Օրվա լրահոսը
Քննարկումներին պետք է ներգրավել սփյուռքյան շրջանակների, որոնք ունեն հայաստանյան տնտեսական կյանքին մասնակցության ծրագրեր. «Ժամանակ»
Այսինքն՝ այստեղ կա խնդիր՝ անպայմանորեն պահել այդ մտադրությունները, գտնել նրանց և հասցեական փորձել աշխատել, որպեսզի ճգնաժամը ոչ միայն չչեղարկի նրանց մտադրությունները Հայաստանի հետ կապված ներդրումային հարցերում, այլ հակառակը՝ Հայաստանը համաշխարհային ճգնաժամի պայմաններում դառնա նրանց համար առավել գրավիչ այլընտրանք:
Ռուսաստանը կորոնավիրուսի պատճառով ամբողջությամբ դադարեցնում է ավիահաղորդակցությունն այլ երկրների հետ. BBC
Բացառություն կկազմեն միայն այն չվերթները, որոնք անհրաժեշտ են ՌԴ քաղաքացիներին այլ երկրներից դուրս բերելու համար:
Արագությունը գնահատում եմ, բայց համակարգը հասանելի չի լինի հազարավոր ընկերությունների համար. Գագիկ Մակարյան. «Փաստ»»
Փոքր և միջին բիզնեսը կդժվարանա այս բոլոր պահանջները հաղթահարել՝ մասնավորապես բիզնես պլաններ մշակելու, ապացուցող փաստաթղթեր ներկայացնելու տեսանկյունից: Իրենց վարկային պատմությունները ոչ միշտ են հաջող:
Վախերի մեջ խորանալու փոխարեն՝ պետք է անելիքների վրա կենտրոնանալ․ Արմեն Կարախանյան. «Հայկական ժամանակ»
Այսօր մարտի 25-ն է՝ արտակարգ դրության 10-րդ, իսկ կորոնավիրուսի Հայաստանում հայտնվելու 25-րդ օրը։ Երբ փակ են սիրելի սրճարանները, զվարճանքի վայրերը, իսկ մարդիկ հիմնականում տանն են, լրահոսն էլ ամեն օր թարմանում է ամբողջ աշխարհում եւ Հայաստանում նոր վարակվածների թվերով, անհրաժեշտ է մտածել նաեւ հոգեկան առողջության՝ օրերը որքան հնարավոր է թեթեւ անցկացնելու մասին։ Մեզ հետ զրույցում իր
Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է 59 մարդ. Ermenihaber
Թուրքիայում մարտի 25-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացածների թիվը հասել է 59-ի։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Գրառման մեջ նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 5․035 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 561 նոր դեպք։ Նշյալ ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 15 դեպք։
Գագիկ Խաչատրյանը շարունակում է ստացիոնար բուժում ստանալ «Աստղիկ» ԲԿ-ում. «Հայկական ժամանակ»
Պաշտպանի խոսքով՝ այդ կոնսիլիումի համաձայն՝ Գագիկ Խաչատրյանը վիրահատության կարիք ունի:
Լոնդոնում և Լիբանանում կորոնավիրուսային հիվանդությունից հայեր են մահացել
«Մարտի 25-ի առաւօտեան Լոնդոնում Կորոնավիրուսի զոհ դարձաւ իրանահայ անւանի գեղանկարիչ-ճարտարապետ, Արշիլ Գորկու անւան շքանշանակիր մայեստրօ ԷԴՄԱՆ ԱՅՒԱԶԵԱՆԸ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արա Ավանեսյանը: «Գանձասար» պարբերականի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Լիբանանի պսակաձեւ ժահրի ճգնաժամային շտապ օգնութեան մարմինը կը տեղեկացնէ, որ 25 Մարտ 2020-ին, մահացած է Պետիկ Օղկասեանը, որ քանի մը օր առաջ Ճգնաժամային Շտապի ցուցմունքով
Վիճակագրական կոմիտեի շտապողականությունն ու տնտեսական ակտիվության ցուցանիշի իրական թվերը․ «Ժողովուրդ»
ՀՀ վիճակագրական կոմիտեն երեկ շտապեց տեղեկացնել, որ մեր երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է. 2020 թվականի հունվար-փետրվարին աճը կազմել է 8.7 տոկոս։ Միայն մեկ ամսվա ընթացում Վիճակագրական կոմիտեն Հայաստանում արձանագրել է 9.2 տոկոս աճ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արտաքին առեւտրաշրջանառությունը փետրվարին, հունվարի համեմատ, աճել է 15,4 տոկոսով։ Միայն արտահանման ծավալները փետրվարին, հունվարի համեմատ, աճել է
