Օրվա լրահոսը
Հայոց ցեղասպանության հարցը կարող է պառակտում առաջացնել Թուրքիայում
Թուրքագետ Հայկ Գաբրիելյանի համոզմամբ՝ այս հարցը գնալով ավելի խնդրահարույց կարող է դառնալ Թուրքիայի ներսում – Հունիսի կեսին հայտնի դարձավ, որ Թուրքիայում նախագահական մակարդակով քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցում առկա մարտահրավերներին դիմակայելու ռազմավարությունը: Այդ հարցը օրակարգային էր դարձել Անկարայում կայացած նախագահականին առընթեր Բարձրագույն խորհրդակցական մարմնի նիստում: Շուրջ 5 ժամ տեւած դռնփակ նիստից հետո նախագահականի հաղորդակցության բաժնի
«Երբ զրոյականից մինչև բացասական հաշվեկշռով փակում ենք տարին, ապա այս իրավիճակում գույքահարկի նախագիծն ԱԺ-ում անցկացնելը համարում եմ կոպտագույն սխալ». Հակոբ Բաղդասարյան. «Ժամանակ»
Գույքահարկը դանդաղ գործող ական է. Պետական մարմինների համար ինքնասպանության հաջողված փորձ էր
«Չգիտեն, չեն կարողանում, չեն ուզում սովորել, խորհուրդներ չեն լսում եւ ողջ օրը մուննաթ են գալիս հների, ժողովրդի, լրագրողների վրա». «Հրապարակ»
Մուննաթ ու անկարողություն
Ստեփանակերտում կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր դեպք է հաստատվել
Վարակակիրը բուժանձնակազմից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր:
Փաշինյանը հույսը դրել է քարոզչական հնարքների վրա, բայց առկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում դրանք չեն կարող երկար կյանք ունենալ. «Փաստ»
Միակ ելքը առանց ավելորդ շոուների և տեսարանների արդյունավետ կառավարում իրականացնելն է
ՍԴ դատավորներին պետք է ոչ թե առաջադրել, այլ նշանակել, կարծում է ՀՀ նախագահը. «Ժամանակ»
«Հանրապետականի ժամանակ այդ տրամաբանությունը ներդրվեց, և «Իմ քայլը» խմբակցությունը ներկայումս օգտվում է դրանից։
Մեզ չեն հասկանալու հատկապես այն բոլոր ուժերը, որոնք հենց նեղն են ընկնում, նոր են միայն հիշում մեզ հետ համագործակցելու մասին. Էդմոն Մարուքյան
Ատելությունից կուրացած ու խլացած՝ նրանք չեն տեսնում ու չեն լսում այն հազարավոր մարդկանց, ովքեր զզվանքով են խոսում թե՛ սրանցից, և թե՛ նրանցից։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 526 նոր դեպք, արձանագրվել է մահվան 14 դեպք
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 82 (տղամարդ), 65 (կին), 61 (կին), 74 (կին), 70 (տղամարդ), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 68 (կին), 90 (կին), 81 (տղամարդ), 52 (կին), 65 (տղամարդ) և 63 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Տարել են թերթիկներ, որոնց վրա կուսակցությանը անդամակցված անձանց անուններ են եղել. խուզարկել են ԲՀԿ պատգամավորի գրասենյակը. «Ժողովուրդ»
Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է խուզարկություններ իրականացրել նախկին եւ ներկա պատգամավորների տներում կամ գրասենյակներում:
Մթի մեջ չե՞ն նկատվում. մաքրարարների արտահագուստ գնելիս փորձել գիշերային ժամերին, նոր միայն ձեռք բերել. «Հայկական ժամանակ»
Քաղաքացին ահազանգում է՝ Երեւանում աշխատող մաքրարարների բաճկոնները պետք է փոխել
ԴԱՀԿ չի սահմանել հոգեբանական ծառայության միավորի գին, վճարումները կատարել է առանց հաշվարկային հիմքի. «Ժողովուրդ»
Գնման մրցույթի հաղթող է ճանաչվել նույն անհատ ձեռնարկատերը:
Կիսաավտորիտար ռեժիմի ցուցիչները
Ինչպիսի՞ն է այսօրվա Հայաստանի քաղաքական ռեժիմը: Այսօրվա իշխանությունների ջատագովները կասեն, որ «Սերժի վախտ» բռնապետություն էր, իսկ ահա հեղափոխությունից հետո մեր երկրում ժողովրդավարություն է հաստատվել: Իսկ «նախկինները» պնդում են, որ մինչեւ 2018 թվականը Հայաստանում ժողովրդավարություն էր, բայց եկավ Նիկոլը, եւ վրա հասան բռնապետության «սեւ տարիները»: Անձամբ ինձ մոտ երկրորդ պնդումն ավելի լայն ժպիտ է առաջացնում, քան
Ըստ պաշտպանի՝ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Վանիկ Ասատրյանը երբեք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ չի հանդիսացել. «Հայկական ժամանակ»
Հարցին՝ Վանիկ Ասատրյանն առերեսվե՞լ է այս գործով մեղադրյալներ Գագիկ Ծառուկյանի կամ Աբրահամ Մանուկյանի հետ, պաշտպանը բացասական պատասխան տվեց՝ հավելելով, որ առերես հարցաքննություն առհասարակ տեղի չի ունեցել, թեպետ եղել է նրա դեմ ցուցմունք տված անձ:
Մի քանի նկատառում ՀՖՖ գործունեության/անգործության վերաբերյալ. «Շիրակ» ՖԱ
