Օրվա լրահոսը
«Առցանց հետեւում ենք 19 ձկնաբուծարանների ջրառի գործընթացին». նախարար
Ստորգետնյա քաղցրահամ ջրային ռեսուրսների հորատման սարքավորումների տեղադրումը պետք է իրականացվի այդ գործունեությունը ծավալող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ֆինանսական միջոցների հաշվին
ՀՀ ֆինանսական համակարգը գործում է անխափան. ԿԲ-ն դատապարտում է ֆինանսական հաստատությունների վրա հասարակական ճնշումների փորձերը
ԿԲ-ն շարունակում է իրականացնել ֆինանսական կայունության ապահովման իր գործառույթները
Մխիթարող է այն փաստը, որ համաշխարհային պանդեմիան արևմտյան երկրներում պիկին է հասնում այն պահին, երբ արդեն համարյա լիովին հաղթահարվել է Չինաստանում. Արա Գալոյան
Նկատելի է, որ թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Եվրամիության անդամ երկրները ճգնաժամային իրավիճակի հաղթահարման առաջին քայլ համարում են տնտեսությունը հնարավորինս շատ վարկավորելը:
Էրդողանի կողմից կորոնավիրուսի ճգնաժամի հերքումը վտանգի է ենթարկում 80 միլիոն թուրքերի կյանքը. Հարութ Սասունյան
Էրդողանի կողմից Թուրքիայում կորոնավիրուսի տարածման մասին քողարկման մյուս պատճառը՝ զբոսաշրջության ինդուստրիայի փլուզման վախն է։
Կորոնավիրուսի արդյունքում օդի աղտոտվածության մակարդակը նվազել է. Ամերիկայի ձայն
Ամերիկայի ձայն. Տիեզերքի հարցերով եվրոպական գործակալությունը հաղորդում է կորոնավիրուսի օրերին օդի աղտոտվածության մակարդակի նվազեցման մասին: Հյուսիսային Իտալիայում գրանցվել է նիթրոգեն դիոքսիդի մակարդակի անկում: Հիշեցնենք, որ Իտալիան կորոնավիրուսից առավելագույնը տուժած երկրների շարքում է: Այս միտումը արդյունք է նրա, որ Իտալիայում կորոնավիրուսի պատճառով երկրում չեն գործում բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ, իսկ տրանսպորտային միջոցների թվաքանակը կտրուկ նվազել է: Նույն
ՀՀ-ում մինչև մարտի 31-ը թույլատրված տնտեսական գործունեության տեսակները
Հարստացած ուրանի արտադրություն
Կորոնավիրուսի առաջին դասերը
Կորոնավիրուսի համավարակը, հավանաբար, ավելի երկար է ձգվելու, քան աշխարհի կառավարությունները, քաղաքացիները եւ, ինչո՞ւ չէ, նաեւ՝ բժիշկները, կանխատեսում էին: Թե երբ է այս պատմությունն ավարտվելու՝ այս պահիս ոչ ոք չի կարող ասել. պետք է պատրաստ լինել, որ այս իրավիճակում ստիպված կլինենք ապրել մի քանի ամիս: Բայց ակնհայտ է, որ մի օր դա կվերջանա, եւ կյանքը մեր
Ինչպես Բոնապարտը հրդեհեց ողջ Մոսկվան՝ բացի Հայկական նրբանցքից
Շենքը սկսում են շահագործել որպես Սովետական Հայաստանի մշակույթի տուն, որը, նույնպես, փակվում է 1953 թվականին: Լազարյան ինստիտուտի հիմքի վրա ստեղծվում է ՄԳԻՄՈ-ն՝ Մոսկվայի Միջազգային Հարաբերությունների Պետական Համալսարանը, որն այսօր աշխարհի լավագույն ԲՈՒՀ-երի թվում է: Իսկ պատմության անիվը շարունակում է իր ընթացքը և հասնում այն կետին, երբ Հայաստանը ձեռք է բերում անկախ պետականություն: Լազարյանների երբեմնի առանձնատունը դառնում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը: Այսօր այնտեղ տեղակայված է ՀՀ դեսպանությունը ՌԴ-ում:
Բարձրագույն դատական խորհրդի որոշումը