Չենք բացառում, որ այս տեղեկատվությունը կարող է անհրաժեշտ և օգտակար լինել, պայմանով, որ իշխանություններն այն օգտագործեն բացառապես համավարակի տարածումը կանխելու նպատակով. CyberHUB-AM թիմը ուսումնասիրում է AC19 հավելվածը
Հավելվածը նույնականացնում է օգտատերերին հեռախոսահամարներով, հավաքում է մի շարք անձնական տվյալներ՝ անուն, ազգանուն, հասցե, աշխարհագրական դիրք։
Փաշինյանը «շեղում» է կորոնավիրուսից ու ներկայացնում Հայաստանի 2 հաջողությունները
«Ժողովրդավարություն 2020» զեկույցում նշվում է, չնայած աշխարհում ավտորիտարիզմի լրջագույն աճ է տեղի ունենում, Հայաստանը ժողովրդավարացման բարձր ցուցանիշներ է արձանագրել: Հաջորդ զեկույցը, որը հրապարակվել է, 2020-ի տնտեսական ազատության ցուցիչն է: Վարչապետն ասաց, որ այս տարի մեր երկիրը փոխել է իր կարգավիճակը, եթե նախկինում մեր տնտեսությունը համարվում էր չափավոր ազատ, 2020-ին գնահատվել է հիմնականում ազատ եւ 13 հորիզոնականով առաջընթաց է գրանցել:
Գլխավոր դատախազությունը գրություն է ուղարկել ոստիկանություն՝ Արամ Վարդանյանի` Վստրեչի Ապերի գործով․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազությունը գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանություն` մարտի 5-ին հեղինակություն համարվող Արամ Վարդանյանի` Վստրեչի Ապերի տանը ոստիկանների կատարած վայրի, ապօրինի գործողությունների մասով: Բանն այն է, որ Արամ Վարդանյանի պաշտպանները ոստիկանների գործողությունների մասով դիմել էին ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի ոստիկանների գործողություններին Գլխավոր դատախազությունը իրավական գնահատական եւ ընթացք տա: Դատախազությունում Արամ Վարդանյանի
Դիլիջանի ոլորաններում վթարի հետևանքով վարորդը և ուղևորը տեղում մահացել են
Փրկարարները հոսանքազրկել և փակել են գազի բալոնի փականը, դիերը մոտեցրել շտապօգնության մեքենային, այնուհետև ավտոմեքենան դուրս են բերել ձորից:
Շուտով Հայաստան կհասնեն 7 արհեստական շնչառական համակարգեր
«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունում է աջակցել ՀՀ Առողջապահության նախարարությանը COVID-19 համաճարակի դեմ պայքարում
Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը ` 290, բուժվել է 18 քաղաքացի
Փաստացի բուժվում է 272 քաղաքացի
Ինչի մասին էր զգուշացնում Բիլ Գեյթսը
Մոտ հինգ տարի առաջ Բիլ Գեյթսը խոսել է համավարակների մասին: Մոլորակի ամենահաջողակ եւ հարուստ մարդկանցից մեկը, որն իր գործունեությամբ, կարելի է ասել, կերտել է ժամանակակից աշխարհի ներկայիս տեսքը, կարծում եմ, բոլորի համար պետք է որ անառարկելի հեղինակություն լինի՝ անկախ նրանից, թե ինչի մասին է նա խոսում: (Ի տարբերություն իր երկրի ղեկավարի, որը հիմա ասում է,
«Չեմ ուզում ոչինչ բացառել». Աշոտ Ղուլյան
Այնպես չէ, որ հանդիպումներին մարդկանց սակավությունը, քննարկումների ընթացքում հարցերի սրությունը միայն վերաբերվում է նոր ձեւավորված կուսակցություններին կամ քաղաքական կյանք նոր մտած գործիչներին: Մեր հանդիպումների ժամանակ էլ են նմանօրինակ դեպքեր եղել եւ մենք դրանցից ողբերգություն չենք սարքում:
«Ունենք 36 թոքաբորբով պացիենտ։ Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր». Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս պահի դրությամբ ունենք 36 թոքաբորբով պացիենտ։ Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին և ունեն ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ։ Եվս մեկ պացիենտի վիճակը գնահատվում է ծանր։ Նշեմ նաև, որ ևս 14 հոգի վաղը դուրս կգա մեկուսացումից, քանի
Արցախում ականազերծման ծրագիրը դադարեցված է, սակայն պայքարն այն վերականգնելու համար շարունակվում է. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». ԱՄՆ վարչակազմը դադարեցրել է ԼՂ-ում ականազերծման ծրագրի ֆինանսավորումը: Ամերիկահայ կառույցները շարունակում են պայքարն այս ուղղությամբ: ԱՄՆ վարչակազմը վերահաստատել է իր 2019 թվականի որոշումը Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրի ֆինանսավորումը դադարեցնելու մասին: Այն պնդում է՝ ականազերծման ծրագիրը, որն իրականացնում է բրիտանական Halo Trust կազմակերպությունը, ավարտված է: Չնայած Halo Trust-ի ֆինանսավորման երկարացման խնդրանքին հայտնաբերված նոր տարածքների
COVID-19 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք զինծառայողից. ՊՆ խոսնակ
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրված նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցումը և տարածումը կանխելու նպատակով զինված ուժերում իրականացվում են անհրաժեշտ հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ: Հաշվի առնելով, որ ՀՀ զինված ուժերում բացի ժամկետային զինծառայողներից ծառայություն է իրականացնում նաև քաղաքացիական բնակչության հետ անմիջական շփում ունեցող պայմանագրային կազմը (սպա, ենթասպա,
ՃՈ-ն Աննա Հակոբյանին տուգանել է անչափահասին ղեկը վստահելու համար
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ կառավարական առանձնատների տարածքում որոշել էի Շուշանին ավտոմեքենա վարել սովորեցնել։ Շուշանը մեր համատեղ վարման կադրերը տեղադրել էր ինստագրամում։ Պարզվեց՝ դա օրենքի խախտում է եւ նույնիսկ մեր կեցավայրի բակում չէր կարելի անչափահասին ղեկը վստահել, եւ ցավում եմ իմ այդ չիմացության համար։ Այսօր ճանապարհային ոստիկանությունը ինստագրամի տեսանյութի
«Միակ դժգոհությունն այն է, որ այս փոփոխություններն ավելի վաղ կարող էին արվել». Բորիս Նավասարդյան
«Ենթադրում եմ՝ դանդաղկոտության արդյունք է, որովհետեւ, կարծես թե, մեր փաստարկներն ընդունվում էին, բայց մեր առաջարկները երկար ճանապարհ անցան». Բորիս Նավասարդյան
«Միջազգային Մեդիա Ինստիտուտ»-ը Հայաստանը դասել է այն երկրների շարքին, որտեղ կորոնավիրուսի պատճառով մեդիայի դեմ ճնշումներ են կիրառվում
«Միջազգային Մեդիա Ինստիտուտ» (IPI) կազմակերպությունն անդրադարձել է կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված զանգվածային լրատվամիջոցների դեմ հարձակումների դեպքերին: Կազմակերպությունում հավատացած են, որ նման ճգնաժամային իրավիճակում լուրերի և տեղեկատվության ազատ հոսքը կարևոր է, քան երբևէ: IPI-ը հավաքագրել է տարբեր լրատվամիջոցներում հրապարակված նյութեր, որոնք ներկայացնում են աշխարհի մի շարք երկրներում խոսքի ազատության սահմանափակման, լրատվամիջոցների դեմ կիրառվող ճնշումներ՝ կապված կորոնավիրուսի բռնկման հետ: Ցանկում
Հավակնորդների մրցաշարի առաջին շրջանն ավարտվեց