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ ղեկավարության երկու տարիների ընթացքում չի այցելել Գյումրու ֆուտբոլի ակադեմիա, որտեղ մարզվում են Հայաստանի լավագույն ակադեմիաներից մեկի սաները: ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը, ով պատասխանատու է մանկապատանեկան նոր ծրագրի ադապտացմանը Հայաստանում, երբեք չի համեցել Գյումրի քաղաք՝ հետևելու, թե «Շիրակի» մարզիչները և սաները ինչպես են իրագործում իրենց մանկապատանեկան զարգացման ծրագիրը: Այս
Նաթանզի միջուկային օբյեկտում կասկածելի պայթյունը և Իսրայելի գործոնը՝ Իրանի դեմ պայքարում
Հինգշաբթի, 2020 թ․-ի հուլիսի 2-ի առավոտյան, երկու պայթյուն ցնցեց Իրանի կենտրոնական՝ Նաթանզի ատոմական օբյեկտը: Պայթյուններ, որոնք ոչնչացրել են ցենտրիֆուգների հավաքման բլոկը «Շահիդ Ահմադի Ռոշանի» ուրանի հարստացման կենտրոնում։ Իսլամական հանրապետությունում պաշտոնատար անձինք սկզբում փորձեցին ձևացնել, որ պայթյուններն ու դրանց պատճառած վնասներն նվազ են, բայց պայթյունի վայրից հրապարակված արբանյակային պատկերները ցույց են տալիս դրա ծանրությունն ու ծավալը:
ՄԻԵԴ-ը մերժել է որպես միջանկյալ միջոց կասեցնել Սահմանադրության փոփոխությունների իրագործումը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տարածել է հաղորդագրություն, որտեղ նշված է, որ Եվրոպական դատարանը որոշել է չկիրառել միջանկյալ միջոց, որը պահանջել էին Հայաստանի Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը և երեք անդամները՝ երկրի Սահմանադրությունում վերջին փոփոխությունների առնչությամբ: Ըստ տեղեկատվության՝ «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով հայցվորներն ակնկալում էին, որ ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությունից կպահանջի սառեցնել սահմանադրական փոփոխությունները, որոնց
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 27 նոր դեպք
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հուլիսի 8-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 27 նոր դեպք, եւս 19 հոգի առողջացել է»:
Առաջին ատյանի դատարանում Գագիկ Ծառուկյանի գործը կքննվի նոր կազմով
Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի որոշումը և այն հետ ուղարկել նոր քննության: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղեկացնում ենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր հրապարակել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ որոշման դեմ
Պարետա-կորոնային սիլոգիզմ. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Կորոնավիրուսը հատկապես վտանգավոր է ծանր քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց առողջությանն ու կյանքին։ Պարետատունը որոշել է, որ քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում
Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել Նատալյա Վուտովային 2016թ.-ից հաստատված արդյունավետ համագործակցության համար
Հուլիսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային՝ Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում ամփոփվել են ԵԽ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի առաջին փուլի ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքները, քննարկվել են երկրորդ փուլի շրջանակներում նախատեսված միջոցառումները: Երկուստեք ընդգծվել է ծրագրի ներդրման
Մինչև 2023թ. ՊԲ բնակարանային հերթացուցակում գտնվողներն ապահովվելու են բնակարաններով
Արայիկ Հարությունյանն ընդունել է պահեստազորի մի խումբ սպաների Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 8-ին ընդունել է պահեստազորի մի խումբ սպաների: Երկրի ղեկավարը նշել է, որ հայրենիքը բարձր է գնահատում նրանց մատուցած ծառայությունները, և կառավարությունը գործադրելու է բոլոր միջոցները նրանց ունեցած սոցիալական խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու համար: Նախագահի խոսքով՝ սեպտեմբերի 1-ից պահեստազորի բոլոր սպաները, արցախյան
Զավեշտալի է, որ Հայաստանի ներքին քաղաքական զարգացումների, մասին գնահատականներ է տալիս մի երկրի ղեկավար, որտեղ քաղաքական և տնտեսական իշխանությունը տասնամյակներ շարունակ գտնվում է մեկ ընտանիքի ձեռքում
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանն Ադրբեջանի նախագահի՝ Խաթայի շրջանում արած հայտարարությունների վերաբերյալ հարցին Հարց. Խաթայի շրջան այցելության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված հերթական պատմական էքսկուրսով, Հայաստանի ներքին գործընթացների, ԼՂ խաղաղ կարգավորման վերաբերյալ մեկնաբանություններով և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված քննադատությամբ: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունը: Պատասխան. Այս հարցով
