Օրվա լրահոսը
Июльансамбль կոչվող թատերախումբը հանդես կգա Երեւանում
Բոլոր այն քաղաքներում, որտեղ գտնվում են «Ռուսալ» ընկերության մեջ մտնող գործարաններ, իսկ դրանք 12-ն են, կազմակերպվում է «Ռուսալ» թատերական փառատոնը: Հայաստանյան «Արմենալը» նույնպես մաս է կազմում «Ռուսալի», հետեւաբար Երեւանում նույնպես կանցկացվի այդ փառատոնը: Aravot.am-ի հետ զրույցում «Արմենալի» լրատվության պատասխանատու Ալեքսանդր Մելքումյանը տեղեկացրեց, որ հունիսին Երեւանում կներկայացվեն Մոսկովյան ՄԽԱՏ-ին կից երիտասարդական թատերախմբերի ներկայացումները: Հանդես կգա Июльансамбль
Որ գործերն են քննելու անցումային արդարադատության շրջանակում. Զադոյանն առաջարկում է սկսել 1991 թվից, կիրառել նաեւ կապիտալի համաներում
Վեթթինգը, ըստ Կարեն Զադոյանի, դատական եւ իրավապահ մարմիններում պետք է իրականացնել, այն նվաստացուցիչ գործընթաց չէ. «Դատավորներին է սա առաջին հերթին հարկավոր, որովհետեւ վեթթինգի պրոցեսից իրենք դուրս են գալու շատ ավելի ուժեղացած: Դա վերականգնելու է դատավորների բարի համբավը մեր քաղաքացիների շրջանակներում»: Նա ասաց, որ վեթթինգի գործընթացում կարող են սփյուռքահայ փորձագետների ներգրավել:
Արայիկ Հարությունյան. «ԴասA»-ն և դպրոցներում կյանքի կոչվող մշակութային այլ ծրագրերը լինելու են շարունակական
Արամ Խաչատրյան համերգասրահը «ԴասA» նախագծի շրջանակներում համախմբել էր Երևանի ավագ դպրոցների աշակերտներին։ «ԴասA»-ի ամփոփիչ գալա-համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացրեց «Hollywood Non-Stop» համերգային ծրագիրը՝ կատարելով հանրահայտ ֆիլմերի մեղեդիները։ «ԴասA»-ի գալա-համերգին ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Նախարարը, ողջունելով աշակերտներին, նշեց, որ շատ ուրախ է համերգասրահում տեսնել
Զինվորներին հասանելիք օճառը վաճառում են Գյումրու շուկայում․ հարցով սկսել է հետաքրքրվել ռազմական ոստիկանությունը
Երեկ գյումրեցի լրագրողներից մեկն՝ Անահիտ Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր տեղադրել՝ հայտնելով, որ «ՊՆ» գրառումով օճառները՝ հատը 100 դրամով, վաճառվում են Գյումրու կենտրոնական շուկայում։ Լուսանկարից ակնհայտ է, որ խոսքը խոշոր խմբաքանակի մասին է։ Լրագրողն անգամ հստակ հասցեն է նշել, թե որտեղ են բացօթյա վաճառում օճառները․ Գյումրու շուկա՝ «Կառոնա» սուպերմարկետից վերև։ «Այսօր Գյումրու շուկայից օճառ
70 մեքենա վարել են անչափահասներ. տուգանային հրապարակ՝ մեքենայի պատուհանից կախվելու համար
«Վերջին զանգի» միջոցառումների հետ կապված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր ուժեղացված ծառայություն է իրականացնում հանրապետության ողջ տարածքում:
Ախալցխայի հայեր. «Վրացիների հետ քուր ու ախպոր պես ենք»
«Վրացիների հետ ինչ-խոր քուր ախպեր լինենք, մեզի շատ լավ կուզգանք, միասին կաշխատինք, մտերմություն, ընկերություն կենինք, խորթություն չկա»,- այսպես արձագանքեց մեր հայրենակիցներից մի կին, երբ հարցրինք` ինչպե՞ս են իրենց զգում հայերն Ախալցխայում: Ախալցխահայ տիկնոջը հանդիպեցինք Ախալցխայի հյուրանոցներից մեկում, որտեղ մի քանի օր ապրելու էինք: Նա ազգությամբ վրացի հյուրանոցի տերերի համար հայկական լավաշ էր բերել: Թե հայերի
Փաշինյան. Մարդիկ աշխատավարձը ստանում են, մինչեւ տուն են հասնում՝ կրվում են
«Գուդվին-ԲԵՏ» բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները վարչապետին՝ նախ՝ աշխատատեղ ստեղծեք, հետո եղածը փակեք
Թերեզա Մեյը հրաժարական կտա
