Օրվա լրահոսը
Լեռնահովիտի դպրոցի շենքը գործում է անբավարար պայմաններում
Բնակավայրի երեխաները մինչ օրս հաճախում են 1937 թվականին կառուցված դպրոցական շենքը։
Շմոլ գազից թունավորումներ Երևանում և Գավառում
Նոյեմբերի 22-ին, ժամը 21.25-ին, «Մուրացան» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 3 անչափահաս։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության ծառայողներ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: *** Նոյեմբերի 22-ին, ժամը 15.30-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ Կարմիրգյուղ
«Մադինայում վերջը գարուն եկա՞վ, թե՞ ոչ». վերջին տարիներին Մադինա տանող ճանապարհները գրեթե չեն փակվում
Մադինայում վերջին տարիներին բնակչության թվաքանակի աճ չի գրանցվել, փոխարենն ավելացել է զբոսաշրջիկների թիվը
Պետությանը պատճառված 81 միլիոն դրամ վնասի հայտնաբերում․ Արարատի մարզի դատախազը ամփոփել է 2019 թ․-ի 9 ամիսների աշխատանքը
ՀՀ Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանն ամփոփել է մարզի տարածքում այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, դրանց առնչվող քրեական գործերով շարժընթացի պատկերը, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության կողմից այս տարվա համար հռչակված առաջնահերթությունների շրջանակներում մարզի դատախազության և մյուս իրավապահ մարմինների գործունեության արդյունքները: Դրական արդյունքներ են ապահովվել, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարում. կոռուպցիոն բնույթի
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 13:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35-36-րդ կմ-ին և Սյունիքի մարզի Գորիս-Կապան («Թասի» ոլորանների սկզբնամասում) ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Տավուշի մարզում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային
Հանրային խորհրդում Ամուլսարի հարցով ձևավորված աշխատանքային խումբը նիստ է անցկացրել
Հանրային խորհրդում Ամուլսարի հարցով ձևավորված աշխատանքային խումբը նոյեմբերի 22-ին հերթական աշխատանքային նիստն է անցկացրել, որին մասնակցել են ոլորտի փորձագետներ։ Աշխատանքային խմբի նախորդ նիստում որոշվել էր նամակներ ուղղել ՀՀ առողջապահության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարություններ, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե, «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ՝ վիճակագրական տվյալներ ու տեղեկություններ ստանալու բնակչության շրջանում առողջապահական իրավիճակի, Ամուլսարի հանքավայրում ոսկեբեր քվարցիտների և
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-28-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Սևանա լիճ են բաց թողնվել իշխան տեսակի մանրաձկներ․ Էրիկ Գրիգորյան
«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» ծրագրի շրջանակներում 2019 թվականի նոյեմբերի 20-ին Սևանա լիճ է բաց թողնվել Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում աճեցված իշխանի 11 հազար ամառային ենթատեսակի 22.5 գրամ միջին զանգվածի և 40 հազար գեղարքունի ենթատեսակի 3.5 գրամ միջին զանգվածի մանրաձուկ: Բացթողումները կշարունակվեն: Էրիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ https://www.facebook.com/envminister/posts/2891244070886265
«Ի՞նչ նոր էթնոս է՝ Արցախի ժողովուրդը»
«Երբ ասում ես «Արցախի ժողովուրդ»՝ ադրբեջանցիներին հնարավորություն ես տալիս խաղարկել իրենց սեփական խաղը, որովհետեւ ադրբեջանցիներն էլ տարիներ շարունակ ասում են, որ Արցախի բնակչությունը դա նաեւ ադրբեջանական համայնքն է». «Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Վիգեն Հակոբյանը: Նախօրեին Հայաստանի նախկին եւ ներկա ղեկավարները՝ տարբեր հարթակներից, իրենց մտահոգությունները եւ տեսլականները ներկայացրեցին Արցախի հարցի կարգավորման ներկայիս փուլի մասին: ԵԺԿ համագումարում
