Օրվա լրահոսը

«Հորաքրոջս տղայի գլխին եմ լցրել պարկով շաքարավազն ու ալյուրը եւ փորձել եմ խաղ կազմակերպել». Անի Սամսոնյան

Թե ի՞նչ երազանքներ է ունեցել փոքր ժամանակ, պատգամավո՞ր է երազել դառնալ՝ նա պատասխանեց. «Շատ տարբեր երազանքներ եմ ունեցել: Ամեն անգամ ինչ-որ գեղարվեստական գիրք կարդալիս ինձ մոտ երազանքներ էին ծնվում: Օրինակ, մի պահ շատ խորացած էի ամերիկյան արկածային գրականության ուղղությամբ եւ կարդում էի տարատեսակ ֆերմերների մասին գրքեր ու ինչ-որ երազանքներ էին ծնվում, որ ես կարող եմ ունենալ ֆերմա, պահեմ կենդանիներ»:

«Ազատ Հայրենիք» կուսակցության գրասենյակի դիմաց դանակահարություն է տեղի ունեցել

Այսօր «Ազատ Հայրենիք» կուսակցության գրասենյակի դիմաց տեղի է ունեցել դանակահարության միջադեպ: Մամուլի արձագանքը գուցե բնական ենթադրությամբ հակված էր այն կապելու Արայիկ Հարությունյան – Սամվել Բաբայան հարաբերություններում վերջին զարգացումների ու դրանց մեկնաբանությունների հետ, սակայն որպես «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ՝ հավաստիացնում եմ, որ այս միջադեպը քաղաքական որևէ ենթատեքստ չունի: Դեպքը տեղի է ունեցել երկու քաղաքացիների միջև

Ջուլֆալակյանը պատմում է իր սիրած հնդկական կինոյի մասին. «Ջիմի-ջիմի բան էդքան չէի սիրում, «Ծաղիկը փոշու մեջը» հիշեցի, հավաքվում էինք, նայում, լոտո էինք խաղում»

Թե հնդկական կինոներից հատկապես որն է եղել իր սիրելին, «Վրեժի ծարա՞վը»՝ Արսեն Ջուլֆալակյանը պատասխանեց. «Չէ, հներն եմ շատ սիրում, օրինակ, Պարոն 66 էր, եթե չեմ սխալվում, կամ 33»: Ավելի ուշ Google որոնման համակարգում փնտրելով Ջուլֆալակյանի սիրած ֆիլմը, պարզվեց ոչ Պարոն 66 էր, ոչ էլ 33, 420 էր:

Քրեական հետապնդման սկիզբ են հանդիսացել Վիկիլիքսի հրապարակումները. Արմեն Գևորգյան. NEWS.am

Վերջերս ԱՄՆ կառավարությունը նոր՝  ավելի լուրջ մեղադրանքներ  է առաջադրել Վիկիլիքսի  հիմնադիր Ջուլիան Ասանժին՝  գաղտնի բնույթ ունեցող տեղեկատվության հրապարակման և տարածման դրվագի հետ կապված։ ԱՄՆ կառավարությունը, ըստ էության, պնդում է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում և Վիկիլիքսը համարում է  ապօրինի տեղեկատվության աղբյուր։ Այս փաստը մեզ համար ավելի ուշագրավ է դառնում այն առումով, որ  Հայաստանում Վիկիլիքսի

«Կանանց գաղութ է, ոչ թե գործարան»․ ժողով Գյումրու «Սաստեքս»-ում ստեղծված աղմուկի թեմայով

Գյումրու «Սաստեքս» կարի գործարանում, որի աշխատակիցները բողոքում են իրենց ստրկական պայմաններում աշխատեցնելուց ու սահմանված նվազագույն 55 հազար դրամ աշխատավարձը կրճատելուց, այսօր ժողով է հրավիրվել։ Ժողովին մասնակցել են Թեթև արդյունաբերության աշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի նախագահ Սրապիոն Առաքելյանը, աշխատակիցներն ու Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչները՝ փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը, Շիրակի մարզպետի օգնականները։ «Սաստեքս»-ի աշխատակիցները մեզ հետ զրույցում ասացին, որ իրենց

Արթուր Ոսկանյան. «Մենք այլեւս մտածելու այլ բան չունենք, քան արժանի մրցակից լինելն է»

Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը Հայաստանի այդ տարիքային խմբի հավաքականի ավագ մարզիչ Արթուր Ոսկանյանին այլ բան մտածելու տեղ չի թողել, քան արժանի մրցակից լինելը խմբի բոլոր մրցակիցների՝ Պորտուգալիայի, Իտալիայի եւ Իսպանիայի համար: Մարզիչը լրագրողների հետ զրույցում նաեւ նշել է, որ իր համար նախընտրելի է ուժեղների հետ խաղալ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ԱԺ նախագահի հայտարարությունները քննիչ հանձնաժողովներ ստեղծելու մասին

Հայտարարություն քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կիրականացնի քննիչ հանձնաժողովի լիազորությունները»,-նշված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ: Հայտարարություն քննիչ հանձնաժողով

Կառավարությունում քննարկվել է Հյուսիս-Հարավ ճանապարհի Տրանշ 2-ի շուրջ ստեղծված իրավիճակը

Մայիսի 31-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանն ընդունել է Հյուսիս-Հարավ ճանապարհի Տրանշ 2-ի շինարարական աշխատանքներն իրականացնող ենթակապալառու ընկերությունների ներկայացուցիչներին: Քննարկման առանցքում է եղել կապալառու ընկերության՝ իսպանական «Կորսան Կորվիամ»-ի, կողմից ենթակապալառու ընկերությունների հանդեպ չիրականացված պարտավորությունների հետ կապված իրավիճակը: Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը շեշտել է, որ հարցը առաջնային տեղ է զբաղեցնում «Կորսան Կորվիամ»-ի հետ Կառավարության

Հայաստանի U19 հավաքականը հայտնվել է «մահվան խմբում»

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այսօր կայացավ ֆուտբոլի Եվրոպայի U19 առաջնության եզրափակչի վիճակահանությունը: Ութ հավաքականներին երկու խմբերում բաշխեցին Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Հենրիխ Մխիթարյանն ու Մարկոս Պիզելին: Նրանց թեթեւ ձեռքով էլ Հայաստանը հայտնվեց, այսպես կոչված, «մահվան խմբում», որտեղ մեր թիմի մրցակիցները հաղթողի հիմնական հավակնորդներն են: Խմբերն այսպիսի տեսք ստացան: «A» խումբ. Հայաստան, Պորտուգալիա, Իտալիա, Իսպանիա: «B» խումբ.

«Ես երազել եմ, որ ինձ այլմոլորակայինները տանեն». Քրիստինե Պողոսյանը պատմում է, թե ինչպես է ուսուցչին էգոիստ անվանել ու «2» ստացել

Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ խաղեր է խաղացել, պատգամավորը թվարկեց. «Խաղացել եմ ամեն ինչ՝ հալամուլա, կլասս, ռեզինկա էլ ենք թռել, ինչ հնարավոր էր՝ խաղացել ենք, ֆուտբոլ էլ»:

Բարեփոխումների գործընթացը բացառապես Սահմանադրության դրույթներին, ինչպես նաև միջազգային չափանիշներին համահունչ երաշխավորելու անհրաժեշտությունը

Բարձրագույն դատական խորհրդում 2019 թ. մայիսի 31-ին Եվրոպայի խորհրդի պաշտոնական պատվիրակության հետ կայացած հանդիպմանը մասնակցում էին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Անի Մխիթարյանը:  Պատվիրակության կազմում էին Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն պարոնայք Քրիստոս Ջիակումոպուլոսը,  Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը,  Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (GRECO) գործադիր քարտուղար

Հունիս ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +22…+230C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +12…+150C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +37…+380C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ +2…+40C, առավելագույնը՝ +38…+390C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման 17-29

Արարատ Միրզոյանը՝ ՍԴ դատավորի առաջադրման եւ ընտրության անցկացման մասին

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի եւ 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի հունիսի 18-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում»,-ասված է ԱԺ նախագահի հայտարարության մեջ: ՀՀ

Միասնական ուժերով պետք է աջակցենք Ջավախքի համար կազմակերպվող թելեթոն-դրամահավաքին

Այս տարվա հունիսի 2-ին ԱՄՆ-ում տեղի կունենա Ջավախքին նվիրված թելեթոն-դրամահավաք, որը նախաձեռնել է Սփյուռքի Միասնության Հարթակ նախաձեռնությունը։ Մարաթոնի նպատակն է գումար հավաքել Ախալցխայում Մարզամշակութային կենտրոն հիմնելու համար, որը ծառայելու է հայ եւ վրաց երիտասարդների կարիքների համար։ Ապագայում նախատեսվում է նմանատիպ կենտրոններ կառուցել Սամցխե-Ջավախքի տարբեր շրջաններում։ Դրամահավաքի գաղափարը հենց մարաթոնի միջոցով եզակի է իր բնույթով եւ

Դավիթ Ալավերդյան. «Աշխատում ենք մտածող լսարանի համար»

