Օրվա լրահոսը
Մեծ հաշվով, մարդկանց վիճակը բարելավելուն ուղղված քայլեր չկան, և տակը մնում են միայն իշխանական քարոզչամեքենայի շոուները, թե մարդիկ հիմա ավելի բարեկեցիկ կյանքով են ապրում. «Փաստ»
Իշխանության ներկայացուցիչներն անընդհատ կարևորում են կրթությունը, սակայն առաջին հերթին իրենց կողմից վարած քաղաքականության արդյունքում խարխլում են կրթության հիմքերը։
Արդյոք Փաշինյանը խաղաղությո՞ւն է ուզում
Նախորդ հոդվածում ես փորձ եմ արել ցույց տալու, որ Ադրբեջանը որեւէ ցանկություն չունի Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու, եւ այդ երկրի ղեկավարության այսօրվա կեցվածքը դրա ապացույցն է: Հակառակ դեպքում Ալիեւը Վաշինգտոնում կստորագրեր «խաղաղության պայմանագիրը»: Քանի որ չի ստորագրել, գոնե դրանից պարզ է, որ մեզնից էլի ստանալիք ունի: Բայց եկեք հարցին մոտենանք մյուս կողմից՝ արդյոք Հայաստանի ներկայիս
Ասում է «ժողովուրդ ջան, դեմ եք՝ դուրս եկեք փողոց», իսկ հետո՝ երբ ժողովուրդը դուրս է գալիս փողոց, ասում է «դուք ժողովուրդ չեք, դուք 5-րդ շարասյուն եք», «բան ունեք ասելու՝ ընտրությունների օրը ձեր քվեարկությամբ կասեք», և առաջնորդներին բանտերը լցնում. «ՉԻ»
Նիկոլ Փաշինյանի՝ «ժողովրդին կոչ եմ արել հեղափոխություն անել» հայտարարությունն ըստ էության ինքնախոստովանական ցուցմունք է, որովհետև փաստորեն նա հրապարակավ կոչ է արել հակասահմանադրական եղանակով իշխանափոխություն իրականացնել, իսկ դա ճիշտ և ճիշտ այն հոդվածն է, որով այսօր Միքայել Աջապահյանը գտնվում է կալանքի տակ։ Տեսնես ինչո՞ւ գլխավոր դատախազն այդ կոչից հետո Նիկոլի դեմ վարույթ չի հարուցել։
ՆԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել «Տեսահսկման համակարգերին հասանելիության տրամադրման և տեսահսկման իրականացման կարգը սահմանելու մասին» նախագիծը
Հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի առնելով ահաբեկչության սպառնալիքը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները և մարդու կյանքին ու առողջությանը, պետության անվտանգությանը սպառնացող մի շարք այլ հանցագործությունների աճը՝ անհրաժեշտություն է առաջացել առավել լայն հնարավորություններ ստեղծել նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործություններին և մյուս հնարավոր իրավախախտումներին հնարավորինս արագ արձագանքելու (այդ թվում՝ դրանք կանխարգելելու, հայտնաբերելու և բացահայտելու) համար:
Դատարանը կալանավորել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականի տղային, որը կասկածվում է մահվան ելքով «ռազբորկայի» մեջ. Shamshyan.com
Դատարանը դռնփակ դատական նիստերն անցկացնելուց հետո բավարարել է քննիչի միջնորդությունը և նշված անձինք կալանավորվել, ապա դատարանի դահլիճից տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Լեռնային Ղարաբաղում հայազգի ականավոր գործիչների և զինվորականների 25 հուշարձանների և կիսանդրիների քանդումը անպատվաբեր արարք է. Միխայիլ Շվիդկոյ
«Հուշարձանների դեմ պատերազմը պատվաբեր չէ որևէ երկրի համար: Դրանք արտացոլում են այս հողի վրա ապրող ժողովուրդների պատմությունը: Շատ կարևոր է հասկանալ, որ Ռուսաստանի և Կովկասի ժողովուրդների միջև հարաբերությունները դարավոր պատմություն ունեն, և մեզ կապում է ոչ միայն այսօրը, այլև անցյալն ու ապագան», – ասել է Շվիդկոյը։
Տարածված տեղեկությունը, թե Google-ի քարտեզում հայտնվել է «Զանգեզուրի միջանցք» անվանումը, սխալ է։ Լրատվամիջոցները որպես ապացույց ներկայացրել են ադրբեջանական հոդված, որը հրապարակվել էր դեռ 2023-ին. ՈՒՂՂՎԱԾ
Այսպիսով, տարածված տեղեկությունը, թե Google-ի քարտեզում հայտնվել է «Զանգեզուրի միջանցք» անվանումը, սխալ է։ Լրատվամիջոցները որպես ապացույց ներկայացրել են ադրբեջանական հոդված, որը հրապարակվել էր դեռ 2023-ին։
