Օրվա լրահոսը

«էս կորոնավիրուսը վզներիս խփեց». Փաշինյանը պատահական զանգում է քաղաքացիներին ու հարցնում, թե ոնց են դիմանում

«Երեքով 40 հազար դրամով ո՞նց եք ապրում»,- զարմացավ Փաշինյանը: Հետո լսափողը վերցրեց ամուսինը: Նա ասաց, որ Աշտարակ կաթում էր աշխատում, ընկերությունը լուծարվեց, մի քանի ամսվա աշխատավարձը չտվեցին. «Աչքներիս թոզ էին փչում, որ լավ կլինի, մենք աշխատում էինք: Չտվեցին աշխատավարձերը, մենք էլ վարկեր վերցրեցինք, որ գոյատեւենք: Կուտակվեց, հիմա իմ վարկը համարյա 4 մլն-ի հասնում է»:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Մարտի 27-ի ցերեկը, 31-ի ցերեկը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 28-ին առանձին շրջաններում, 29-30-ը, 31-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մարտի 27-ի ցերեկը, 31-ի ցերեկը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների

Միջմարզային տրանսպորտն ընդհանրապես չի սպասարկի. Պարետի որոշման մեջ փոփոխություն է եղել

Մայրաքաղաքում աշխատող մարզերի բնակիչները կարող են դիմել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, որպեսզի լուծվի նրանց տեղաշարժման հարցը

Հոսանքազրկվել է Ուլտրաիմիջինգ կենտրոնը, մինչդեռ ծանր հիվանդին օգնություն է անհրաժեշտ. ահազանգ

Ուլտրաիմիջինգ կենտրոնը պահանջում է շտապ վերականգնել հիմնական և օժանդակ գծով էլեկտրասնուցումը և սևեռում է երկրի և ՀԷՑ-ի ղեկավարության, ինչպես նաև պարետի և հանրային ոլորտը կարգավորող հանձնաժողովի ուշադրությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ

«Վարչապետը ուրացավ օրավարձով աշխատող մարդկանց». Վահան Բաբայան

«Ընդունված որոշումները լավն են, վատը չեն: Որքանո՞վ դրանք կաշխատեն`պետք է տեսնել, թե կյանքն ինչպես կընթանա». Արամ Սարգսյան

ԵՊՀ հանգստյան տանը 69 անձ թեստավորվել է, ևս 21-ը կթեստավորվեն վաղը

Մեկուսացման մեջ երեխաները շարունակում են դասերը

Լև Լեշչենկոյի և Իգոր Նիկոլաևի մոտ կորոնավիրուս է կասկածվում. ԶԼՄ-ներ

Ռոսկոսմոսի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը Լև Լեշչենկոյի հետ շփվելուց հետո կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է: 

Համաճարակի եւ նրա առաջացրած անվերահսկելի ճգնաժամի ցանկացած քաղաքական շահարկում համարելու ենք դավաճանություն. «Կամք»

Հայաստանի Հանրապետությունում այս պահի դրությամբ հաստատված է արտակարգ իրավիճակ, մեր երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը 329 է (մարտի 27-ի ժամը 10-ի դրությամբ), որից 6-ը կրիտիկական վիճակում են գտնվում եւ ունենք մեկ մահացության դեպք։ Վիճակագրական իրողությունները բոլոր պայմաններում երկրորդական են, որովհետեւ համաղետի հետեւանքները ամբողջ աշխարհում եւ մեր երկրում պետք է հաշվել մարդկային տառապանքի պրիզմայից ելնելով եւ ոչ՝

Բժիշկ Սպարտակը ձնծաղիկներ է հավաքում և բաժանում մեկուսացած կանանց

Սպարտակի խոսքով՝ մեկուսացած քաղաքացիներից շատերը ուզում են երկարաձգեն իրենց՝ հյուրատանը մնալը

Օդային ճանապարհով ուղեւորահոսքը բավականին ընկել է՝ օրական 6000 ուղեւորից դառնալով 800

