Օրվա լրահոսը

«Այդ լուրն իմանալուց հետո էմոցիոնալ պահեր եմ ապրել». Փաշինյանը՝ Գեղամ Պետրոսյանի ձերբակալության մասին

Այս պայմաններում եթե ՀՔԾ-ն հասել է նրան, որ կոնկրետ մարդ ձերբակալի…ես ուղղակի այդ լուրն իմանալուց հետո էմոցիոնալ պահեր եմ ապրել: Քանի որ խոսքը դեռ ձերբակալության մասին է, չգիտենք, մեղադրանք կառաջադրվի, չի առաջադրվի, ոնց կընթանա, բայց որ Մարտի 1-ի բոլոր սպանությունները պետք է բացահայտվեն եւ այն, որ ակնհայտ է՝ քննությունը 2008-ի մարտի 2-ից տարվել է կոծկելու ուղղությամբ՝ ակնհայտ է:

Ասիական զարգացման բանկի փոխնախագահ. «ՀԷՑ-ի այս նախագիծը մասնավոր սեկտորի աշխատանքի փայլուն օրինակ է տարածաշրջանում»

Ծրագրի ֆինանսավորման համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 2016թ.-ից բանակցություններ է վարել միջազգային առաջատար ներդրումային կառույցների հետ: Այսօր ստորագրված են պայմանագրեր Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), ինչպես նաև Եվրասիական զարգացման բանկի հետ: Բացի այդ, շարունակվում են բանակցություններն այլ ֆինանսական կառույցների, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկի հետ՝ առաջիկա տարիների ընթացքում լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով:

Պայմանագրային զինծառայողին հրամանատարը հրազենով վիրավորել էր. դատավճիռը հրապարակվել է

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով ավագ լեյտենանտ Գեւորգ Մարտիրոսյանին պատիժ է նշանակվել ազատազրկում 2 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ` ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով: Նրա վարքի նկատմամբ վերահսկողությունը դնել զորամասի հրամանատարության վրա։ Հիշեցնեմ, որ ավագ լեյտենանտը մեղադրվել էր 2018 թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ

«Բռնության այն քարոզը, որը տեղ ունի ՀՀ-ում, լուսանցքային, հետցնցումային երեւույթներ են». Վարչապետ

Նիկոլ Փաշինյանը խոսեց բռնությունների մասին. «ՀՀ-ում հաղթել է սիրո եւ համերաշխության հեղափոխությունը: Մեզ համար ի սկզբանե մեծագույն խնդիրներից մեկը եղել եւ շարունակում է մնալ բռնությունից զերծ հանրության ձեւավորումը եւ կարծում եմ, ՀՀ-ում այսօր հենց այդպիսի միջավայր է ձեւավորված:

Մասնակի օգտագործված անուշաբույր հեղուկը դատավճռով վերադարձվել է տուժողին

2 հատոր (1-ին`167 թերթ, 2-րդ`190 թերթ) քրեական գործ է կազմվել մի օծանելիքի գողության համար: Կոտայքի մարզի բնակիչ Անիկ անունով մեկի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 ամիս ժամկետով: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ` մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Իրեղեն ապացույց գինու դատարկ շիշը ոչնչացվել է, իսկ մասնակի

«Ազգային արժեքների համար մարդ ծեծել՝ սա ասում են այն ուժերը, ովքեր «ազգային արժեքների» համար 25-30 տարի երկիրը թալանել են». Փաշինյանը՝ ՀՅԴ-ին

Ճշտեցին՝ խոսքը ո՞ւմ մասին ՝ Դաշնակցությա՞ն՝ Փաշինյանն էլ պարզաբանեց. «Խոսքը իշխանության մեջ եղած այն ուժի մասին է, ով ասում է, որ հանուն ազգային արժեքների ես բռնության եմ ենթարկելու: Եթե այդպես է, երեկվա ակցիայից հետո պետք է իրավապահ մարմինները պարզեն՝ էդ ակցիայում երկու հոգի որոշել են մարդ ծեծեն՝ ծեծե՞լ են, թե՞ եղել է հանձնարարական ու դա կազմակերպած ակցիա է, եթե կազմակերպված ակցիա է, դրա իրավական գնահատականը պետք է փոխվի:

Բեմի բանվորից մինչեւ թատրոնի գեղարվեստական ղեկավար

Հարցազրույց ռեժիսոր, Երեւանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի հետ – Պարոն Ներսիսյան, շուրջ 6 ամիս է, ինչ ստանձնել եք Երեւանի ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: «Առավոտը» սպասում էր ձեր առաջին ներկայացմանը, որը կայացավ վերջերս՝ Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետ», ինչի պրեմիերայից հետո որոշել էինք նախ լսել թատերագետների խոսքը, ապա նոր

