Օրվա լրահոսը
158 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն
Մայրաքաղաքում և մարզերում ստուգումները շարունակվում են․ տվյալներ ժամը 20․30-ի դրությամբ
Սահմանված կարգը խախտած անձինք տուգանվել են. 659 վարորդ անձնական տրանսպորտային միջոցներով տեղափոխել է թույլատրված քանակից ավելի ուղևոր
Արդեն հայտնել ենք, որ ՀՀ ողջ տարածքում գործում է անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշումը՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։ Քաղաքացիներն իրենց մոտ պարտադիր պետք է ունենան Պարետի որոշման հավելվածով սահմանված տեղեկությունները պարունակող գրություն և անձը հաստատող փաստաթուղթ, որոնց բացակայությունը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն։ Մարտի 25-ին ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները փողոցներում
Սերժ Սարգսյանը այսօր հարգանքի տուրք է մատուցել ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հարգանքի տուրք է մատուցել ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին, ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Պուտինը կորոնավիրուսի պատճառով հետաձգել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն. «ՌԻԱ Նովոստի»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստատեսային ուղերձով դիմել է քաղաքացիներին: Նա հայտարարել է, որ հետաձգվում է ապրիլի 22-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով: Պուտինը հայտարարել է, որ քաղաքացիների առողջությունն ամենակարևորն է, ինչի պատճառով էլ հանրաքվեն պետք է հետաձգել, նոր ժամկետն առայժմ հայտնի չէ: Նրա խոսքով՝ իշխանություններն անում են հնարավոր ամեն բան, որպեսզի
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ տիկին Էկատերինի Սակելլարոպուլուին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ եւ մաղթել խաղաղություն և շարունակական առաջընթաց: «Հայ-հունական դարավոր բարեկամության հիմքում ընկած են մեր ժողովուրդների նույնական արժեքները, պատմամշակութային սերտ առնչությունները և փոխադարձ անկեղծ համակրանքը:
Պաշտպանության բանակում առայսօր կորոնավիրուսով հիվանդության ախտանիշով դրական դեպք չի գրանցվել. Արցախի ՊՆ
Սիրելի հայրենակիցներ. Ըստ մեզ հասած տեղեկությունների, քաղաքացիների շրջանում լուրեր են պտտվում առ այն, թե իբր Պաշտպանության բանակում արձանագրվել են նոր տիպի կորոնավիրուսից զինծառայողների վարակման դեպքեր: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ շրջանառվող լուրերն անհիմն են և որևէ աղերս չունեն իրականության հետ: Պաշտպանության բանակում առայսօր կորոնավիրուսով հիվանդության ախտանիշով դրական դեպք չի գրանցվել: Միաժամանակ
«Կառավարությունը գնում է իրադարձությունների զարգացման հետևից, այնինչ անհրաժեշտ է մեկ քայլ առաջ քայլեր ձեռնարկել իրավիճակը կանխելու համար». Իշխան Սաղաթելյանը՝ կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների մասին
Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ պետք է չթողնեինք, որ արտադրամասերում լիներ վարակի տարածում, որ հետո գնայինք, որոշեինք, որ ձեռնարկությունները պետք է փակվեն: Եթե արտակարգ դրություն էր հայտարարվել, անհրաժեշտ էր դրա մասին վաղուց մտածել:
«Արագ թեստերը ձեռք ենք բերել, բայց դրանք կողմնորոշիչ են, եւ ոչ ախտորոշիչ». Արսեն Թորոսյան
Այժմ կորոնավիրուսի ախտորոշումը կատարվում է այն թեստերով, որոնք տրամադրվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից
Հնդկաստանում տանը չնստած քաղաքացիները ծեծ են ուտում. (Տեսանյութ)