Դաունինիգ Սթրիթի տարածած էմոցիոնալ հայտարարության մեջ Մեյը նշում է, որ հնարավորինս ամեն ինչ արել է պաշտպանելու 2016թ. ԵՄ-ից դուրս գալու հանրաքվեի արդյունքները: Նա նաև ափսոսանք է հայտնում, որ իր այդ ծրագիրը աջակցություն չգտավ:
«Հուսամ՝ շատ դատավորներ ինքնուրույն կհեռանան, իսկ «վեթթինգի» ենթարկվածներն ավելի կուժեղանան». Կարեն Զադոյան
Դա բացառիկ հնարավորություն է՝ մինչեւ «վեթթինգի» գործիքակազմի կիրառումը: Հուսամ՝ շատ դատավորներ ինքնուրույն դուրս կգան այդ համակարգից
Սոֆիայի Ազգային գրադարանում տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը
Միջոցառմանը, որին ակտիվ մասնակցություն ունեցան դեսպան Արմեն Սարգսյանը և դեսպանության անձնակազմը, ներկա էին Սոֆիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, արվեստի և գրականության գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Լրատվամիջոցների դեմ նախկին մարզպետի բողոքն արդեն դատարանում է
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան է դիմել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի ներկայացուցիչը՝ փաստաբան Արտակ Շադյանը: 31 էջանոց բողոքում մարզպետի ներկայացուցիչը հիշեցնում է գործի դատավարական պատմությունը, մասնավորապես, այն մասին, թե ինչու են պատասխանող ճանաչվել «Առավոտը», «Անկախ լրագրողների ցանց» հասարակական կազմակերպությունը, «Սյունյաց աշխարհը»: Պատասխանող է նաեւ բնապահպան, կարճ ժամանակով պետպաշտոնի անցած, ապա կրկին պաշտոնաթող եղած Արթուր Գրիգորյանը:
Բակո Սահակյանը հանդիպել է Հրայր Թովմասյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են դատական ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցեր: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Դուրս եկեք` հայհոյեք, հանգստացեք, հետ եկեք». թեժ լեզվակռիվ Գորգիսյանի եւ Քրիստինե Պողոսյանի միջեւ
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին դուր չեկավ Գորգիսյանի ասածը. «Ինձ հետաքրքրում է՝ դու շամպայնով լոգանք ընդունե՞լ ես, որ եկել՝ այդ հարցն են բարձրաձայնում: Մի քիչ կոռեկտ եղեք, հարգենք իրար»:
Պետք էր ոչ միայն չմիջամտել դատարանների գործունեությանը, այլեւ թույլ չտալ, որ ուրիշները միջամտեն. «Հայկական ժամանակ»
Իշխանություններն ունեն բոլոր հնարավորությունները՝ բացահայտելու համար դատավորի նկատմամբ կիրառված ապօրինի լծակները (եթե այդպիսիք եղել են) եւ այդ հիմքով էլ չեղարկել դատարանի որոշումը։
«Բաժանարար գծերը ոչ թե կրոններն են քաշում, այլ դրանց մեկնաբանությամբ զբաղվող մարդիկ». Նիկոլ Փաշինյան
Վարչապետի ուշագրավ դիտարկումները`կրոնական թեմաներով քննարկման ժամանակ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մայիսի 24-26-ը շրջանների զգալի մասում, 27-29-ի կեսօրից հետո Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում, սպասվում է անձրև և ամպրոպ, 24-26-ն առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մայիսի 24-25-ի
Ռուբեն Բաբայան. «Բոլոր ուսանողներին իմն եմ համարում, բայց նրանք փակում են իմ առջեւ դուռն ու ասում են՝ «կմնաք այստեղ, որքան կամենանք». «Ժողովուրդ»
Իրականում հենց երկխոսության արդյունքում են գալիս որեւէ եզրահանգման, ոչ թե «Մահ կամ ազատություն» լոզունգն առաջ տանելով։
Տարբեր երաժշտական մտածելակերպ սինթեզող հայազգի կոմպոզիտորի երկերում լսելի են կոմիտասյան ելեւէջները
