուսակցություն միավորված է դաշինքում։ Նախնական հարցումների համաձայն երկու
«Եթե թուրքական բանակը մտնի Մեղրի, միեւնույնն է՝ ռուսները պատճառ կգտնեն եւ կասեն՝ դուք եք մեղավոր». Ազատ Արշակյան
ՀՀ-ն իրավունք ունի հարվածելու անվտանգությանը սպառնացող ուժերին, իսկ դաշնակիցները պարտավոր են միանալ ՀՀ-ին, վերացնել շրջափակումը եւ ապահովել ՀՀ տարածքի անձեռնմխելիությունը
«Սա նախկինում ունեցած ամբիցիաների դրսևորման, նախկինում հնչեցրած կարծիքների ճշմարտացիության ապացուցման տեղը և պահը չէ»․ Ռուբեն Ռուբինյանի արձագանքը ՀՀ առաջին նախագահի մեկնաբանությանը
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի պատասխան ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա մեկնաբանությանը՝ «Սթափության հորդոր Հայաստանից»․ Վարչապետ Փաշինյանը, հիմք ընունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997թ. «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը, ՌԴ նախագահին դիմում է ուղղել՝ խնդրելով սկսել անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և
Մերօրյա հերոսները․ Արարատ Բալայան, Վահրամ Բաղդասարյան, Հովհաննես Միրզոյան և շատ այլ քաջարի մարտիկներ
Գնդապետ Արարատ Վլադիմիրի Բալայանը «Արիության համար» մեդալի է ներկայացվել մարտական գործողությունների ընթացքում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների հստակ ու պլանաչափ աշխատանքը մարտական պայմաններում կազմակերպելու և թշնամական օդուժի ջախջախմանը նպաստելու համար: Հակառակորդի դեմ ռազմական գործողություններում և պետական սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնական արիության ու խիզախության համար փոխգնդապետ Վահրամ Միքայելի Բաղդասարյանը կպարգևատրվի «Արիության համար» մեդալով: Նորօրյա մեր հերոսամարտի բնութագրական դրվագներից
ՀՀ առաջին նախագահը լավ կլինի հրապարակի ԼՂ հարցի կարգավորման իր պատկերացումը․ Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Եթե Տեր-Պետրոսյանն ուզում է իմանալ, թե ինչ է ասել Պուտինը, թող զանգի նրան, ով գրեթե ամեն օր խոսում է Պուտինի հետ։ Փաշինյանի նամակը Պուտինին գրված է ժամանակակից ռուսերենով։ Դրա մասին տեղեկատվությունը հրապարակել է ՀՀ ԱԳՆ-ն ժամանակակից հայերենով։ ՌԴ ԱԳՆ-ն ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ի հրապարակման, արձագանքել


















































