Օրվա լրահոսը

Համլետ Թադեւոսյան. «Այս ձևով ռեկտորի ընտրություն կազմակերպելն անիմաստ է»

Նախևառաջ` պետք է բացառել ապօրինություններն ու կեղծիքը:

Հայկ Ստեփանյանն ընդդեմ Անժելա Թովմասյանի. կողմերը միանգամայն իրարամերժ տեսակետ ունեն

Բայց ստացվում է, որ կարող են հարձակվել, ցույց տալ ապօրինություններ, վնասներ պատճառել, քրեորեն հետապնդելի արարքներ կատարել եւ մնալ անպատիժ: Եվ երբ պատկան մարմինների փոխարեն դու ես գնահատական տալիս, արդեն քաղաքացիական գործերի միջոցով են փորձում այս տիրույթում նորից ճնշել:

«Մեր համայնքների բնակիչները դատապարտված են իրենց համայնքի ղեկավարին հավերժ ունենալու». Աշոտ Գիլոյանը նոր ընտրական օրենքի փոփոխության մասին

Օլեգ Դուլգարյանը գտնում է, որ արտակարգ դրության պատճառով քաղհասարակության ներկայացուցիչները բավարար հնարավորություն չունեցան նոր ընտրական օրենքի փոփոխությունները հանրայնացնելու:

Արսեն Թորոսյանը փոխվարչապետին. «Ես սկզբունքային տարաձայնություն ունեմ ձեր առաջարկի հետ»

Հիվանդանոցները ԱՆ-ի կառավարմանն անցնելու նախագծի քննարկման ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առաջարկն Արսեն Թորոսյանի սրտով չէր

Հացավան համայնքի տարածքում գտնվող հանգստյան գոտում կարմիրգրքյան կենդանիները պահվում են «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածների խախտմամբ

Հրապարակված տեսանյութում երևում է ոչ միայն կենդանիների ոչ բարեկեցիկ և բնական միջավայրին հակասող պայմանները, այլև արու առանձնյակներից մեկի սարսափելի վիճակում գտնվող ատամները, ինչը միանշանակ խանգարում է կենդանուն բավարարել նորմալ սնվելու իր կենսական անհրաժեշտությունը։

«Պետք է այս իրողություններն էլ հաշվի առնել և «չկոտրել» դատավորին»

Որոշումը ստորագրվել է միայն ԲԴԽ դատավոր անդամների կողմից: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ գործին մասնակցող ԲԴԽ գիտնական անդամները կամ չեն մասնակցել քվեարկությանը կամ կողմ են արտահայտվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցում:

Թուրքիայի հետ անդամակցության հարցով բանակցությունները պատմական սխալ էին. ԵԺԿ

Բորելն իր հերթին ընդունել է, որ կա որոշակի լարվածություն Թուրքիայի հետ հարաբերություններում, բայց նաև նշել է, որ Եվրամիությունը «շարունակում է մի շարք ընդհանուր շահեր ունենալ Անկարայի հետ»:

Սերգեյ Սմբատյան. «Կկարողանանք գրավիտացիոն ուժը ուղղել Հայաստան»

Երևանում կկայանա Music 20 խորագրով առցանց միջազգային փառատոն, որը կհյուրընկալի աշխարհահռչակ երաժիշտների:

«Նա գործել է իրավաչափ». Բաբլոյանի պաշտպանի խոսքով՝ ԱԺ նախագահը պարտավոր չէ կանոնակարգն անգիր իմանալ

Փաստաբանը նաեւ նշեց, որ ԱԺ պատգամավորները եւ նախագահը չունեն եւ չեն էլ կարող ունենալ պարտականություն՝ ԱԺ կանոնակարգն անգիր իմանալու:

Ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու հանգամանքի հետ կապված հայհոյանքներ է հնչեցրել

Բերդ քաղաքի 28-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

«Կներեք՝ ես ՀՔԾ պետը չեմ, որ առանց որոշմանը ծանոթ լինելու որևէ գնահատական տամ». Ալեքսանդր Ազարյան

Հարցին՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ ԲԴԽ-ն անկախ է և իշխանություններից անկախ որոշումներ է կայացնում, Ալեքսանդր Ազարյանը պատասխանեց. «Ինչու միայն այս որոշմա՞մբ: Ես կարծում եմ՝ ԲԴԽ-ն կաշկանդված չէ իշխանության ներկայացուցիչների կողմից արտահայտված տրամադրություններով»:

«Պետք է սինխրոնացնենք «Մասրիկ» կայանի և «Լիճք» ենթակայանի շահագործման ժամկետները, որպեսզի ՀՀ-ն վնասներ չկրի». կառավարությունը թույլատրել է պայմանագիր կնքել «Լիճք»-ի վերակառուցման աշխատանքներն իրականացնելու համար

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պայմանագրի համաձայն, այն պահին, երբ «Մասրիկ-1» կայանը սկսի էլեկտրաէներգիա արտադրել, ՀՀ-ն պարտավոր է այդ էլէներգիան ձեռք բերել:

Դատարանը լսեց «Հեղափոխության պահապաններ»-ի տրամադրած ձայնագրությունները. ըստ Փոստանջյանի՝ դրանք չեն կարող գնահատվել որպես զրպարտություն

«Հեղափոխության պահապաններն» ընդդեմ Անժելա Թովմասյանի դատական հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 10-ին

Հայտնաբերվել է 375 գրամ մարիխուանա. թմրամիջոցի` փոստային առաքանիներով տեղափոխման փոխկապակցված դեպքեր են բացահայտվել

Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները բացահայտել են թմրամիջոցի մաքսանենգության փոխկապակցված դեպքեր: Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն տեղեկություններ էին ստացվել, որ Աբովյան քաղաքում բնակվող 2 երիտասարդ մի խումբ քաղաքացիների անվամբ փոստային առաքանիներով արտերկրից ստանում են թմրամիջոցներ: Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից պարզվել են թմրամիջոցի պարունակությամբ

Փոփոխություն հակաճգնաժամային ծրագրում. Արտոնյալ վարկ եւ տոկոսադրույքի ամբողջությամբ սուբսիդավորում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց՝ ծրագրում փոփոխությունները ռազմավարական նշանակություն ունեն, դրանք ներդրումներ համար լուրջ խթան են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանն այսօր ավարտել է իր ծառայությունը ՀՀ ԶՈւ-ում և վերադառնում է տուն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանն այսօր ավարտել է իր ծառայությունը ՀՀ ԶՈՒ-ում և վերադառնում է տուն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջից: ՊՆ-ն Story բաժնում հրապարակել է Աշոտ Փաշինյանի լուսանկարը:

Կառավարությանը ռեստորանային ոլորտը հետաքրքիր չի․ ցուցարար

«Հավաքվածները ներկայացնում են 20 000 հոգանոց արդյունաբերություն»

Ի պատասխան ՀՀ կառավարության խնդրանքի, Ֆրանսիան հոգացել է բժիշկների երկրորդ պատվիրակության տրանսպորտի և կեցության ծախսերը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կրկին իր երախտագիտությունն է հայտնում բուժանձնակազմերին, որոնք շատ սեղմ ժամկետներում համաձայնեցին գալ Հայաստան` խորհուրդներով աջակցելու իրենց հայ գործընկերներին։

«Դավաճանությանը հակված մարդիկ միշտ փնտրում են մեղավորներ, դա հոգեբանական անհրաժեշտ բաղադրիչ է՝ բոլոր դավաճանների համար». Սամսոնյանը՝ Արման Բաբաջանյանին

Անի Սամսոնյանը նաեւ ընդգծեց, որ Արման Բաբաջանյանը ռեյտինգային ընտրակարգով չի ընտրվել, համամասնական ցուցակով է մտել խորհրդարան, ընդ որում, խորհրդարանում ամենաքիչ ձայներն է հավաքել:

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում Շիրակի մարզի 76 կորոնավիրուսով բնակիչ է բուժվում

45 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 24 դեպք։

ԲԴԽ-ն մերժեց Ռուստամ Բադասյանի միջնորդությունը. Ալեքսանդր Ազարյանը չի ենթարկվի կարգապահական պատասխանատվության

Քիչ առաջ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) մերժեց ՀՀ Արդարադատության նախարարության միջնորդությունը: ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը չի ենթարկվի կարգապահական պատասխանատվության: Հիշեցնենք՝ Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել արդարադատության նախարարության կողմից՝ ապրիլին: Կարգապահական վարույթի հարուցման պատճառը «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում հնչեցված գնահատականն է: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ

Աշխարհի հայերին մեկ միասնական համակարգի մեջ միավորելու նախաձեռնություն. Հայկական սփյուռքի խորհրդարան ստեղծելու աշխատանքներ են իրականացվում

HyeID ղեկավարությունը «կոչ է անում աշխարհի բոլոր հայերին միանալ այս հիմնարար նախաձեռնությանը եւ իրագործել Սփյուռքի հայերի նվիրական երազանքը՝ ստեղծել ժողովրդավարության սկզբունքներով ընտրված միասնական եւ ինքնաբավ կառույց»։

ՄԻԵԴ-ը հանձնառել է Սահմանադրական դատարանի նախագահի և դատավորների գործի անհապաղ քննություն․ Սիրանուշ Սահակյան

Եվրոպական դատարանը, հաշվի առնելով խախտումների բնույթը և բարձրացված հարցերի կարևորությունը, հանձնառել է գործի անհապաղ քննություն։

«Մեր քաղաքացիները երեկոյան սիրում են ճռռիկներ անել». Ալեն Սիմոնյանը բացատրում է, թե արագաչափերն ինչու են անհրաժեշտ՝ հեղափոխությունից հետո

Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «ՀՀ-ում իշխանափոխություն լինելուց հետո 1 մլրդ 300 հազարի չափ տուգանք է ներվել: Դա վերաբերվել է գրեթե 200 հազար քաղաքացու: Արագաչափերը չեն եղել ու չեն այսօր մարդուց գումար շորթելու միջոց, ինչպես դրանք եղել են ժամանակին»:

Արցախի քաղաքացի չհանդիսացողների համար ԱՀ սահմանային անցակետում ՊՇՌ թեստավորում առայժմ չի իրականացվում. իրազեկում Արցախ մուտքի թույլտվության վերաբերյալ

Անցակետերում բժշկական անձնակազմը կատարում է առողջական վիճակի նախնական զննություն, արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից ախտահանվում են տրանսպորտային միջոցները, ոստիկանության անձնակազմն իրականացնում է համապատասխան ստուգումներ:

Ոստիկանները բերման ենթարկեցին ռեստորանների աշխատակից-ցուցարարներին

Մենք այսօր ավելի շուտ կմեռնենք սովից, քան վարակից. Ռեստորանների աշխատակիցները կառավարության դիմաց են

Հրացանով սպառնացել է ոստիկաններին՝ պահանջելով չմոտենալ. ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է նռնակին նմանվող առարկա, պայթուցիչ, կանեփանման զանգված

30-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, կրելու կասկածանքով:

Արսեն Թորոսյան. «Մի քանի օր է հոսպիտալացման տանը սպասող քաղաքացի չունենք. համակարգի ծանրաբեռնվածությունը մնում է լարված»

Նախարարն ասում է՝ կորոնավիրուսային համավարակի վիճակում բացասական միտում չկա, բայց էական դրական միտում էլ չկա

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031