Օրվա լրահոսը
Եվրամիությունը փակում է Շենգենյան գոտին, Ռուսաստանը՝ մուտքն արտասահմանցիների համար
Եվրահանձնաժողովի առաջարկով՝ արգելքը կգործի 30 օր, բացառություններ կլինեն մշտական բնակության իրավունք ունեցող անձանց, ԵՄ երկրների քաղաքացիների ընտանիքի անդամների և դիվանագետների համար: Սահմանը կարող են հատել նաև բժիշկները և բեռնատարները:
Գործարկվում է հեռավար կրթության հարթակ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը և ելնելով ստեղծված իրավիճակից, հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով գործարկում է հեռավար կրթության հարթակ` heravar.armedu.am: Հարթակը մշակվել է ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում և արդեն հասանելի է: Հեռավար կրթության արդյունավետ կազմակերպման հարցերը քննարկելու նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի մոտ հրավիրվել
Ռոբերտ Քոչարյանի գործով նիստը այսօր կարող է չկայանալ. դատավորը վատառողջ է
Պաշտպանները, սակայն, գնալու են դատարան
Հնարավոր բոլոր գործողություններն իրականացնել էլեկտրոնային հարթակի միջոցով. Ճանապարհային ոստիկանություն
Ճանապարհային ոստիկանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Հաշվի առնելով, որ առողջապահության ոլորտի պատասխանատուների կողմից տրվել են առողջության պահպանման հստակ ցուցումներ, այդ թվում նաև մարդաշատ վայրերում գտնվելուց խուսափելը, կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով խնդրում և հորդորում ենք․ 1․տրանսպորտային միջոցների գրանցման /հաշվառման/, վարորդական վկայական ստանալու, փոխանակելու գործողություններ կատարելու համար Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներ կամ վարչական շենքեր այցելել միայնակ՝
Պետք է առաջնորդվել այն կանխավարկածով, որ հանրաքվեն ընդամենը հետաձգվում է, ոչ թե չեղարկվում. Գոհար Մելոյան. «Իրատես»
Ի՞նչ է լինելու հանրաքվեի հետ, երբ արտակարգ ռեժիմն ավարտվի, ամեն ինչ սկսվում է նորի՞ց։ Սահմանադրագետ Գոհար Մելոյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ Սահմանադրության 208-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում: «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի համաձայն, նշանակված, սակայն ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից
Եթե մենք այսօր պատրաստ չենք այս հուշարձան շենքի առանձին դետալների մշակումը, վերականգնումը հավուր պատշաճի կազմակերպելու, ի՞նչ գործ ունենք հանրապետության հրապարակի ստորգետնյա տարածքում. կառավարության շենքի «ռեմոնտը»
Ճարտարապետ, պատմաբան Սերգո Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջերս Երեւան այցելած ռուս բլոգեր Իլյա Վառլամովն իր հայտնի գրառումներում հատուկ ուշադրություն էր դարձրել մեր մայրաքաղաքի շենքերի արտաքին տեսքին, այն զարդարող տուֆին եւ դրա տարատեսակներին: Ցավոք, համապատասխան գերատեսչությունները նույն ուշադրությամբ եւ խնամքով չեն մոտեցել կառավարության շենքի արտաքին ճակատների որոշ հատվածների վերանորոգման աշխատանքներին: Համացանցում արդեն տարածվել են
Որ հաստատությունները պետք է փակվեն, որոնք՝ ոչ. արտակարգ դրության իրավական ռեժիմին առնչվող մի շարք պարզաբանումներ. Արփինե Հովհաննիսյան
Սննդի պաշարներ կան, գնեք միայն այնքան, ինչքան պետք է տանը մնալու համար։ Խանութներում կուտակումները նույնքան վտանգավոր են ձեր ու շրջապատի համար։
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով «ՊԱԶ» ավտոբուսը կողաշրջվել է, «Գլորիա» կարի ֆաբրիկայի 19 աշխատակից տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com
Այսօր՝ մարտի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի՝ Նոր Խաչակապ գյուղի վարչական տարածքում բախվել են «ՊԱԶ 672» մակնիշի 35 ՏF 147 համարանիշի և Opel մակնիշի 36 AO 038 համարանիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «ՊԱԶ»-ը կողաշրջվել է։ 19 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում
Լոնդոնում ընթացող ՕԽ վարկանիշային մրցաշարը երեկ գիշերվանից դադարեցվել է