Երկրորդ հանգստյան օրվանից հետո այսօր Եկատերինբուրգում կայացավ Շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարի առաջին շրջանի վերջին՝ 7-րդ տուրը, որի կենտրոնական պարտիայում հանդիպեցին առաջատար Յան Նեպոմնյաշչին եւ երկրորդ տեղում ընթացող Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Ֆրանսիացին հաղթեց ռուս գրոսմայստերին եւ վաստակած միավորներով՝ 4,5, հավասարվեց նրան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Արայիկ Հարությունյանը՝ ուսուցիչներին. «Պետք է լրացնեք էլեկտրոնային մատյաններում»
Առաջիկայում լրիվ կհրաժարվենք թղթային մատյաններից
Վարոս Սիմոնյան. «Հնարավոր է քննարկվի դագաղների արտադրության չսահմանափակելը»
Մինչեւ մարտի 31-ը պարետի որոշմամբ թույլատրելի տնտեսական գործունեության տեսակների ցանկը փոփոխության կենթարկվի: Այսօր այս մասին հայկական միասնական տեղեկատվական հարթակում ասուլիսին ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը: Նա ասաց, որ պարետի որոշմամբ այսօր որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, ավելացվել են այն տեսակները, որոնք ուղղակիորեն կապված են եղել բացառություն ունեցող տնտեսական գործունեությունների հետ: Այդ ցանկում հնարավոր է նոր
«Մեկը ցանկացել ա իրեն հերոսի տեղ ներկայացնի: Չի ստացվել». Սամվել Բաբայանը`Գառնիկ Իսագուլյանին
Սամվել Բաբայանը Մասիս Մայիլյանի հետ համագործակցության հուշագիր կստորագրի, բայց մարտի 31-ի ընտրություններից հետո
Շփումների սիրահար, զրուցասեր Գյումրին՝ արտակարգ իրավիճակում. (Ֆոտոշարք)
Պարետի՝ մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը զրուցասեր, շփումներ սիրող, ջերմ ու հյուրընկալ Գյումրիում ընդունվել է ի գիտություն, այն կատարվում է ամենայն պատասխանատվությամբ, բարձր սոցիալական գիտակցությամբ։ Այս քաղաքի բնակիչները երբեք այսքան կարգապահ չեն եղել․ այսօր ողջ օրվա ընթացքում հետևել ենք, թե ինչ է կատարվում քաղաքի տարբեր հատվածներում։ Քաղաքի կենտրոնը դատարկ է, բոլոր սրճարաններն ու ռեստորանները, խանութները,
Ոստիկանները փողոցներում հսկողություն են իրականացնում մեծ խմբերով
Մարտի 24-ի ժամը 23:59 րոպեից Հայաստանի ամբողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումները խստացնելու առիթով հղած ուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց նաեւ, որպեսզի այսօրվանից մարդիկ երկու հոգուց ավելի չկուտակվեն: Անգամ բակերում: Անգամ զրուցարաններում: Այսօր Aravot.am-ը շրջեց Երեւանի փողոցներում՝ տեսնելու, թե ինչպե՞ս է կատարվում պարետատան որոշումը: Փողոցները սակավամարդ էին ու մարդկային կուտակումներ գործնականում չկային: Սակայն որոշ դեպքերում
«Արցախում թույլ չտաք «պառակտավիրուսի» համաճարակ». Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կորոնավիրուսային գլոբալ համաճարակի ֆոնին Արցախի գալիք ընտրությունները հսկայական նշանակություն ունեն ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի համար։ Համաշխարհային շիլաշփոթից զատ իրավիճակը լրջացել է նաեւ Հայաստանում ստեղծված իրավիճակի, հայաստանյան որոշ պաշտոնյաների անթաքույց միջամտությունների եւ Արցախ լարվածության արտահանելու փորձերի պատճառով։ Հակված եմ վստահել Արցախի իշխանություններին համաճարակային իրավիճակի գնահատման հարցում,


















