Հայաստանում թարմ, սառեցված կամ պաղեցված ձկան արտադրության ծավալը նվազել է 44,8 տոկոսով
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է. «Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանում թարմ, սառեցված կամ պաղեցված ձկան արտադրության ծավալը նվազել է 44,8 տոկոսով: Այս տարի ձկնամթերքի արտադրության ծավալների կրճատումը պայմանավորված է տրանսպորտային խնդիրներով, ինչպես նաև վերջին տարիների ընթացքում ձուկ արտադրողներին ներկայացված ջրօգտագործման պայմանների խստացմամբ, որի հետևանքով ձկնարտադրությունը դարձել է էլ ավելի ծախսատար և
Ընդամենը մեկ բրոնզ՝ աշխարհի առաջնությունից
Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության եզրափակիչ օրը 61 կգ քային Սարգիս Բեգոյանն ու 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը բրոնզե մադալի համար գոտեմարտերում պարտվեցին մրցակիցներին: Այսպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը աշխարհի առաջնությունում վաստակել է մեկ բրոնզե մեդալ: Թիմային հաշվարկով մեր թիմը եզրափակել է առաջատարների տասնյակը: Վաղը մեկնարկում
Ուզում եմ ասել, որ այդ անձանցից ավելին չենք էլ սպասում: Նման արձագանքը ավելի է ոգևորում մեր թիմին. Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի անդամ
Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը NEWS.am–ի հետ զրույցում անդրադարձել է առաջին դասարանցիներին նվերներ տալու վերաբերյալ իշխող կուսակցության հեգնական արտահայտություններին։ -Պարոն Ալեքսանյան, երեկ տեղեկություն հրապարակվեց, որ Սամվել Կարապետյանը իր 60-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 1-ին ընդառաջ գյուղական համայնքների առաջին դասարանցիներին որոշել է նվիրել դպրոցական պայուսակներ գրենական պիտույքներ: Ինչպե՞ս կմեկնաբանեք: -«Տաշիր» բարեգործականը տասնյակ տարիների ընթացքում մի քանի
«Ցանկացած իշխանություն առաջին հերթին պիտի սահմանի իր ժամանակահատվածում կանոնները, որոնք չպետք է խախտվեն։ Այդ կամքը դեռևս չեմ տեսնում»․ Զարուհի Հովհաննիսյան
Հետաքրքրվեցինք՝ իրավապաշտպան դաշտի հետ կա՞ համագործակցություն փաստահավաք հանձնաժողովի հետ կապված հարցում, Զարուհի Հովհաննիսյանը պատասխանեց․ «Իմ դեպքում չկա։ Հիմա իրավապաշտպանական դաշտն այդքան միատարր չէ, որ քաղհասարակությունը՝ բոլորը մեկ մարդու պես կանգնեն։ Չեմ կարող ասել՝ ում հետ ինչ համագործակցություն է եղել։ Հնարավոր է՝ եղել է, հնարավոր է՝ ոչ»։
Վրաստանում կես ժամվա տարբերությամբ 2 երկրաշարժ է գրանցվել
Վրաստանում կես ժամվա տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հայտնում են վրաստանյան լրատվականները` 3.8 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 18:13-ին երկրի հյուսիս-արևելքում գտնվող Սենակի քաղաքից 9 կմ հեռավորության վրա: Այնուհետեւ 3.7 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել նույն վայրում ժամը 18:39-ին:
YouTube-ը այսուհետ կկռահի ձեր տարիքը
Իսկ եթե իրականում մեծահասակ եք, բայց համակարգը սխալվի, ստիպված կլինեք ապացուցել տարիք՝ անձնագիր, բանկային քարտ կամ սելֆի ուղարկելով։
«Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության ղեկավար կազմը շնորհակալություն է հայտնել արդյունավետ փոխգործակցության համար
Օգոստոսի 20-ին տեղի է ունեցել միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում Հայաստանում անցկացված «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը։ Զորավարժության ղեկավար կազմը շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ արդյունավետ փոխգործակցության, համատեղ անցկացված վարժանքների հաջող իրականացման և փորձի փոխանակման համար։ ՀՀ պաշտպանության նախարարություն
