Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ որոշ ակնկալիքները, որոնք կային հեղափոխությունից հետո, չեն արդարացել». Գերասիմչուկ. «168 ժամ»

Նոյեմբեր 19,2019 13:15

«Ռուսաստանը շարունակում է ամուր դիրքեր ունենալ Հայաստանի Հանրապետությունում»,- այս մասին ասաց ուկրաինացի վերլուծաբան Սերգիյ Գերասիմչուկը՝ անդրադառնալով ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությանը և հետհեղափոխական Հայաստանի արտաքին քաղաքականությանը:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում հերթական անգամ քննարկվել է Ղրիմում մարդու իրավունքների հարցը։ Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում, որը կայացել է Նյու Յորքում, քննարկվել է «Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում (Ուկրաինա) մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը» անվանումով հակառուսական փաստաթղթի նորացված նախագիծը։ Այս մասին նշված է ՄԱԿ–ի պաշտոնական կայքում։ Հայաստանն ու ավելի քան 20 երկիր դեմ են քվեարկել ՄԱԿ-ի` Ղրիմի վերաբերյալ բանաձևին։ Ընդհանուր առմամբ բանաձևին դեմ է քվեարկել 23 երկիր` Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Կամբոջան, Կոտ դ’Իվուարը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մյանման, Նիկարագուան, Ֆիլիպինները, Սերբիան, Սուդանը, Սիրիան, Ուգանդան, Վենեսուելան և Զիմբաբվեն։ Բանաձևի նախագիծը վերջնականապես կքննարկվի այս տարվա դեկտեմբերին ՄԱԿ ԳՎ հանձնաժողովի նիստում։

Նա նշեց, որ ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունը մեծ ակնկալիքներ էր առաջացրել ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ ոչ միայն հայերի, այլ նաև ուկրաինացիների շրջանում: «Որոշակի ընդլայնում ենք տեսնում ԵՄ-ի հետ հարաբերություններում, բայց միևնույն ժամանակ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների բնույթը որևէ փոփոխության չի ենթարկվել, դա հասկանալի է, քանի որ Հայաստանն անվտանգության ոլորտում կախված է Ռուսաստանից: ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ որոշ ակնկալիքները, որոնք կային հեղափոխությունից հետո, չեն արդարացել: Կային ակնկալիքներ, որ ավելի սերտ համագործակցություն կլիներ ԵՄ-ի հետ, տեսնում ենք, որ որոշակի կապեր հաստատվում են, սակայն միևնույն ժամանակ՝ դեռ նկատելի է, որ Ռուսաստանը չափազանց ուժեղ ներկայություն ունի Հայաստանում: ԵՄ-ն դեռ որևէ առավելություն չունի ՀՀ-ում: Հայաստանի հարաբերությունների պատմությունը ԵՄ-ի հետ ցույց է տալիս, որ Ռուսաստանը ՀՀ-ում այնքան լծակներ ունի, որ կարող է արտաքին քաղաքական կուրսը փոխել առաջնորդների մակարդակով մեկ հանդիպման շնորհիվ: Պարզապես ուկրաինական տեսանկյունից հեղափոխական գործընթացներից մարդիկ սպասում են կարդինալ փոփոխություններ, այնինչ կարդինալ փոփոխություններ, ցավոք սրտի, տեղի չեն ունենում: Դրանք տեղի չունեցան Մոլդովայում, Ուկրաինայի դեպքում ևս հարց է, թե որքանով են փոփոխություններն արմատական: Այլ երկրների դեպքում հեղափոխությունը հանգեցրեց հստակ արտաքին քաղաքական վեկտորի ընտրության, Հայաստանի դեպքում նման բան տեղի չունեցավ»,- ասաց Գերասիմչուկը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930