Օրվա լրահոսը
Ավտոմեքենաների ջարդ՝ Երևանում. Shamshyan.com
Երեկ՝ նոյեմբերի 17-ին, ավտոմեքենաների ջարդ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Արմեն Մինասյանն իր վարած Mercedes մակնիշի 18 GA 881 համարանիշի ավտոմեքենայով Մոսկովյան փողոցում բախվել է բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչ, 28-ամյա Ռուբեն Հակոբյանին պատկանող BMW մակնիշի 34 ՏQ 973 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթացել
Մարոկկոյի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն. Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավոր Մուհամմադ Վեցերորդին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավորության Թագավոր Մուհամմադ Վեցերորդին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Նախագահ Արմեն Սարգսյանը Մուհամմադ Վեցերորդին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Մարոկկոյի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Պետք է կոռուպցիոն ռիսկերի բացահայտման ավտոմատացված համակարգի ներդրում». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու
Զբաղվել եմ ֆինանսական հանցագործությունների միջազգային չափանիշները հայկական օրենսդրությանը համապատասխանեցնելով:
Բիձինան պետք է հեռանա. Թբիլիսիում հազարավոր ակտիվիստներ արգելափակում են խորհրդարանը և պահանջում կառավարության հրաժարականն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ.Jam-news
Ցույցերի պատճառն է ընտրական բարեփոխումների տապալումը, որը իշխող կուսակցությունը և անձամբ նրա առաջնորդ Իվանիշվիլին խոստացել էր 2019թ. ամռանը՝ բողոքի ցույցերի ժամանակ
«Էրեբունի» բժշկական կենտրոնից դատապարտյալ է փախուստի դիմել
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1988թ. ծնված Արայիկ Սամվելի Սարգսյանը հիվանդասենյակից դիմել է փախուստի։ Ա. Սարգսյանը (նախկինում դատապարտված 7 անգամ) դատապարտվել էր ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասով։ Արտաքին նկարագիրը՝ հասակը մոտ 170սմ, ատլետիկ կազմվածքով, շագանակագույն
Մի հակառակեք ձեր ներքին ձայնին (պատմվածք)
Օգոստոսի սկիզբն էր: Աշխատանքային օրը նոր էր սկսվում: Առավոտյան ժամ էր և ասֆալտապատ մայրուղում գրեթե շարժում չկար: Մարդատար թեթև ավտոմեքենան սլանում էր արագ ընթացքով: Ավտոմեքենայում երեքով էին` ղեկի մոտ նստած էր շինարարական կազմակերպության տնօրենը, որին պատկանում էր ավտոմեքենան, նրա կողքին` առջևի աջ մասում՝ նրա ընկերը՝ էլի ինչ-որ շինարարական կազմակերպության ղեկավար, իսկ ետնամասում` նրանցից հինգ-վեց տարով
Եղվարդ համայնքից մինչև Հյուսիսային ավտոկայան․ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կոտայքի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ՝ ծանոթանալու մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։ Դրանք իրականացվում են կառավարություն-համայնքներ համատեղ ֆինանսավորմամբ։ Վարչապետի այցը մեկնարկել է Եղվարդ համայնքից, որտեղ առաջին կանգառը Զովունի բնակավայրն էր։ Այստեղ իրականացվում է խմելու ջրի ջրագծի կառուցման սուբվենցիոն ծրագիր։ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է հիմնանորոգման աշխատանքների ընթացքը. պատասխանատուները նշել են, որ
Երջանկության քիմիական բանաձևը՝ սերոտոնին
Սերոտոնինը մարդու օրգանիզմի հիմնական նեյրոմեդիատորներից մեկն է, համարվում է կենտրոնական նյարդային համակարգի ակտիվ գործունեության խթանիչ։ Պատահական չէ, որ այն նաև անվանում են «երջանկության հորմոն», «լավ տրամադրության հորմոն», «հաճույքի հորմոն» և այլն, քանի որ սերոտոնինը մարդկանց մեջ վառ է պահում ապրելու ձգտումը, եռանդը, ակտիվությունը, սիրելու եւ այլ ցանկությունները։ Ինչպես հայտնի է, նեյրոմեդիատորները քիմիական նյութեր են, որոնց միջոցով նյարդային