Հնդկաստանում ոստիկանները պարզապես ծեծում են արտակարգ դրության պայմանները խախտող քաղաքացիներին
«Գործարարները գումարներ են փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվեհամարին». փոխվարչապետ
Մոտ 500 միլիոն դրամի գումար է կուտակվել: Շնորհակալ ենք բարեգործներին
Բախվել են շտապօգնության մեքենան ու մարդատարը
Ժամը 19-ի սահմաններում վթար է տեղի ունեցել Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկում, բախվել են մարդատար եւ շտապօգնության մեքենաները: Շտապ օգնության բրիգադը կանչի էր շտապում: Aravot.am-ը տեղեկացավ, որ անմիջապես տեղյակ են պահել կենտրոնին, որպեսզի այլ բրիգադ մեկնի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՎՏԲ-Հայաստան Բանկը նվիրաբերեց 20 միլիոն ՀՀ դրամ կորոնավիրուսի դեմ պայքարին
Ինչպես շատ ընկերություններ, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարի համար արդեն իսկ հատկացրել են ֆինանսական միջոցներ, ՎՏԲ-Հայաստան Բանկը ևս որպես սոցիալական պատասխանատվության դրսևորում և կորոնավիրուսի դեմ պայքարի մասնակցություն նպատակահարմար համարեց նվիրաբերել 20 միլիոն ՀՀ դրամ գումար: Բանկի սոցիալական պատասխանատվությունն արտահայտվում է ոչ միայն ֆինանսական միջոցներ հատկացնելով, այլ նաև իր աշխատակիցների և հաճախորդների մասին հոգալով: Վերջին ամսվա ընթացքում
«Բժիշկները դիմակը տանում են, տանը լվանում, բալկոնից կախում, որ առավոտ նորից կարողանան օգտագործեն». Փաշինյանը նկարագրում է, թե ինչ վիճակ է աշխարհում
«Ես երկրների անունները չտամ, բայց դրանք աշխարհի տեխնոլոգիական եւ ամեն ինչով առաջատար երկրներն են: Դուք թոքերի օդափոխման սարքերի հարց եք տալիս, մտեք մամուլը նայեք, փողոցում ծառերի տակ մահճակալներ են դրած ու սիստեմաներ են միացած՝ հիվանդանոցների մերձակա այգիներում: Սենց բան Հայաստանում լիներ, պատկերացնո՞ւմ եք այս դահլիճում ինչեր կկատարվեին»:
«100 հազար դրամ ենք տալու այն երեխաներին, որոնց ծնողները կորցրել են աշխատանքը». Փաշինյան
Վաղը կառավարությունում հինգ փաթեթ կընդունվի, որոնք կքաջալերեն բիզնեսին, որպեսզի մարդկանց աշխատավարձերը տան
Երեւանյան սուպերմարկետներում արձանագրվել են աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման՝ Պարետի հաստատած ուղեցույցով սահմանված նորմերի կոպիտ խախտումներ
Երեւանյան սուպերմարկետներում արձանագրվել են աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման՝ Պարետի հաստատած ուղեցույցով սահմանված նորմերի կոպիտ խախտումներ։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցներն ակտիվ մշտադիտարկում են իրականացնում արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող կազմակերպություններում։ Դիտարկումների արդյունքում սուպերմարկետների խոշոր ցանցերի մի շարք մասնաճյուղերում արձանագրվել է, որ հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից
Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր
Արմեն Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Արցախում կձևավորվի աշխատանքային խումբ՝ գնահատելու հնարավոր տնտեսական ռիսկերը
Արցախի հանրապետության պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 25-ին անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված նոր կորոնավիրուսի պատճառով տնտեսական հնարավոր խնդիրների վերհանմանն ու համապատասխան գործողությունների նախանշմանը: Տնտեսվարողներին աջակցելու և բնակչությանն այլ ռիսկերից հնարավորինս զերծ պահելու նպատակներից ելնելով՝ Գրիգորի Մարտիրոսյանն անհրաժեշտ է համարել հստակեցնել գործողությունների ուղղությունները, իրականացվելիք միջոցառումներն ու կիրառվող