Ի ապահովումն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ Պարետի 24.03.2020 N 15 որոշման կատարման, ղեկավարվելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքով, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածով, Բարձրագույն դատական խորհուրդը ՈՐՈՇԵԼ Է. մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը՝ Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններում տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգի ներդրման
Աշխարհի երկրների փողոցները` ինչպես մղձավանջ կինոֆիլմերում. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». Աշխարհի մեծաթիվ քաղաքներ են այսօր հիշեցնում երկրի վրա կյանքի ոչնչացման մասին պատմող մղձավանջային կինոֆիլմեր: Կորոնավիրուսի պատճառով Բանգկոկում փողոցները լիովին դատարկ են, որտեղ միայն կարելի է հանդիպել ռազմական ավտոմեքենաների ու ախտահանող խմբերի: Սա նոր իրականություն է Թաիլանդի մայրաքաղաքում: Այստեղ հայտնաբերված վիրուսակիրներից 57-ը վարակվել են գիշերային նույն բարում եւ բռնցքամարտի մի հանդիպման ժամանակ: Այս մասին
Երեկոյան Երեւանի փողոցները՝ անձանց տեղաշարժի սահմանափակումների մասին ընդունված որոշումից հետո. (Ֆոտոշարք)
Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ կառավարությունը հրապարակեց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշումը՝ անձանց տեղաշարժի սահմանափակումների մասին: Ահա թե ինչ պատկեր է Երեւանի փողոցներում: Լուսանկարները՝ Նարեկ ԱՎԱԳՅԱՆԻ
Մինչև մարտի 31-ը սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը
Մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանվելու է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով. Բացառություն է սահմանվում 1) Պարետի՝ 2020 թվականի մարտի 24-ի N 14
Կոմիտեն հորդորում է այն հարկ վճարողներին, որոնք հարկային հաշվարկներում արտացոլել են իրենց փաստացի գործունեությունից տարբերվող տնտեսական գործունեության դասակարգիչ` կատարել ուղղումներ
Պարետի 23.03.2020թ. թիվ 13 (արդեն ուժը կորցրած) որոշման հիման վրա` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված հարկ վճարողների ցանկի վերաբերյալ հայտարարություն ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակված՝ ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության՝ ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկը թյուրըմբռնում է առաջացրել: Որոշ հարկ վճարողներից հնչում են
«Ես, իհարկե, բացարձակ չեմ ողջունում այս գրաքննությունը, որ հիմա կա, բայց…»․ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյան. «Ա1+»
«Եթե գլոբալ նայենք՝ ամբողջ աշխարհում կտրուկ մի քանի բան է աճել։ Տեսանյութերի դիտումը՝ պայմանավորված մի քանի բանով․ առաջինը, որ կրթությունն ամեն տեղ է անցնում հեռավար, պյուս դրան՝ աշխատանքը, և այդ ամենն արվում են մի քանի հարթակների, տեսազանգերի միջոցով»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ, ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով համացանցի նկատմամբ հետաքրքրությանը՝ պայմանավորված
«Նման բաներ են անում, որ վարչապետը մի բան տա, էլի». «Գյուղապետը» ՝ «Հեղափոխության պահապանների» մասին
«Թուլլա են, լնգուլավազներ են, որոնք սաղ կյանքը գործ չեն ունեցել»:
ՀՀ մարզերից Երևան և հակառակ ուղղությամբ տրանսպորտի և մեքենաների տեղաշարժը սահմանափակվա՞ծ է. Սուրեն Քրմոյանի պարզաբանումը
Սուրեն Քրմոյանը զգուշացրեց՝ քաղաքացիները չպետք է այցելեն պետական մարմիններ ծառայություններ ստանալու նպատակով:
Բարդ Կոմիտաս