Վերջին շրջանում հայ երաժշտասերներին ավելի հաճախ են ներկայանում արտասահմանում ապրող ու ստեղծագործող մեր հայրենակիցները, նրանցից շատերը՝ առաջին անգամ: Մոսկվաբնակ կոմպոզիտոր Արման Ղուշչյանի արվեստն առայժմ ավելի ծանոթ է հայ մասնագետների շրջանում, թեպետ ստեղծագործողի երկերը նախկինում 1-2 անգամ կատարվել են Երեւանում: Մայիսի 23-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, 28-ին՝ Կամերային երաժշտության տանը, Assonance անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ Արամ Հովհաննիսյան), այլ կոմպոզիտորների
Վարդան Այվազյան. Ազգային ժողովը ԲԴԽ-ի եւ ՍԴ-ի հարցում որեւէ գործառույթ չունի. «Ժողովուրդ»
Օրեր առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը բավական բուռն է անցել, եւ պատգամավորները քննարկել են դատական համակարգի հետ կապված հարցեր։ Օրինակ՝ պատգամավորներից մեկն ասել Էր. «Արտակ Զեյնալյանին էդքան ասեցինք ցրե՛ք ԲԴԽ-ն, ցրե՛ք ՍԴ-ն, եւ դա կարող ենք անել»։ Եվ հետաքրքիր է, որ ամբողջ քննարկման ընթացքում հենց այդ միտքն է առաջնային եղել, որ ԱԺ-ն կարող է
Վանեցյանի ուշագրավ հայտարարությունը՝ Սաշիկ Սարգսյանի մասին. Իմացել են 50 տոկոս փայ մտնելու մասին, ղեկավարությունը թույլ չի տվել ստուգել
Լրագրողները ճշտեցին՝ կոնկրետ այդ գործին չե՞ն թողել մոտենալ՝ նա պատասխանեց, որ դա կոնկրետ իր ոլորտը չի եղել, բայց մնացած աշխատողները, որոնք աշխատել են, չեն կարողացել կամ հիմնավորել, կամ թույլ չեն տվել հիմնավորել. «Դրանք հարցեր են, որոնց պատասխանները կունենանք առաջիկայում՝ ծառայողական քննությամբ»:
Փաստաբան Հարություն Բաղդասարյան. Ամենից շատ տուժելու են այն դատավորները, որոնք չեն ընդդիմանա. «Հրապարակ»
Ես կարծում եմ, որ այս դեպքում թացը չորի հետ կարող է խառնվել, եւ դրա նպատակը ոչ թե դատական անկախ համակարգ ստեղծելն է, այլ այնպիսի դատական համակարգ, որը ենթարկվի ներկա իշխանություններին: Դատավորներն այդ դեպքում կդառնան հպատակ եւ կենթարկվեն գործադիր իշխանությանը»,– ասաց փաստաբանը:
ԵԿՄ շենքում թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ ընտրությունները վերածվելու են «կինոյի»
Այսօր Երկրապահ կամավորականների միությունում տեղի է ունենալու թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը: Բողոքարկող կողմը փորձելու է խանգարել՝ փորձելով ապացուցել, որ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին Մանվել Գրիգորյանի թիմակիցները սխալ փաստաթղթեր են ներկայացրել: Մի խոսքով, ինչպես խոստանում է բողոքարկող կողմը, «մի հատ կինո է լինելու»: Aravot.am-ը հետեւելու է իրադարձությունների ընթացքին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայաստանում դատագենետիկական փորձաքննություններ կարող են իրականացնել
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ներկա են գտնվել ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ի Դատագենետիկական փորձաքննությունների բաժնի վերազինման միջոցառմանը: Կառավարության կողմից որոշում է ընդունվել աջակցել դատաբժշկական կենտրոնին ձեռք բերելու ABI Prizm 3500 գենետիկական վերլուծիչ համակարգը, անհրաժեշտ հզոր համակարգչով և ծրագրային ապահովմամբ, որը համարվում
ԵՄ-ն ընդդեմ ապատեղեկատվության. հինգ միջոց՝ ինքներդ ձեզ պաշտպանելու համար
«ԵՄ-ն ընդդեմ ապատեղեկատվության» արշավը տարածել է տեսանյութ, որը ներառում է խորհուրդներ, թե ինչպես քաղաքացիները կարող են բացահայտել և պաշտպանվել ապատեղեկատվությունից: Տեսանյութը սկսվում է խոսքերով, թե ապատեղեկատվությունը կարող է իրական տեղեկատվության տեսք ունենալ, բայց իրականում այն այդպիսին չէ: Այնուհետև թվարկվում են նախազգուշացնող նշաններ, որոնք կարող են հուշել ապատեղեկատվության առկայության մասին: Թիվ մեկ խորհուրդն այն է, որ