Փաշինյանը բարկացավ ու վիճեց Ուրիխանյանի հետ. «Ձե՞ռ եք առնում…Գնացեք ձեր շրջապատի հարստությունը բաժանեք մարդկանց վապշե, հերիք ա, հա՞»
«Ինչ վերաբերում է կոպեկ-կոպեկ հետ բերելուն, այո՛, կոպեկ-կոպեկ հետ ենք բերելու, սահմանադրական հանրաքվեն էլ դրել ենք, որ մաֆիոզները իրենց մաֆիաներով, իրենց մաֆիոզ իրավաբաններով իրենց կառույցները չպաշտպանեն: Կոպեկ-կոպեկ հետ ենք բերելու, այդ թվում այն տեղերից, որտեղից դուք մտածում եք չենք հասնի ու չենք բերի: Բերելո՛ւ ենք»:
Իրավասու չեն բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում դադարեցնելու վերջիններիս էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը և խմելու ջրի մատակարարումը
Հարգելի գործընկերներ, Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածմամբ պայմանավորված ՀՀ հայտարարված արտակարգ դրությունը, առկա պայմաններում բնակչության պաշտպանությանը, առողջության պահպանմանը և բարելավմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ բնակչության ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Պարետի համապատասխան կարգավորումները, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, համագործակցելով Պարետի հետ, ստեղծված իրավիճակը մինչև հայտարարված արտակարգ դրության ավարտը ճանաչել է բնակչության կողմից իրեն մատակարարված
Արցախի ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին
Այսօր «Facebook Messenger» ծրագրով ձայնային հաղորդագրությունների ձևով «բնակարանները ախտահանելու պատրվակով գողություն կատարելու» վերաբերյալ կեղծ լուրեր են տարածվել: Իրականացված մի շարք գործողությունների արդյունքում Արցախի Հանրապետության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ձայնային հաղորդագրությունները «Facebook Messenger» ծրագրի միջոցով տարածել է Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1985թ. ծնված Ի. Վ.-ն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությանը:
Սասուն Միքայելյանի առաջարկը՝ կորոնավիրուսին դիմակայելու. «Սուրբ Գեղարդը շրջենք հանրապետությունում, աշխարհին ցույց տանք, որ հավատով կարող ենք օգուտ տալ»
«1798-ին ժանտախտ է ընկել Վրաստանում, Գեորգի վրաց թագավորը դիմել է հայոց կաթողիկոսին, որ շրջեն Վրաստանում դա ու մեծ օգուտ է տվել: Սա նաեւ հավատ է: Այսօրվա արհավիրքի դեմ շատ փորձություններ պիտի անցնենք: Մեզ՝ ԱԺ պատգամավորներիս, հավատի սնունդ էլ է պետք, որ մեր ժողովուրդը համախմբվի եւ դիմակայի այս արհավիրքին»:
Արդյոք համարժե՞ք ենք մոտենում համաշխարհային տնտեսական միտումներին
Բիզնեսին առաջարկում ենք մի օգնություն, որը կամ նրան անհրաժեշտ չէ, կամ առնվազն չի փոխհատուցելու արտակարգ իրավիճակում նրա կրած վնասները
Քննչական կոմիտեն ժամանակավորապես դադարեցնում է դիմումների թղթային տարբերակով ընդունման գործընթացը
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ (COVID-19)» վարակի տարածման վտանգը և ելնելով շփումների սահմանափակման անհրաժեշտությունից` վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում, ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական և տարածքային ստորաբաժանումները ժամանակավորապես դադարեցնում են քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և (կամ) այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը։ Հորդորում ենք ՀՀ քննչական կոմիտե հասցեագրվող բոլոր
