Օրվա լրահոսը
Ադրբեջանի կորուստները․ ամփոփում
Արցախի տեղեկատվական շտաբում ադրբեջանական կորուստների մասին վերջին տվյալները ներկայացնող ինֆոգրաֆիկա է հրապարակվել։
Այն, ինչ անում է Ադրբեջանը, ստանձնած պարտավորությունների նկատմամբ լիակատար անհարգալից վերաբերմունք է․ Զոհրաբ Մնացականյան
Այս անգամ Ադրբեջանը ֆոսֆորային զինամթերք է օգտագործել Արցախում՝ անտառների վրա, բնակավայրերի մոտակայքում, որտեղ բազմաթիվ խաղաղ բնակիչներ են ապրում: Այն, ինչ անում է Ադրբեջանը, ստանձնած պարտավորությունների նկատմամբ լիակատար անհարգալից վերաբերմունք, շարունակվող ագրեսիա, խաղաղ բնակչության ոչնչացում և արգելված զենքի օգտագործում է: Զոհրաբ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՀՀ ԱԳՆ ՆԱԽԱՐԱՐ
«Հավասար կռիվ պետք է լինի՝ եւ օդում, եւ ցամաքում». Արկադի Կարապետյան
Ի՞նչ նկատի ուներ Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը՝ «օդը փակել» ասելով
Բջջային կապի օպերատորների հետ բանակցություններ են ընթանում Արցախի դպրոցականներին անվճար ինտերնետ հասանելիությամբ ապահովելու նպատակով. Ժաննա Անդրեասյան
Մենք խրախուսում ենք բոլոր երեխաներին և նրանց ծնողներին, որոնք ունեն կրթության շարունակականության խնդիր, իրացնել կրթություն ստանալու իրենց իրավունքը, իսկ համայնքներին կոչ ենք անում՝ ակտիվ ներգրավվել այս աշխատանքներում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը
Նա շուրջ 10 օր սպասում էր իր Մորը
Երեկ վերջապես Մայրը գտավ իր Որդուն․․․ , մոր երջանկությունն անսահման էր, երջանկությունից աչքերը փայլատակում էին՝ իր որդին ողջ է․․․ 2 ժամ հետո Տղան մահացավ․․․
Տիգրան Ուրիխանյան. Պետք է դիմել տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների դեմ գործողություններ իրականացնելու խնդրանքով
Հայաստանի Հանրապետության վարչապետի` Ռուսաստանի Դաշնության նախագահին ուղղված նամակի և դրա կապակցությամբ ՌԴ ԱԳՆ արձագանքի վերաբերյալ ՀՀ Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը գրառում է կատարել. Երկկողմանի պայմանագրի կետեր նշելով էր պետք դիմել, հա՞։ Եթե Հայաստանն ու Արցախը Ռուսաստանից ակնկալում են հենց այս պահին ռազմական ներկայության տեսքով աջակցություն, ուրեմն պետք է դիմել տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների դեմ
«ՌԴ-ն ավելի կոշտ վերահաստատեց, որ կմիջամտի, եթե ՀՀ-ի հանդեպ լինի ոտնձգություն». պատգամավոր
Ռուսաստանի արձագանքը շատ արագ էր, իսկ ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունում են կոնսենսուսի հիման վրա եւ բավականին երկար գործընթացներ են անցնում
90 տարեկանում կյանքից հեռացել է Շոն Քոններին
Նա հատկապես հայտնի է որպես Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարի առաջին դերասան։
«Ամեն օր ավելի հնարավոր է դառնում նաև թուրք-հունական պատերազմը». Բորիս Նավասարդյան
Բորիս Նավասարդյանը Նիկոլ Փաշինյանի՝ ԵՄ-ին ուղղված հայտարարություններն իրավիճակին համարժեք է համարում:
Լևոն Տեր-Պետրոսյան․ Եթե սա էլ չեք հասկանում, ապա վա՜յ մեզ. Ilur.am
Ilur.am – Նիկոլը խնդրագիր է ուղարկել Վլադիմիր Պուտինին։ Պուտինը դրան պատասխանել է ՌԴ ԱԳՆ խողովակով։ Չե՞ք հասկանում, թե նա ինչ է ասել։ Եթե սա էլ չեք հասկանում, ապա վա՜յ մեզ։ Պուտինն ամենայն անկեղծությամբ ու պարկեշտությամբ ընդամենն ասել է․ Պարտավորված և պատրաստ եմ ապահովելու Հայաստանի լիակատար անվտանգությունը, բայց վերջապես հասկացե՛ք, ես Ղարաբաղի հարցը, ձեր փոխարեն, լուծողը
Հերհեր գյուղի հրետակոծության հետևանքով իր տանը զոհվել է մեկ քաղաքացիական անձ․ ԱՀ ՄԻՊ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ երեկ կայացած հանդիպումից և հումանիտար հարցերի շուրջ ձեռք բերված համաձայնությունից հետո Ադրբեջանը հոկտեմբերի 31-ի առավոտվանից շարունակել է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը: Առավոտյան հրթիռակոծվել են մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի թաղամասերը և կենտրոնական շուկան, որտեղ որևէ ռազմական նշանակության օբյեկտ տեղակայված չէ: Հրթիռային հարվածների հետևանքով քաղաքին հասցվել է նյութական մեծ վնաս: Հրետակոծության է ենթարկվել