Կոմիտասն ամենաբարդ ու ամենաողբերգական ճակատագիր ունեցող անհատներից է, որի թողած լուսավոր ժառանգությունը անգնահատելի է: Արշակ Չոպանյանի բնորոշմամբ` Կոմիտասը հայկական երաժշտության փրկիչն է, Պարույր Սեւակի խոսքերով` Ամենայն հայոց երգի վեհափառը: Կյանքի տարբեր փուլերում Կոմիտասին միշտ ուղեկցել են դժվարություններն ու տառապանքը: Վաղ տարիքից նա կրել է որբության դառնությունը: Երիտասարդ տարիքում հալածվել է Էջմիածնի ծայրահեղ պահպանողական հոգեւորականների կողմից:
Տիգրան Ավինյան. Առաջիկա 7 օրերի ընթացքում փորձելու ենք վարակի տարածման ռիսկերը նվազագույնի հասցնել
«Նոր տեխնոլոգիական գործիքներ ենք կիրառելու՝ ավելի արդյունավետ հայտնաբերելու և կանխարգելելու կորոնավիրուսի դեպքերը»
Քաղաքականությունից անդին․ հիվանդացած հիշողություն
«Դա եղել է», – ասաց Հիշողությունը։ «Դա չէր կարող լինել», – ասաց Հպարտությունը։ Եվ Հիշողությունը հանձնվեց։ Ֆրիդրիխ Նիցշե Մինչ բոլորը զբաղված են համավարակի հաղթահարմամբ, իսկ քաղաքականությունն իր ավանդական հունի մեջ կանգ է առել, կյանքն այնուամենայնիվ շարունակվում է, եւ ոչ միայն իր ամենալավ դրսեւորումներով։ Ռուսական հեռուստաալիքներից մեկն ավարտեց հայտնի բաքվեցի երգիչ, խորհրդային Ադրբեջանի վերջին տասնամյակների հպարտություն՝
Մեկուսացումից դուրս է եկել ընդհանուր 88 քաղաքացի. Արսեն Թորոսյան
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր գումարային ունենք հետևյալ դրական արդյունքները․ Բուժված 14 քաղաքացի, որից 12-ը մեկուսացման մեջ եղած քաղաքացիներից, որոնց մոտ հաստատվել էր վիրուսը, բայց նրանք որևէ գանգատ չունեին և չէին հոսպիտալացվել, իսկ մյուս 2-ը Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող քաղաքացիներն էին (արդեն իսկ այսօր հայտարարված)։ Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող ևս 2
Տիգրան Ավինյան. Հավելված է գործարկվել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում
Պետք է պատասխանել հարցաշարին, ինչից հետո կարիքի դեպքում համաճարակաբանները կկապնվեն ձեզ հետ
Նիկոլ Փաշինյան. «Իմ կոչն ու խնդրանք է բոլորիդ՝ մաքսիմալ լրջությամբ վերաբերվել այս իրավիճակին, սպառնալիքներին, սահմանափակումներին»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմել է ժողովրդին Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Հայաստանը, հայ ժողովուրդը, ինչպես ամբողջ մարդկությունը, դժվար օրեր են ապրում: Նոր կորոնավիրուսի համաճարակը ոչ միայն շարունակում է տարածվել աշխարհում, այլև՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն նոր թափ է հավաքում: Աշխարհում ավելի քան 350 հազար կորոնավիրուսի հաստատված դեպք կա, ավելի քան 16 հազար մարդ
ՀՀ ոստիկանությունը ժամանակավորապես դադարեցնելու է քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ Պարետի 24.03.2020 թ. թիվ 15 որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23.59-ը, ՀՀ ոստիկանությունը ժամանակավորապես դադարեցնելու է քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը: Մասնավորապես չեն գործելու՝ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները, զենքի շրջանառության հետ կապված թույլտվություններ, զենքի առևտրի և արտադրության լիցենզիա,
«Քաղաքացիները բացառիկ դեպքերում տնից դուրս գալիս պետք է լրացնեն տեղաշարժի թերթիկ, ունենան անձնագիր. ոստիկանական ուժերը վերահսկելու են». ՀՀ պարետի խորհրդական