«Մեր խնդիրը չի գերանդին առնել ու հնձել բոլորին ու ամեն ինչ». Փաշինյանը դատական համակարգի բարեփոխման լուծում է առաջարկում

Առանց դատավորների աշխատավարձերի լրջորեն բարձրացման չենք կարող ունենալ անկախ դատական համակարգ: Ինձ պետք չի մարիոնետային դատական համակարգ: Եթե ինձ պետք լիներ դա, այդ դատական համակարգը պատրաստի դրած էր: Ես ինչի՞ եմ դատարանների դռներն արգելափակել, որ ցույց տանք՝ ինձ պետք չի մարիոնետային դատարան: Ինչի էսօր դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող ա չանի՞»:

Փաշինյանը Բակո Սահակյանի մասին ուշագրավ բացահայտում արեց՝ խոսելով դավադրությունների ու նրա «պարի ընկերոջ» մասին

ԼՂՀ եւ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը ներկայացրել եմ Արցախի հարցի լուծման իմ տեսլականը եւ հետաքրքրվել եմ՝ պրետենզիաներ կա՞ն իմ առաջադրած տեսլականի հետ կապված: Այդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից՝ ասելով, որ այս կառավարությունը հողեր է ծախում, իմ մոտ հարց է առաջանում՝ ես էս մարդու հետ նստել խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ոնց եմ պատկերացնում, ինչ քայլերով պետք է գնանք առաջ ու էս մարդը դուրս է գալիս, իր օգնականին ասում է՝ գնա ֆեյսբուքում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում է:

«Մեր միջի մանուկը արթուն է»

Կայացավ «Օրրանի» 14-րդ ամենամյա բարեգործական ընթրիքը «Այս միջոցառումն իր մեջ պարունակում է շատ կարեւոր պատգամ, այն հետեւյալն է` ինչքան էլ մեծանանք, պետք է կյանքին նայենք մանուկների աչքերով: Այս միջոցառման միջոցով փորձում ենք ապացուցել, որ մեր միջի մանուկը դեռ արթուն է, ուզում ենք օգնել, որ այս մանուկների կյանքից հուսահատությունը վերանա»,- «Մարիոտ Արմենիա» հյուրանոցում հունիսի 2-ին կայացած

Աստվածային մեղեդու դյութանքով

ՀՀ վաստակավոր արտիստուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, ԵՊԿ-ի պրոֆեսոր, դաշնակահար Մարինե Աբրահամյանի համար տարին հոբելյանական է: Բոլոր կոչումներն ու դափնիները նվազագույնն են՝ բնորոշելու համար այն ամբողջ լուսավորն ու կատարելության ձգտումի խորհուրդը, որով ապրում ու ապրեցնում է Մարինե Աբրահամյանը։ Տարիներ են անցել երանելի այն օրերից, երբ շատ էինք կարդում, ունկնդրում բարձրարվեստ երաժշտություն, երբ Մարինե Աբրահամյան արտիստը, մտավորականը

ELARD ընկերության փորձաքննության բոլոր արդյունքները պետք է հասանելի լինեն հանրությանը․ ՀԲՃ

ՀՀ քննչական կոմիտեում դեռ 2018 թվականի հուլիսին հարուցվել էր քրեական գործ Ամուլսարի ծրագրի նախագծի փորձաքննության ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։ Այս քրեական գործի շրջանակներում պատվիրվել է միջազգային փորձաքննություն, որն իրականացնում է լիբանանյան ELARD ընկերությունը։ Ըստ շրջանառվող լուրերի` շուտով պետք է հայտնի լինեն այդ

Սիլվա Ադամյան. «Սևանի հետ կապված խնդիրները շատ ավելի լուրջ են, քան մեր պատգամավորները պատկերացնում են». «Փաստ»

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, ներկայացնելով «Սևանա լճի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, նշել էր, որ դրանով 3 կարևոր փոփոխություն է առաջարկում: «Նախ՝ սահմանում ենք, որ Սևանա լճի ջրի բացասական հաշվեկշիռ չենք կարող ունենալ: Երկրորդ՝ լճի կենտրոնական և անմիջական ազդեցության գոտում հիդրոէլեկտրակայանների կառուցումն արգելվում է: Առաջարկվող երրորդ

Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին խոսք չկա

Նախապատրաստվում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում

Միջազգային մեկուսացման մեջ գտնվող Ղարաբաղի համար նման մրցաշարերի կազմակերպումը խիստ անհրաժեշտ է. «Հրապարակ»

