Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք էր ոչ միայն չմիջամտել դատարանների գործունեությանը, այլեւ թույլ չտալ, որ ուրիշները միջամտեն. «Հայկական ժամանակ»

Մայիս 24,2019 13:17

Իշխանությունների աոաջին սխալը թերեւս այն էր, որ նրանք կարծեցին, թե բավական է, որ գործադիր իշխանությունը չմիջամտի դատարանների գործունեությանը, եւ վերջ, դատարանների անկախությունն ու անկողմնակալությունը երաշխավորված են։ Պարզվեց՝ այդպես չէ. պետք էր ոչ միայն չմիջամտել դատարանների գործունեությանը, այլեւ թույլ չտալ, որ ուրիշները միջամտեն։ Այսինքն՝ պետք էր պաշտպանել դատարանները ցանկացա՛ծ միջամտությունից։ Դա չարվեց, եւ աղմկահարույց գործերով մեղադրյալներն օգտվեցին հնարավորությունից ու դատարանների վրա տարատեսակ ճնշումներ կիրառեցին։

Դրան հաջորդեց երկրորդ սխալը։ Երբ Քոչարյանի դատավարության ժամանակ նրա մի քանի տասնյակ աջակիցները դատարանի շենքի դիմաց ցույցեր էին անում, իշխանությունների աջակիցները դա գնահատեցին որպես դատարանի վրա ճնշում գործադրելու փորձ եւ որոշեցին նույն տեղում շատ ավելի հզոր ցույց անել՝ դրանով իսկ ավելի մեծ ճնշում գործադրելով դատարանի վրա։ Դա սխալ էր։ Պետք էր ճնշում գործադրել ոչ թե դատարանի վրա, այլ նրանց վրա, ովքեր դատարանի վրա ճնշում են գործադրում։

Ընդ որում՝ դատարանի առջեւ Քոչարյանի կողմնակիցների ցույցն ընդամենը շոու էր, դա այն ճնշումը չէր, որի աոջեւ որեւէ դատավոր տեղի կտա։ Բուն ճնշումն ամենայն հավանականությամբ իրականացվում էր այլ տեղերից՝ այլ ձեւերով ու լծակներով։ Քոչարյանին աջակցող ցուցարարները, հնարավոր է, չգիտեին էլ այդ մասին ու անկեղծորեն հավատում էին, որ եթե Քոչարյանն ազատ արձակվի՝ իրենց շնորհիվ է ազատ արձակվելու, բայց ցույցն ինքը ընդամենը ծխածածկույթ էր։ «Գործ անողներն» ուրիշներն էին։

Ի դեպ՝ դեռ ուշ չէ: Իշխանություններն ունեն բոլոր հնարավորությունները՝ բացահայտելու համար դատավորի նկատմամբ կիրառված ապօրինի լծակները (եթե այդպիսիք եղել են) եւ այդ հիմքով էլ չեղարկել դատարանի որոշումը։ Իսկ եթե դա հնարավոր չէ՝ գոնե կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի հետագայում նման ապօրինի միջամտությունները բացառվեն։ Ձեւեր կան։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031