Լրահոս
Օրվա լրահոսը

Июльансамбль կոչվող թատերախումբը հանդես կգա Երեւանում

Մայիս 24,2019 14:27

Բոլոր այն քաղաքներում, որտեղ գտնվում են «Ռուսալ» ընկերության մեջ մտնող գործարաններ, իսկ դրանք 12-ն են, կազմակերպվում է «Ռուսալ» թատերական փառատոնը: Հայաստանյան «Արմենալը» նույնպես մաս է կազմում «Ռուսալի», հետեւաբար Երեւանում նույնպես կանցկացվի այդ փառատոնը:

Aravot.am-ի հետ զրույցում «Արմենալի» լրատվության պատասխանատու Ալեքսանդր Մելքումյանը տեղեկացրեց, որ հունիսին Երեւանում կներկայացվեն Մոսկովյան ՄԽԱՏ-ին կից երիտասարդական թատերախմբերի ներկայացումները: Հանդես կգա Июльансамбль կոչվող թատերախումբը, որը ձեւավորվել է Վ. Ռիժակովի արվեստանոցի ուսանողներից, իսկ անվանումը խորհրդանշում է այն ամիսը, երբ երիտասարդները դարձել են պրոֆեսիոնալ դերասաններ:

«Երեւանն առաջին անգամ է ընդգրկվում այս միջոցառման մեջ, չնայած փառատոնն արդեն մի քանի տարի անցկացվում է: Երկու բեմադրություն կլինի, մեկը կոչվում է «Несовременный концерт» (ռեժիսոր` Վ. Ռիժակով), կներկայացվի հունիսի 4-ին Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնում, մյուսը` «Cовременный концерт»: Սա սոցիալական ծրագիր է, հիմնական լսարանը գործարանի աշխատակիցներն են, թատերական աշխարհի մարդիկ եւ շահագրգիռ կազմակերպություններ»,-ասաց Մելքումյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները` meyerhold.ru կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031