«Մեդիամաքս» լրատվական գործունեությունը նշում է հիմնադրման 20-ամյակը: Այդ առիթով Aravot.am-ը զրուցել է «Մեդիամաքսի» գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի հետ: «Մենք հիմնականում առանձնանում ենք նրանով, որ մի քանի տարի առաջ հռչակեցինք մարդակենտրոն լրագրության մեկնարկը: Մենք գրեթե հրաժարվեցինք զուտ լրատվական ձեւաչափից, որովհետեւ նախ չէինք կարողանում քանակի առումով մրցակցել լրատվական արտադրանք պատրաստող գործընկերների հետ, ուստի որոշեցինք դառնալ ավելի շատ

Շարժառիթը կենցաղային բնույթ է կրում, հրապարակման ենթակա չէ. Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի մասին

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, հայտնում ենք, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպի շարժառիթը, որը կրում է կենցաղային բնույթ: Նախաքննության ընթացքում պարզվել է նաև միջադեպին մասնակից անձանց շրջանակը, միջադեպին նրանցից յուրաքանչյուրի առնչությունը: Այս պահին քննությամբ ձեռք բերված բազմաթիվ ապացույցներն այն մասին, որ միջադեպի

Հուսամ՝ տիկին Զոհրաբյանը կընդունի իր սխալը, և մեր հարաբերությունները դրանից չեն տուժի. արցախցի խորհրդարանական

Նաիրա Զոհրաբյանի կողմից «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հասցեին արված անձնական վիրավորանք պարունակող հրապարակային մեկնաբանությունը համարում եմ ոչ կոռեկտ քաղաքական գործչի համար: Հուսամ՝ տիկին Զոհրաբյանը կընդունի իր սխալը, և մեր հարաբերությունները դրանից չեն տուժի. արցախցի խորհրդարանական ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության քարտուղար

«Թաքուն նայում էինք, թե մեր հարեւանի աղջիկը ոնց էր իր ընկերոջ հետ հանդիպում». Ալեն Սիմոնյանը պատմում է իր մանկության հիշողություններից

Ալեն Սիմոնյանը նաեւ անկեղծացավ ու մի դրվագ էլ պատմեց. «Երբ փոքր էի, առիթ էր պետք լինում, որ դուրս գամ բակ, երեխեքի հետ խաղամ, տանն ասում էի՝ աղբն եմ հանում, թե բա՝ գնամ աղբը թափեմ: Աղբը թափում էի, դույլը դնում ու մի 5-6 ժամ գնում, կորում: Հետո գալիս էի տուն, ծաղրում էին, ասում էին՝ Սովետաշե՞ն էիր տարել»:

«Կոլցո» գործողությունն ու դրանից չքաղված դասը

Գիտաժողով եւ պահանջներ ՀՀ նոր իշխանություններին

Վահրամ Տեր-Մաթեւոսյան. «Թուրքիան հասկանալու համար Քեմալիզմը հասկանալն էական է»

Վահրամ Տեր-Մաթևոսյանին դեռ քեմալիզմը ուսումնասիրելիս էլ հետաքրքրել է, թե այս իրադարձությունների ժամանակ ուր է եղել Խորհրդային Ռուսաստանը, ինչ դիրքորոշում է ունեցել. «Ուսումնասիրելով բազմաթիվ գրքեր, որոնք անդրադարձել են քեմալիզմին և թուրքական բռնատիրությանը, ինձ միայն մեկ հարց էր հետաքրքրում`ուր է Խորհրդային միությունը։ Այս հարցադրումը ինձ մղեց այնտեղ, թե ինչպես կբացատրվի ԽՍՀՄ֊ի բացակայությունը»:

Մարտական մեքենաների բաքերից դիզվառելիքի հափշտակության գործով մեղադրանք է առաջադրվել ավագ լեյտենանտին և պարտադիր ժամկետային երկու զինծառայողներին

Առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում՝ 11 մարտական մեքենաների բաքերից դիզվառելիք գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ N զորամասի մարտկոցի ավագ սպա, ավագ լեյտենանտ Ա.Ղամբարյանը, ընդգրկված լինելով զորամասի պահակային ծառայության վերակարգում՝ որպես պահակախմբի պետ, գողություն կատարելու նպատակով պարտադիր ժամկետային զինծառայողներ Ռ.Սարուխանյանի և Վ.Աբրահամյանի հետ միասին մուտք է գործել  զորամասի

Ֆերմերները պահանջեցին ջրամբարների հարցը լուծել, Դեբետ գետի աղտոտվածության համար էլ քայլեր ձեռնարկել

