Օրվա լրահոսը
Ուսանողուհին նախարարի եւ դասախոսների հանդիպման մասին. «Անհիմն մեղադրանքներն էին հնչում` դասախոսներին ուղղված»
ՀՅԴ Երիտասարդական միության անդամ, ուսանող Ստելլա Հունանյանը եւս հիասթափված է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի եւ ԵՊՀ դասախոսների հետ հանդիպումից: «Ես այլ բան էի ակնկալում այդ հանդիպումից, միակ բանը, որ հնչեց, անհիմն մեղադրանքներն էին դասախոսներին ուղղված` ինչու սա չեք արել ժամանակին, ինչու այս առաջարկների մասին չեք մտածել, մինչդեռ այդ «ինչու»-ի պատասխանը այն էր, որ հարցերով, որոնց
Նաև Մելինե Դալուզյանի խայտառակ դոպինգ սկանդալի պատճառով Հայաստանի Ծանրամարտի հավաքականն այսօր լրջագույն խնդիրների առաջ է կանգնած. հայտարարություն
Հայաստանի մի շարք մարզական ֆեդերացիաների և մարզիկների հայտարարությունը Վերջին օրերին հայկական մարզաշխարհը հայտնվել է հասարակական ուշադրության կենտրոնում և դարձել է բուռն քննարկման առարկա, սակայն ցավով պետք է արձանագրենք, որ հասարակությունը քննարկում է ոչ թե մարզաշխարհի մարզական հաջողություններն ու ձեռքբերումները, այլ հայկական մարզաշխարհի անունը խայտառակած մի սուբյեկտի սեռափոխման հանգամանքն ու նրան նվիրված ֆիլմ նկարահանելու վերաբերյալ պետության
59 միայնակ տարեցների տարեկան կոմունալ ծախսերը կհոգա պետությունը
Մարալիկի եւ Երեւանի սոցիալական բնակարաններում ապրում են 59 միայնակ տարեցներ, որոնց կոմունալ ծախսերի տարեկան փոխհատուցման շնորհիվ՝ նրանք կխնայեն մոտ 144 000 դրամ:
«37 կարերը իր վրա ժամկետանց են եղել, մենք էնքան մաքուր ենք օր…ծիծաղս էլ է գալիս». Վարդան Ղուկասյանը՝ որդու չծառայած լինելու, Փաշինյանի, իր հյուրանոցի մասին
Լրագրողները հետաքրքրվեցին՝ «Ալեքսանդրապոլ» հյուրանոցն ի՞նչ միջոցներով եք կառուցել, հարցրեցին իր խանութներից, օբյեկտներից: Ի պատասխան՝ Վարդան Ղուկասյանը հորդորեց հանքարդյունաբերության ոլորտում գործողների միլիարդների մասին մտածել. «Մենք բանկերի տակ տանջվում ենք, աղջիկ ջան, մենք հարուստ չենք…Իմ ապրած կյանքը բոլորի աչքի առաջ է եղել, գնացեք օֆշորների մասին մտածեք»:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կազմավորված է
Ինչպես ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձանագրեց, խորհրդարանը հավանության քվե տվեց բոլոր թեկնածուներին:
Սեյրան Օհանյանի պաշտպանը նույնպես բացարկ հայտնեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին
«Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների» գործով դատական նիստը շարունակվում է
«Սյունիք» ջրօգտագործողների ընկերության տնօրինությունը 2017-2019 թվականներին մատակարարված ջրի ծավալները խորանարդ մետրով գրանցելու փոխարեն գրանցել են հեկտարներով. ՀՀ ոստիկանություն
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել է հերթական կոռուպցիոն հանցագործությունը։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2017-2019 թվականներին «Սյունիք» ջրօգտագործողների ընկերության տնօրինությունը, օգտվելով ջրային կոմիտեի իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և պարտականությունները ոչ
Վարդան Ղուկասյանը՝ «Օազիս» սրճարանի կրակոցների, «Դուետ» սրճարանում սպանության, իր ու իր ընտանիքի հետ կապված կրիմինալի մասին. «Խայծը գցում եք, ամբողջ ռեսպուբլիկայով խայտառակում եք»
էն երեխան, որ նռնակից մահացավ, բերիք նորից կապեցիք մեր վրա, հիմա որ ես ձեզ ասեմ՝ դուք բռնաբարություն եք արել, մարդ եք սպանել, է ինչքա՞ն կարելի է սուտ բաներ ասել, ամոթ է, էլի, վերջը ուրիշ չափ ու սահման էլ կա: Հետո ինչ, որ ձեզ մի հատ դատի չեմ տալիս, պիտի սե՞նց անեք, մի հատ խայծը գցում եք, ամբողջ ռեսպուբլիկայով խայտառակում եք, դրանից հետո Վարդան Ղուկասյան, դե հմի դրա տակից դուրս արի: Այսինքն, ես մշտական պիտի դատարաններից դուրս չգամ, ձեզ դատի տամ»:
Մոսկվան շահագրգռված է համագործակցել Անկարայի հետ ռազմական ինքնաթիռների արտադրության հարցում. Ermenihaber
Ռուսական կողմից հերթական հայտարարությունն է հնչել 5-րդ սերնդի կործանիչների արտադրության հարցում ռուս-թուրքական համագործակցության հնարավորության վերաբերյալ: Ռուսաստանի նախագահին առընթեր ավիացիայի զարգացման հանձնաժողովի անդամ Յուրի Սիտնիկը ռուսական «Սպուտնիկ» գործակալության թուրքական ծառայության հետ զրույցում նշել է, որ Մոսկվան շահագրգռված է համագործակցել Անկարայի հետ ռազմական ինքնաթիռների արտադրության հարցում: Սիտնիկը նախ նշել է, որ Ռուսաստանն արտադրում է ոչ միայն 4++
«ԱԱԾ-ն օրեր առաջ բացահայտել է ֆուտբոլի պայմանավորված խաղերի մի հսկայական սխեմա». Արեն Մկրտչյանը՝ խայտառակ պարտության ու Վանեցյանի հրաժարականի մասին
Մկրտչյանն ասաց, որ այն ինչ կատարվել է ՀՖՖ-ում, մասնավորապես վերջին շրջանում, անընդունելի է իրենց համար ու գործկոմի փակ նիստում իրենք քննարկել են դա: ԱԱԾ-ն պայմանավորված խաղերի հետ կապված բացահայտումներ է արել, որը եղել է վերջին մեկուկես տարում ու որեւէ արձագանք չի եղել, նաեւ յուրացումների հետ կապված բացահայտումներ էր արել ոստիկանության 6-րդ վարչությունը ու որեւէ քայլ չի արվել վերջին մեկուկես տարում:
Չավուշօղլուն հերթական անգամ զորակցություն է հայտնել Ադրբեջանին Ղարաբաղի հարցում. Ermenihaber
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խորհրդարանի ամբիոնից խոսել է իր ղեկավարած գերատեսչության 2020-ի առաջնահերթությունների մասին: Թուրք-ադրբեջանական հարաբերությունների մասին խոսքում Թուրքիայի գլխավոր դիվանագետն անդրադարձել է Արցախի հակամարտությանը` ևս մեկ անգամ այդ հարցում անվերապահ աջակցություն հայտնելով Ադրբեջանին: Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան ցանկանում է Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն տեսնել, ինչի համար «Հայաստանը պետք է կառուցողական դիրքորոշում որդեգրի ու Լեռնային
«Ի՞նչ կկատարվի քրեական աշխարհում». «օրենքով գողերին» առնչվող աղմկոտ օրինագիծն ԱԺ-ում է
Իրավապահ մարմինները մանրամասն տեղեկություններ ունեն այսպես կոչված «օրենքով գողերի» եւ նրանց ազդեցության տակ գտնվող անձանց շրջանակի մասին, իսկ քրեակատարողական ծառայությունը տիրապետում է ՔԿՀ-ներում հեղինակություն ունեցող անձանց տվյալներին
«Չկա ռիսկայնության գնահատման հստակ մեխանիզմ»․ ինքնասպանությունների դեպքերը՝ ՔԿՀ-ներում. Ա1+
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել էր ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորված Սարգիս Աբելյանի դին՝ 2-րդ հարկի մահճակալից մարզահագուստի ամրակապով կախված վիճակում։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանն ասաց, որ մահվան դեպքի
Գոռ Սարգսյանը` նախարարին. «Արդեն զզվել ենք քրեական գործերի ու արկղերի մասին խոսակցությունից»
ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանը, որ շարունակում է բողոքի գործողություններն ու նստացույցը ԿԳՄՍ նախարարության շենքի առաջ, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ չէր սպասում նման վերաբերմունք նախարարի կողմից իր հետ հանդիպած դասախոսների հանդեպ: «Շատ վատ տպավորություն ստացա, ավելի շատ համոզվեցինք մեր պահանջի մեջ, որ մեր երկրում նման նախարար պետք չէ: Այն տոնայնությամբ, այն ոճով
Ի՞նչ եք արել այս երկրի եւ ժողովրդի համար
ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին Կարո՞ղ եք պարզ, մատչելի, ինչպես ընկերներից մեկին նամակ գրելիս՝ ահա այդ անվերամբարձ ոճով շարադրել, թե իր չգիտեմ՝ հարյուր քսանքանիամյա ընթացի մեջ Հայաստան երկրի եւ հայ ժողովրդի համար առարկայական ի՞նչ է արել Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Այս հարցին պատասխանելու ժամանակ ես ձեզ թողնում եմ: Մինչ այդ թվարկեմ Դաշնակցության ընթացքի առանցքային հանգրվանները:
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրենը հաստատում է հացադուլի մասին հրապարակումը
Անդրադառնալով «Լարված իրավիճակ Նուբարաշենի հոգեբուժարանի 7-րդ հատուկ բաժանմունքում. 50-ից ավելի հիվանդներ հայտարարել են հացադուլ, որոնց մեջ է դերասանուհի Շուշան Թովմասյանի եղբայրը» վերտառությամբ նյութին, հայտնում ենք, որ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը հաստատել է, որ պացիենտները հարց են բարձրացրել և պահանջում են իրենց հարազատների կողմից բերված սնունդը թույլատրել ընդունել: Տնօրենը պարզաբանել է, որ
ՀՀ քաղաքացիների որոշ խմբեր կկարողանան Դանիա մուտք գործել դյուրացված կարգով՝ 90-180 օր ժամկետով
Դանիայի տարածք եւ շենգենյան գոտու այլ տարածքներ հնարավոր է մուտք գործել 90-180 օր ժամկետով՝ ազգականների այցեր, ուսանողների փոխանակման ծրագրեր, գիտնականների այցեր եւ այլն:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 19-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Նոյեմբերի 20-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում հատկապես ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10, մնացած շրջաններում՝ 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի
«ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ որոշ ակնկալիքները, որոնք կային հեղափոխությունից հետո, չեն արդարացել». Գերասիմչուկ. «168 ժամ»
«Ռուսաստանը շարունակում է ամուր դիրքեր ունենալ Հայաստանի Հանրապետությունում»,- այս մասին ասաց ուկրաինացի վերլուծաբան Սերգիյ Գերասիմչուկը՝ անդրադառնալով ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությանը և հետհեղափոխական Հայաստանի արտաքին քաղաքականությանը: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում հերթական անգամ քննարկվել է Ղրիմում մարդու իրավունքների հարցը։ Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում, որը կայացել է Նյու Յորքում, քննարկվել է «Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ
Գեւորգ Գյուլումյանը` նախարարին. «Թող այդ խնդիրները լուծի ՀՅԴ Գերագույն մարմնի հետ, ոչ թե մեզ կապի քաղաքական գործընթացների հետ»
Շարունակվում են ուսանողական բողոքի դժգոհությունները` Հայոց լեզուն, հայ գրականությունը եւ Հայոց պատմությունը հայեցողական դարձնելու որոշման դեմ, ինչպես նաեւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: «Եթե դաշնակցության հետ նախարարը ունի խնդիրներ, ուրեմն խնդիրներ ունի ՀՅԴ Գերագույն մարմնի հետ, թող այդ խնդիրները լուծի Գերագույն մարմնի հետ, ոչ թե 18 տարեկան աղջկան կապի քաղաքական գործընթացների հետ, մեզ՝ նույնպես:
Վերանշանակվելո՞ւ եք հարցին Մովսես Հակոբյանը դրական պատասխան տվեց. «Այո-այո». «Ժամանակ»
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ աշխատանքից ազատվեցին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը, նրա առաջին տեղակալ Կամո Քոչունցը և տեղակալ Վաչագան Ներսիսյանը: Մովսես Հակոբյանը, անդրադառնալով իր ազատման պատճառներին, երեկ «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ «շատ լավ, շատ դրական է գնահատում» իր ազատման որոշումը։ Հակոբյանն ասաց, որ իր ազատման հրամանին որևէ լարվածություն, որևէ տարաձայնություն չի հաջորդել։ Հարցին՝
