Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի և Անդրանիկ Քոչարյանի հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկրի անվտանգության ոլորտին առնչվող մի շարք հարցերի

Նախագահ Սարգսյանն ընդունել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկրի անվտանգության ոլորտին առնչվող մի շարք հարցերի: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուս. ԱՄՆ-ում ավելանում է հիվանդների թիվը, Իսպանիան մահացության ցուցանիշով առաջ է անցել Չինաստանից. BBC

Ֆրանսիական քաղաքներում պարեկություն են անում հարյուր հազարավոր ոստիկաններ: Կարանտինի ռեժիմը խախտողներին սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում: Մթերային խանութ կարող է գնալ ընտանիքի անդամներից միայն մեկը:

Բակո Սահակյանը կարեւորել է Արցախում կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքների իրականացումը

Անդրադարձ է կատարվել ս.թ. մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրություններին:

Արսեն Թորոսյանը՝ վարակի օջախի մասին. «Չեմ կարող պնդել, որ բոլոր անձինք բացահայտված են եւ ամեն ինչ վերահսկվում է»

Հույս ունենք տեղաշարժի այս 7 օրերի սահամանփակումն էլ կազդի (երաշխիք չկա, որ 7 օրը չի շարունակվի) ու արտակարգ ռեժիմն էլ նպաստելու են, որ թվերի աճի զսպում ունենանք:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է մարտի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Յուրաքանչյուր ծրագիր իրականացնելիս պետք է ամեն ջանք ներդնել, որ բնությանը վնաս չհասցվի. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»» ՀՀ օրենքների փաթեթը: Նախագահ Սարգսյանն իր ելույթներում և հարցազրույցներում մշտապես կարևորել է բնապահպանական խնդիրները, նշելով, յուրաքանչյուր ծրագիր իրականացնելիս պետք է ամեն ջանք ներդնել, որ բնությանը վնաս չհասցվի: ՀԱՅԱՍՏԱՆԻ

Աշխատակիցներին չկրճատած փոքր բիզնեսին կառավարությունը դրամաշնորհ կտրամադրի

Փոքր բիզնեսի որոշ տեսակներ կառավարությունից դրամական աջակցություն կստանան

Առայսօր կազմվել է վարչական իրավախախտման 458 արձանագրություն. ոստիկանությունը շարունակում է ապահովել պարետի որոշման կատարումը

Մարտի 26-ին ժամը 9-ից 12-ը մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 172 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:

«Մարդիկ գումար չունեն էս օրերին ապրելու, մեր հեչ վեջին չի քո ասած ցուցանիշները». Օգտատերերի արձագանքը՝ Փաշինյանի ուղիղ եթերին

Մի կին խնդրում է, որ կառավարությունը խումբ կազմի ու տներով շրջեն, տեսնեն՝ ով հացի փող չունի. «Հացի փող չունեն, ջուր են եռցնում՝ չայի տեղ խմում, որ սովից չվատանան: Օրինակ, մեր ընտանիքում 11 շունչ ենք եւ աշխատող չունենք: Օրվա հացի փող էինք առնում, հիմա էդ էլ չունենք, նստենք տունը: Գոնե էդ 1500 դրամն էլ չկա, որ հաց առնենք»:

Փորձում ենք համակարգված ձևով դիտարկել, թե որ երկրների և կազմակերպությունների հետ կարող ենք աշխատել կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում. Զոհրաբ Մնացականյան

Այս առաջին փուլում արտաքին գերատեսչության աշխատանքը գրեթե ամբողջովին օպերատիվ էր. Զոհրաբ Մնացականյան

Անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, որոնք սոցիալական խնդիրների առաջ են կանգնել կորոնովիրուսի պատճառով, գումարային աջակցություն կստանան

Անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, որոնք մարտի 13-ից մինչեւ մարտի 25-ը ներառյալ կորոնովիրուսի պատճառով խնդիրներ են ունեցել, օգնություն կստանան

ՀՀ նախագահը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 26-ին ստորագրել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը և Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու

Տեղաշարժման անվճար թերթիկներ՝ «Պրես Ստենդ»-ի կրպակներից

Մեր կողմից որոշում է կայացվել «Պրես Ստենդ»-ի բոլոր կրպակներից մեր քաղաքացիներին անվճար տրամադրել ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐ (Պարետի 2020թ. մարտի 24-ի N16 որոշման)` շարունակելով հորդորել քաղաքացիներին հնարավորինս տանից դուրս չգալ: «Պրես Ստենդ»  

