Օրվա լրահոսը

Երկու օր առաջ եղել են մեկուսացված քաղաքացիներ, որոնք պայմանները խախտել են. Հայկ Մհրյան

Այսօր ժամը 16:00-ից հետո արտակարգ դրության պահանջները չկատարող քաղաքացիների նկատմամբ ավելի խիստ միջոցներ են ձեռնարկվելու

Moody’s-ը հրապարակել է Կոնվերս Բանկի մասին վերլուծության արդյունքները

Ինչպես նշվում է Moody’s-ի հրապարակման մեջ, Կոնվերս բանկի հիմնական վարկային գնահատականն արտացոլում է բանկի՝ հնարավոր կորուստների կլանման կարողությունը՝ պայմանավորված կապիտալի ամուր բուֆերներով և շահութաբերությամբ, ինչպես նաև ներգրավման և իրացվելիության կայուն բնութագրերը:

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում գործարկված հավելվածը վիրուս է պարունակում. փորձագետ

ՀՀ պարետը երեկ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ներկայացրեց հեռախոսային այդ հավելվածը, որը հասանելի է Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսների համար։ Ըստ նրա՝ «Հավելվածը հնարավորություն է տալիս հարցաշարի միջոցով ստանալ հնարավորինս ճշգրիտ տեղեկատվություն ձեր առողջության մասին»:

Արցախում կորոնավիրուսի վարակով հաստատված դեպք չկա. Արցախի ԱՆ

Դադարեցվել են երկրորդային գնումների ընթացքը և գումարներն ուղղվել տարբեր տեսակի ախտահանիչ նյութերի ու բժշկական նշանակության ապրանքների պահուստների ձևավորմանը: Բոլոր շրջանային բուժմիավորումներում նախատեսված են համապատասխան սենյակներ՝ անհրաժեշտության դեպքում կորոնավիրուսի վարակով կասկածվող անձանց մեկուսացնելու համար, իսկ Շուշիի բուժմիավորումում՝ կորոնավիրուսի վարակով հաստատված անձանց բուժումը կազմակերպելու համար։

Աբու Դաբիի թագաժառանգը նշել է՝ էմիրաթական կողմը պատրաստակամ է ամեն կերպ աջակցել Հայաստանին

Համաձայնություն է ձեռք բերվել ավելի արագացնել Հայաստանը տարածաշրջանային հարթակ դարձնելու ուղղությամբ գործնական քայլերը

«Քանի՞ կոպեկի արժեք ունի կալանքը, եթե միլիոնատերը պառկում է հիվանդանոցում, իսկ քյասիբը՝ ՔԿՀ-ում». Մարուքյան

Հասկանում եմ ձեր ասածի ենթատեքստը, բայց մենք հիմա լուրջ հսկում ենք, թե արդյոք անձն ունի՞ բուժման կարիք, թե ոչ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Մարտի 25-ի ցերեկը և 28-ին հատկապես հյուսիսային շրջաններում, 29-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 26-27-ն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մարտի 25-ի ցերեկը, 28-30-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

«Որեւէ դատապարտյալի մոտ կորոնավիրուս չի հաստատվել». Նախարար

ՔԿՀ-ներում մտահոգվելու եւ խուճապի մատնվելու կարիք չկա, իսկ դատապարտյալների հիվանդանոցը կարող է շենքային պայմաններ ապահովել

Ստուգումներ են իրականացնում ալկոգելի շուկայում՝ խախտումները բացառելու նպատակով

Հաշվի առնելով վերջին օրերին ալկոգելի պահանջարկի կտրուկ ավելացման հետևանքով ալկոգել արտադրողների թվաքանակի աճը, ինչպես նաև սպառողների կողմից հնչող բազմաթիվ ահազանգերն առ այն, որ ալկոգել արտադրող որոշ տնտեսվարողների կողմից խախտումներ են թույլ տրվում՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից սկսվել են ալկոգելի շուկայի լայնածավալ ստուգումներ: Իրականացվող ստուգումների արդյունքների վերաբերյալ Տեսչական մարմինը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն: Շուկայի վերահսկողության տեսչական