Վահագն Խաչատուրյանը Փարաքար համայնքում մասնակցել է «Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների» քոլեջի բացմանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Փարաքար համայնքում մասնակցել է «Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների» (ACT) քոլեջի նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, քոլեջի կառավարման խորհրդի պատվավոր անդամ Նարեկ Մկրտչյանը, Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն
Կրթությունը շատ կարևոր գործիք է, և անհատը որտեղ էլ որ լինի՝ պետք է ձգտի կրթության և ինքնակատարելագործման. Աննա Հակոբյան
«Իմ քայլը» հիմնադրամի և «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում մեկնարկում է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը։ Այս ծրագիրը ներկայացնելու նպատակով այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել կին դատապարտյալներին։ Աննա Հակոբյանը հանդես է եկել բացման խոսքով և ներկայացրել է կրթության և կիրթ հասարակության կարևորությունը։ Աննա
Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկը ընդգծել են համատեղ աշխատանքների իրականացման կարևորությունը առևտրատնտեսական հարաբերությունների, տրանսպորտի, էներգետիկայի և մաքսային ոլորտներում
Կայացել է ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հանդիպումը
Որոշվել է 4 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը
Ներքին գործերի նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները՝ ապահովելով թափանցիկ գործելաոճ։ Համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը ՆԳ նախարարության որդեգրած սկզբունքներից է: Կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին: Այն վարել է ՆԳ նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Դավիթ Աղաբալյանը: Մասնակցել են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության
ՍՊԸ-ն որպես ավազահանք շահագործել է Խնձորեսկ գյուղի մոտ գտնվող «Մխիթար Սպարապետ» պատմամշակութային հուշարձանի տարածքը
Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, առանց համապատասխան թույլտվության, որպես ավազահանք ապօրինի շահագործում է Խնձորեսկ գյուղի մոտ գտնվող «Մխիթար Սպարապետ» պատմամշակութային հուշարձանի տարածքը: Ըստ տեղեկության` օգոստոսի սկզբներին, գիշերները, ընկերության աշխատակիցներն այդ տարածքում քանդել են օրական 30-40 բեռնատար ավազային զանգված, այն տեղափոխել Տեղ գյուղի վարչական տարածք, որտեղ վերամշակել
«Վիրավորական կլիներ, եթե երկրի գերագույն ստախոսին ասեի՝ այ համբալներ, շնաբարո դուրսպրծուկներ». Բագրատ սրբազան
Բագրատ սրբազանի հայտարարությունից հետո նիստերի դահլիճում իրավիճակը սրվեց
ODDO BHF ֆինանսական խմբի պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանում իրականացվող տնտեսական և ներդրումային քաղաքականությունը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 20-ին ընդունել է ODDO BHF ֆինանսական խմբի պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Լիլյա Սիրականյանը և Անուշիկ Ավետյանը։ 🔹 Հանդիպման սկզբում հյուրերը ներկայացրել են ODDO BHF խմբի գործունեությունը, ինչպես նաև խոշոր ընկերություններին ու ֆինանսական կառույցներին տրամադրվող աջակցության մեխանիզմները։ 🔸 Այնուհետև կողմերը քննարկել են Հայաստանում իրականացվող տնտեսական և
Մեկ բրոնզե մեդալ, որին կարող են ավելանալ եւս երկուսը