Սուրեն Քրմոյանը շեշտեց՝ ՀՀ ոստիկանությունն իրավասու է քաղաքացիներից պահանջել փաստաթուղթ, տեղաշարժի թերթիկ և անհրաժեշտության դեպքում կարող է քաղաքացուն հորդորել վերադառնալ մշտական բնակության վայր կամ կիրառել համապատասխան պատասխանատվության միջոցներ:
Մարտի 24-ի ժամը 23:59 րոպեից սկսած տանից դուրս գալ՝ միայն այս անցաթուղթը լրացրած
ՀՀ կառավարությունը հրապարակեց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշումը՝ անձանց տեղաշարժի սահմանափակումների մասին եւ այն անցաթղթի ձեւաթուղթը, որը պիտի մարդիկ ունենան իրենց հետ՝ տանից դուրս գալիս: Նրանք, ովքեր հնարավորություն չունեն տպելու այդ ձեւաթուղթը, կարող են սովորական թղթի վրա ձեռագրով գրել պահանջվող տվյալները եւ անձնագրի կամ նույնականացման քարտի հետ միասին վերցնել իրենց հետ՝ տանից անհրաժեշտության դեպքում դուրս
Գյումրու «շալախո» պարող շատրվաններն ու չկայացած մրցույթը
Գյումրու քաղաքապետարանը կենտրոնական Վարդանանց հրապարակի շատրվանները վերականգնելու համար նախագծի մրցույթ է հայտարարել, որը սակայն, չի կայացել։ «Երկրորդ անգամ պիտի հայտարարենք, տեսնենք մեր պահանջներին համահունչ նման նախագծող, լինելո՞ւ է, թե՞ չէ, որովհետև մենք նկարագիրը տալիս ենք, որ սա ենք ուզում, նա ենք ուզում, այսպիսի բան ենք ուզում անել։ Հիմա եթե կայանա մրցույթը, նախագծից հետո կարող եմ
Կորոնավիրուս. Իսպանիայում 1 օրում մահացել է ավելի քան 500 մարդ, Գերմանիայում ավելացել է վարակվածների թիվը
Արևմուտքի երկրներում շարունակում է աճել կորոնավիրուսով վարակված անձանց թիվը: Վերջին տվյալներով` աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 399 հազար մարդ, գրանցվել է մահացության 17 հազար 365 դեպք: Իսպանիայում կտրուկ աճել է կորոնավիրուսից մահացությունը, միայն վերջին մեկ օրվա ընթացքում այստեղ վիրուսը խլել է 514 մարդու կյանք: Պաշտոնական տվյալներով՝ Covid-19-ից արդեն մահացել է 2696 մարդ, հիվանդացել՝ շուրջ
Հրով և սրով Արցախն Ադրբեջանի առաջին հանրապետության մաս դարձնելու ծրագիրը տապալվեց և փաստացի դարձավ Ադրբեջանի անկախության կորստի պատճառներից մեկը
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Շուշիի հայկական ջարդերի հարյուրամյակի կապակցությամբ Այսօր մենք միանում ենք Արցախի մեր հայրենակիցներին և նրանց հետ մեկտեղ ոգեկոչում ենք մեկ դար առաջ Շուշիի հայկական ջարդերի բազմահազար զոհերի հիշատակը: Հարյուր տարի առաջ Ադրբեջանի առաջին հանրապետության զինված ստորաբաժանումները փորձեցին զենքի ուժով և խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացմամբ լուծել արդեն իսկ միջազգային օրակարգ մտած Ղարաբաղի հարցը: Արդյունքում
Մնանք տանը և լուսահոգի երկու վառ անհատականությունների` Անդրանիկ Մարգարյանի ու Աշոտ Նավասարդյանի հիշատակին մեր հարգանքի տուրքը մատուցենք` աղոթելով նրանց հոգիների հանգստության համար
Հարգելի՛ հայրենակիցներ և կուսակից ընկերներ, Մարտ ամիսը Հայաստանի Հանրապետական կուսակցության երկու երախտավորների` երկու լուսահոգի առաջնորդների, պետական և ազգային գործիչների հիշատակի ամիսն է: Մարտի 25-ը ՀՀԿ նախկին նախագահ, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան օրն է, իսկ մարտի 28-ին նշում ենք ՀՀԿ հիմնադիր նախագահ, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրը: Այս տարի Աշոտ


















