Հայտնաբերվել են ավտոմեքենաների գողացված հայելիները
Նոյեմբերի 20-ին, ժամը 09.10-ը ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 19-ի, ժամը 18-ից նոյեմբերի 20-ի ժամը 09-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Մերսեդես» ավտոմեքենայի կողային հայելին՝ պատճառելով 50.000 դրամի վնաս: Մաշտոցի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հափշտակությունը կատարել է 40-ամյա մի տղամարդ, որը գողոնը պահում
Արմեն Սարգսյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի հետ
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոնում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն համագործակցության, ԵՄ տարբեր ծրագրերին Հայաստանի մասնակցության վերաբերյալ։ Նախագահ Սարգսյանն առաջարկել է ավելի մեծ ուշադրություն հատկացնել ապագային
Ռալֆ Յիրիկյան. ինչպե՞ս երազել եւ իրականություն դարձնել երազանքը թվային դարաշրջանում
«Առաջնորդության դպրոցի» հերթական հրավերով ՎիվաՍել-ՄՏՍ-իգլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը «Երազել եւ իրականացնել» խորագրով բաց դաս է անցկացրել «Ռամադա Հոթել ընդ Սուիթս բայ Ուինըմ Երեւան» հյուրանոցում: Դասախոսության ընթացքում Ռալֆ Յիրիկյանն առանձնացրել է մի շարք կարեւոր ու առանցքային որակներ ու հմտություններ, որոնք անհրաժեշտ են առաջնորդի սեփական ուղին կերտելու համար: Ինչպես Յիրիկյանը նշել է. «Առաջնորդ լինելու համար պետք է
Նոյեմբերի 25-28-ին կտրուկ տաքացում ունենք․ Գագիկ Սուրենյան
Նոյեմբերի 25-28-ին կտրուկ տաքացում ունենք։ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում օդի ջերմաստիճանը այդ օրերին աստիճանաբար կբարձրանա 8-10, իսկ մյուս շրջաներում, այդ թվում Երևանում 4-5 աստիճանով։ Գագիկ ՍՈՒՐԵՆՅԱՆ ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐԵՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԵ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/2767630086633556
ՀՖՖ ապագա նախագահի փնտրտուք. «Փաստ»
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականի պահից սկսած հրապարակ նետվեցին ՀՖՖ ապագա նախագահի թեկնածուի տարբեր անուններ: Ֆուտբոլային աշխարհի մի շարք ներկայացուցիչներ «Փաստի» հետ զրույցում նշում էին, որ ՀՖՖ նախագահն առաջին հերթին պետք է լինի «ֆուտբոլի մարդ, այսպես ասած՝ «սվոյ» մարդ: Երեկվա դրությամբ տեղեկություններ էին շրջանառվում, որ իշխանությունները հակված են այդ պաշտոնում տեսնել լեգենդար հայ
Այս չարված աշխատանքի, տապալված մրցույթների ու բարեկարգումների համար քաղաքապետարանի աշխատողները լիուլի պարգեւատրումներ են ստացել. «Հրապարակ»
2020 թվականին Երեւանը շատ փող է ունենալու ու անհամեմատ ավելի շատ էլ ծախսելու է։ Քաղաքի 2020 թվականի բյուջեն ավելի քան հավակնոտ է՝ մոտ 107 մլրդ եկամուտ` 19 թվականին հաստատված ու հավաքված մոտ 83 միլիարդի դիմաց, ինչը 38,4 մլրդ դրամով ավելի է, եւ 116 մլրդ դրամի ծախս, որը 2019 թվականի համար հաստատված բյուջեով նախատեսված ծախսերից մոտ
Վերին Լարսի անցակետում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով Հայաստան մեկնող ավտոբուս է կանգնեցվել (տեսանյութ)
Այսօր գիշերը ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով կանգնեցվել է Հայաստան մեկնող ավտոբուս։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը աշխատանքներ է տանում Վրաստանի համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան արագ տեղափոխումն ապահովելու ուղղությամբ։ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները շուտով կլինեն Վերին Լարսում՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, ինչպես նաև սնունդ և առաջին անհրաժեշտության ապրանքներ տանելու