Շմոլ գազից մահացած Ժաննան և Սերինեն «Արարատ»-ի կանանց թիմի ֆուտբոլիստներ էին․ Armfootball.com
Armfootball.com – Նոյեմբերի 16-ին խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից մահացել են 77-ամյա Ժաննա Սիմոնյանը և նրա չորս թոռները: Երևանի «Արարատը» ողբերգական դեպքի կապակցությամբ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ մահացածների թվում էին Ժաննա և Սերինե Միրոնյուկները, որոնք «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմի ֆուտբոլիստներ էին: Ակումբը խորին ցավակցություն է հայտնել մահացած ընտանիքի հարազատներին և բարեկամներին:
Ռազմիկ Աբրահամյանը պնդում է՝ որդեգրումները ոչ մի կապ չունեն ծննդօգնության հիմնարկների հետ
«Հանրապետական ծննդատան» տնօրենը հերքում է ապօրինի որդեգրումներին իրենց ծննդատան մասնակցության մասին լուրը։
Ռոման Բերեզովսկին Իտալիա չի մեկնել անձնական խնդիրների պատճառով․ Ffa.am
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին, ով չկարողացավ թիմի հետ մեկնել Իտալիա անձնական խնդիրների պատճառով, ՀՖՖ պաշտոնական կայքի միջոցով պարզաբանել է իրավիճակը և հաջողություն մաղթել հավաքականին առաջիկա խաղում: «Հունաստանի հավաքականի հետ խաղից հետո ստիպված եղա շտապ կերպով մեկնել Ռուսաստան. որդիս առողջական որոշակի խնդիրներ ունի, և ես անպայման պետք է նրա կողքին լինեի: Հենց այդ
«Դե թող կառավարությունն էլ ամեն օր մեկ ժամ հայոց լեզու անի, մեկ ժամ ասեն, որ «Ես իմ անուշ Հայաստանին» գրել է Եղիշե Չարենցը․ բա եղա՞վ». Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի բանավեճը Նոր Երզնկա գյուղի Ջեմմա մայրիկի հետ հայոց լեզու և գրականություն առարկան բուհական ծրագրից հանելու թեմայով:
«Նկատել եմ ժողովրդի կողմից բավականին մեծ անվստահություն իշխանության նկատմամբ». Գրիգորի Սահակյանը՝ նոր կուսակցություն հիմնելու առիթով
«Վստահություն» կուսակցության հիմնադիրը հայտնեց՝ Արցախում 2020-ին կայանալիք նախագահական ընտրություններին որևէ թեկնածուի սատարման մասին որոշում չունեն:
Հայաստանի PRESS լրագրողական թիմը 2-րդ տեղը զբաղեցրեց Հայաստանում հավատարմագրված դեսպանատների բաց առաջնությունում
ՀՀ ԱԳ նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների միջեւ բոուլինգի բաց առաջնությունն ավարտվեց: Մասնակցեցին դիվանագիտական յոթ եւ PRESS լրագրողական թիմերը: Մամուլի ներկայացուցիչներին մրցաշար ընդգրկել եւ հրավիրել էր դիվանագիտական առաքելությունների միջեւ մարզական մրցաշարերի նախաձեռնող եւ կազմակերպիչ, Ուզբեկստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արամ Գրիգորյանը: Կանոնակարգի համաձայն, որակավորման փուլում հինգ լավագույն արդյունքներ գրանցած թիմերը՝ PRESS-ը, Չինաստանի
Հրաժարվում ենք պոլիէթիլենային տոպրակներից․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիրակի օրվա ավարտին կիսվում է իր առօրյայի պատառիկներով․ Գնալ խանութ եւ հանդիպել… Հայաստանի Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին՝ այսպիսի մակագրությամբ Նիկոլ Փաշինյանը կիսվել է իր և Հովհաննես Չեքիջյանի լուսանկարով։ https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2467377266915987/?type=3&theater Մի փոքր ավելի ուշ ՀՀ վարչապետը խանութից հրապարակել է ընտանեկան լուսանկար՝ հետևյալ գրառումով․ Հրաժարվում ենք պոլիէթիլենային տոպրակներից ու գնումների
Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն։ Դոհայի «Համադ» միջազգային օդանավակայանում բարձրացված էին Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության պետական դրոշները, կանգնած էր պատվո պահակախումբը։ Նախագահ Արմեն Սարգսյանին դիմավորել են Կատարի տրանսպորտի և կապի նախարար Ջասիմ Սաիֆ Ահմեդ ալ Սուլեյթը, պաշտոնատար այլ անձինք։ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՔԿՀ-ում ինքնասպանություն գործած անձի խցակիցը դեպքի պահին քնած է եղել
Ըստ մեր աղբյուրների՝ նոյեմբերի 16-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում ինքնասպանություն գործած 21-ամյա Սարգիս Աբելյանը կալանքը կրում էր ՔԿՀ-ի 5-րդ մասնաշենքում եւ նրա հետ խցում եւ մեկ կալանավորված անձ կար։ Դեպքի պահին, ըստ մեր տեղեկությունների, խցակիցը քնած էր։ Ի դեպ, այս մասնաշենքում իրենց պատիժը կրում են խնդրահարույց ու այսպես ասած դժվար դատապարտյալները։ Մեր աղբյուրը բացառեց, որ
Արա լեռան լանջին բռնկված հրդեհը մարվել է
Նոյեմբերի 17-ին, ժամը 09:30-ին Արա լեռան լանջին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ առկա է 8 ծխացող օջախ: Հրդեհը մարվել է 15:54-ին: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 18 փրկարար ծառայող: Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 11:35 «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ
Բրիտանացի վերլուծաբան․ «Հակամարտության վերջնական կարգավորման բանալին թաքնված է այս երկու սկզբունքների ետևում»․ «168 ժամ»
«Անկախ նրանից, թե կողմերն ինչ բանաձևեր կներկայացնեն այսօր, ինչ նոր գաղափարներից կխոսեն, կարգավորման հիմքն արդեն իսկ կա»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ հակամարտող կողմերից հնչող մեկնաբանություններին: Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ բանակցային գործընթացը՝ անկախ հնչող պաշտոնական հայտարարություններից բովանդակային բանակցությունների կամ դրանց բացակայության մասին, դոփում է
«Բարև, թագավոր ջան», «Բարև, ընկեր Փաշինյան». եղվարդցիները՝ Նիկոլ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ժողովուրդը մեզ պետք է տեր կանգնի, մենք պետք է ծառայենք ժողովրդին:
«Էս շորերը գիտեին՝ անցնելու ենք, դրա համար էին չէ՞ տվել. նոփ նոր, կես ժամ առաջ հագած շոր է». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը ծանոթացավ Եղվարդից դեպի Աշտարակ կամուրջի հիմնանորոգման շինարարական աշխատանքների ընթացքին:
Դուք եք, որ օր ու գիշեր առաջնագծում գտնվում եք մեր զինվորների կողքին․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը՝ ռազմական բժիշկներին Սրտանց շնորհավորում եմ մեր ռազմական բժիշկներին` մասնագիտական տոնի կապակցությամբ։ Կարևորելով Ձեր դերը մեր զինվորների կողքին՝ պետք է փաստել, որ դժվարին ճանապարհ եք անցել Հայոց պետականության կառուցման ճանապարհին և այսօր էլ շարունակում եք պատշաճ կատարել Ձեր աշխատանքը։ Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում բազմիցս ապացուցել եք, որ Ձեր հոգատարության և մասնագիտական
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 19-ի և 20-ի ցերեկները կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ուժեղ երիտասարդությունը մեր պետության հզորությունն է. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ ուսանողներ, Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում, ինչպես նաև արտերկրում սովորող բոլոր ուսանողներին՝ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ: Երիտասարդների և հատկապես ուսանողության դերն անչափ կարևոր է զարգացող հասարակության ձևավորման գործում: Ներկա մարտահրավերներին դիմակայող և հաստատուն քայլերով առաջ գնացող մեր պետության համար առավել քան կարևոր է կիրթ և մասնագիտական բարձր կարողություններով օժտված երիտասարդության զորակցությունն ու ակտիվ
