Լրահոս
Օրվա լրահոսը

Վանեցյանի ուշագրավ հայտարարությունը՝ Սաշիկ Սարգսյանի մասին. Իմացել են 50 տոկոս փայ մտնելու մասին, ղեկավարությունը թույլ չի տվել ստուգել

Մայիս 24,2019 12:52

«Մի քաղաքացի հայտարարություն է անում, որ Սաշիկը դառել է ԱԱԾ, թե ԱԱԾ-ն դառել է Սաշիկ ու ինչ-որ մեկն ասում է՝ եթե քաղաքացին հայտարարում է, որ ԱԱԾ-ն դառել է Սաշիկ, ուրեմն դա լուրջ ահազանգ է: Մի հատ ես ուզում եմ հարց տամ՝ ինչ-որ մեկը բերել է իր գումարների 50 տոկոսը ինձ տվե՞լ է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նա հայտարարեց, որ եթե մի հոգի կլինի այս երկրում, որն իրեն կմեղադրի կոռուպցիոն հանցագործության մեջ ու կբերի գոնե մեկ մի քիչ հիմնավոր փաստ, անձամբ ինքը իր վրա գործ կհարուցի ու կգնա կնստի:

Հարցին՝ այսինքն, դուք հաստատո՞ւմ եք, որ Սաշիկ Սարգսյանին 50 տոկոսներ են մուծվել՝ Վանեցյանն ի պատասխան լրագրողին հարցրեց. «Դուք փոքր ժամանակ КВН-ում խաղացե՞լ եք: Ես չեմ հաստատել նման բան: Եթե Ալեքսանդր Սարգսյանի հաշվին եղել է 30 մլն եւ ավելի դոլար, որեւէ մեկի մոտ հարց առաջացե՞լ է, թե որտեղի՞ց այդ գումարները»:

Դիտարկմանը, որ դուք նախկինում էլ էիք ԱԱԾ համակարգում, այդ տեղեկությունները չե՞ն ունեցել՝ Վանեցյանը պատասխանեց. «Ունեցել եմ, նախկինում թույլ չեն տվել»: Թե ո՞վ թույլ չի տվել՝ նա պատասխանեց. «Քաղաքական ղեկավարությունը: Ես ծառայել եմ ՀՀ-ին ու շարունակում եմ ծառայել»: Լրագրողները ճշտեցին՝ կոնկրետ այդ գործին չե՞ն թողել մոտենալ՝ նա պատասխանեց, որ դա կոնկրետ իր ոլորտը չի եղել, բայց մնացած աշխատողները, որոնք աշխատել են, չեն կարողացել կամ հիմնավորել, կամ թույլ չեն տվել հիմնավորել. «Դրանք հարցեր են, որոնց պատասխանները կունենանք առաջիկայում՝ ծառայողական քննությամբ»:

Հարցին՝ եթե դուք իմացել եք այդ մասին, թույլ չեն տվել զբաղվել, ինչո՞ւ հրաժարական չեք տվել այդ հիմքով՝ Վանեցյանը պատասխանեց. «Եթե հրաժարական տայի, ի՞նչ էր դա փոխելու: Ես ծառայել եմ ՀՀ-ին»:

Մանրամասները՝ շուտով տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Փաստերն ու իրականությունը թողել երևակայությունների հետևից ենք ընկել:

    1. 1997թ-ին ՀՀ ում չգտնվեց վարչապետի թեկնածու՛ բուն պատճառը անօրինականությունների
    բացահայտումն էր,թե չէ Ռ. Քոչարյանը ՀՀ-ում ինչից էր տեղյակ:
    2. 1996թ-ին ստեղծված Սահմանադրական դատարանի անօրինական վճիռներ՛ոչ լիգիտիմ նախագահներ:
    3. 20-րդ դարի 1920-ական թվականների ստեղծված Արդարադատության նախարարություն,որի ֆունկցիան
    իր կարիքների հոգալն է:
    1992թ-ից սկսած մատնացույց արեք մի կառույց,որը այս հոյակապ մտքերից հեռու է գնացել
    <>:
    Հիմա էլ, ինչ որ ապաշնորհ թալանչիներ շահարկման նյութ են ստեղծում՝ Արցախից մարտի 1-ին սրիկաները
    եկան՛մոռանալով տեղի առնախումներին:
    Խառնաշփոթ մի ստեղծեք,եթե թեկուզ այսօր Ն.Փաշինյանը դեմ է վենդետաին,ապա վաղը ասֆալտին փռելու
    փոխարեն՛ երկիր թալանողներին մրցագորգ կհրավիրի Սահմանադրության,Արդարադատության և մյուս
    կառույցների ղեկավարներին և իր շրջապատի վերարտադրվածներին՛ միայն թե ցանկություն ունենա հզոր երկիր տեսնելու:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031