Օրվա լրահոսը

Վալոդյա Ֆրանգուլյանը Կիեւում մտել է եզրափակիչ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի յոթ ըմբիշներ գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ Կիեւում մասնակցում են ուկրաինացի հանրահայտ ըմբիշներին եւ մարզիչներին նվիրված 23-րդ հուշամրցաշարին: Այսօր մրցագորգ մտած մեր վեց ըմբիշներից հաջող է հանդես եկել 65 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը, որը հաղթել է բոլոր մրցակիցներին եւ հաղթողի կոչման համար վաղը կպայքարի եզրափակչում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գերատեսչությունների միջև

Մայիսի 10-ին Կորեայի Հանրապետության ԱԳՆ-ում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գերատեսչությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները։ Քաղաքական խորհրդակցությունները հայկական կողմից վարում էր ՀՀ ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի երկրների վարչության պետ Արեգ Հովհաննիսյանը, իսկ կորեական կողմից՝ Կորեայի Հանրապետության ԱԳՆ Եվրոպայի հարցերի բյուրոյի գլխավոր տնօրեն Ջոնգ Գի Հոնգը։ Հայկական պատվիրակության կազմում էր նաև Կորեայի

Չարաշահումներ՝ Վանաձորի միջնակարգ դպրոցում

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ ԱԱԾ-ից օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։ Համագործակցելով ոստիկանության Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողների հետ, ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում պարզվել է , որ Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոցի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը,

Բաքուն ու Երևանը պատրաստակամ են շարունակել հետագա աշխատանքը. Ռուսաստանի ԱԳՆ

Մոսկվան Ադրբեջանի և Հայաստանի կողմից պատրաստակամություն է տեսնում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ աշխատանքները շարունակելու հարցում: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ: «Կպահանջվի ժամանակ և մասնակիցների կողմից քաղաքական կամք՝ կարգավորման առանցքային ասպեկտներում համաձայնության հասնելու համար: Մենք տեսնում ենք կողմերը պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքը՝ ուղղված կայուն խաղաղության: Այդ մասին, մասնավորապես, վկայում

Ազատ Արշակյան. «Հիմա ավելի լավ վիճակում են զինված ուժերը, ավելի ճիշտ է սպառազինությունը»

Վարչապետի 100 փաստերն են քննարկում նախկին եւ ներկա պատգամավորները

Հակահայկական քարոզչության ուշագրավ օրինակ Թուրքիայի դպրոցական դասագրքերում. Ermenihaber.am

Օրերս «Facebook»-ի օգտատերերի շրջանում շրջանառության մեջ է դրվել մի լուսանկար, որ թուրքական դպրոցներում ազգային խտրականության ու թշնամանքի քարոզի ակնհայտ ապացույցն է։ Օգտատերերից մեկի մեկնաբանության համաձայն՝ լուսանկարը արվել է մանկական թեստերի դասագրքից։ Գրքում մասնավորապես ասվում է․ «Թուրքական աշխարհը ներկայացնող մի շարք պետություններ տարածվում են Միջին Ասիայից մինչև Եվրոպա ձգվող տարածաշրջանում։ Ստեղծվել են բազմաթիվ եղբայրական երկրներ, որոնց

«Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը պետությանը պատճառել է 99․913․800 ՀՀ դրամի գույքային վնաս

Ինչպես նախկինում տեղեկացրել էինք ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը 2018 թվականին ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱ կազմակերպության կողմից 2015-2018 թվականներին իրականացված գնումների գործընթացի վերաբերյալ։ Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե, ինչի արդյունքում՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով

Ո՞ւմ ականջներն է տեսնում Արթուր Դավթյանը՝ Արման Բաբաջանյանի հետեւում

Հողատարածքի եւ առանձնատան հետ կապված Արթուր Դավթյանն ասաց, որ դա իր հայտարարագրում կա, 17 թաղամասում է, կարելի է ասել Երեւանի վերջն է. «Եվ դրա ձեռքբերումը կա, եւ կարող եմ ասել, թե դա ինչ միջոցներով եմ կառուցել, բնակարանի արժեքի առումով էլ, եթե որեւէ մեկը տեսել է նկարը եւ իրեն հետաքրքրում է, կարող ենք ճարտարապետներն էլ ասեն՝ խաբեցին ձեզ, այդ թիվը բազմապատկված է, կես միլիոն ասեցին»:

