Լրահոս
Օրվա լրահոսը

«Բյուջեի նախագիծը հեղափոխական չէ, ինչպես ներկայացնում են իշխանության շատ անդամներ». Արման Բաբաջանյան

Նոյեմբեր 15,2019 16:22

«Այս փաստաթուղթը ոչ թե համակարգային բարեփոխումների մասին է, այլ ընթացիկ կառավարման: Այս բյուջեն նախկին՝ արատավոր համամասնությունների պահպանման մասին է, եւ դա այն դեպքում, երբ հանրությունը 2018թ.-ի թավշյա հեղափոխությամբ հաստատված նոր իշխանությանը քարտ-բլանշ է տվել՝ համակարգային բարեփոխումներ իրականացնելու համար»,-2020թ.-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այսօր հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Նա նշեց, որ բյուջեին ոչ հոռետեսական, ոչ էլ լավատեսական գնահատական կտա. «Առավել ևս, այն  հեղափոխական չէ, ինչպես ներկայացնում են իշխանության շատ անդամներ: Այս նախագծում չկան հավակնոտ ծրագրեր, համակարգային բարեփոխումներ, չկա նորարարություն եւ ստեղծարարություն»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930