Ոստիկանությունը Գյումրու քաղաքային տրանսպորտը լավ չի վերահսկում
Այսօր վաղ առավոտից ճանապարհային ոստիկանության մեքենաները շրջում են Գյումրու բոլոր թաղերով, տների ու շենքերի բակերով՝ նախազգուշացնելով մնալ տանը ու կատարել ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման վերաբերյալ պարետի որոշումը։ Այսօր շրջել ենք Գյումրու բանուկ հատվածներում, ամենամեծ թաղամասերից մեկում՝ «Անի»-ում։ Փողոցները համարյա դատարկ են, հատուկենտ մարդիկ են դրսում, ընդ որում բժշկական դիմակներով, ձեռնոցներով ու նկատելի էր, որ հենց
«Դատապարտյալների հիվանդանոց»-ում պահվող կալանավորված անձինք և դատապարտյալներն առողջական վիճակով պայմանավորված՝ տեղաբաշխվում են այլ քհկ-ներում. ԱՆ պարզաբանումը
Այսօր զանգվածային մի շարք լրատվամիջոցներից ահազանգեր են ստացվել այն մասին, թե քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված նոր կորոնավիրուսային հիվանդության դեպքերով պայմանավորված «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների բուժումը դադարեցվել է, և նրանք տեղափոխվում են այլ քրեակատարողական հիմնարկներ։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է, որ հիշյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Ելնելով արտակարգ իրավիճակում
«Այս պահի դրությամբ ունենք բեռնափոխադրումների հետ կապված խնդիր ե՛ւ Լարսում, ե՛ւ Բագրատաշենում». Տիգրան Ավինյան
Այսօր ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունենալու Վրաստան վարչապետի հետ՝ խնդրին լուծում տալու համար, որովհետեւ կուտակումները հայ բեռնափոխադրողների ե՛ւ Հայաստան-Վրաստան սահմանին են, ե՛ւ Վրաստանում են:
Բանկերի համակարգում ոչ թե պետք է սառեցում լինի, այլ ներում. Գագիկ Ծառուկյան. Ա1+
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր նիստ էր հրավիրել, որի ընթացքում քննարկվեցին ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները: Նիստի սկզբում խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը նշեց, որ այսօրվա քննարկումներով և առաջարկներով արձանագրություն են կազմելու, և ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը ներկայացնելու է դրանք Ազգային ժողովի նախագահին և Կառավարությանը: «Այսօր հանրապետությունում 200 000 ընտանիք օրավարձով է աշխատում, սակայն հիմա չեն կարողանում
Թեթեւ ախտանշաններով հիվանդները հնարավոր է մեկուսացվեն հյուրանոցներում, հիվանդանոց չտանեն. Արսեն Թորոսյան
4 հիվանդանոցներում պատրաստվել են համապատասխան տեղեր՝ մոտավորապես 650 մահճակալ՝ կորոնավիրուսով վարակվածների համար: Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ թոքերի 42 սարք կա, որից օգտագործվում է ընդամենը 1-ը:
Անդրադարձ է կատարվել աշխատանքը կորցրած ծնողների երեխաներին սոցիալական օժանդակություն ցուցաբերելու ծրագրերին. վարչապետն ընդգծել է թիրախային հասցեականության ապահովման անհրաժեշտությունը
Ամփոփվել են բիզնեսին և սոցիալական թիրախային խմբերին օժանդակություն ցուցաբերելու ծրագրերը
ՍԱՏՄ. «Կենդանիներից մարդուն կորոնավիրուսի փոխանցվելու դեպքեր չկան»
Արարատի մարզի գյուղմթերքի խոշոր շուկայում չեն պահպանվում անվտանգության կանոնները, այստեղ գյուղմթերքի առքուվաճառք է իրականացվում գրեթե բոլոր մարզերի բնակիչների միջեւ: Այս առնչությամբ, Ավետիսյանն ասաց՝ տեղյակ է այդ շուկայից, տեսչական մարմնի մարզային կառույցին հանձնարարել է շրջայց իրականացնեն եւ վաճառողներին պարտադրեն ձեռնոցներ կրեն ու ախտահանիչ նյութեր օգտագործեն:


















































