Օրվա լրահոսը
Օտար բառեր գործածում ենք սովորության ուժով՝ չիմանալով, որ հայերեն համարժեքները վաղուց ենք ստեղծել. Լեզվի կոմիտեի հորդորակը
Օտար բառեր մենք հաճախ գործածում ենք սովորության ուժով՝ երբեմն նույնիսկ չիմանալով, որ դրանց հայերեն համարժեքներն ստեղծել ենք վաղուց։ Այդ բառերի մեծ մասը բառարաններում արձանագրված է, կիրառվում է։ Օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկն ենք ներկայացնում։ 1.արենդա – վարձակալություն 2.բարիեր – 1.պատնեշ, արգելափակոց, 2․փխբ․խոչընդոտ 3.դիսկոմֆորտ – անհարմարություն, անհարմարավետություն 4.էմոցիոնալ – հուզական, զգացմունքային 5.էնտուզիազմ – խանդավառություն, ոգևորություն
«Մեր գնացքը ճիշտ ուղղությամբ է գնում». ԱԺ նախագահը՝ բյուջե 2020-ի մասին
«Հիմա իսկապես ժամանակն է ոչ թե մեկնաբանություններ անելու, այլ թողնելու, որ թվերը խոսեն»,-նկատեց Միրզոյանը
Վերլուծական գործիքների կիրառումը թույլ կտա վերահսկել ամբողջ շղթան` ներմուծումից իրացում. ՊԵԿ-ը կատարելագործում է վերլուծական կարողությունները` մշակվում են ինքնաշխատ ծրագրեր
Պետական եկամուտների կոմիտեն մաքսային հսկողությունն ապրանքների բացթողմանը հաջորդող փուլ տեղափոխելու ճանապարհին գործարկում է ինքնաշխատ ծրագրեր: Հետբացթողումային հսկողության վարչության պետ Արմեն Սաֆարյանը նոյեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է, որ արդյունավետ հսկողություն իրականացնելու նպատակով կատարելագործվում են վարչության վերլուծական կարողությունները: Ավտոմատացվում է գործարքների վերլուծությունը, ինչը թույլ կտա ինքնաշխատ ծրագրով վերհանել մաքսազերծման ընթացքում կատարվող ցանկացած գործարքի ռիսկերը: Գործարկվելու
Բարիկադ ու պատնեշներ՝ ԱԺ լրագրողների համար. ԶԼՄ-ներին մեկուսացնում են վարչապետից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբեւէ լրագրողների հետ շփվելու խնդիր չի ունեցել, ընդամենը մի քանի ամիս առաջ նա հանգիստ շրջում էր ԱԺ շենքում, մոտենում լրագրողներին, նախասրահում բարեւում, ու հարց է առաջանում՝ բա՞ն է փոխվել, այս ի՞նչ նոր հրահանգներ են:
Հայ շախմատիստները՝ Սենթ-Լուիսում
Սենթ-Լյուիսում ընթացող շախմատի 2019 Winter Chess Classic մրցաշարի «A» խմբում 5-րդ տուրից հետո ԱՄՆ-ը ներկայացնող Սամուել Սեւյանը 3,0 միավորով երրորդն է, իսկ Վարուժան Հակոբյանը՝ 1,5 միավորով 10-րդը եւ եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Հայաստանցի Հովհաննես Գաբուզյանը վաստակել է 2,0 միավոր եւ ընթանում է 7-րդ հորիզոնականում: «B» խմբում ամերիկաբնակ Մելիքսեթ Խաչիյանը 5-րդ տեղում է՝ 3,0 միավոր, իսկ
Բացահայտված 60.7մլրդ դրամի վնասից վերականգնվել է 3.2մլրդը. դատախազություն
Դտախազության պետական շահերի պաշտպանության սահմանադրական գործառույթի իրացման արդյունավետության միտումների վերլուծության շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ամբողջ 2018թ. և 2019թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից այս ոլորտում իրականացրած գործունեության արդյունավետությունը՝ 2016-2017թթ. արդյունքների հետ համադրությամբ: Ուսումնասիրությունը վկայում է, որ 2016-2017թթ. պետական շահերի պաշտպանության իրավասության շրջանակներում կատարված ուսումնասիրություններով հայտնաբերվել է նախորդ
Լևոն Հայրապետյանը Արցախի հերոս է, և, համոզված եմ, պետական այդ բարձր գնահատականը չի ուշանա. Արայիկ Հարությունյան
Ստեփանակերտի ամենագողտրիկ վայրում՝ սիրահարների այգում, որը առաջին հերթին խորհրդանշում է արցախյան Մեծ հարսանիքը, նախագահ Բակո Սահակյանի նախաձեռնությամբ տեղադրվել է հայ մեծանուն բարերար, արցախյան հողի արժանավոր զավակ Լևոն Հայրապետյանի հիշատակը հավերժացնող հուշարձան, որի հանդիսավոր բացումը կլինի շուտով: Լևոն Հայրապետյանի անմնացորդ նվիրումը իր ժողովրդին, հող ու ջրին իսկական հայրենասերի կերպարի լավագույն բնութագրումն է: Նրա մասին կարելի է