Հայաստանի և Կատարի միջև փոխգործակցության մեծ հնարավորություններ կան. Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի Պետության վարչապետի հետ
Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Դոհայում հանդիպել է Կատարի Պետության վարչապետ, ներքին գործերի նախարար Աբդուլահ բին Նասեր բին Խալիֆա ալ Թանիի հետ։ Վարչապետ Աբդուլահ բին Նասեր բին Խալիֆա ալ Թանին ողջունել է Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Կատարի Պետություն՝ կարևորելով միջպետական հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ։ Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել
Պատգամավորներն ու փոխնախարարը տարակարծիք են. «Ուզում եք «հանրային իրազեկման» անվան տակ դեղ գովազդել»
Այստեղ որեւէ կոռուպցիայի մասին խոսք լինել չի կարող: Սա գովազդ չի կարող ընկալվել, որովհետեւ ուղղված չէ դեղի վաճառքի խթանմանը, որովհետեւ այդ դեղն արդեն իսկ ձեռքբերված է պետբյուջեով:
Ստեփան Դանիելյան. «Գործող կառավարությունը չունի քաղաքական օրակարգ, թեպետ իրենց դեպքում կարելի է ասել՝ պետության զարգացման օրակարգ». «Փաստ»
Արտախորհրդարանական ուժերը նույնպես օրակարգի հետ կապված խնդիրներ ունեն և չեն կարողանում ձևակերպել այն։ Իմ տեսակետից՝ հանրությունը նույնպես անորոշության մեջ է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը։
Սպարտակ Սեյրանյան. Գոնե այս 1.5 տարին ցույց է տալիս, որ տարբեր ոլորտներում կառուցելու համար իշխանությունը ոչ կադր ունի, ոչ ծրագիր, ոչ էլ պատկերացում. «168 ժամ»
Եթե դու ասում ես, որ ինձնից առաջ ոչ մի լավ բան չի եղել, ամեն ինչ եղել է վատ, դու պարտադրում ես դիմացինին, որ ասի՝ հիմա ոչ մի լավ բան չկա, ամեն ինչ վատ է: Որպեսզի նոր արտադրանք լինի, պետք է ասվի հետևյալ նախադասությունը. «Եղբայր, նախկինում էլ են եղել շատ ճիշտ քայլեր, ձեռքբերումներ, հաղթանակներ և նվաճումներ, և, այո, եղել են թերացումներ, սխալներ և շատ կոպիտ սխալներ, որովհետև եթե այդ սխալները չլինեին, չէր լինի այն, ինչ եղավ»:
Պակիստանը չի ճանաչում Հայաստանը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն։ Բայց դա չի խանգարում, որ ՀՀ-ն Պակիստանից կարտոֆիլ ներկրի. «Ժողովուրդ»
Ի դեպ, տեղեկացնենք, որ լոլիկ Հայաստան ներկրվել է Իրանից 693 տոննա, Վրաստանից՝ 46.1 տոննա։ Սակայն հիմնական քանակությունը՝ 2756 տոննան, Հայաստան մտել է Թուրքիայից:
Եկել է ժամանակը, որ չբաժանենք մեզ հայաստանցիների և սփյուռքահայերի․ ՀՀ նախագահը հանդիպել է Կատարի հայ համայնքի ներկայացուցիչներին
Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն ու նախագահի տիկին Նունե Սարգսյանը հանդիպել են Կատարի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին՝ ընդգծելով, որ բարեկամ Կատարում Հայաստանն արդեն ունի իր դեսպանատունը, ինչը նոր որակ է հաղորդելու երկկողմ հարաբերություններին։ «Սա շատ կարևոր է և էական։ Կարևոր է մեր միջպետական հարաբերությունների համար, քանի որ
Դեկտեմբերի 8-ի ընտրություններում առաջադրված երկու կուսակցականներից մեկը ՀՀԿ-ական է, մյուսը՝ ԲՀԿ-ական. մնացածն անկուսակցական են. «Հայկական ժամանակ»
Ընտրություններին մասնակցելու համար բոլոր համայնքներում միասին առաջադրվել է 37 թեկնածու:
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդին՝ երկրի Ազգային տոնի առթիվ: Արմեն Սարգսյանը Ալբերտ Երկրորդին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Մոնակոյի ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