«Ի վերջո, Կապսի ջրամբարը կառուցվելո՞ւ է, թե՝ ոչ: Թուրքիան Ղարսաչայի վրա ջրամբար է կառուցել, Ախուրյանի ջրամբարի ջրերը Թուրքիայի հետ կիսովի օգտագործում ենք անտեղի, եւ Կապսի ջրամբարը կլինի այն լուծումը, որը մենք ավելի արդյունավետ կկառավարենք մեր ջրային ռեսուրսները, կապահովենք նաեւ ոռոգումով կապահովենք Անիի տարածաշրջանի շատ սահմանամերձ բնակավայրեր»,- այսպիսի մտահոգություն հայտնեց գյուղատնտես Կարեն Գրիգորյանը: Նա այսօր մասնակցում

Բրիտանական և հայկական զինվորական նվագախմբերի համատեղ համերգ Երևանում

Հունիսի 3-ին, ժամը 19։00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության The Salamanca Band and Bugles of The Rifles և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հատուկ զինվորական նվագախմբերի համատեղ բացօթյա համերգը։ Համերգը կազմակերպվել է Միացյալ Թագավորության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների կողմից` ի նշանավորումն հայ-բրիտանական հարաբերությունների: «Սալամանկան» արդեն չորրորդ անգամն է հանդես գալու Հայաստանում։

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում բացահայտված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ քննված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Ավարտվել է «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ «Լոռի Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ տնօրեն Ն. Ա.-ն նույն կազմակերպությունում տարբեր տարիներին հսկիչի, տեխնիկական աշխատողի, ֆոնդապահի հաստիքներին

Նշվեց Լեռնարոտի 100-ամյակը

Արագածոտնի մարզի Լեռնարոտ համայնքում, որը Արագածի հարավային փեշերին է գտնվում, նշվեց գյուղի հիմնադրման 100-ամյակը։ Լեռնարոտի նախկին անվանումները եղել են Մագդա և Մաղդա. վերջինս մինչ օրս գործածվում է։ Լեռնարոտի բնակիչների նախնիները գաղթել են Մուշից և Սասունի Գելեգուզան, Հեթինք և այլ գյուղերից։ «100 տարի առաջ այս օրը մեր պապերը եկան այս գյուղ, ինչպե՞ս կարող էինք մեկդարյա տոնը

Ահաբեկչությունը հրապարակային արդարացնելը կպատժվի տուգանքով կամ ազատազրկմամբ

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց. «Եղե՞լ է, որ նման կոչերի համար դատվեն»: Աննա Վարդապետյանն ասաց, որ արձանագրված վիճակագրություն չկա:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը անընդունելի է համարում կառավարության ներկայացրած առաջարկությունը, պահանջում է հրաժարվել դրանից

ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը Հայաստանի կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծ, որով առաջարկվում է եկամտային հարկի պրոգրեսիվ դրույքաչափերի հարկման համակարգը փոխարինել համահարթ (մեկ միասնական) դրույքաչափով: Առաջարկությունը հակասում է սոցիալական շուկայական տնտեսական կարգ ունենալու, սերունդների միջև հանրային համերաշխության ապահովման, սոցիալական պետության սահմանադրական պահանջներին: Այն հակասում է նաև երկրի առաջ

Հայաստանի և Վրաստանի ԿԳ նախարարները պայմանավորվել են, որ Վրաստանի դպրոցներում հայերեն դասավանդող ուսուցիչների որակավորման բարձրացման նպատակով հայկական կողմը մասնագետներ կտրամադրի

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխայիլ Բատիաշվիլիին։ Երկու նախարարները հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես, Վրաստանում հայերենի ուսուցմամբ հանրային դպրոցներում լեզվի դասավանդման, ուսուցիչների վերապատրաստման և դասագրքերի մատակարարման վերաբերյալ: Կողմերը պայմանավորվել են, որ Վրաստանի դպրոցներում

Ովքե՞ր են Գյումրու քաղաքապետարանի ձերբակալված պաշտոնյաները․ մանրամասներ

Սլավիկ Ղազարյանը քաղաքապետարանի հին աշխատակիցներից է, նա զբաղեցնում էր շինարարության և հողի վերահսկողության բաժին պետի պաշտոնը, սակայն մի քանի տարի առաջ ընկավ տhաճ պատմության մեջ, ապօրինի շինության հետ կապված նրան գաղտնի ձայնագրել էին ու հրապարակայնացրել, որտեղ նա քննադատություններ ու հայհոյանքներ էր հնչեցրել թե՛ ոստիկանության, և թե Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հասցեին։

Լրահոս

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031