Օրվա լրահոսը

Հաշտարարի գրասենյակին կկարողանան դիմել նաեւ անհատ ձեռնարկատերերը. օրինագիծն ԱԺ-ում է

Գործող օրենքով ֆինանսական կազմակերպությունների դեմ բողոք կարող են բերել միայն ֆիզիկական անձինք

Արծարծվել են սոցիալական աջակցության հնարավորություններին, գյուղոլորտին օժանդակության մեխանիզմներին վերաբերող հարցեր

Ընդգծվել է, որ պետության օժանդակության թիրախում պետք է լինի աշխատող մարդը, ու ինստիտուցիոնալ խողովակներով պետք է խրախուսել ու աջակցել նրան:

Ինչպե՞ս են իրականացվում վիրտուալ այցելությունները թանգարանում

Երևանի պատմության թանգարանը առաջին թանգարաններից էր, երբ հայտարարվեց արտակարգ դրություն, մենք սկսեցինք տեղադրել վիրտուալ շրջագայություն:

Կանխարգելիչ միջոցառումները պետք է անվերապահ և պատասխանատու ձևով կատարվեն յուրաքանչյուրի կողմից. Արմեն Սարգսյան

Կարևոր է նաև, օրենքով մամուլի համար սահմանվող սահմանափակումների հիմնավորված ու համաչափ կիրառումը:

Մարուքյանն ընդգծել է համաճարակի կանխարգելման գործում երկու երկրների միջև արդյունավետ փորձի փոխանակման կարևորությունը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մարտի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունի հետ: Էդմոն Մարուքյանն ու Չինաստանի դեսպանը հեռախոսազրույցում մասնավորապես անդրադարձել են երկու երկրներում կորոնավիրուսային վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակին, ինչպես նաև վարակի կանխարգելմանն ուղղված քայլերին: Դեսպանը ներկայացրել է Չինաստանում ձեռնարկվող հակահամաճարակային միջոցառումները, պատմել այլ երկրներին Չինաստանի

Նախկին քաղաքապետը յուրացրել է առանձնապես 233.470.000 դրամ արժողությամբ անշարժ գույք՝ Երևանի Թամանյան փողոցում գործող մանկապարտեզը. հայտարարվել է հետախուզում

Հափշտակությունն ավարտին հասցնելու նպատակով՝ հիշյալ պաշտոնյան նախ գործող օրենսդրության դրույթների և ընթացակարգերի կոպիտ խախտմամբ, պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով, ավագանու ապօրինի որոշման հիման վրա 2008 թ. դեկտեմբերի 25-ին ապահովել է համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող մանկապարտեզի վերակազմակերպման և այլ մանկապարտեզին միացման գործընթացը, ապա 2009 թ. մարտի 16-ին, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, իր որոշմամբ փոփոխել է դրա 228.3 քմ. մակերեսով տարածքի գործառնական նշանակությունը և այն ընդգրկել է ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական սպասարկման տարածք։ Դրանից հետո, նշված անշարժ գույքը ակնհայտ անհամարժեք հատուցմամբ՝ ընդամենը 23.120.000 ՀՀ դրամով, օտարվել է, իսկ 2011 թ. փետրվարի 2-ին առուվաճառքի պայմանագրով 24.000.000 ՀՀ դրամով գրանցվել է հիշյալ պաշտոնյայի հոր անվամբ, այնուհետև, կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ վերագրանցվել է որպես որդու սեփականություն:

Օրենսդրական քայլ՝ ֆուտբոլային ակումբների համար. դրսից եկող մարզիկները քաշքշուկից կխուսափեն

Ակումբները չեն հասցնում օրենքով նախատեսված բյուրոկրատական ժամանակահատվածում պայմանագրեր կնքել ֆուտբոլիստների հետ եւ տրանսֆերների ժամանակահատվածն օգտագործել, որպեսզի ֆուտբոլիստներին հրավիրեն

Կորոնավիրուսի տարածումն արագանում է. ԱՀԿ ղեկավար

ԱՀԿ ղեկավարը ևս մեկ անգամ շեշտել է, որ կորոնավիրուսի տարածումը դանդաղեցնելու և ժամանակ շահելու համար չափազանց կարևոր է տանը մնալ և սոցիալական հեռավորություն պահել:

«Օրենքն ամեն դեպքում կընդունվի». «Իմ քայլի» պատգամավորը՝ «դեմ» քվեարկելու կոչ արած ԿԳՄՍ նախարարին

Միջին մասնագիտական եւ նախնական կրթական հաստատություններում ուսանողները կարող են սովորել նաեւ վճարովի հիմունքներով

Կորոնավիրուսի պատճառով առաջացած իրավիճակում ի՛նչ կարող է անել գործատուն, ի՛նչ իրավունք ունի աշխատողը

Եթե պարապուրդը աշխատողի մեղքով չէ, ապա գործատուն պիտի ինչ-որ չափով վարձատրի

«Այրում խոշորացված համայնքի 2 գյուղերում 5 տարի խմելու ջրի ներքին ցանց չկա». պատգամավոր