Ըստ դատարանի. «Տառապանքի առկայությունը կարող է հաստատվել ցանկացած ապացույցով, այդ թվում՝ կողմի, նրա հարազատների ցուցմունքներով»
Հայաստանում բարոյական վնասը չի դիտվում որպես վնասի տարատեսակ ՀՔԱ Վանաձորի իրավապաշտպան գրասենյակը երկու օր առաջ ներկայացրեց իր ուսումնասիրության արդյունքները՝ կապված ՀՀ-ում ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտի հետ: Ըստ իրավապաշտպան կառույցի, տարիներ շարունակ մեր քաղաքացին զրկված է եղել իրավունքների եւ ազատությունների խախտման դեպքերում ոչ նյութական վնասի հատուցում ստանալու իրավունքից. «Այսպիսով՝ արձանագրում ենք, որ թեեւ ՀՀ-ը ոչ
Կեղծ ահազանգի հեղինակը դպրոցի 12-ամյա աշակերտն էր
Նոյեմբերի 22-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի թիվ 156 դպրոցում ռումբ է տեղադրված։ Դպրոց են մեկնել օպերատիվ խմբի ծառայողները, փրկարարներ, ոստիկանության ՊՊԳՎ ծառայողներ՝ շներով։ Դեպքի վայրի զննությամբ պայթուցիկ չի հայտնաբերվել: Ոստիկանության Մաշտոցի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ
Իշխող թիմում մտադիր են «Ճշմարտության եւ արդարության վերականգնման» հանձնաժողով ստեղծել․ «Ժողովուրդ»
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ իշխող թիմում մտադիր են «Ճշմարտության եւ արդարության վերականգնման» հանձնաժողով ստեղծել: Դա, ըստ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի, Արդարադատության նախարարության օրակարգում է: Նախատեսվում է, որ հանձնաժողովն անկողմնակալ կուսումնասիրի պրոցեսները, որոնք տեղի են ունեցել 3-րդ հանրապետության քաղաքականության ընթացքում: Պատգամավորը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում համաձայնել է վարչապետ Փաշինյանի պնդման հետ, որ ոչ մի
Տարօրինակ է, որ Լևոն Սարգսյանին առ այսօր Մարտի 1-ի գործի շրջանակում մեղադրանք առաջադրված չէ․ «Ժամանակ»
Նախօրեին պարզ դարձավ, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացրած որոնողական աշխատանքի արդյունքում, նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Լևոն Սարգսյանը՝ հանրությանը հայտնի Ալրաղացի Լյովիկը։ Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբանները տարօրինակ են համարում,
Ինչպես Կոմիտաս հնչեցնել այսօրվա ունկնդրին հոգեհարազատ, հասկանալի, սրտամոտ ձեւաչափով
Կոմիտասի ծննդյան 150-ամյակի առիթով հոբելյանական այս տարում շարունակվում են տարբեր ձեւաչափերով անցկացվող միջոցառումները: Լայն ունկնդրին, անշուշտ, հետաքրքրում է մատչելի երգարվեստի ժանրը: Գրականությունից գիտենք, որ Կոմիտասը՝ որպես երգիչ ու խմբավար, բազմաթիվ համերգներ է ունեցել նաեւ Եվրոպայում, Եգիպտոսում, Թուրքիայում, Վրաստանում եւ այլուր, նրա կատարումները մշտապես հիացական արձագանքի են արժանացել ունկնդրի կողմից: Նա հավաքել ու գրառել է ավելի
Հունվարի 1-ից կբարձրանան մոտ 699 անուն ապրանքների գները․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ եկող հունվարի 1-ից թանկացումներ են սպասվում, կբարձրանան մոտ 699 անուն ապրանքների՝ մսի, ձեթի, հացահատիկի, պարարտանյութի, դեղամիջոցների գները: Բայց տնտեսագետ Գագիկ Մակարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե մի քանի կոմպենսացնող հանգամանքներ կան: Այսինքն` կկանխվեն հնարավոր սոցիալական ցնցումները: Եկող տարի չի հարկվելու մինչեւ 24 մլն դրամ շրջանառությամբ փոքր բիզնեսը, նվազեցնելու
Արդյունքների տեսանկյունից այս տարին լավագույնն է․ ՎԶԵԲ նախագահն ընդգծել է Հայաստանի կառավարության հետ արդյունավետ համագործակցությունը
Աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ նախագահին՝ Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին մասնակցելու հրավերի և արդյունավետ քննարկումների համար։ Նա գոհունակությամբ փաստել է Հայաստանի և ՎԶԵԲ-ի արդյունավետ համագործակցությունը