35 FS 915 համարանիշով մեքենայի հետեւից կապել են շանն ու քարշ տվել փողոցով. «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ»

«Մոտեցա եւ նկարեցի, ասացին՝ «արա, ի՞նչ ես նկարում, լավ եմ անում՝ ընկերոջս շունն է»,-պատմում է ականատեսը

«Ամեն ինչ անենք, որ հատկապես դիտորդական խմբի հետ կորոնավիրուսն Արցախ մուտք չգործի». ՀՀ կառավարության նիստում քննարկվել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Հույս ունեմ՝ առողջ եք բոլորդ: Կորոնավիրուսի հետ կապված մեր այսօրվա վիճակը հետևյալն է. մենք ունենք 290 ախտորոշված դեպք, երկու պացիենտի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նրանցից մեկն Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի է, այսինքն՝ ազգությամբ հայ չէ, մեր մյուս պացիենտը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, վիճակը ծանր է: Երկուսն

«Գներն էլ ենք գցել, բայց առևտուր չկա ու չկա»․ Գյումրիի շուկայի մրգավաճառ (ֆոտոշարք)

Գյումրու կենտրոնական շուկայում տաղավարների ու խանութների մեծ մասը փակ են, փոքր-ինչ աշխուժություն կա « Լաչինի միջանցք» կոչվող հատվածում։ Միս, երշիկեղեն վաճառող տաղավարներն էլ թեեւ բաց են, սակայն մոտ գնացող չկա։ Շուկայի առևտրականները օրավարձով ապրող մարդիկ են, անչափ մտահոգ ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումից՝ նրանք նշում էին՝ եթե վիրուսից էլ չմեռնեն, այս իրավիճակը շարունակվելու դեպքում միգուցե մեռնեն

Արսեն Թորոսյանը մանրամասնում է, թե ինչ դեղամիջոցով են բուժում կորոնավիրուսով հիվանդներին

Զինված ուժերում կորոնավիրուսի վարակի հաստատված 3 դեպքերի մասին այսօր ասուլիսին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարվեց որեւէ մանրամասն ասել, նշեց՝ կոռեկտ չէ անձնական տվյալներ հրապարակելը, եթե հարկ լինի՝ պաշտպանության նախարարությունը կհանրայնացնի: ՊՆ-ն արդեն այս դեպքերի մասին հայտարարություն է տարածել: Թորոսյանն ասաց, որ ծանր հիվանդների շրջանում չկան պայմանագրային կամ ոչ պայմանագրային զինծառայողներ: Արսեն Թորոսյանն ասաց, որ արդեն

«Չպետք է թույլ տանք, որ ՀԴՄ կտրոն չտալու տխրահռչակ պրակտիկան ակտիվանա». Փաշինյան

Վարչապետը ՊԵԿ ղեկավարին հորդորեց ՀԴՄ կտրոն չտպողների նկատմամբ ավելի խիստ պատիժներ կիրառել

Արմեն Սարգսյանը ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է փոխօգնության հնարավորությունները ստեղծված պայմաններում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ճապոնական համագործակցության գործնական բաղադրիչների շուրջ՝ հաշվի առնելով ինչպես այսօրվա՝ նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը, այնպես էլ ապագա ծրագրերը: Դեսպան Յամադան ներկայացրել է համաճարակային իրավիճակը Ճապոնիայում և դրան առնչվող միջոցառումները: Քննարկվել են փոխօգնության հնարավորությունները ստեղծված պայմաններում: Նախագահ

Արսեն Թորոսյան. «Հաճախ մեր քաղաքացիները չեն համագործակցում եւ չեն պատմում իրենց բոլոր շփումների մասին»

Գյումրիում եւ Լոռիում, Սյունիքում, ըստ նախարարի, դեպքերը հատուկենտ են, դեպքեր կան Երեւանում ու հարակից գրեթե բոլոր մարզերում, ավելի շատ են դեպքերը Արմավիրի, Արարատի, Կոտայքի մարզերում եւ Երեւանում, Վայոց ձորում եւ Գեղարքունիքում կարծես դեպքեր չկան:

Առաջարկում եմ Արևելյան Գործընկերության երկրների հետ նախաձեռնել համատեղ դիմում ԵՄ-ին՝ կորոնավիրուսի համաճարակի հարցում աջակցության և համագործակցության խնդրանքով. Աշոտյան

