Լրահոս
Օրվա լրահոսը

Սպարտակ Սեյրանյան. Գոնե այս 1.5 տարին ցույց է տալիս, որ տարբեր ոլորտներում կառուցելու համար իշխանությունը ոչ կադր ունի, ոչ ծրագիր, ոչ էլ պատկերացում. «168 ժամ»

Նոյեմբեր 19,2019 12:36

Հատված ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանի հարցազրույցից:

– Այն, ինչը որ նախկիններին չէր կարելի, հիմա կարելի է, բայց տեսեք, որ հասարակությունը դրան դեմ չէ մեծ հաշվով: Մի հատվածը, ով չի ուզում երկու հայհոյողների վեճը տեսնել, պասիվ է, չի մասնակցում, թողնում է, հեռանում:

– Դա ժամանակավոր երևույթ է, հավատացնում եմ Ձեզ: Դա կտևի այնքան ժամանակ, անկախ նրանից՝ իշխանությունն ինչքան ջանքեր կթափի այդ ժամանակը երկարացնելու համար, քանի դեռ թեզի ու հակաթեզի արդյունքում սինթեզ չի առաջացել, այսինքն՝ քանի դեռ պարզ չէ՝ այլընտրանքային զարգացման, ջրբաժանն անցնող հարցերին պատասխանող ի՞նչ կոնցեպցիա է առաջ բերվելու:

Եթե դու ասում ես, որ ինձնից առաջ ոչ մի լավ բան չի եղել, ամեն ինչ եղել է վատ, դու պարտադրում ես դիմացինին, որ ասի՝ հիմա ոչ մի լավ բան չկա, ամեն ինչ վատ է: Որպեսզի նոր արտադրանք լինի, պետք է ասվի հետևյալ նախադասությունը. «Եղբայր, նախկինում էլ են եղել շատ ճիշտ քայլեր, ձեռքբերումներ, հաղթանակներ և նվաճումներ, և, այո, եղել են թերացումներ, սխալներ և շատ կոպիտ սխալներ, որովհետև եթե այդ սխալները չլինեին, չէր լինի այն, ինչ եղավ»:

Պետք է ասվի, որ այսօրվա իշխանությունն էլ, այո, դրական շատ քայլեր է կատարել, բայց դրա հետ մեկտեղ՝ կան նաև շատ բացասական քայլեր: Այսինքն՝ երբ դու նախկինի ու ներկայի դրականն ու բացասականը տեսնում ես, բացասականը մերժում ես, դրականն արժևորում ես, դա նշանակում է, որ դու կատարում ես սինթեզ և մի քայլ բարձրացնում ես պետության զարգացման աստիճանը:

Բայց հեղափոխությամբ պատ չեն սարքում: Մուրճն ու քլունգը շատ արդյունավետ գործիքներ են պատը քանդելու համար, բայց եթե դու դրանցով ուզում ես սրտի վիրահատություն անել կամ ժամացույց նորոգել, չես կարողանալու: Պիտի առնվազն գործիքդ փոխես, և, որ ամենակարևորն է, այն մարդիկ, ովքեր լավ քանդել գիտեն, դեռ չի նշանակում, որ լավ էլ սարքել գիտեն:

– Նիկոլ Փաշինյանը լավ սարքե՞լ գիտի, թե՞ քանդել:

– 1.5 տարին ցույց տվեց, որ իշխանությունը շատ արդյունավետ քանդելու մեթոդաբանություն ուներ և համապատասխան կադրային ներուժ, բայց գոնե այս 1.5 տարին ցույց է տալիս, որ տարբեր ոլորտներում կառուցելու համար ոչ կադր ունի, ոչ ծրագիր, ոչ էլ պատկերացում:

Ցավոք սրտի, տեսեք, տարածաշրջանում ի՞նչ է կատարվում, մենք ի՞նչ ենք քննարկում, ինչի՞ մասին ենք խոսում: Մի պետություն, որի մեջ թիկունք և ռազմաճակատ հասկացությունները ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիայի պարագայում շատ պայմանական են: Մենք ինչի՞ մասին ենք խոսում. Դրանք լո՞ւրջ խնդիրներ են, թե՞ անլուրջ:

Էս երկիրը չունի նավթ, չունի ելք դեպի ծով: Էս երկրի միակ հարստությունն այս երկրի բնակիչներն են, նրանց ստեղծագործական պոտենցիալը, կարողություններն ու հնարավորությունները: Դա նշանակում է, որ որևէ իշխանություն, եթե ուզում է ամուր լինել, պետք է գույքագրի բոլոր հնարավոր գաղափարներն ու ծրագրերը՝ անկախ նրանից, թե դրանք ովքեր են ասում: Ամբողջ աշխարհում իմաստների պայքար է ընթանում, և իմ խորին համոզմամբ՝ հիմա Հայաստանում հասունանում է իսկական հեղափոխություն՝ իմաստների հեղափոխություն, թե ինչպիսի՞ պետություն պետք է կառուցենք, ի՞նչ ծրագրերով պետք է պետությունն առաջնորդվի, և ինչպիսի՞ մարդիկ են պետք այդ ծրագրային գործընթացի մեջ աշխատանքներն իրականացնելու համար: Եվ այս իրավիճակում չօգտվել պոտենցիալից, այլ այդ պոտենցիալը տարբեր գունավորումներով դուրս մղել…

Սաթիկ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930