Կասկածներ եւ խոսակցություններ
Երբեւէ Հայաստանի իշխանությունների ու Հայաստանի ընդդիմության հակասություններն ու տարաձայնություններն այսաստիճան սուր ու խորը չեն եղել, ինչքան թավշյա հեղափոխության հաղթանակից հետո են՝ Փաշինյանի իշխանության եւ Փաշինյանի ընդդիմության միջեւ: Ընդ որում՝ տարաձայնություններն ու հակասություններն առկա են ոչ միայն իշխանության ու ընդդիմության միջեւ, այլեւ Փաշինյանի ու նրա երբեմնի ամենաթունդ համախոհների միջեւ: Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո ոչ ոքի մտքով
«Արմավիր» ՔԿՀ-ում կախված վիճակում հայտնաբերվել է կալանավորված անձի դին
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորված անձ, ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով մեղադրվող, 07․10․1998թ․ ծնված Սարգիս Հակոբի Աբելյանի դին՝ 2-րդ հարկի մահճակալից մարզահագուստի ամրակապով
Բրոկոլիով եւ թարխունով թանձրապուր
Բրոկոլիի օգտակարության մասին գիտեն բոլորը: Այս ապուրն այն քիչ դեպքերից է, որ ոչ միայն օգտակար է, այլեւ շատ համեղ: Անհրաժեշտ մթերքները Բրոկոլի- 0,5 կգ Սոխ-1 գլուխ Սխտոր-2 պճեղ Թարխուն-5-6 ճյուղ Ոչ աղի պիստակ – մի բուռ Կարագ – 1 ճաշի գդալ Ձիթապտղի յուղ- 2-3 ճաշի գդալ Աղ եւ սեւ պղպեղ- ըստ ճաշակի Պատրաստման եղանակը Բրոկոլին
Նիկոլ Փաշինյանը ծանոթանում է Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին (տեսանյութ)
Այցելել եմ Եղվարդ՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին։ Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2545043985532423/?__xts__[0]=68.ARDJC0PnlPIF2fRUJIuAiRUbWg-EGLLPsaDxc8Dz0aKB2fz9pXrGBV77pbIbJuRMfRLI0oQz3hlGb5LHezQG-f4bh_Mw4PwxCKNXmq-GjVOh9v4poO_GRVe9UOf45olvvh-T1VAmjBao1khk7akbxxRf0ACw5JIY3pCAoGdXvJHjEF6kFnv6Fkz2uGN1shkAzcUqM3sjGX8jZZCYZ31eTCs2ofT76H3KzX2Di0exoCIqdbulNpXVDROxWkiSD0zggk-Rf6kgIwLXp1S8UJOWvkoQJxB7WJkgaGZp1GEwchuzi2D1f6H-M3heMKFF46vYr2f1fZZQNjxzQsN1-5R_bXHeU21Pmy5dBBdo8QDW&__tn__=-R
Եթե որևէ մեկը, այդ թվում` նախարարությունը և ես անձամբ, մեղավոր է այս դժբախտ պատահարի համար, իրավապահ մարմինները պետք է անկաշկանդ գործեն. Զարուհի Բաթոյան
Արդեն սկսել են շահարկել Կոտայքի մարզում ժամեր առաջ հայտնի դարձած ողբերգական պատահարը` երեխաների մահվան մեջ մեղադրելով ինձ, քանի որ նրանցից երկուսը՝ 15 և 14 տարեկան քույր ու եղբայրը գիշերօթիկի սան են եղել: Նրանք (ինչպես մինչ այս բոլոր շաբաթ-կիրակիները) ապրել են տատիկի հետ: Ըստ նախնական տեղեկությունների` նրանք մահացել են խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից:
Կայազորային հոսպիտալի պետ. «Մենք պատրաստ ենք հնարավոր արտակարգ իրավիճակների» (ֆոտոշարք)
Այսօր ռազմական բժշկի մասնագիտական օրն է: Այդ առիթով մի քանի լրատվամիջոցներ ՊՆ նախաձեռնությամբ այցելեցին Զանգեզուրի կայազորային հոսպիտալ՝ ծանոթանալու բուժհաստատության առօրյային: Հոսպիտալի պետ, փոխգնդապետ Վարդան Ավագյանը պատմեց. «Գործիքային առումով համալրվածությունը սպասարկում իրականացնելու համար բավարար է: Հոսպիտալն ամբողջությամբ կատարում է իր առջեւ դրված խնդիրները եւ մշտապես բարելավում ձեռք բերված որակները: Շատ կարեւոր հանգամանք է այն, որ մենք