Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Միջազգային մեկուսացման մեջ գտնվող Ղարաբաղի համար նման մրցաշարերի կազմակերպումը խիստ անհրաժեշտ է. «Հրապարակ»

Հունիս 05,2019 11:22

Ղարաբաղում, այսպես կոչված, չճանաչվածների ֆուտբոլային մրցաշարի կազմակերպումը հերթական անգամ բուռն բանավեճի տեղիք է տվել։

Վեճի կողմերի կարծիքները հիմնականում հանգում են հետեւյալ բեւեռացված պնդումներին.

ա) չի կարելի նման միջոցառումներով վտանգել Լեռնային Ղարաբաղի մեծ դժվարությամբ վաստակված միջազգային վարկը, քանի որ միջազգային հանրությունը չի ճանաչել Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախությունը։ Իսկ գուցե նման մրցաշարերը կազմակերպվում են ներկայումս միջագգայնորեն խիստ աննպաստ վիճակում հայտնված Ռուսաստանի հորդորով։ Հանգամանք, որը հատկապես վտանգավոր է անկախության ձգտող Ղարաբաղի համար։

բ) Մյուս կողմից՝ միջազգային մեկուսացման մեջ գտնվող Ղարաբաղի համար նման մրցաշարերի կազմակերպումը խիստ անհրաժեշտ է՝ ղարաբաղյան հանրությանը միջազգային ընտանիքի մաս հանդիսանալու համոզում ներշնչելու, արտաքին աշխարհի եւ ԼՂՀ-ի միջեւ թող որ առաջին հայացքից ոչ այնքան էական, այնուամենայնիվ, ինչ-որ կապեր հաստատելու տեսանկյունից։ Դա նաեւ օգտակար է Ղարաբաղի հետագա ճանաչման առումով, քանի որ նույն Աբխազիան ու Օսեթիան առնվազն Ռուսաստանի ու մի քանի այլ երկրների կողմից արդեն իսկ ճանաչվել են։

Այս երկու պնդումների պարագայում էլ որոշ տարրերի կարելի է համաձայնել, որոշների՝ ոչ։ Սակայն մինչ մանրամասներին անցնելը նկատենք՝ երկու դեպքում էլ գնահատականներն ու սպասումները խիստ չափազանցված են ու մի փոքր կտրված իրականությունից։ Անշուշտ, կարելի է հրաժարվել Ղարաբաղում ֆուտբոլային նման մրցաշարեր կազմակերպելուց, սակայն որքանո՞վ դա օգտակար կլինի Լեռնային Ղարաբաղի համար, որը գրեթե ամբողջությամբ կախման մեջ է Հայաստանից, որն էլ, իր հերթին, Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է։ Թողնենք այս հարցի պատասխանը ամենագետ վերլուծաբաններին։

Դավիթ ԶԱՎՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930