Արցախում պատրաստվում են մարտի 31-ին կայանալիք ընտրություններին

Հարցազրույց արցախցի գրող, հրապարակախոս Վարդգես Օվյանի հետ։ – Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին հաշված օրեր են մնացել։ Մեր նախորդ հարցազրույցից մեկ ամիս է անցել։ Այդ ժամանակահատվածը հակիրճ ինչպե՞ս կբնութագրեք։ – Ընդհանրապես հետանկախական ՀՀ-ում եւ Արցախում գրեթե բոլոր ընտրություններն ուղեկցվել են վարչական ռեսուրսների, պետական միջոցների օգտագործմամբ եւ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ։ Մի տեսակ տխուր ավանդույթ է դարձել

«Տատիկ-պապիկներին ասվել է, որ առավոտյան 10-12-ը գնացեք խանութներ, բայց ինչ-որ մեկը հարցրե՞լ է՝ տատիկ-պապիկները փող ունե՞ն, որ գնան խանութ». Մարուքյան

Մարուքյանն առաջարկում է լուծում. «Հենց հիմա ԿԲ-ում հարկատուներն ունեն 377 մլրդ դրամ փող, դա մեր ժողովրդի փողն է, գոնե թիրախ խմբին, որն օրավարձով էր ապրում, պե՞տք է պետությունը աջակցի, թե՞ ոչ: Որեւէ խոսք չկա: Իշխանությունները՝ տարբեր պատգամավորներ, բաներ, լայվ են մտնում ու պատմում են, թե ոնց կարելի է տանից դուրս չգալ, հասկացանք, բայց ո՞նց պետք է մարդիկ ապրեն, ամենօրյա խնդիրներ ունեն»:

Ստեղծված պայմաններում վարկային պարտավորությունների կատարումը խոցելի խմբերի համար դառնում է անհնար. Տիգրան Ուրիխանյան

Ներկայացնում եմ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, ըստ որոնց արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ օրենքի ուժով վարկառու ֆիզիկական անձանց կտրամադրվի առնվազն եռամսյա վարկային արձակուրդ, փաստացի այս արտոնությունը դարձնելով օրենքի պահանջ` չթողնելով այն միայն բանկերի կամ վարկային կազմակերպությունների հայեցողությանը և բարի կամքի դրսևորմանը:

«Քիչ է մնում Լյուսի Քոչարյանի նման այդ նամակները ես սկսեմ հրապարակել». Էդմոն Մարուքյանն անդադար նամակներ է ստանում

«ՊԵԿ-ը արգելանք է դրել մարդկանց հաշիվների վրա, որը կապված է ինչ-որ պարտավորություններ չկատարելու հետ, բնականաբար՝ օրինական: Հիմա մարդիկ հարց են տալիս՝ հիմա դա նորմա՞լ է այս ճգնաժամի պայմաններում: Պետք է ինչ-որ ձեւ գոնե թուլացվեր հարկային վարչարարությունը»:

Կորոնավիրուսի համաճարակը, հանդիսանալով առաջին հերթին առողջապահական ճգնաժամ, միաժամանակ լրջագույն տնտեսական ճգնաժամ է. «Ազգային օրակարգ»

Հայաստանի տնտեսության ակտիվ պաշտպանությունը պետք է գերազանցի համաճարակի տարածման արագությունը

Դատավորի թեկնածուի՝ քրեական ենթամշակույթին հարելու հանգամանքը կստուգվի

Լինի ենթամշակույթ, թե ոչ, դատավորի թեկնածուի բարեվարքության ստուգումը ենթադրում է նաեւ սոցցանցերի եւ ԶԼՄ-ների հրապարակումների ուսումնասիրություն