«Բյուջեի նախագիծը հեղափոխական չէ, ինչպես ներկայացնում են իշխանության շատ անդամներ». Արման Բաբաջանյան
Այս նախագծում չկան հավակնոտ ծրագրեր, համակարգային բարեփոխումներ, չկա նորարարություն
Կարեն Մովսիսյանն ու Ռաֆայել Վահանյանը վետերանների ԱԱ-ում ընթանում են 3-րդ հորիզոնականում
Բուխարեստում շարունակվում է շախմատի վետերանների աշխարհի առաջնությունը 50 եւ 65 տարեկանների շրջանում: Հայաստանը ներկայացուցիչ ունի երկու տարիքային խմբերում էլ: Խաղացվել է երեք տուր: Կրտսեր վետերանների մեջ գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը (նկարում) եւս յոթ մրցակցի հետ միավոր չի կորցրել եւ լրացուցիչ գործակիցներով ընթանում է 3-րդ հորիզոնականում: Հարյուր տոկոսանոց արդյունք է գրանցել նաեւ ավագ վետերանների պայքարի մասնակից, հայկական
«Սա այն ռուսն է, որին մենք բարեկամ ենք համարում». Թուրքական լրատվամիջոցը` Լավրովի այցի մասին. Ermenihaber
Թուրքական իշխանամետ «Ensonhaber» լրատվական կայքն անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Ծիծեռնակաբերդ կատարած այցին: Աղբյուրը հիշեցրել է 2016թ. նոյեմբերի 24-ին Սիրիայում թուրքական օդուժի կողմից ռուսական SU-24 ռմբարկու ինքնաթիռի խոցման միջադեպից հետո ռուս-թուրքական հարաբերությունների ճգնաժամի մասին: Այնուհետև նշել է, որ այդ հարաբերություններն ամրապնդվեցին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև կայացած հանդիպումների շնորհիվ, որոնք, սակայն, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ
Գայանե Աբրահամյանը Չեխիայում բողոքել է Ադրբեջանին զենքի վաճառքից ու ստացել հավաստիացումներ՝ կվերահսկեն, որ նման գործարք չլինի
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Չեխիայում անցումային արդարադատության մասին երբ խոսում էիք, իրենք ի՞նչ խորհուրդ էին տալիս, չե՞նք ուշացել: Գայանե Աբրահամյանը պատասխանեց. «Առաջին խորհուրդը, որ տալիս էին՝ չշտապելն է»:
Վարչապետին է ներկայացվել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործունեության հաշվետվությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) գործունեության հաշվետվությունը, քննարկվել ֆոնդի հետագա անելիքները: Վարչապետին զեկուցվել են ֆոնդի բյուջեի և ծախսերի, ներդրումների ներգրավման, ռազմավարական առաջադրանքների կատարման, ներկայումս քննարկվող կոնկրետ ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերի մասին: Ներկայացվել են վերականգնվող էներգետիկայի, շինարարության, թեթև արդյունաբերության, սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության
Ակնկալում ենք, որ կնախաձեռնեք ԿԳՄՍ նախարարի պաշտոնանկության գործընթացը․ ՀՅԴ ՀԵՄ-ը դիմել է ԱԺ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցություններին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն «Լուսավոր Հայաստան» խմբակցություն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվելի խմբակցություններ, Ինչպես գիտեք արդեն տևական ժամանակ հանրության լայն շրջանակի մոտ տարակուսանք և ընդվզում է առաջացրել կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում մեկ նախարարության պատասխանատվության ներքո մեկտեղված կառավարության քաղաքականությունը: Առանց համապարփակ հայեցակարգի, օրակարգ են բերվել և իրականացվում են մի շարք
«Այն, ինչ համարվում է նոր Հայաստան, համարում եմ՝ գոյություն չունի, պատերազմ է հայտարարել այն ամեն դրականին, ինչ այս տարիներին ստեղծվել է». Դավիթ Շահնազարյան
Ըստ ԱԱԾ նախկին տնօրենի՝ այն քաղաքականությունը, որ գործող իշխանությունները տանում են, բերում է ձախողված պետության կարգավիճակի:
«Գայլ չէ, այլ խառնուրդ, թույլտվություն ունեմ». վանդակում պահվող կենդանու մասին ահազանգի հետքով
Փաստաթուղթն այդ պահին ձեռքի տակ չէր, այդ պատճառով Արթուր Ավետիսյանը մեզ խոստացավ առաջին իսկ հնարավորության դեպքում այն տրամադրել
Տնտեսվարողների խախտումների հիմնական մասը ինվոյսային արժեքներում տվայլների խեղաթյուրումն է
ՊԵԿ-ն ի՞նչ է անում մաքսային խախտումների ռիսկերը նվազեցնելու համար
«Մաղթում եմ, որ ձեր երազանքները կատարվեն և որ ձեր երկիրը ձեզանով հպարտանա». Աննա Հակոբյանն ու Դարիգա Նազարբաևան այցելել են քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող փոքրիկներին
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 15-ին կառավարական առանձնատանը հյուրընկալել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային: Նախաճաշի ընթացքում տիկին Նազարբաևան պատմել է Երևան պաշտոնական այցի մանրամասները, իսկ Աննա Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունն ու «Կանայք հանուն խաղաղության» արշավի առաքելությունը:
«Սա ակումբ է, վճարումները կատարվում են պաշտոնապես: Գնացեք, բանկերից իմացեք». Վազգեն Մանուկյանը՝ «Վերնատուն» ակումբը ֆինանսավորողների ցանկի մասին
Նրա տեղեկացմամբ՝ ոչ մի գրասենյակ ֆինանսական աջակցություն չի տրամադրում, միայն անհատական է:
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ Մանվել Գրիգորյանի մասին, կաշկանդում են դատարանին. Լեւոն Բաղդասարյան
ՀՀ վարչապետը պարտավոր է բարձրաձայնել՝ անհրաժեշտ է այս գործով օբյեկտիվ քննություն գնա
ԿԳՄՍ բաժնի պետը` դուալ կրթության եւ այն ողջ համակարգում տարածելու մասին
«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը` Տնտեսական լրագրողների ակումբի հետ համատեղ քննարկում էր կազմակերպել «Դուալ կրթություն. մասնագիտական կրթության նոր հնարավորությունները» խորագրով: Անդրադարձ եղավ մասնագիտական կրթության և ուսուցման բարեփոխումներին, ՀՀ միջին մասնագիտական և բարձրագույն կրթության համակարգերում դուալ կրթության ներդրման արդիականությանը եւ Հայաստանում դուալ կրթության համակարգի ներդրմանը: ԿԳՄՍ նախարարության նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության վարչության` Մասնագիտական կրթության և ուսուցման
2019թ․ բյուջեի հետ համեմատ՝ ֆինանսավորումը կրկնակի ավելացել է. ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը
Այսօր ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն իր ելույթում հայտնել է, որ 2020 թ․պետական բյուջեի նախագծում ներառված չէ «Հայագիտության ոլորտում գիտական կադրերի պատրաստման գծով նպաստների տրամադրում» և «Արտասահմանյան համալսարաններում հայոց լեզվի դասավանդման կազմակերպում» կետերով նախատեսված ֆինանսավորումը։ Հայտնում ենք, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ծրագրային բյուջետավորման շրջանակում վերոնշյալ միջոցառումները 2020թ․ պետական բյուջեի նախագծում
Կենսաթոշակառուների բողոքների հիման վրա «Հայփոստի» Սարի թաղի բաժանմունքի աշխատակազմը կփոխվի
Կենսաթոշակառուների բողոքների արդյունքում «Հայփոստ» ՓԲԸ 17-րդ փոստային բաժանմունքի աշխատակազմը կփոխվի: Փոփոխության նպատակը արատավոր երևույթին վերջ տալն է: Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը ամիսներ առաջ պայմանավորվել էին ակտիվացնել համագործակցությունը՝ հիմքում դնելով կենսաթոշակառուների շահն ու բարեկեցությունը, վերջ դնելով կենսաթոշակառուներից գումար գանձելու արատավոր սովորությանը: Հանդիպման
Ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, զենք պատրաստելու, գողության, թմրամիջոցի շրջանառության համար Լոռու մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է գողության, ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ապօրինի կերպով զենք պատրաստելու և թմրամիջոցի՝ առանց իրացնելու նպատակի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի 40-ամյա բնակչին: Քրեական գործի բազմակողմանի քննությամբ պարզվել են դեպքերի մի շարք հանգամանքներ: Այսպես՝
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 15-ի ցերեկը, 16-17-ը` հատկապես ցերեկն, աստիճանաբար կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի նոյեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան`
ՌՈ պետի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել՝ զինվորի մասին իր հարցազրույցի համար. Ի՞նչ է պարզել Քրիստինե Պողոսյանը՝ Տոնոյանի հետ զրույցից
«Հասել է նրան, որ ինքն իր հարցերը չի կարողացել լուծել, ու դրա մասին չի իմացել իր վերադասը հենց զորամասի ներսում: Դա էլ լրիվ այլ հարց է: Մենք պիտի այդ բարքերը արմատախիլ անենք: Հիմա տղան կգնա, քրեական հոդվածով կդատապարտվի ու կյանքը կավիրվի»:
Համածառայակցի մահվան գործով մեղադրվող ջոկի հրամանատարի համար համաներում էին պահանջում, պատժի չափը վերաքննիչ դատարանը մեկ տարով ավելացրեց
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ. Սարգսյանի դատավճռով Գարեն Հովհաննիսյանն ազատազրկվել է 5 տարի 6 ամիս ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվել են 2017 թվականի հունվարի 17-ից: Գարեն Հովհաննիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, թողնվել է անփոփոխ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Նշեմ, որ Սյունիքի մարզի դատարանն անդրադառնալով տուժողի իրավահաջորդի քաղաքացիական հայցին, այն մերժել
Վազգեն Մանուկյան. Այն տպավորությունն է ստեղծվում, որ ուզում են Արցախի հարցը մի կերպ լուծվի, որ մենք հանգիստ ապրենք
Այսօր մենք քննարկման օրակարգում դրել ենք 3 հարց. Մեկն Արցախի հարցն է, մյուսը Հայաստանի ներսում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը, և երրորդը՝ պետաիրավական հարցերն են: Կան իհարկե բազմաթիվ հարցեր որոնք նույնչափ կարևոր են, բայց մենք վերցրել ենք այս երեք հիմնահարցերը, դա չի նշանակում, որ քննարկումների ժամանակ մենք չենք անդրադառնա և տնտեսությանը, և կրթությանը, և մշակույթին, բայց հիմնական
Կոռուպցիայի դեմ պայքարը հայտարարություններով չէ, ասֆալտին փռելով չէ. Վազգեն Մանուկյան
«Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի համաժողովին մասնակցում են ՀՅԴ-ից, ՀՀԿ-ից ներկայացուցիչներ, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ:
Նույնասեռական զույգ չի դիմել՝ որդեգրման համար. ովքեր կարող են երեխա որդեգրել. «Հրապարակ»
Թե ինչպիսին է որդեգրման կարգը, ովքեր կարող են ՀՀ-ից երեխաներ որդեգրել, այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք ՔԿԱԳ գործակալության միջազգային պայմանագրերի եւ ապոստիլի բաժնի պետ Ալբերտ Վիրաբյանի հետ։ Նա նշեց, որ օտարերկրացիները ՀՀ-ից երեխա որդեգրելու իրավունք ունեն. «Կարող են որդեգրել, որովհետեւ իրենք գրեթե նույն իրավունքներն ունեն նույն ոլորտում, ոնց ՀՀ քաղաքացիները, բացառություններ կան, որ
Էլինար Վարդանյան. ԱԺ խմբակցություններն իրենց քվեարկությամբ պարզապես նպաստել են Սահմանադրության դրույթների պահպանմանը
Վերջին օրերին մեր երկրի կյանքում չափազանց հետաքրքիր իրադարձություն տեղի ունեցավ. քվեարկության դրվեց օրենսդրական փոփոխության նախագիծ, որն, ըստ էության, հակասում էր սահմանադրությանը, և այն պատգամավորները (խմբակցությունները), որոնք դեմ քվեարկեցին, ուղղակի թույլ չտվեցին սահմանադրության ոտնահարում։ Ազգային Ժողովի կողմից «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծի ընդունումը, որով նախատեսվում էր ԱԽ նիստերին