Ղարաբաղում, այսպես կոչված, չճանաչվածների ֆուտբոլային մրցաշարի կազմակերպումը հերթական անգամ բուռն բանավեճի տեղիք է տվել։ Վեճի կողմերի կարծիքները հիմնականում հանգում են հետեւյալ բեւեռացված պնդումներին. ա) չի կարելի նման միջոցառումներով վտանգել Լեռնային Ղարաբաղի մեծ դժվարությամբ վաստակված միջազգային վարկը, քանի որ միջազգային հանրությունը չի ճանաչել Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախությունը։ Իսկ գուցե նման մրցաշարերը կազմակերպվում են ներկայումս միջագգայնորեն

Արտակ Զաքարյան. Ժամանակն է, որ մտավորականությունը, վեր կանգնելով հնարավոր կաշկանդվածությունից ու հաշվենկատությունից, իր ձեռքը վերցնի հանրային խոսափողը

Տարիներ առաջ, 1990-ականների վերջին, մեր տան ընտանեկան միջոցառումներից մեկի ժամանակ, ինչպես վստահ եմ նաև բոլոր ընտանիքներում, սեղանապետը բաժակ էր բարձրացրել արցախյան ազատամարտի հերոսների, կռված տղաների, հերոսական մարտական ուղի անցած հրամանատարների համար: Միջոցառմանը ներկա, հասարակությանը շատ հայտնի բարձրաստիճան զորահրամանատարներից մեկը, թամադայի խոսքին զուգահեռ, ցածր ձայնով ականջիս շշնջաց. «…հիմա բոլորը գովերգում են ազատամարտն ու հաղթանակները, բայց ժամանակ

Սիրիա է մեկնել հայ մասնագետների հերթական խումբը

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով՝ հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած հերթական խումբը հունիսի 4-ին ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք. Հալեպ): Հայ մասնագետները, բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում, ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն: Սիրիայի Արաբական Հանրապետություն հայ մասնագետների տեղափոխման, ինչպես

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդին Դանիայի Թագավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Հանրապետության նախագահը Մարգրետե Երկրորդին և արքայական ընտանիքին մաղթել է քաջառողջություն, իսկ Դանիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա զարգացում և բարօրություն։ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ

Յունիբանկի նոր` «Իսակով» մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը

Իր գործունեությունն է սկսել Յունիբանկի «Իսակով» մասնաճյուղը, որը գտնվում է Զվարթնոց միջազգային օդանավակայանի ԱՄՕ Բեռնային համալիրում: Նորաբաց մասնաճյուղը հնարավորություն կտա բարձրացնելու բանկային ծառայությունների հասանելիության մակարդակը, հատկապես` բեռնային համալիրում դրամարկղային և վճարահաշվարկային գործարքներ իրականացնող հաճախորդների համար: «Նոր մասնաճյուղեր բացելով` մենք միշտ առաջնորդվել ենք բանկային ծառայությունները հաճախորդից «մեկ քայլ» հեռավորության վրա մատուցելու սկզբունքով: Օդանավակայանի բեռնային համալիրում գործարքներ

Մեքենայի մաքսազերծումը թանկանալու է մոտ 6 անգամ

2015 թվականի հունվարից Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), և ժամանակի ընթացքում միության մաքսային դրույքաչափերը ուժի մեջ են մտնում նաև Հայաստանում: Քանի որ 2020 թվականից Հայաստանում ուժի մեջ են մտնելու նաև ավտոմեքենաների մաքսազերծման ԵԱՏՄ դրույքաչափերը, տեսանյութում փորձում ենք հասկանալ, թե որքան են դրանք կազմելու: «Իրազեկ քաղաքացիների միավորում» 

Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալ է նվաճել ըմբշամարտի երիտասարդական ԵԱ-ում

Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում այսօր ավարտվում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հավաքականն ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ արդեն  մեկ մեդալ նվաճել է: 63 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանը բացահայտ առավելությամբ հաղթելով բելառուսցի Ալեքսանդր Պեչուրենկային՝ նվաճել է բրոնզե մեդալ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Պահանջում ենք Ժիրայր Սէֆիլյանին ներգրավել հանձնաժողովի աշխատանքում. «Սասնա Ծռեր»

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության հայտարարությունը Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը ողջունում է Ազգային Ժողովում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը: Խնդրի համազգային նշանակությունը և ազգային ու պետական շահերի երաշխավորման առումով դրա ամբողջական ու արդյունավետ լուծման կարևորությունը անհրաժեշտ է դարձնում շահարկումների տեղիք չտվող բարձր վստահությունը հանձնաժողովի գործունեության արդյունքների, այդ թվում՝ բացահայտումների, նկատմամբ։ Այդ նպատակին հնարավոր