Կորոնավիրուսը չպետք է խոչընդոտի Հայաստանում լրատվամիջոցների աշխատանքին. ԵԱՀԿ

«Լիովին հասկանում ենք նոր օրենքի նպատակը, որն է խուսափել համաճարակից, ագրեսիայից և պայքարել կեղծ տեղեկատվության դեմ COVID-19 համաճարակի ժամանակ: Միևնույն ժամանակ մեդիան առանցքային դեր է խաղում հանրությանը կարևոր տեղեկատվություն տրամադրելու և համաճարակի վերաբերյալ«կեղծ լուրերին» հակազդելու հարցում»,-ասվում է Դեզիրի հայտարարության մեջ:

Մարկ Շագալի երեք կանայք

Կամ՝ ինչպես իրականացավ գնչուհու գուշակությունը Kulturologia.ru-ն հանրահայտ նկարիչ Մարկ Շագալի կյանքն ու ստեղծագործությունը թռիչք է որակել: Ըստ նույն աղբյուրի, դեռ երեխա ժամանակ գնչուհին կանխատեսել էր, որ յուրահատուկ կյանք է ունենալու, գուշակություն էր  արել նաեւ երեք կանանց հանդեպ նրա մեծ սիրո ու կյանքը թռիչքի մեջ ավարտելու  մասին: Իսկապես գուշակություններն իրականություն են դարձել, Շագալն ամուսնացել է երեք

Անցաթղթերը՝ սոցցանցային հումորի հերթական թեմա

Ինչպես հայտնի է՝ ՀՀ պարետի որոշմամբ, արտակարգ դրության պայմաններում, մարտի 26-ից ՀՀ քաղաքացիների տեղաշարժը սահմանափակվում է: Նրանք կարող են տնից դուրս գալ միայն կենսական անհրաժեշտության դեպքում, եւ այդ պարագայում էլ անպայման ունենան անձնագիր եւ լրացված ձեւաթուղթ: Պարետի որոշման թանաքը դեռ չէր չորացել, երբ սոցցանցերը ողողվեցին հումորային ձեւաթղթերով, որոնցից մի մասը բավականին սրամիտ էին, մի մասն

Չարաշահումներ՝ «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամում. քրեական գործ է հարուցվել

«Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատասխանատու անձինք թույլ են տվել Հիմնադրամի գույքի օգտագործումը ի շահ Հիմնադրամի կառավարչի որդու:

«1000 դրամների» հիմնադրամի շահառուների թիվը կավելանա 9-ով

Փոխհատուցումը կվերաբերի ոչ միայն առաջնագծում ծառայողներին, այլեւ թիկունքում եւ զորամասում հակառակորդի գործողությունների հետեւանքով տուժածներին

Դադարեցվում է միջմարզային, ինչպես նաև համայնքներից Երևան ուղևորվող տրանսպորտի երթևեկությունը

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Երկրում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրությունով պայմանավորված՝ չեն գործելու ✅Երևան-Արտաշատ-Երևան ✅Երևան-Մասիս-Երևան ✅Երևան-Արարատ-Երևան ✅Երևան-Վեդի-Երևան ուղղություններով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները։ ❗️Չի աշխատելու նաև ներմարզային, ինչպես նաև համայնքներից Երևան ուղևորվող տրանսպորտը»։ Գյումրիի մարզպետ Տիգրան Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից էլ տեղեկանում ենք. «Դադարեցվում է նաև միջմարզային և մարզ-Երևան-մարզ

«Կորոնավիրուսը սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն չի համարվում»

Հարցազրույց բժիշկ-սեքսոլոգ Հովհաննես Հակոբյանի հետ – Բժիշկ, ձեր մասնագիտությունն ի սկզբանե եղել է ու կլինի թրենդային: Սա, իհարկե, կեսկատակ-կեսլուրջ: Աշխարհում մոլեգնող կորոնավիրուսի առկայության դեպքում, ի՞նչ եք կարծում, սեռական հարաբերություններն է՞լ պետք է սահմանափակել: – Ընդհանրապես, արտակարգ իրավիճակներում եւ հենց, օրինակ, ամուսինների դեպքում, սեռական ֆունկցիան մեծ մասամբ մղվում է երկրորդային պլան: Համաճարակային աղետներն ու դրանցից բխող

Փոփոխություններ են կատարվել արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող դրույթներում