Բուլղարիայի Սամոկով քաղաքում այսօր ավարտվում է ազատ ոճի ըմբշամարտի Մ 20 աշխարհի առաջնությունը: Հայաստանն առայժմ ունի մեկ բրոնզե մեդալ, որը նվաճել է 65 կգ քաշային Արման Մուսիկյանը, սակայն եզրափակիչ օրը մեր տղաներից եւս երկուսը կարող են բարձրանալ պատվո պատվանդանի երրորդ աստիճան: Դրա համար Սարգիս Բեգոյանը 61 կգ քաշային կարգում գոտեմարտելու է չեզոք դրոշի ներքո հանդես
Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
Ermenihaber.am. «Հյուսիսատլանտյան դաշինքի» (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ 2026թ․ հուլիսի 7-8-ին Անկարայում կազմակերպվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հյուրընկալելու համար։ «Թուրքիան ավելի քան 70 տարի ՆԱՏՕ-ի հզոր դաշնակիցն է և անփոխարինելի ներդրում ունի մեր ընդհանուր անվտանգության ապահովման գործում», – հայտարարել է Ռյուտեն։ Նշվել է, որ գագաթնաժողովը կանցկացվի Թուրքիայի նախագահի նստավայրում, որտեղ անդամ պետությունների առաջնորդները
«Ակնկալիք չունեմ, որ այս կարգավիճակով փաստահավաք հանձնաժողովի զեկույցն այն նշանակությունը կունենա, որը կարող էր ունենալ ԱԺ-ի կողմից ձևավորվելիք հանձնաժողովը»․ Արթուր Սաքունց
Մեր այն դիտարկմանը՝ նախորդ տարվա հունիսյան դեպքերն աչքի առաջ ունենալով, երբ ցուցարարների նկատմամբ ուժ կիրառվեց, այս իշխանությունները կկարողանա՞ն բացահայտել մարդու իրավունքների խախտումները, օրինակ՝ խաղաղ հավաքների ժամանակ հենց իրենց իշխանության ժամանակահատվածի համար, Արթուր Սաքունցն արձագանքեց․ «Իհարկե, չես համեմատի այսօրվա իշխանության իրավիճակը՝ իր բոլոր թերություններով հանդերձ, նախորդ իշխանության հետ։
Ահաբեկչական որեւէ գործողություն չեմ պլանավորել. Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցը երկարաձգվեց 3 ամսով
Ըստ դատարանի՝ Մանթաշյանի կողմից դատաքննությանը խոչընդոտելու, հանցանք կատարելու եւ փախուստի հիմքերը չեն վերացել, առնվազն չեն նվազել
Արոնյանն ու Սեւյանը միմյանց հետ ոչ-ոքի են խաղացել
Սենթ Լուիսում ընթացող շախմատի 2025 GCT Sinquefield հեղինակավոր մրցաշարի երկրորդ տուրում Լեւոն Արոնյանն ու Սամուել Սեւյանը բաժանել են միավորը: Արոնյանը 1,5 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորող եռյակի մեջ է, իսկ Սեւյանը 1,0 միավորով 10 մասնակիցների պայքարում ընթանում է 6-րդ տեղում: Այսօր կայանալիք երրորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերերով խաղալու է Ֆրանսիայի լավագույն շախմատիստ Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ,
Մենք որևէ վայրկյան չենք համակերպվում, ո՛չ պարտության, ո՛չ Արցախի կորստի, ո՛չ էլ մեր սրբազան հայրենիքի հատվածներ շատ հանգիստ հանձնելու ցանկության հետ. Արամ քահանա Միրզոյան
«Հոգևորական, եկեղեցի, վախ բառերը չեն կարող նույն նախադասության մեջ օգտագործվել, ինչի՞ց պետք է վախենան. Արամ քահանա Միրզոյան
«Փաշինյանի ուղերձը խոսում է այն մասին, որ ինքը՝ Փաշինյանը եւս վստահ է՝ անհնար է փակել Հայկական հարցը, որի մեկ հանգրվանը Արցախի խնդիրն է»
«Ազատության արձանով հայտնի ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի ներկայությամբ Իլհամ Ալիեւը, որը միջազգային հանցագործություններում է մեղադրվում միջազգային դատարաններում, փորձում է համոզել, որ ուժի կիրառմամբ եւ ուժի կիրառման սպառնալիքով ինքը փակել է այնպիսի հակամարտություն, ինչպիսին է ազգերի ինքնորոշման իրավունքի վրա հիմնված Արցախյան հակամարտությունը»։
Փաշինյան-Օվերչուկ հանդիպմանը քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության ընթացիկ թեմաներ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Ալեքսեյ Օվերչուկին
Գառնիում միջադեպ է եղել, որի հետ մեր աշխատակիցները կապ չեն ունեցել. «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն
«Գառնի» արգելոց-թանգարանի աշխատողները չեն տարվել Հակակոռուպցիոն կոմիտե