Մալխաս Ամոյանն ու Հայկ Մելիքյանը կպայքարեն Եվրոպայի չեմպիոնի մեդալների համար

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամներ, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը (նկարում) եւ 67 կգ քաշային Հայկ Մելիքյանը Իսպանիայում ընթացող Եվրոպայի այս տարիքային խմբի առաջնությունում այսօր գոտեմարտելու են չեմպիոնի կոչման համար: Ամոյանի մրցակիցը լինելու է մոլդովացի Միհալ Պետիչը, Մելիքյանինը՝ վրացի Գիորգի Շոթաձեն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ի՞նչ է «հակասորոսականների» ասածը

«Արեւմտյան դավադրության» մասին խոսակցությունները ես լսում եմ շատ վաղուց: Դեռեւս 1996 թվականին իշխանությունները համոզված էին, որ մի շարք երկրների հատուկ ծառայությունները Վազգեն Մանուկյանի եւ ԱԺՄ-ի ձեռքերով փորձում են ապակայունացնել երկրի իրավիճակը եւ վատթարացնել Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները: Հետագայում «արեւմտյան դավադիրներին» սկսեցին կոչել «սորոսականներ»՝ նկատի ունենալով ոչ միայն Բաց հասարակության ինստիտուտը, այլեւ «այն կողմերից եկած»  ցանկացած

ԱՍԵԿՈՍԵ

Ռուսաստանում ամեն ինչ թաքուն է, սակայն ոչ մի գաղտնիք չկա: ԵԿԱՏԵՐԻՆԱ 2-ՐԴ  

«Ես 7 հոգու փոխարեն ծառայել եմ բանակում»

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների հետ կապված ասել էր, թե՝ «ովքե՞ր են էդ հանձնաժողովում, կեսից շատը բանակում չծառայածներ չե՞ն»: Հանձնաժողովի անդամ Արամ Խաչատրյանը «Առավոտի» հետ զրույցում արձագանքելով Օհանյանին՝ ասաց. «Ես 7 հոգու փոխարեն ծառայել եմ՝ 15 տարի»: Ինչ վերաբերում է մյուս պատգամավորների՝ բանակում ծառայած չլինելուն՝ նա ասաց. «Ինչ-որ

ԱՄՆ-ի սենատոր Բերնի Սանդերսը հովանավորում է Հայոց ցեղասպանությունը ճանաչման բանաձեւը. «Ամերիկայի ձայն»

Միացյալ Նահանգների սենատոր եւ Դեմոկրատական կուսակցության կողմից 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների հնարավոր թեկնածու Բերնի Սանդերսը հունիսի 3-ին հովանավորել է Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւը: Նյու Ջրզիի սենատոր Բոբ Մենենդեզի կողմից առաջարկված բանաձեւում մասնավորապես նշված է, որ «Հայոց Ցեղասպանության պաշտոնական ճանաչումն ու հիշատակի պահպանումը պետք է լինի Միացյալ Նահանգների քաղաքականություն»: Բանաձեւով նաեւ նախատեսվում

Ադրբեջանը կարող է հեռացվել Եվրոպայի խորհրդից՝ դատավճիռը խախտելու համար

 Հարութ Սասունյան      «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com    Եվրոպայի խորհրդի բոլոր անդամները համաձայնել էին կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած դատավճիռները: Սակայն, 2014 թ. սկսած Ադրբեջանը խախտել է այդ պարտավորությունը՝ ըստ ՄԻԵԴ-ի Մեծ պալատի 17 դատավորների, ներառյալ Ադրբեջանը ներկայացնող դատավորի 2019 թ. մայիսի 29-ի միաձայն ընդունած դատավճռի: Գործը ներառում է

Հայաստանում հակված են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Տոյվո Կլաար

Հայաստանի նոր կառավարությունը հակված է ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը և կառուցողական երկխոսության: Այս մասին ադրբեջանական «Թուրան» գործակալության հետ զրույցում հայտարարել է Եվրամիության Հարավային  Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որը եղել է Ադրբեջանում և հանդիպել այդ երկրի ղեկավարության հետ: «Այդպիսին է մեր տպավորությունը ԱԳՆ ղեկավարի և Հայաստանի այլ առաջնորդների հետ մի շարք

Վեթինգը կփրկի Հայաստանը, եթե այն կիրառվի համակարգային, այլ ոչ կետային մոտեցմամբ

Ցանկացած բնագավառում վեթինգի կիրառումը համարվում է խստագույն պատժամիջոցներից մեկը և նման պարագայում պետք է չափազանց զգույշ գործել, քանզի ցանկացած համակարգում որոշակի իրավիճակ շտկելու փոխարեն, հնարավոր է հայտնվել էլ ավելի վատ իրավիճակում, եթե նախքան դրա կիրառումը նշված համակարգի կտրվածքով խորը և համապարփակ վերլուծություններ չի արվում: Ցանկացած համակարգի առողջացման, բարեփոխման համար պետք է դիտարկել աշխարհի փորձը, իրականացնել

Լրահոս

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031