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ։ Որոշակի փոփոխություններ են կատարվել լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող դրույթներում։ Կառավարության որոշումը «Հիմք ընդունելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի

Զերծ մնալ մասսայական միջոցառումների կազմակերպումից ու մասնակցությունից. Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարություն

ԱՀ ՄԵՀԶ նախարարությունը մարտի 16-ից մեկ ամսով չեղարկել կամ անժամկետ հետաձգել է բոլոր տեսակի զանգվածային մշակութային միջոցառումները, կասեցրել գրադարանների, թանգարանների, պատկերասրահների, համերգասրահների, թատրոնների աշխատանքը

Հակաճգնաժամային կառավարման շատ ցածր որակ ունենք. Արմեն Բադալյան. «Փաստ»

«Սկզբնական շրջանում այս վարակն ուղղակի արհամարհվում էր: Հայտարարվում էր՝ «կորոնավիրուսն ում շունն է», հետո խոսվում այդ վիրուսը պինցետներով պոկելու, տնական օղիով այն մաքրելու մասին: Բայց պարզվեց, որ հնարավոր չէ այդ մեթոդներով պայքարել դրա դեմ: Ավելին՝ փոխանակ ապրիլի 5-ի հանրաքվեի հետ կապված հանդիպումները դադարեցվեին, շարունակվում էին: Եվ սա այն դեպքում, երբ այդ վիրուսն արդեն դուրս էր եկել Չինաստանից ու տարածվել շատ այլ երկրներում»:

Հայաստան վերադառնալ ՌԴ տարածքով՝ բացառապես օդային ճանապարհով. ՀՀ ԱԳՆ

ՌԴ կառավարության որոշման համաձայն՝ արտերկրում գտնվող և հայրենիք վերադառնալ ցանկացող ԱՊՀ անդամ պետությունների, այդ թվում ՀՀ քաղաքացիները կարող են օգտագործել ՌԴ տարածքը՝ որպես տարանցիկ երկիր։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել բացառապես օդային ճանապարհից՝ պայմանավորված Վրաստանի տարածք օտարերկրացիների մուտքի արգելքով: Ուստի ևս մեկ անգամ կոչ ենք անում

«Եթե չլինեին պայմանավորվածություններ՝ չէի առաջադրվի». Արայիկ Հարությունյան

«Առավոտի» զրուցակիցը՝ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուն եւ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահը պնդում է, որ խոշոր գործարարների հետ ունի լավ հարաբերություններ, եւ նրանք պատրաստակամությունն են հայտնել ակտիվացնել իրենց մասնակցությունը Արցախի տնտեսության զարգացման գործում: – Պարոն Հարությունյան, առաջին հարցս, բնականաբար, վերաբերում է նախընտրական քարոզարշավին: Նախ՝ ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը: Ձեր կարծիքով, այս քարոզարշավի յուրահատկությունը ինչո՞ւմ է

Թուղթ եւ կտոր՝ պլաստիկի փոխարեն. օրինագիծն ԱԺ-ում է

2022թ.-ի հունվարի 1-ից առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում կարգելվի պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների օգտագործումը

Արցախից ՀՀ մեկնել բացառապես խիստ անհրաժեշտության դեպքում. Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը հորդորում է մեր քաղաքացիներին՝ առաջիկա օրերին (նվազագույնը 7 օր) զերծ մնալ ՀՀ մեկնելուց:

Արգելվել են միջմարզային ուղևորափոխադրումները․ պարետի նոր որոշումը

Արտակարգ դրության ընթացքում Հայաստանի Հանրապետության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նոր որոշմամբ՝ փոփոխություններ են մտցվում մարտի 24-ի որոշման մեջ, որով թույլատրվում են տնտեսական գործունեության որոշ տեսակներ։ Մասնավորապես, պարետի որոշմամբ՝ դադարեցվում են Ավտոբուսներով և միկրոավտոբուսներով միջմարզային կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները: ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ 25 մարտի, 2020 N 17 ՊԱՐԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 14 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031