Մենք այդպես էլ դասեր չենք քաղում պատմությունից
Վերջերս Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները վկայում են այն մասին, որ Հայաստանի եւ Արցախի հասարակություններում կայունությունը, համերաշխությունն ու հանդուրժողականությունը փխրուն են եւ ցանկացած պահի կարող են փշրվել: Մեր հիշողությունը կարճ է, մենք այդպես էլ դասեր չենք քաղում պատմությունից եւ այսօր էլ մեր հայկական երկու երկիրն ու նրանց պետականությունը մեր եսասիրության, անտարբերության, անհեռատեսության ու անհամերաշխության արդյունքում նորից
«Խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանին հանգիստ նստի տեղը». Վանեցյանը՝ Վստրեչի Ապերի, Թոխմախի Բաբոյի, Վովայի Արշակի հետ իր հարաբերությունների մասին
«Վստրեչի Ապերը՝ Արամ Վարդանյանը, ես էլի իրա հետ շփվել եմ մեկ-երկու անգամ՝ գործնական: Այսինքն, ինքը կատարել է իրավախախտում, ես իրան բերման եմ ենթարկել ԱԱԾ քննչական վարչություն, բերման եմ ենթարկել՝ հարցաքննության նպատակով, այլ շփումներ ես այդ մարդկանց հետ չունեմ: Իսկ որ սենսացիա են ուզում անել, խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանին հանգիստ նստի տեղը»:
Վահրամ Բաղդասարյան. «Պատրաստ համագործակցելու բոլոր ուժերի հետ․ երբ կգտնենք, որ կա նման անհրաժեշտություն». «Հրապարակ»
Տեսնո՞ւմ են արդյոք արտախորհրդարանական բեւեռի ձեւավորման հնարավորություն՝ հետաքրքրվեցինք քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակներից։ Հանրապետական կուսակցությունը, Վահրամ Բաղդասարյանի տեղեկացմամբ, առայժմ ուշի-ուշով հետեւում է իրադարձությունների զարգացմանը, դեռեւս ներգրավված չէ որեւէ բեւեռի ձեւավորման գործընթացում, բանակցություններ չի վարում նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն պատրաստ է համագործակցության․ «Մենք ամենօրյա ուշադրությամբ հետեւում ենք զարգացումներին եւ մեր ձեռքը պահում պուլսի վրա։ Մենք պատրաստվում
Հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 2-ամյա որդուն. երեխան մահացել է
Մայիսի 23-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Լիսինյան փողոցի իր տան բակում «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր որդուն՝ 2-ամյա Արեն Ասատրյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն։ Ոստիկանություն
«Էդ հաստա՞տ է». վարչապետի խոսնակը՝ Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին
Վարչապետը չարձագանքեց ՀՅԴ-ի սթափության կոչին
Աննա Հակոբյան. Եթե մի փոքր ավելի շատ վստահություն լինի Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերություններում մենք չէինք ունենա պատերազմի նոր օջախներ, և հաջողությամբ կհանգցնենք արդեն բռնկված օջախները, ինչպես օրինակ Սիրիան
ՀՀ վարչապետի տիկին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը մայիսի 24-ին Ղազախստանի խորհրդարանի սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային հրավերով Ալմաթի քաղաքում մասնակցել է Եվրասիական մեդիա 16-րդ ֆորումին, որը կրում է «Դեգլոբալիզացիա․նոր համաշխարհային լանդշաֆտ» խորագիրը։ Ֆորումին «Վստահության ճգնաժամ․ գլոբալ ուժերի դասավորում» խորագրով քննարկման ժամանակ տիկին Հակոբյանն անդրադարձել է աշխարհի բազմաթիվ կետերում պատերազմների ու ռազմական գործողությունների խնդրին՝