Օրվա լրահոսը

Նախարար. «Արտակարգ դրությունը հանելով եւ այլ իրավական կարգավորումներ չունենալով՝ կունենանք հիվանդության պայթյունաձեւ տարածում»

Արսեն Թորոսյանն ասում է՝ կառավարությունը մտածում է՝ եթե արտակարգ դրությունը դադարի, ապա պետք է հնարավորություն ստեղծվի օրենսդրական մակարդակով պարտադրել պահպանել հակահամաճարակային կանոնները

«Չանախ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում

ՍԱՏՄ-ն կասեցրել է այս ընկերության թթվասեր և կաթնաշոռ արտադրատեսակների արտադրությունը, տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Լուիզա Վարդանյան․ Պետությունը թերանում է կանանց նկատմամբ իրավահավասարություն ապահովելու և բռնությունը կանխելու գործում

Լուիզա Վարդանյանի կարծիքով՝ վարույթ իրականացնող մարմինը, առանց կողմի միջնորդության, պետք է ինքնուրույն քայլեր ձեռնարկեր

Վեճ՝ Քոչարյանի դատին. «Մեզ արդեն այնքան են սպառնացել, որ արդեն ինչ էլ սպառնաք, նորություն չի լինելու, համ էլ իմացեք՝ ում եք սպառնում». Ալումյան

Դատախազը չդիմացավ վիրավորանքին ու հորդորեց դատավորին. «Հարգելի՛ դատարան, կարգի եք հրավիրում դատավարության մասնակցին, որովհետեւ ես իմ իմացած տերմինաբանությամբ կպատասխանեմ իրան: Իմ տարիքակիցների մոտ էլ տերմիններ կան, որոնք դուք չեք կարող իմանալ»: Դատավոր Դանիբեկյանը Քոչարյանի պաշտպանին հորդորեց ներկայացնել բացառապես իրավական փաստարկներն ու որեւէ վիրավորական արտահայտություն կամ կենցաղային հարցերին անդրադարձ չպետք է լինի, նման արտահայտությունների դեպքում զգուշացրեց, որ ելույթը կսահմանափակի:

Սահմանել գույքահարկի մասով արտոնություններ՝ առավել խոցելի և քաղաքային մշակույթը հարստացնող խավերի համար. գույքահարկի իրական բեռը. Նորայր Աղայան

Պատմությունը՝ ոչ միայն շենքերի ճակատին փակցված հուշատախտակներն են, այլև փողոցով քայլելով աշխատանքի գնացող սոսսարգսյանները

Արսեն Թորոսյան. «Կորոնավիրուսի հայտնաբերման թեստավորման քանակն ավելացնելու ենք»

Նախարարը վստահեցնում է՝ ՀՀ-ում չի եղել օր, որ թեստ չլինի, մոտ ապագայում չորս նոր լաբորատորիաներ կբացվեն, որոնց շնորհիվ թեստավորման ծավալները կավելացնեն:

Հայ եկեղեցու պատմությունը սոսկ կաթողիկոսների գահակալության ժամանակագրություն չէ. նախագիծը պետք է հետ կանչվի. «Ժառանգություն»

21-րդ դարը ազգային կայացած պետությունների մրցակցության ժամանակաշրջանն է, որտեղ հաղթում և դիմակայում են իրենց պատմությամբ ու լեզվով հպարտ, գիտակ պետությունները:

4 միլիոն 600․000 դրամ է հավաքվել «Միասին՝ երեխաների համար» բարեգործական համերգի շրջանակում

Գործունեության երկու տարվա ընթացքում «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամը ՀՀ-ից և Արցախից մինչև 25 տարեկան ավելի քան 300 երեխայի և երիտասարդի ապահովել է անվճար բուժմամբ, դեղորայքով, վիրահատական միջամտությամբ, օրական 4-անգամ սնունդով և սոցիալ-հոգեբանական ծառայությամբ։

Հետազոտությունը կասկածի տակ է դնում կորոնավիրուսի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետի հասնելու հնարավորությունը. Արսեն Թորոսյան

Կոլեկտիվ իմունիտետի համար անհրաժեշտ է 70-90% իմունիտետ տվյալ վարակիչ հիվանդության նկատմամբ:

«Ո՞ւր էին դատախազներն այդ ժամանակ, ո՞ւր էին տուժողներն այդ ժամանակ, երբ պաշտպանները բողոքում էին». Քոչարյանի պաշտպան Խուդոյանը հակադարձում է դատախազին

Արմեն Դանիելյանը պահել էր գործի նյութերը եւ չէր վերադարձնում առաջին ատյանի դատարան, այնուհետեւ ուղարկեց Վճռաբեկ դատարան, որը նույնպես չէր ուղարկում գործի նյութերը առաջին ատյանի դատարան: 2 ամիս անց՝ առանց որեւէ նոր հիմքի, գործը վերադարձվեց առաջին ատյանի դատարան. «Դրանով հաստատվեց, որ անհիմն էր 2 ամիս գործը չքնելը, ո՞ւր էին դատախազներն այդ ժամանակ, ո՞ւր էին տուժողներն այդ ժամանակ, երբ պաշտպանները բողոքում էին գործի քննության արգելքներից: Որեւէ առարկություն չլսվեց նաեւ մեղադրանքի կողմից, երբ գործի քննություն չկար ավելի քան 2 ամիս՝ առ այսօր անհասկանալի պատճառներով նախագահող Դանիբեկյանը բացակայում էր»:

