Օրվա լրահոսը
Արարատ Միրզոյանի ուշագրավ պատասխանը՝ ԱԺ ծառայողական մեքենաների մասին
Պետք է դիտարկել, որ հարցը տարբեր նրբերանգներ ունի, մեծ հաշվով, պիտի ապագայում այդպիսի մի իրավիճակի հասնենք, բայց պետք է նաեւ դիտարկել իշխանության ճյուղերի հավասար, այսպես ասած, հակակշռող մեխանիզմների համատեքստում, պետք է այստեղ խոսենք կառավարության անդամների եւ այլն, որովհետեւ, գուցե համարեք լուրջ, գուցե համարեք անլուրջ, եւ ընդհանրապես, պատգամավորների, տարբեր մեկնաբանների շրջանում կա կարծիք, որ այդպիսի բաները պետք է համամասնորեն արվեն օրենսդիրում, գործադիրում, դատական իշխանությունում:
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակվել է կորոնավիրուսով
«Այդ հիվանդությունը բոլորիս դուռը ծեծում է ․․․ »
Նախարարությունը գաղտնի է պահում ռեկտորի թեկնածուների թիվը
ԿԳՄՍՆ-ից պատճառաբանում են, որ նպատակը գործընթացների վրա չազդելն է
Բահով հարվածել է օպերլիազորին. Բագրատաշենի բնակիչը ձերբակալվել է ՊԵԿ ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու և գույքը վնասելու կասկածանքով
Բահով հարվածներ է հասցրել նաև ավտոմեքենային և պատճառել զգալի չափերի գույքային վնաս:
ՄԻՊ-ը հաստատել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի կազմը
Որպես խորհրդատվական մարմին՝ Խորհրդի խնդիրներից է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում իրավունքների վիճակի բարելավմանը նպաստելը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և Պաշտպանի համագործակցության ամրապնդումը:
Ալիշանը դարձավ Մխիթարյան հայագիտության և Մխիթարյանների ստեղծած ողջ գրականության հանրագումարը. կայացավ Հայոց Նահապետի ծննդյան 200-ամյակին նվիրված առցանց գիտաժողովը
Արժևորել Ալիշանի հիշատակը նշանակում է հետադարձ հայացք նետել մեր ժողովրդի անցած պատմական ուղուն
Երկրորդ կարգի զինվորական հաշմանդամի` Սարի թաղում գտնվող տունը ճաքեր է տալիս
Նրա ընտանիքն էլ վարձով է ապրում Երեւանի ամենահին թաղամասերից մեկի` Սարի թաղի մասին խոսեցին այն ժամանակ, երբ 18 փողոցի տները սկսեցին «հոսել», փլուզվել, անգամ բնակիչներ մահացան: Կառավարությունը յոթ տարի առաջ մոտ տասը ընտանիքների ապահովեց բնակարաններով: Պատճառը փլուզումների՝ սողանքն է, տարածքում իրականացրած ճանապարհաշինությունը, լանջահատումները, պայթեցումները, որի պատճառով վթարային տների պատերն անջատվում են իրարից, տանիքները դառնում հատակ,
Սեդրակյանն այն մասին, թե ինչու է ՏՄՊՊՀ-ն թակել ԶԼՄ-ների դռները. «Գովազդային շուկայի հետ կապված բողոքներ են եղել»
Հանձնաժողովի աշխատակազմը չափորոշիչներով հարցաշար է կազմել եւ ուղարկել տնտեսվարողներին՝ TV, ինտերնետ, թերթեր…այս պահին ուսումնասիրության փուլում ենք
Ուղղվում է հիփոթեքային վարկի կանխավճարի կամ մնացորդային մայր գումարի ֆինանսավորմանը. երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության նոր ծրագրեր
Ծրագրի շահառու եք եթե ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքը կազմում է առավելագույնը 30 մլն. դրամ:
Սերբիայում պարետային ժամի սահմանումը հանգեցրել է անկարգությունների. ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք
Սերբիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցում է 16 հազար 700-ը, վիրուսի հետևանքով մահացել է 330 մարդ:
«Սիսիանի սուպերմարկետներից մեկում եռաշերտ դիմակը գնել ենք 200 դրամով». Սրբուհի Գրիգորյան
«Բայց մինչ օրս բացառվել է տարբերակը, որ 20 դրամով ձեռք բերեն դիմակն ու վաճառեն 200 դրամով»,-պնդում է ՏՄՊՊՀ անդամի թեկնածուն
Արթուր Ղազինյան. «ՀՔԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու իմ կողմից ներկայացված հաղորդման 14 էջանոց մերժումը բողոքարկել եմ ՀՀ Գլխավոր դատախազություն»
Բողոքի ընդհանուր ծավալը կազմել է 21 էջ՝ հաղորդման 7 էջի փոխարեն։
Ֆիլմ Պարգեւ սրբազանի մասին՝ «Սպիտակ Խաչի Պաշտպանը»
Վավերագրական կինոնկարի ստեղծողները մտադիր են այն ներկայացնել մեծ էկրաններին: Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվում, նախագծի հեղինակը եւ ռեժիսորը Մանանա Հակոբյանն է, երաժշտության հեղինակը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Արա Գեւորգյանը: Ֆիլմի մասին «Առավոտին» հայտնեց նախագծի պրոդյուսեր Էդգար Այվազյանը: Նա նշեց, որ բավականին ժամանակ մտածում էին սրբազանի մասին ֆիլմ ստեղծելու մասին,
«Հեղուկ գազի գնի տատանման վերաբերյալ շատ բողոքներ ենք ստացել, ուսումնասիրում ենք». ՏՄՊՊՀ անդամի թեկնածու
Վերջին երկու ամսում հեղուկ գազի գինը 180-200 դրամ էր, հետո իջավ 90-100 դրամ, հետո դարձավ 150 դրամ
Չարաշահումների համար Վաղաշեն համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. պետությանը պատճառված վնասը վերականգնվել է
2014-2017թթ. ընթացքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարել է մի շարք յուրացումներ՝ համայնքապետարանին պատճառելով խոշոր չափի՝ 2.102.445 ՀՀ դրամ գույքային վնաս:
«Ձեր ողջ խմբակցությունը պետք է մեկուսանար, բայց չի արել». Գորգիսյանը՝ Գաբրիելյանին
Տեսնում ենք պատգամավորներ, որոնց վերաբերյալ հայտարարվել է, որ վարակված են: Իսկ կոնտակտավորները պետք է մեկուսանային
Խնամքի նպաստ կնշանակվի և կվճարվի խնամքի արձակուրդում գտնվելու՝ 2020 թվականի հունվարի 1-ից հետո մինչև օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար
Նախատեսվում է օրենքի դրույթներին տալ հետադարձ ուժ և կկիրառվի 2020 թ.-ի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների հիման վրա:
Երեւանն ու Ստեփանակերտը բախվել են կոշտ դիմակայության
Մնացականյան-Մամեդյարով տեսակոնֆերանսից հետո Հայաստանի արտգործնախարարը շտապեց Արցախ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հունիսի 30-ին կայացած տեսակոնֆերանսից ընդամենը մի քանի օր անց աշխատանքային այցով Արցախ մեկնեց: Մարտի 31-ին Արցախում անցկացված համապետական ընտրություններից հետո սա Մնացականյանի առաջին այցն էր: Հուլիսի 4-ին Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին՝
Հայաստանյան ժողովրդավարությունը չեք հասկանում, խնդիրը ոչ թե մերն է, այլ ձերը, պարոն Գյուլիև. Հայկ Կոնջորյան
«Եթե իսկապես խաղաղ կարգավորում եք ուզում. պատրա՞ստ եք նույն հայտարարությունն անել, ինչ վարչապետ Փաշինյանն է արել. այն է ՝ լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար»:
Առկա է նախանշված աշխատանքը հետևողականորեն շարունակելու անհրաժեշտություն. ՀՀ գլխավոր դատախազն Արցախում ՊԲ հրամանատարի և կայազորների դատախազների հետ քննարկել է ԶՈՒ-ում հանցավորության հակազդման խնդիրները