Հիմա պետք է կիրառվի «անջատում հանուն փրկության» բանաձևը Լեռնային Ղարաբաղի համար. Նիկոլ Փաշինյան
Ղարաբաղ Ադրբեջանի հսկողության տակ նշանակում է Ղարաբաղն առանց հայերի, ինչը ցեղասպանություն է. վարչապետ
«Շուշին դեռ շարունակում է լինել և լինելու է հայկական քաղաքային մշակույթի ու ճարտարապետության կանգուն գլուխգործոցներից»․ Սարհատ Պետրոսյան
Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմի ու բանակի մասին ես գրեթե չեմ գրում, քանի որ կարծում եմ՝ մարդ պետք ա գրի այն թեմաներով, որին տիրապետում է գոնե միջին մակարդակի։ Բայց այսօր աշխարհը նշում է Քաղաքների միջազգային օրը, իսկ մենք այսօր պայքարում ենք մեր արդի շրջանի, ենթադրաբար Երևանից հետո
Միացյալ Թագավորությունը սնունդ և դեղորայք կտրամադրի տուժած արցախցիներին
ՄԹ-ն հայտարարում է 1 միլիոն ֆունտ ստեռլինգի չափով ֆինանսավորման տրամադրման մասին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց աջակցության ապահովմանը Միացյալ Թագավորության աջակցության միջոցով, ինչի մասին այսօր հայտարարել է ՄԹ արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում տուժած հազարավոր անձինք կապահովվեն շտապ բժշկական պարագաներով, սնունդով և ավելի ապահով ապաստարաններով։ Հակամարտությունը սրվել է սեպտեմբերի 27-ին:
Վարձկան Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը ձերբակալվել է
Արդեն տեղեկացվել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի, դրա շրջանակներում պատերազմ վարելու արգելված մեթոդներ կիրառելու, համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված կերպով մարդկային և գույքային կորուստներ պատճառելու դեպքերի առթիվ ՀՀ և Արցախի Հանրապետության իրավասու մարմինների կողմից հարուցվել են բազմաթիվ
Կատալոնական Ամպոստա քաղաքը կհամագործակցի Արցախի Հանրապետության հետ բոլոր ոլորտներում
Կատալոնական Ամպոստա քաղաքը քաղաքային խորհրդի լիագումար նիստի ընթացքում ընդհանուր 21 ձայներից 16 կողմ ձայներով ընդունեց Կատալոնիայի Արարատ հայկական միության նախաձեռնությամբ Կատալոնիայի կոմունիստական կուսակցության ներկայացրած բանաձևը, որը դատապարտում է Թուրքիայի և Իսրայելի աջակցությամբ Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա, ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը և վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ համագործակցելու Արցախի Հանրապետության հետ բոլոր ոլորտներում: Արցախի Արտաքին գործերի
Հորդորում ենք եվրոպական ու միջազգային ֆուտբոլային հանրությանը՝ անհապաղ համարժեք գնահատական տալ «Գարաբագ» ակումբի վարքագծին. «Շիրակ» ՖԱ նախագահ
«Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ադրբեջանական «Գարաբագ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովը կոչ է արել «սպանել բոլոր հայերին՝ ծերերին, կանանց, երեխաներին», ինչպես նաեւ՝ հայերին կոտորելու համար ստեղծել հատուկ ջոկատներ եւ այլն: Իբրահիմովը նաեւ ակնարկել է հայերի դեմ Օսմանյան Թուրքիայի գործած ցեղասպանությունը՝ որպես «հայերի հետ
Հաշվի առնելով երկրում ստեղծված ռազմական դրությունը, պետք է լինեն մարդիկ, որոնք հասկանում են ռազմական իրավիճակից. Վահան Մովսիսյանը՝ Փաշինյանի նշանակած 7 փոխմարզպետի մասին
Քանի որ համայնքներում պաշտոններն ընտրովի են, այնպես չէ, որ հնարավոր է այնտեղ ռազմական գիտելիքներով, փորձով հարուստ մարդ ունենալ
Զարմանում եմ, երբ անակնկալի եկած դեմքով բոլորս խոսում ենք Ադրբեջանի վարքագծի մասին․ Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ ենք այսպես զարմանում, որ Ադրբեջանը արգելված զինատեսակներ է կիրառում, հումանիտար իրավունքը ոտնահարում կամ շարունակում խաղաղ բնակավայրեր թիրախավորել։ Մեր համապատասխան կառույցները եղածը արձանագրում են, որպեսզի հետագայում դրանք միջազգային հարթակներում օգտագործեն, բայց կրկնում եմ՝ զարմանում եմ, երբ