«Ավստրիան կարեւորում է Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցության խորացումը». Գուդրուն Քուգլեր

ՀՀ ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ներկայացուցիչները մայիսի 10-ին հանդիպել են Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը խոսել է երկու երկրների միջեւ առկա բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների մասին, կարեւորել օրենսդիր կառույցների բարեկամական խմբերի միջեւ համագործակցության խորացումը, արժեւորել Ավստրիայի խորհրդարանական կառավարման

150 տոննա սիգ Սեւանից կհանեն

Հենց հիմա սիգը 40-50 դրամով Սեւանում վաճառվում է

Դավիթ Անանյանը` Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում ստուգումների մասին

Գազալցակայանները հիմնականում գազի ծավալային խախտումներ են թույլ տվել

«Հիասթափեցնեմ պարոն Բաբաջանյանին՝ նրան չհաջողվեց իմ օրը փչացնել». Արթուր Դավթյան

Քանի դեռ գլխավոր դատախազ եմ՝ այդպես եմ անելու, անգամ եթե այստեղից խոսք հնչի, որի հետեւից կերեւան կամ չեն երեւա ականջներ

«Չեմ ուզում այդ հարցին պատասխանել, որ չստեմ». Արամ Սարգսյան

Հայաստանի տնտեսական ցուցանիշներին վերաբերվող հարյուր փաստերի մասին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի Փափազյան և Վաղարշյան փողոցների հատվածում

Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի մայիսի 11-ից Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի Փափազյան և Վաղարշյան փողոցների հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Սունդուկյան փողոցի նշված հատվածում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Վաղարշյան փողոցի ուղղությամբ: ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ          

Ռեկտորի պաշտոնակատարը` ուսանողների հարցումներով աշխատանքը կորցնող դասախոսների եւ հայտնի օրինագծի մասին

Aravot.am-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանից հետաքրքրվեց` ի՞նչ կարծիքի է օրենքի այն նախագծի մասին, ըստ որի աշխատող ուսանողների եկամտահարկից փոխհատուցվելու է նրանց ուսման վարձը: «Ընդհանուր գաղափարին տեսականորեն դեմ չեմ: Նման բան աշխարհի շատ երկրներում կիրառելի է, եւ կա տրամաբանություն, բայց այն տեսքով, ինչ տեսքով ներկայացված է, նախագիծը շատ ռիսկեր է պարունակում` հաշվի

Վարչապետն անդրադարձել է գազի թանկացման հարցին և հանձնարարել օպերատիվ զբաղվել խնդրով

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն ամփոփել է կառավարության մեկամյա գործունեությունը և ներկայացրել անելիքները: Այնուհետև Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ավտոգազալցակայաններում գազի թանկացման մասին լուրերին։ Պատասխանատու մարմինների ղեկավարները ներկայացրել են թանկացման հիմնական պատճառները: Կառավարության ղեկավարը Պետական եկամուտների կոմիտեին, Շուկայի վերահսկողական տեսչական մարմնին

Տիկին Զոհրաբյան, պետք չէ զանգել դատավորին, անգամ ամենաբարի նպատակներով». գլխավոր դատախազ

Ինձ ոչ բնորոշ՝ մեղմ տոնով, քնքուշ ձայնով եմ անգամ հետը խոսել, խնդրել, բայց անօգուտ է՝ լեզու գտնել չի ստացվում: Ի՞նչ անենք պարոն Բեկթաշյանի հետ:

«Դիտելիս չէի հասկանում՝ «Victoria’s Secret»-ի շոուի մեկնաբանությո՞ւնն եմ լսում, թե՞ վարչապետի ասուլիս». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանի տեղեկացմամբ՝ Սերժ Սարգսյանը բավականին շուտով ելույթ կունենա:

«Ազնավուր» հիմնադրամ. Որևէ առնչություն չունենք վերոնշյալ համերգի հետ

Ի պատասխան բազմաթիվ հարցերի ու նամակների՝ «Ազնավուր» հիմնադրամը և Ազնավուր ընտանիքը հայտնում են, որ ո՛չ հիմնադրամը և ո՛չ էլ ընտանիքը չեն հանդիսանում Երևանում մայիսի 26-ին կայանալիք` Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգի նախաձեռնողը, կազմակերպիչը կամ աջակիցը։ Վերջին շրջանում տարբեր անձանց կողմից արվում են հանրային հայտարարություններ, որոնցով փորձ է արվում վերոնշյալ համերգի կազմակերպումը որևէ կերպ կապել «Ազնավուր»

Ի՞նչ էր ուզում ասել Նիկոլ Փաշինյանը

«Առավոտի» զրուցակիցն է Արցախի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը սվիններով չի ընկալել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ժողովուրդը ՀՀ որեւէ իշխանության չի պատվիրակել` ինչպե՞ս պետք է լուծի Արցախի հարցը` երբ իշխանության առաջին դեմքին ուղարկում է բանակցությունների: Հիշեցնենք, օրերս Երեւանի պետհամալսարանում, տնտեսագիտական ֆակուլտետում հանդիպման ժամանակ, ՀՀ վարչապետն անդրադարձավ Արցախի հարցին,

Ճապոնիայի շունչը՝ «Նարեկացիում»

Ծագող արեւի երկրի՝ Ճապոնիայի սահմանադրության օրը նշվում է մայիսի 3-ին եւ հենց այդ օրը «Նարեկացի» արվեստի միությունում «Քուլ» լեզվի կենտրոնը կազմակերպել էր «Ճապոնիայի շունչը» խորագիրը կրող մշակութային երկխոսություն: Երեկոյի ընթացքում «Քուլ» լեզվի կենտրոնի սաները ներկայացրեցին Ճապոնիայի մշակույթը, զավեշտալի սովորույթները, արվեստը, ուշագրավ տոնացույցը, խոհանոցը, իսկ Հայաստանի «Կիոկուշին» կարատեի ֆեդերացիայի սաները՝ մարտարվեստների մասին հետաքրքիր տեղեկատվություն: Միջոցառմանը «Հիսթորի»

«Ստեփան Գիշյան» հիմնադրամի աջակցությամբ կիրականացվեն նոր ծրագրեր

 «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփել է տարեսկզբին հայտարարած դրամաշնորհային մրցույթի արդյունքները: Այս տարի հիմնադրամի կողմից հայտարարված մրցույթին դիմել են շուրջ 250 անհատ և կազմակերպություն` ներկայացնելով սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանի ուղղությունների զարգացմանը վերաբերող ծրագրեր: Հայտարարված մրցույթի արդյունքում որոշվել է աջակցություն ցուցաբերել 3  նոր ծրագրի: «Կայուն զարգացման հայկական

Դավիթ Անանյան. Թուրքիայից եկող ավտոբուսները ֆիզիկական անձին ուղեկցող բեռի անվան տակ ձեռնարկատիրական ապրանքներ են բերում

Անանյանը մատնանշում է՝ որտեղից են հավաքագրել վարչապետի ասած 62 միլիարդ դրամը

«100 քմ-ն 250 քմ-ից փոքր է». Գլխավոր դատախազը ներկայացնում է իր աշխատասենյակի չափերն ու արդարանում

Արթուր Դավթյանն այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում խոսելով դատախազության երկրորդ հարկը կառուցելու եւ իր աշխատասենյակի համար բավականին մեծ տարածք պահելու, առանձին վերելակով իր աշխատասենյակ մտնելու մասին՝ ասաց. «Այդ շենքի վերակառուցման աշխատանքները սկսել են մշակվել դեռեւս 2013-ից, դրա հիմքում եղել է բացառապես պատմամշակութային շենքի այդ հատվածի ընդհանուր նկարագիրը պահելը: 2013 թվականին ես ո՞ւր էի, ես դեռեւս Շենգավիթի դատախազն էի»:

Տասնմեկերորդ վիրավոր զինվորը Արցախում նոր առանձնատուն ստացավ Թուֆենկյան հիմնադրամից

Արցախյան ազատագրական պայքարի ընթացքում վիրավորված ազատամարտիկ Նարեկ Ավետիսյանն այսօր բնակարանամուտ նշեց Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում։ Նարեկ Ավետիսյանն ազատագրական շարժմանը միացած առաջին կամավորներից է։ Որպես սակրավոր պայքարելով Արցախի ազատագրման համար, նա 1993 թվականին ծանր վնասվածք է ստացել ականի պայթյունից։ Սակայն, նախնական բուժումից նա կրկին վերադարձել է մարտական դաշտ և մասնակցել ազատագրական գործողություններին մինչև պատերազմի

«Այո, ես դա հերքո՞ւմ եմ, բայց ես չեմ նշանակել նրան դատախազ նրա համար, որ ինքը իմ սանիկն է եղել». Արթուր Դավթյանը՝ իր սանիկներին գործի տեղավորելու մասին

Լրագրողները հիշեցրին՝ Շիրակի մարզի դատախազը ձեր սանիկն է՝ Դավթյանը չհերքեց. «Այո, նաեւ Շիրակի մարզի դատախազը, նաեւ Արարատի մարզի դատախազը, բայց ասում եմ՝ ազդեցություն չի ունեցել, նրանք չեն նշանակվել էդ գործոնով, բայց ազդեցություն վստահորեն ունեցել են հետեւյալ կերպ՝ էդ մարդիկ մյուսներից ավելի շատ են պարտավոր աշխատել, էդ մարդիկ մյուսներից ավելի շատ են պարտավոր բարեխիղճ աշխատել»:

Գուրգեն Եղիազարյան. «Ես չեմ բացառում, որ Մարտի 1-ի գործով էլ նյութեր են ոչնչացվել»

ԱԱԾ պետի նախկին տեղակալն ասում է՝ ովքեր կարող էին ոչնչացնել ԱԱԾ փաստաթղթերը

ԵՄ-ն աջակցում է Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրությունների զարգացմանը. Պատմություն Շիրակից

Սոցիալական ձեռնարկատիրությունը համեմատաբար նոր երևույթ է Հայաստանում: Քանի որ հինգ-վեց տարի առաջ, քիչ մարդիկ էին տեղյակ դրա մասին: Չնայած այն հանգամանքին, որ կարգավորող օրենսդրություն չկա, սոցիալական ձեռնարկատիրությունը զարգանում է Հայաստանում: Հասարակական հատվածը այս գործընթացի շարժող ուժն է: Այս սեկտորի ներկայացուցիչները մասնակցում են համապատասխան օրենքների նախագծերի կազման աշխատանքների, ինչը երկրի կառավարությունը պետք է քննարկի: Սա կնպաստի

18 նոր սոցիալական բնակարաններ գյումրեցիներին

«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամը Գյումրիում շարունակելու է սոցիալական բնակարանների կառուցումը․ առաջիկայում կիսակառույց շենքերում մեկում 18 սոցիալական բնակարան կկառուցի, որից 14-ը լինելու է մեկ սենյականոց, 4-ը՝ երկու սենյականոց։ Ընդհանուր գումարը կազմում է 157 միլիոն 412 հազար դրամ, որից 15 տոկոսը՝ 29 միլիոն 612 հազարը հատկացվելու է քաղաքապետարանի բյուջեից։ Այսօր այս մասին հայտարարեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որը

Միքայել և Կարեն Վարդանյանների նվերը Երևանին

Այսօր տեղի ունեցավ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող Երևանի 2800-ամյակի այգու բացման հանդիսավոր արարողությունը: Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները, բազմաթիվ հյուրեր: Այգին կառուցվել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի ֆինանսական միջոցներով և ջանքերով: Այգին Վարդանյանների ընտանիքի նվերն է մայրաքաղաքին՝ հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ: Այգում տնկվել է

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031