Խորհրդակցության ընթացքում արծարծվել է զորամասերից բացի նաև առաջնագծում հերթապահության ժամանակ կարգապահության ամրապնդման, զինված ուժերում հանցավոր դրսևորումների արձանագրման և բացահայտման հարցում հրամանատարական կազմի շահագրգռության առավել խթանման միջոցների խնդիրը։
Այս տարի «Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում» ոլորտում ծախսել ենք ավելի քիչ. անսպասելի էր. Արա Գալոյան
Համավարակի պարագային՝ առևտրի ծավալների կրճատումը համընդհանուր է:
Դիմակ չկրելու տուգանքը բարձրացնող օրինագիծը հանվել է, բայց քննարկումներ կան
Սիսակ Գաբրիելյանը չբացառեց, որ ապագայում նման օրինագիծ կարող է բերվել ԱԺ, որովհետեւ տարբեր քննարկումներ կան մասնագիտական շրջանակներում
«Խնդրում-աղաչում էի՝ գոնե քթներդ փակեք, դիմակը նորմալ դրեք, չէին լսում». Չարենցավանի քաղաքապետը ևս վարակվել է կորոնավիրուսով. «Հրապարակ»
«Հիմա արդեն լավ եմ, բժիշկներն ասացին՝ քանի որ ծխող չեմ, խմող չեմ, օրգանիզմս պայքարել է»
Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում
Եվս 3 նոր դեպք գրանցվել է նախկինում հաստատված օջախի կոնտակտավորների մոտ:
«Միեւնույն է, սահմանադրական արդարադատության գործառույթը պետությանը պետք է». Ռուբեն Վարդազարյան. «Հրապարակ»
Իշխանական կուլիսներում արդեն սկսել են քննարկել եռաստիճան դատական համակարգից հրաժարվելու եւ երկաստիճան դատական համակարգ ձեւավորելու գաղափարը։ Հնարավոր է՝ սրա արդյունքում իշխանությունը վերջնականապես հրաժարվի Սահմանադրական դատարանից՝ դրա գործառույթները փոխանցելով գերագույն դատարանի պալատներից մեկին։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այս թեմայով մեզ հետ զրույցում ասաց, որ այդ հարցը միանշանակ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն է քննարկելու, բայց ինքը
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 535 նոր դեպք, արձանագրվել է մահվան 18 դեպք
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 68 (տղամարդ), 71 (տղամարդ), 84 (կին), 78 (կին), 34 (կին), 93 (կին), 83 (կին), 39 (կին), 71 (տղամարդ), 68 (տղամարդ), 78 (տղամարդ), 75 (տղամարդ), 68 (տղամարդ), 54 (կին), 73 (տղամարդ), 75 (տղամարդ), 82 (տղամարդ) և 70 (տղամարդ) տարեկան։
Մենք քաղաքականացրել ենք տնտեսական կառավարումը. Կարեն Ադոնց. «Փաստ»
«Տնտեսությունը բարդ է, ու չի կարելի լոզունգներով, քաղաքական տրամադրություններով տնտեսություն կառավարել»
Գևորգ Կոստանյան. Եվրոպական դատարանի որոշմանը չենթարկվելը կարող է լուրջ քաղաքական հետեւանքներ առաջացնել. «Հրապարակ»
Եվրոպական դատարանի վճիռը չկատարելը խելագարություն կլինի
Առաջնային քայլ պետք է լինի իրար հետ գործառութային կապերով չխաչվող գերնախարարության տարանջատումը առնվազն 2 նախարարությունների. «Ազգային օրակարգ»
Առաջ մղել կրթությունը որպես գերակա ոլորտ, որը ի վերջո կդառնա նաև հզոր տնտեսության և պետության հիմքը:
37 ընկերություն ավտոճանապարհներին գովազդ տարածելու համար հարկ պակաս է վճարել․ «Ժողովուրդ»
Պարտքը 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 60 մլն 416 հազար դրամ:


















