Այսօրվանից Գյումրի-Երեւան արագընթաց գնացքը չի սպասարկի ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին

Երկու կնոջ նշանակումն ընդամենը երկու կնոջ նշանակում է, և ոչ մի աննախադեպ բան չկա. «Այլընտրանքային նախագծեր»

Իսկապես սա ա՞յն թեման է, որը այսօրվա աշխարհում ու այսօրվա Հայաստանում կարող է աննախադեպ համարվել ու դառնալ պետության առաջին դեմքի հայտարարության թեմա։ Շատ կարևոր է, որ իմ նշած իշխանական շրջանակների ներսում գտնվի լրջանալու ռեսուրսը։

Արսեն Թորոսյանը այցելում է մեկուսացած քաղաքացիներին

«Նաիրի» հանգստյան տան բոլոր սենյակները զբաղված են:

Նիկոլ Փաշինյան. Մարտի 20-ից մինչեւ օրս բանկերը վերանայել են 96 հազար 838 ֆիզիկական անձանց վարկերի պայմաններ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարտի 20-ից մինչեւ օրս Հայաստանի բանկերը վերանայել են 96 հազար 838 ֆիզիկական անձանց եւ 3 հազար 395 իրավաբանական անձանց վարկերի պայմաններ: Վերանայված վարկերի ճնշող մասի դեպքում բանկերը տվել են վարկային արձակուրդ՝ երբեմն մի քանի ամսով: Վերանայված վարկերի ծավալը կազմում է շուրջ 200 միլիարդ դրամ»:

«Արցախին վտանգի տակ դնողը կլինի ամենամեծ հանցագործը». Արամ Սարգսյան

Անդրադառնալով ընտրությունների ժամանակ հնարավոր լարումներին, Վահան Բաբայանն ասաց, որ Արցախում ապակայունացում չի ստացվի, քանի որ արցախցիները չեն գնա սադրանքների, իսկ Արամ Սարգսյանը կարծում է, որ Արցախում խժդժություններ մտցնել ցանկացողները ազգի դավաճաններ են:

Անտոնի Պ. Մյուլլեր. Տնտեսությունը սառեցնողը կլինի ոչ թե կորոնովիրուսը, այլ պետական այրերի այսպիսի արձագանքը համաճարակին

Մահացության թվերի վստահելիությունը ոչ միայն խնդրահարույց է, քանի որ նախ սրանց ճշգրիտ թիվն է անհայտ, այլև վիճելի են նաև հենց COVID-19-ին վերագրվող մահերի դեպքերը: Չկա ոչ մի վստահելի ձև, ինչով որոշվեր, թե այս վիրուսի առկայությունը դիակի մեջ ապացուցում է, որ մահը հենց այս վիրուսն է պատճառել: Մարդիկ, մանավանդ ծերերը, բազում պատճառներից են մեռնում: Իտալիան հաղորդում է, թե COVID-19-ի զոհերի 99%-ը մահվան պահին ունեցել է այլ հիվանդություններ

Եվս երկու զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս

Հինգ վարակված զինծառայողներից ոչ մեկը չունի թոքաբորբ, մեկի մոտ առկա է թույլ արտահայտված ջերմություն, մյուս չորս զինծառայողները բացարձակ չունեն հիվանդությանը բնորոշ ախտանիշներ։ Զինված ուժերում արվում է առավելագույնը վիրուսի դեմ պայքարելու համար։

Բժշկասոցիալական փորձաքննության դիմած անձանցից ստացել է 300.000 դրամ. կաշառք ստանալու հերթական դեպքն է բացահայտվել