«Ռոբերտ Քոչարյանը նիստերը ձգձգում է եւ գնում է բասեինում լողանալու». Անդրանիկ Քոչարյան
Լավ կլինի բասեինում լողանալու փոխարեն ինքն աջակցի, որպեսզի դատը սկսվի՝ այդքան բան:
Վերաքննիչ դատարանը բեկանել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի որոշումը
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Վերաքննիչ դատարանը բեկանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի որոշումը և այն հետ ուղարկել նոր քննության: Մանրամասներն՝ ավելի ուշ:
ԿԳՄՍ-ն որոշել է, որ կորոնավիրուսի պատճառով Հայաստանը չի մասնակցի ԱՊՀ երկրների 1-ին խաղերին
Կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանը սեպտեմբերի 4-10-ը չի մասնակցի ԱՊՀ երկրների առաջին խաղերին։ Հուլիսի 6-ին կայացած ԱՊՀ անդամ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների հեռավար խորհրդակցության ընթացքում քննարկվել են ԱՊՀ երկրների 1-ին խաղերի նախապատրաստական աշխատանքների և անցկացման վերաբերյալ հարցեր։ Հայաստանից քննարկմանը մասնակցել է ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը: Տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն, ողջունելով
Արայիկ Հարությունյանն այցելել է խմելու ջրի շշալցման նորաբաց գործարան և պահածոների արտադրությամբ զբաղվող «Տրիումֆ գրուպ» ՍՊԸ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 8-ին այցելել է մայրաքաղաքում «Ստարտափ սերվիս» ՍՊ ընկերության խմելու ջրի շշալցման նորաբաց գործարան և պահածոների արտադրությամբ զբաղվող «Տրիումֆ գրուպ» ՍՊԸ: Երկու ընկերությունների պատասխանատուները նշել են, որ արտադրանքի հիմնական պատվիրատուն հանդիսանում է Պաշտպանության բանակը, ինչը հնարավոր է դարձել հանրապետության նախագահի մոտ վերջերս այդ կապակցությամբ հրավիրված աշխատանքային խորհրդակցությունից հետո: Արդյունքում «Ստարտափ
Եթե այս վիճակը ևս 2-3 ամիս շարունակվի, մենք երկնիշ տնտեսական անկման ենք բախվելու․ Բագրատ Ասատրյան (Տեսանյութ). «Ա1+»
Տնտեսագետ, 1994-1998թթ ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանը չի կարծում, որ կորոնավիրուսի համաճարակը մեծ ազդեցություն կունենա ծնելիության վրա։ Իհարկե, մարդիկ ավելի զգույշ կլինեն, կհետաձգեն երեխա ունենալու իրենց պլանները, բայց երբ համաճարակն ավարտվի, ապա ամուսնություններն էլ, ծնունդներն էլ կշարունակվեն սովորական տեմպով։ «Հարց եմ տալիս 2 տարվա իշխանությանը՝ այդ ուղղությամբ ինչ-որ բան արվե՞լ է։ Շատ բան չի արվել։ Հիմնական
Դավիթ Խաժակյան. «ԿԸՀ այսօրվա որոշումը Հայկ Մարությանն, իմ կարծիքով, ուրախությամբ կընդունի»
ԿԸՀ-ն այսօր քննարկեց եւ մերժեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը՝ վերականգնել ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության մեկ մանդատը, որի համար առաջադրված էր Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի թեկնածությունը: Նիստի ավարտին Aravot.am-ը Դավիթ Խաժակյանից հարցրեց, թե իր կարծիքով այս որոշումն ինչպե՞ս կընդունի Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Քաղաքապետն իմ կարծիքով ուրախությամբ կընդունի
Կարևորվել են Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը
Հուլիսի 8-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսազրույց ունեցավ Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Կրիստինա Մարտի Լանգի հետ։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խնդիրների շուրջ՝ հանգամանալից ներկայացնելով կառավարությունների կողմից համավարակի հաղթահարմանն ուղղված քայլերը։ Այդ համատեքստում նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը շնորհակալություն հայտնեց շվեյցարական կառավարությանը՝ Հայաստանին ցուցաբերված աջակցության համար։ Ավետ Ադոնցը և
Ռուստամ Բադասյանը մասնակցել է «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդումը» ծրագրի ձեռքբերումների և հետագա քայլերի վերաբերյալ հեռավար հանդիպմանը
2020 թվականի հուլիսի 8-ին նախարար Ռուստամ Բադասյանը մասնակցել է ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ կազմակերպած՝ «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդումը» ծրագրի ձեռքբերումների և հետագա քայլերի վերաբերյալ հեռավար հանդիպմանը: Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության փոխնախարարներ Սրբուհի Գալյանն ու Քրիստիննե Գրիգորյանը, Կոռուպցիայի դեմ պայքարի գրասենյակում ԵԱՀԿ և ՄԱԶԾ բարձրաստիճան պաշտոնյաներ, տարբեր երկրների դեսպանատան ղեկավար կազմի ներկայացուցիչներ:


















