Հայաստանի կողմից այս հարցում նախաձեռնողականությունը իմիջային տեսանկյունից վստահաբար կարևոր նշանակություն կունենա, միաժամանակ ստեղծված բարդ իրավիճակում ԵՄ աջակցությունը նույնպես չէր խանգարի եւ առողջապահական, եւ տնտեսական ոլորտներում։

Ըմբռնումով կընդունեմ, եթե որոշվի հետաձգել ընտրությունները. Մասիս Մայիլյան

ՀՀ-ի հետ մենք ունենք անվտանգության ընդհանուր միջավայր, ուստի համաճարակի դեմ պայքարի տրամաբանությունն ու մարտավարությունը նույնական ու միասնական պետք է լինեն՝ խարսխված լինելով ՀՀ-ի արդեն իսկ ձեռք բերված փորձի վրա և ներդաշնակեցնելով բոլոր ջանքերը. Մայիլյան

Թորոսյանը՝ վարչապետին. Պետք է հիվանդանոցային հզորությունների կանխատեսումն այնպես անենք, որ հնարավոր է այդ հզորությունների կարիքը դեռ երկար ունենանք

Կառավարությունը կորոնավիրուսի հետեւանքով աշխատանք կորցրած անձանց եւ սոցիալապես անապահովների համար օժանդակության ծրագիր է մշակել

COVID-19 հետազոտման թեստի արդյունքում երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. Դավիթ Տոնոյանի պարզաբանումը

Զինծառայողներն այժմ հոսպիտալացված են, նրանց առողջական վիճակը բավարար է, որևէ մեկի մոտ թոքաբորբ չի արձանագրվել։

Հիվանդ դատապարտյալները գիշերել են բակում (ֆոտոշարք)

Դատապարտյալները պահանջել էին վարչապետին, որպեսզի հայտնեին իրենց դժգոհությունը տեղափոխման առթիվ: Սակայն նրանց որեւէ մեկը չի լսել, այդ թվում նաեւ՝ իրավապաշտպանները:

Գտնել տարբերակներ, որ ոչ միայն քաղաքացիները չտուժեն, այլև լուրջ վնասներ չկրեն նաև էլեկտրաէներգիա, ջուր ու գազ մատակարարող ընկերությունները. «Փաստ»

Տարբերակներից մեկն այն է, որ պետությունը կարողանա գոնե ժամանակավորապես և գոնե թիրախային խմբերի համար հետաձգել կոմունալների վճարումները և կոմպենսացնի էլեկտրաէներգիա, ջուր ու գազ մատակարարող ընկերությունների կրած վնասները, մինչև որ երկրում կաշխուժանա տնտեսական անցուդարձը, և քաղաքացիներն ի վիճակի կլինեն վճարել իրենց կոմունալների պարտքերը։

ԿԳՄՍ վարչության պետը՝ տարրական դասարանների ու «բացերը» լրացնելու մասին

Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանից հետաքրքրվեց՝ նախարարությունը մտահոգություններ ստանո՞ւմ է տարրական, մասնավորապես առաջին դասարանցիների ծնողներից: Նրանց պարագայում արտակարգ դրության պայմաններում ինչպե՞ս է իրականացվում ուսուցումը հեռավար մեթոդով, մանավանդ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասում էր, որ բոլոր խնդիրները գույքագրվում են: Պարոն Արշակյանը հայտնեց, որ մտահոգությունները հիմնականում տեխնիկական բնույթի են, վերաբերվում են համացանցային կապի եւ

Թեթև մարդատար ավտոմոբիլներով թույլատրվում է մեկ մեծահասակ ուղևորի փոխադրումը. երեխաների թվի սահմանափակում չի նախատեսվում. պարետի նոր որոշումը

Ինքնուրույն տեղաշարժման, տեսողության և լսողության սահմանափակումներ ունեցող անձանց փոխադրման դեպքում թույլատրվում է նաև տվյալ անձի ուղեկցողի (խնամողի) փոխադրումը

Արցախում ժամանակավորապես դադարեցվում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների սպասարկման գրասենյակների գործունեությունը

Հանրային իշխանության մարմինների վարչական շենքերում արգելվում է աշխատակիցների մուտքը, եթե առանձին աշխատակիցների մասով առկա չէ մարմնի ղեկավարի ցուցումը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031