Հայաստանում 2022 թ․-ից առողջության համապարփակ ապահովագրություն կներդրվի․ «Ժողովուրդ»
Հայաստանում 2022 թվականից առողջության համապարփակ ապահովագրություն կներդրվի: Այն պետք է ապահովի բնակչության բոլոր խմբերի համար բժշկական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիություն եւ պաշտպանվածություն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ առողջապահության նախարարությունը «Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» որոշման նախագիծ է շրջանառում: Պարզվում է` նախարարությունում ձեւավորված աշխատանքային խումբը վերլուծել է Հայաստանի առողջապահության համակարգի կառավարման ու
«Իգոր Պոպովի՝ «Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներ» ձևակերպումը բանակցային ձևաչափի հարցի լուծման ադրբեջանական տարբերակը պարունակում է»
Ըստ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ձևաչափի փոփոխության հետ կապված խնդիր չունեն: – ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, անդրադառնալով բանակցությունների ձևաչափը փոխելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը, ըստ էության կրկնել է Սերգեյ Լավրովին և ասել, որ Ռուսաստանի դիրքորոշումը ձևաչափի հարցում միշտ եղել է հետևողական, և
Նորից ընդունում-ճանապարհումների տեսարաններ, ճոխ հաղորդագրություններ․ իսկ արդյո՞ւնքը․ «Հրապարակ»
Հանրության մտածող հատվածը կոնկրետ արդյունքներ է ուզում։ Եվ ուզում է հասկանալ, թե այդ «տուրիստական» այցերից ինչ արդյունք կա։ Ասենք, օրինակ, 2018-ի հունիսին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունն ԱՄՆ եւ Կանադա մեկնեց, ու մեծադղորդ հայտարարություններ արեցին, թե պայմանավորվածություններ են ձեռք բերվել, եւ շուտով ներդրումներ են գալու այդ երկրներից։ Նույն՝ 2018-ի հունիսին Իտալիա մեկնեց նաեւ այն ժամանակ
Անհասկնալի է, թէ մարդ ինչպէս կրնայ զինաթափ ընել սերունդները․ «Հայրենիք»
Սփիւռքի մէջ ո՞վ կրնար միտքէն իսկ անցնել, որ օր մը Հայաստանի կրթութեան նախարար մը՝ թիկունքին ունենալով իշխանութեան վրայ գտնուողներու հայեցողութիւն մը, պիտի գար ու ըսէր։ «Սիրելիներ, վայրկեան մը։ Քիչ մը ըլլանք իրապաշտ եւ ժամանակակից։ Ինչ հարկ կայ համալսարաններուն մէջ հայոց լեզու, հայ գրականութիւն եւ հայոց պատմութիւն նիւթերուն դասաւանդումը պարտադիր դարձնելու։Ասոնք կը վերածենք ընտրովի եւ կը
Ռադիկ Մարտիրոսյան. Հայաստանի ԳԱԱ-ն արժանի է կոչվել ճանաչված եւ բարձրարժեք ակադեմիաներից մեկը, իսկ Պարոն Փաշինյանի ասածը ապատեղեկատվության արդյունք է․ «Հայկական ժամանակ»
Պարոն Փաշինյանի ասածը ապատեղեկատվության արդյունք է. նրան ինֆորմացիա տվողները կա՛մ գիտությունից բան չեն հասկանում, կա՛մ ակադեմիայի թշնամիներն են. «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանում գիտական գործունեություն վարել նշանակում է ամեն առավոտ գնալ մի շենք, որի ճակատին գրված է գիտահետազոտական ինստիտուտ, օրվա
ՀՀ ազգային և պետական շահերից չի բխում պայթյունավտանգ իրավիճակն Իրանում
Մեր երկրին պետք է կայուն և զարգացող Իրան
Իրավաբան․ Մենք դեմ էինք, որ բարեվարքության ստուգումը կիրառվի միայն դատարանների նկատմամբ․ «Հայկական ժամանակ»
Հայաստանի կառավարությունը նախօրեին հավանություն տվեց դատավորների բարեվարքության ստուգման գործընթացն ապահովող օրենսդրական փոփոխությունների փաթեթներին։ Ինչպես ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ այս նախագիծը հնարավորություն է տալիս ստուգել դատավորների գույքային դրությունը եւ նրանց տալիս է որոշակի կապերից ու ազդեցություններից ազատ որոշում կայացնելու հնարավորություն։ Դատավորները նախագծերի փաթեթի ընդունումից հետո մշտապես անցնելու են նման գնահատման միջով։ Նախագծով հստակեցվում են դատավորների