հանձնաժողովի մյուս 2 անդամների հետ նախնական համաձայնությամբ, փորձաքննության դիմած քաղաքացիների օգտին նախընտրելի որոշում կայացնելու, այն է՝ Հաշմանդամ ճանաչելու, տևողության ժամկետը սահմանելու, հաշմանդամության խումբը փոխելու համար, տևական ժամանակ մեկ միասնական դիտավորությամբ որպես կաշառք ստացել է 20.000-ից մինչև 100.000 ՀՀ դրամ, որից հանձնաժողովի անդամներին հատկացրել է մասնաբաժին։ Մասնավորապես, միայն 2020 թ. մարտ ամսվա ընթացքում իր աշխատասենյակում փորձաքննության դիմած 6 անձանցից որպես կաշառք մաս-մաս ստացել է խոշոր չափերով՝ ընդհանուր առմամբ 300.000 ՀՀ դրամ գումար։

Հայկական կողմը աջակցության կարիք ունի՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին հնարավորինս աջակցել հեռավար ուսուցման մեջ ներառելու առումով

Հեռավար աշխատանքային հանդիպում կրթության ոլորտում համագործակցային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

ՊՆ կապիտանը չի կարողանում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնել

Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու պայմանները եւ ժամկետը սահմանված է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, որի 1-ին մասի համաձայն՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակվում է պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի համակարգում ծառայությունը կարգավորող օրենքներով սահմանված կարգով եւ ժամկետներով ծառայած անձին, դրանով իսկ զինծառայողների համար որպես կենսաթոշակի իրավունքից օգտվելու պայման հստակորեն սահմանելով՝ «Զինվորական ծառայություն անցնելու

Վճարումները չկատարելու դեպքում «Գազպրոմ Արմենիա»-ն չի դադարեցնի գազամատակարարումը մինչև արտակարգ դրության ավարտը

Մարտի 26-ի դրությամբ հանրապետության բնական գազի սպառման կառուցվածքում բնակիչ-բաժանորդներին  փետրվար հաշվարկային ամսին  մատակարարված գազի  դիմաց պարտքը կազմում է  շուրջ  4 մլրդ  800 մլն  դրամ

Արամ Իսաբեկյան. «Մեկուսացումը նկարիչների համար սովորական վիճակ է»

Մյուս կողմից էլ՝ ասես ֆանտաստիկ ֆիլմում հայտնված լինենք

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 1000-ը. BBC

Նշվում է նաև, որ կորոնավիրուսից մահացել է տարեց կին, այսպիսով՝ Ռուսաստանում համավարակի հետևանքով մահացության թիվը հասել է 3-ի:

Կոնվերս Բանկը գործարկել է նոր Մոբայլ հավելված

Կոնվերս Բանկը գործարկել է  նոր Մոբայլ բենքինգ հավելված: Հավելվածը պարզ է, ֆունկցիոնալ հագեցած և ճկուն: «Կոնվերս Բանկը Հայաստանում առաջինն էր, ով դեռևս 2014-ին գործարկեց Մոբայլ բենքինգ հավելված ՝ հաճախորդներին հնարավորություն տալով բանկային գործառնությունները մասամբ տեղափոխել թվային հարթակներ: Նոր Մոբայլ բենքինգ հավելվածի գործարկումը Բանկի ծառայությունների թվային հարթակ տեղափոխման քաղաքականության շրջանակում հերթական քայլն է: Հավելվածի զարգացումը շարունակական

Սահմանվածից ավելի ուղևորներ տեղափոխելու համար 34 վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ

Մարտի 27-ի ժամը 9-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 44 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 27-ի ժամը 9-ը՝ 1260 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։

Մեկ դատական դահլիճ կահավորվել է տեսաձայնային հեռահաղորդակցության համակարգով

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրադրությամբ պայմանավորված՝ մի շարք գործերով Վերաքննիչ դատարանը որոշումներ է կայացրել վերաքննիչ բողոքների քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու վերաբերյալ։ Որոշ գործերով Վերաքննիչ դատարանը որոշել է վերաքննիչ բողոքների քննությունն իրականացնել դատական նիստով։ Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածը՝ գործին մասնակցող անձանց արդար դատաքննության իրավունքը ապահովելու

Արսեն Թորոսյան. 2 ամսական երեխա է վարակվել կորոնավիրուսով

Երեխան ընդհանրապես ախտանիշներ չունի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031