Իսկ Տավուշի մարզի Դեբեդավանը դարձել է աշխարհից առանձնացած կղզի՝ քարուքանդ ճանապարհների պատճառով

Արտակարգ դրության պայմաններում առցանց առևտրի ծավալներն աճել են՝ որոշ դեպքերում մինչև 50 տոկոսով՝ հատկապես պարենամթերքի, միրգ-բանջարեղենի առաքումների դեպքում

Քննարկվել են «ՀայՓոստ» ՓԲԸ-ի հետ համագործակցության հնարավոր եզրերը․ նշված գործընթացներում ընկերության մարզային ցանցի օգտագործման միջոցով առաքումների իրականացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև առցանց առևտրի աճին համընթաց առաջացող խնդիրներին ու խոչընդոտներին, դեպի մարզեր ընդլայնման հնարավորություններին՝ առցանց հարթակների տեխնիկական սպասարկման, լոգիստիկ, առաքման ընդլայնման և մի շարք այլ հարցերի:

Արդյունք կտան միայն ոչ ստանդարտ լուծումները

Մեզ համար այս պահին առաջնահերթ է, որ մեր ձեռնարկության աշխատակիցները, ինչպես նաև մեզ ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող հայաստանյան ընկերությունների կոլեկտիվները անխափան և ժամանակին ստանան իրենց աշխատավարձը։ Առաջին անգամ չէ, որ մենք ստիպված են աշխատել ծանր պայմաններում, սակայն այս աննախադեպ ճգնաժամի նետած մարտահրավերները պահանջում են ոչ ստանդարտ լուծումներ և որոշումներ, ինչպես նաև առաջնահերթությունների հստակ գիտակցում:

ՀՀ պարետ. «Մենք նոր մեխանիզմներ կներդնենք, որոնք մեզ թույլ կտան ՀՀ-ով քաղաքացիների տեղաշարժը հնարավորինս սահմանափակել»

Ուզում եմ տեղեկացնել, որ յոթ օրվա ընթացքում միայն առաջնային անհրաժեշտության տեսակի ծառայությունները, խանութները ու դեղատները պետք է աշխատեն: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ ընդհանուր առմամբ մեր կողմից կիրառվող միջոցառումները մինչ այս փուլը եղել են արդյունավետ և յոթ օրվա ավելի խիստ ռեժիմին անցում կատարելու նպատակը լինելու է վերահսկելիությունը շարունակել պահել և շարունակել զարգացնել այն գործիքակազմը, որը մեզ թույլ կտա վարակի շղթաները հայտնաբերել ու կանխարգելել:

Արարատ Միրզոյանը հղի պատգամավորներին ու 55-ից բարձրներին հորդորել է չգալ ԱԺ. Մակունցը՝ դիմակ ու ձեռնոց չկրելու ու ԱԺ-ի քայլերի մասին

Հարցին՝ չե՞ք կարծում, որ պատգամավորները պետք է օրինակ ծառայեն, ուղիղ եթերով նիստերը հեռարձակվում են, պետք է դիմակ, ձեռնոց կրեք, եթե նույնիսկ ջերմաչափում է իրականացվում, նախարարությունից ասում են, որ ախտանշաններն ավելի ուշ են ի հայտ գալիս, դուք նույն բարձրախոսից եք օգտվում՝ Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Դիմակներով ձայնը մի փոքր լավ չի լսվում, բայց կընդունեմ ի գիտություն ձեր առաջարկը»:

«Դալմայի Այգիներ»-ում շինարարության ընթացքում 19-րդ դարի գինու հնձանի ոչնչացման առթիվ Երևանի դատախազը դիմել է Արայիկ Հարությունյանին և Հայկ Մարությանին

Արդյունքում լիազորված մարմնի կողմից պատմամշակութային արժեք ունեցող անշարժ հուշարձանները ժամանակին չբացահայտելու պատճառով, կատարված շինարարական աշխատանքների ընթացքում ոչնչացվել է գինու հնձանը, որն ակնհայտորեն կարող էր հանդիսանալ նույն տեղանքում հայտնաբերված նմանատիպ և հետագայում պատմամշակութային հուշարձան ճանաչված տեղական նշանակության հուշարձաններից մեկը:  

Պետական կամերային երաժշտական թատրոնի «Անուշը» ռեկորդներ է սահմանում

«Ինձ համար, խոստովանեմ, ապշեցնող էր այն արձագանքը, որը մենք ստացանք մեր, այսպես ասած, օն-լայն, հանդիսատեսից. մեկ օրվա ընթացքում «Տերն ու ծառան» ներկայացումն ունեցավ 23 հազար դիտում». Հռիփսիմե Առաքելյան

Իրականացվել է մուտքի բնակիչների տարհանում. ձեռքի հակատանկային նռնակի պայթուցիչ է հայտնաբերվել. ԱԻՆ

Իրականացվել է տարածքի հետախուզում ԱԻՆ կինոլոգների խմբի կողմից:

«Մենք բոլոր նվիրատուներին դնում ենք կոռուպցիոն ռիսկային թիմի մեջ». Հովհաննես Իգիթյան

Ամեն անգամ, երբ դրսի համայնքը նվեր է տալիս, բարեգործություն է տալիս, օրինակ, Ֆրանսիայի քաղաքը, մենք ամեն անգամ պետք է նայենք՝ արդյոք ուզում են արտոնյալ պայմաններով ինչ-որ բա՞ն ստանան: Մենք բոլոր նվիրատուներին դնում ենք կոռուպցիոն ռիսկային թիմի մեջ:

Բակո Սահակյանը նշել է բնակչության կողմից կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված կանոններին հետեւելու կարեւորությունը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին  անց է կացրել ընդլայնված խորհրդակցություն` հանրապետության պետական մարմինների, շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի  մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նոր կորոնավիրուսի դեմ պայքարը համակարգող մարմինների կողմից կատարվող աշխատանքը: Երկրի ղեկավարն ընդգծել է հանրապետությունում համաճարակային վիճակի մշտական դիտարկման, վարակի տարածման դեմ բոլոր կանխարգելիչ եւ կազմակերպչական միջոցառումների օպերատիվ իրականացման անհրաժեշտությունը: Բակո

Էդգար Բաղդասարյան. «37 թիվը չի… մարդն ինչքան շնորհք չունի, այնքան կեղտը շատ է»

Պետք է սատարել կինոկենտրոնին, որը հստակեցնում է խաղի կանոնները

Որոշում ենք կայացրել մարտի 25-ին եզրափակել մեր հանդիպումները նաև բաց տարածքներում. Արայիկ Հարությունյան

Իրավիճակով պայմանավորված՝ մեկ օրով հետաձգում եմ նաև մարտի 25-ին նախատեսված առցանց ասուլիսը. Արայիկ Հարությունյան

27 միլիոն ՀՀ դրամ` կորոնավիրուսի դեմ պայքարին. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը 25 միլիոն ՀՀ դրամ է հատկացրել Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված աշխատանքներին: Եվս 2 միլիոն դրամ էլ տրամադրվել է բանկի աշխատակիցների կողմից: Ստեղծված իրավիճակում սոցիալական պատասխանատվության բարձր մակարդակն է, որ կօգնի համախմբման և փոխօգնության միջոցով հաղթահարել այս մարտահրավերը: «Բոլորիս Հայաստանը կանգնած է նոր փորձության առջև: Այս օրերին է, որ

Դատախազությունը ժամանակավորապես դադարեցնում է թղթային տարբերակով դիմումների ընդունման գործընթացը

Հայաստանի Հանրապետության դատախազություն բոլոր ստորաբաժանումներին հասցեագրվող վերոնշյալ փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել առցանց եղանակով՝ Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի՝ e-request.am կամ [email protected] էլ-փոստի միջոցով։

Մելքումյանն առաջարկում է՝ հարմար առիթ է՝ դիմենք գազի գինն իջեցնեն սահմանի վրա

Նախագծով առաջարկում են պետական գնումների ժամանակ էներգախնայող սարքավորումներ ձեռք բերել:

Արցախի ՊՆ-ն հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը, թե շփման գծում ՊԲ-ն դիմել է սարդանքի

Ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե իբր պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները «Գերանբոյի ուղղությամբ դիմել են սադրանքի և չեզոք գոտում թողել մեկ զինծառայողի», հերթական ապատեղեկատվություն է: Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին: Ավելին՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում շարունակվում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն: Ուստի կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրադրությունն

ՀՅԴ ՀԳՄ-ն կառավարությանն է ներկայացրել արտակարգ դրության պայմաններում միջոցառումների առաջարկություններ

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը մարտի 23-ին ՀՀ կառավարությանն է ներկայացրել արտակարգ դրության պայմաններում իրականացման ենթակա միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ: Դրանք վերաբերում են արտակարգ դրության՝ իրավիճակի գնահատումից բխող կառավարմանը և այլ ոլորտային հարցերի: Ներկայացված փաստաթղթի վերաբերյալ Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը հանդես կգա պարզաբանումներով և բացատրություններով: Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմին

ԱՄՆ–ն 2021թ. համար Հայաստանին նախատեսում է տրամադրել 16 մլն դոլարի օգնություն

Սա հետհեղափոխական Հայաստանին Foreign Assistance ծրագրի խողովակով տրամադրված ամենածավալուն օգնությունն է, սակայն մինչհեղափոխական Հայաստանին տրամադրվող օգնության ծավալն ավելի մեծ է եղել։

«Ցեմենտի տեղական արտադրողներից մեկը խնդիրներ ունի, մյուսն իրեն վատ չի զգում». փոխնախարար

Եթե ուզում ենք, որ արտադրանքը սպառման պահանջներին բավարարի, տասը տարում երկու ցեմենտի գործարան պետք է կառուցենք

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031