Կարմիրգրքյան երեք գորշ արջերը դեռ տանջվում են Սիսիանի Resort MJA հանգստյան գոտում․ բրիտանական «Daily mail»-ի անդրադարձը

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը պատրաստ է նոր՝ ավելի լավ պայմաններով ապաստարանում ընդունել այս երեք արջերին, սակայն «Resort MJA» տնօրինությունը հրաժարվում է նշված առաջարկից։

Մանկավարժ. «Ունենալու ենք 3 տարեկանից սեռականացված սերունդ»

Սեռականությունը մարդու կյանքում կարեւոր է, բայց չի կարելի հենվել դրա վրա եւ երեք-չորս տարեկանից պղծել մեր երեխաներին:

Էլինար Վարդանյան. «Այս ամենը խորացնում է ատելության, զրպարտություններով և մատնություններով լի մթնոլորտը»»

Սա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է, որին պետք է արձագանքի յուրաքանչյուր գիտակից քաղաքացի, և առաջին հերթին՝ իրավապաշտպան հկ-ներն ու անհատները։

Արսեն Թորոսյան. «Նրանց անմեղսունակությունը ժամանակն է ապացուցել»

Նախարարն անդրադառնում է «Մոդեռնա»-ի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մասին կասկածներ հայտնող հայտարարություններին

Պետական մարմինն օրենքով սահմանված ժամկետում չի ավարտել իրեն վերապահված աշխատանքները. նախարարությունը փաստացի ձախողում է կենսաթոշակային ոլորտի առանցքային բարեփոխումը

Զարմանալի է, որ այս մասին ոլորտի պատասխանատուները հիշում են միայն սահմանված ժամկետի ավարտին՝ ծրագրված իրենց աշխատանքները ձախողելուց հետո:

«Կասկածներ կան, որ ՀՀ նախագահը գործում է այն շրջանակներում, որոնք շահագրգռված են ՍԴ-ի նախկին կազմի պահպանությամբ». Արման Բաբաջանյան

Նրա համոզմամբ՝ հիմա էլ, ինչպես 2018-ի ապրիլի 21-ին էր, Հանրապետության հրապարակի հարյուր հազարավոր քաղաքացիներ սպասում են Արմեն Սարգսյանի քայլին:

«Ոսկե Ծիրան»-ը՝ առցանց. միջոցառումների մի մասը կհեռարձակվի փառատոնի ֆեյսբուքյան էջերում` հասանելի լինելով ավելի լայն շրջանակների

Շատ հետաքրքիր զրույց է լինելու Ատոմ Էգոյանի և վրացի երիտասարդ ռեժիսորների միջև

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հուլիսի 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ

Նախարար. Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կլինի, սա միակ միջոցն է՝ առանց դիմակի կյանք վերադառնալու

Պատվաստանյութի ձեռքբերման շուրջ բանակցությունները նախնական են. Ըստ Արսեն Թորոսյանի, պատվաստանյութերը ամենաանվտանգ բժշկական միջամտություններն են, ավելի անվտանգ, քան օրինակ սննդային թունավորումները:

Էմմա Պետրոսյան. «Այո, մեզ վճարել են, վճարել են՝ իմ ու Արամի տաղանդի համար»

Իրավունք չունեն մեզ դատել այն բաների համար, որ ես կամ Արամը կարող ենք բարձրաձայնել: Չբարձրաձայնել` նշանակում է, որ ես անուղեղ եմ եւ անսիրտ, կույր եմ եւ խուլ:

«Ավտոտնակի կողպեքները կոտրելով գողացել են մեր երկու հեծանիվները». Էրիկ Գրիգորյան

Հեծանիվների մոդելները սրանք են, եթե պատահաբար տեսնեք ու տեղեկացնեք՝ շնորհակալ կլինեմ

Հարսանիքները Թուրքիայում կանցկացվեն ոստիկանական ուժերի վերահսկողության ներքո. Ermenihaber

Առանձնացվել է ոստիկանական հատուկ խումբ՝ 229 հոգուց բաղկացած, որոնք հարսանիքների ընթացքում կհետևեն հակահամաճարակային կանոնների պահպանմանը։

Արցախի հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթաց փաստացի չկա, իսկ Բաքուն չի նախատեսում փոխել իր դիրքորոշումը. Ալիևը

Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսները ոչ մի նշանակություն չունեն: Սա միայն նշանակում է, որ գործունեություն է ծավալում ԵԱՀԿ Մինսկի խումբը: Լավ, մինչև երբ»,-հայտարարել է Ալիևը:

Լուրերում, սոցիալական հոլովակներում թե հանրային տիրույթում, կարծես թե, կորցրել ենք հավասարակշռությունը. «Հայկական ժամանակ»

Արեք ամեն ինչ այնպես, կարծես ամեն ինչ ձեզնից է կախված եւ վստահեք բժիշկներին ու Աստծուն այնպես, կարծես ամեն ինչ նրանցից է կախված:

Սփյուռքի Միասնության Հարթակը դրամահավաքի ողջ գումարը փոխանցելու է ՀՀ-ում COVID-19-ի կանխարգելման և հաղթահարման համար բացված հատուկ հաշվին

Ախալցխայում Մարզամշակութային կենտրոն կառուցելու ծրագիրը ոչ մի պարագայում չի չեղարկվելու եւ մնում է ուժի մեջ ու կորոնավիրուսային համաշխարհային համաճարակը ավարտվելուն պես տեղի են ունենալու կոնկրետ քայլեր տվյալ կարեւոր նախագծի իրականացման նպատակով գումար հայթայթելու եւ այն վերջապես կյանքի կոչելու համար։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031