«Այնպիսի փուլ ենք անցնում, որում Թուրքիան, Ադրբեջանը եւ ահաբեկչական խմբերը սկսել են թիրախավորել նաեւ ՀՀ տարածքը». քաղաքագետ
Նամակից բխող տրամաբանության պարագայում գործ ունենք հատվածային խնդրի հետ, այսինքն՝ ՀՀ տարածքի եւ անվտանգության ապահովման հարցի հետ: Այսինքն, ուղերձը հենց սրան է վերաբերում
Ադրբեջանն օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը
Ադրբեջանն օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը։ Առավոտյան Ստեփանակերտը, կեսօրին Մարտունի և Մարտակերտ քաղաքները, իսկ այս պահին Շուշին է հայտնվել թշնամու արձակած տարբեր տեսակի հրթիռային կայանքների թիրախում։ Տուժածների և կրած վնասների մասին տվյալները ճշտվում են։ ԱՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
«Ռուսաստանի պատասխանն ինձ զարմացրեց». Բորիս Նավասարդյան
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց՝ զարմացած է այն առումով, որ ՌԴ-ի պատասխանը հնչեց ԱԳՆ-ի կողմից, նաև ակնկալում էր ոչ այդքան արագ պատասխան:
Ադրբեջանական պաշտոնական շրջանակները լծվել են զավեշտի հասնող պարզունակ հայտարարություններ տարածելու անհեռանկար գործին․ ՊՆ խոսնակ
Արցախի ՊԲ-ն թշնամական ուժերի կողմից քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակի կիրառման անհերքելի փաստեր ներկայացրեց, որից հետո ադրբեջանական պաշտոնական շրջանակները լծվել են զավեշտի հասնող պարզունակ հայտարարություններ տարածելու անհեռանկար գործին` անհաջող ճիգեր գործադրելով ջրից չոր դուրս գալու համար: Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀՀ ՊՆ ԽՈՍՆԱԿ
Կապիտան Մելսիդա Հարությունյան․ «Բոլորն էլ իմ երեխաներն են, ես հարուստ մայր եմ»
«Այս 20 օրում դեռ վիրավոր չունենք, անգամ թեթև քերծվածք էլ չունենք»
Իվետա Մուկուչյանի պատասխանն ադրբեջանցի երգչուհուն. Խաղաղասիրությունից, մարդասիրությունից խոսում են մարդիկ, որոնք ծննդատուն ու եկեղեցի են հրթիռակոծում
Օրեր առաջ երգչուհի Իվետա Մուկուչյանը, որը Հայաստանի ներկայացուցիչն էր 2016 թվականին Շվեդիայում կայացած Եվրատեսիլում, սոցիալական ցանցերի իր էջերում հայտնել է, որ Գերմանիայից հրավեր էր ստացել «Եվրատեսիլ-2021»-ին մասնակցելու որպես տվյալ երկրի ներկայացուցիչ, սակայն օրեր անց մամուլի ծառայությունից հեռախոսազանգ էր ստացել այն մասին, որ որոշումը փոփոխության է ենթարկվել, ինչը, ամենայն հավանականությամբ, կապված է 2016 թ.-ին արված իր
Մի շարք կազմակերպություններ ընդունում են թղթի թափոն, պլաստիկ և ապակյա տարաներ. հանձնումից գոյացած հասույթը փոխանցվում է «Հայաստան համահայկական հիմնադրամին»
Սիրելի աշակերտներ, Այս օրերին կարող եք ավելի նպատակային և արդյունավետ օգտագործել ձեր արձակուրդը՝ «Դպրոցը` բանակին», «Մենք ենք մեր սահմանները» կարգախոսներով օգնելով այս նախաձեռնություններին։ Մի շարք կազմակերպություններ ընդունում են թղթի թափոն, պլաստիկ և ապակյա տարաներ։ Թափոնների, պլաստիկ և ապակյա տարաների հանձնումից գոյացած հասույթը փոխանցվում է «Հայաստան համահայկական հիմնադրամին»։ Թղթի գրեթե բոլոր տեսակի թափոններն ընդունվում են, նախընտրությունը
Ռազմաճակատից վերադարձած հոր ու նորածին դստեր առաջին հանդիպումը (տեսանյութ)
ՀՀ պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան էջում հուզիչ տեսանյութ է հրապարակվել․ «Ռազմաճակատից վերադարձած հոր ու նորածին դստեր առաջին հանդիպումը»։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-3-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ Լուսանկարը՝ Համլետ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկմանը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկմանը, եթե հակամարտության գոտում իրավիճակը չբարելավվի: Այս մասին ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ «Չեմ կարող բացառել, որ եթե իրավիճակը վատթարանա, Խորհուրդը կարող է վերադառնալ այդ խնդրին և նորից քննարկել այն: Իսկ ինչ ձևաչափով՝ դեռ կորոշենք», – ասել է Նեբենզյան ՝ պատասխանելով հարցին, թե


















