Կասեցումը ուժի մեջ է մտել երկուշաբթի օրվա մենամարտերից հետո, երբ տղամարդկանց թեթեւագույն եւ կիսաթեթեւ քաշային կարգերում 16 բռնցքամարտիկներ, նրանց թվում նաեւ հայաստանցի Կորյուն Սողոմոնյանը (նկարում), արդեն հասցրել են վարկանիշ նվաճել:
Ո՞վ է նորանշանակ ԴԱՀԿ պետը. «Ժողովուրդ»
Նա եղել է Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ, որը հրաժարական է տվել 2019 թվականի հունիսին՝ Գագիկ Հարությունյանի եւ մյուս հրաժարականներից հետո:
ՀՀ կառավարության որոշումը Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին
Պարետի ցուցումները պարտադիր են պարետատան կազմի, պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների և ներկայացուցիչների, ինչպես նաև արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվող ոստիկանության, ազգային անվտանգության ուժերի համար։
Լավ եւ վատ սովորությունների մասին
Պետք է խոստովանեմ, որ, հասնելով բավականին պատկառելի տարիքի, ես չգիտեի, թե ինչպես է իրականում պետք լվանալ ձեռքերը՝ դրանցից բոլոր ախտերը վերացնելու համար: Վերջերս մի բժիշկ (բնականաբար՝ կորոնավիրուսի առիթով) դա ինձ եւ հեռուստադիտողներին մանրամասնորեն ցույց տվեց: Եվ ահա, արդեն չորրորդ օրն է, որ ես հենց այդպես էլ լվացվում եմ: Եվ դա անում եմ ավելի հաճախ, քան
Աշոտ Մելիքյան. «Եթե տեղեկությունը ճշգրիտ է և ունի հանրային մեծ նշանակություն, և դա որոշել է ԶԼՄ-ն, ապա այն անպայման պետք է հրապարակվի». «Ժամանակ»
«Ֆեյսբուք»-ում եղել են չճշտված տեղեկություններով գրառումներ, որոնք միտված են եղել խուճապային տրամադրություններ առաջացնելուն։ ԶԼՄ-ները, կարծես թե, ավելի պատասխանատու են մոտենում այդ խնդրին։
Լոռու, Արագածոտնի եւ Սյունիքի մարզերում ձյուն է տեղում, Լարսը փակ է
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
ԱՍԵԿՈՍԵ
Շատերը զգուշություն են հանդես բերում, որ հանկարծ չպարտվեն: Բայց պարտության հիմնական պատճառը հենց զգուշությունն է: ԷՌՆԵՍՏ ՀԵՄԻՆԳՈՒԵՅ
Արամ Ա. Կաթողիկոսի Հայրական Կոչը Հայ Ժողովուրդին
Սիրելի հայորդիներ, Ցնցուած է ամբողջ աշխարհը: Տագնապը, խուճապը ու անորոշութիւնը դարձած են տիրական ներկայութիւն բոլո՛ր երկրամասերէն եւ բոլո՛ր ազգերու կեանքէն ներս: Գիտնականներ, բժիշկներ, պետական թէ կրօնական պատասխանատուներ, իւրաքանչիւրը իր մարզէն ներս, կը փորձեն կասեցնել «Քորոնա» կոչուող ժահրին պատճառած համաճարակը: Սակայն, հակառակ տարուող հետեւողական աշխատանքներուն, փաստօրէն, համաճարակը սարսափ ու մահ կը սփռէ ամէ՛ն տեղ: Մենք, խորապէս
Անի Սամսոնյան. «Իրականում իշխանությունը խրախուսում է երկրում ստեղծված ատելության մթնոլորտի ձևավորումը». «Իրատես»
Իշխանության այն պնդումը, թե սիրո ու հանդուրժողականության հեղափոխությունից հետո երկրում համերաշխության մթնոլորտ է, մարդիկ, փողոցում իրար տեսնելով, գրկում են, բոլորը մեկմեկու սիրում են, զուտ հայտարարություններ մնացին:
Հորդորում ենք պահպանել պարետատան սահմանած բոլոր նորմերը. «Հանրապետություն»
«Հանրապետություն» կուսակցությունը համամիտ է՝ կորոնավիրուսի վարակի տարածման դեմ գործողությունների շրջանակում Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու կառավարության որոշմանը:
Կորոնավիրուսի հաստատված 52 դեպք. ԱՆ
12-ը (միջանկյալ հետազոտություն) հաստատվել է կարանտինում գտնվող անձանց շրջանում և որոնք չեն ունեցել ախտանշաններ։
Կորոնավիրուսով վարակման եւս 7 դեպք. Արսեն Թորոսյանի ուշագրավ մանրամասները
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման եւս 7 դեպք է գրանցվել։ Այս մասին ուղիղ միացմամբ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով` այս պահի դրությամբ վարակվածների թիվը հասավ 52-ի։ Նախարարը նաեւ հայտնեց, որ նախորդիվ գրանցված դեպքերից 12-ը Էջմիածնին են վերաբերում. «Ախտանշաններ չեն ունեցել։ Նրանք արդեն հինգ օր մեկուսացվել են, բայց ոչ մի գանգատ չեն ունեցել, այսօր էլ
Ինչպես անցան Շիրակի մարզում ընտրությունները մարտի 15-ին
2020 թվականի մարտի 15-ին ՀՀ Շիրակի մարզի Գեղանիստ, Տուֆաշեն և Նահապետավան համայնքներում անցկացվեցին համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: ՀՀ Շիրակի մարզի Գեղանիստ համայնքում ինքնառաջադրվել էր 2 թեկնածու՝ գործող համայնքի ղեկավար Աղասի Վարշամի Ղազարյանն ու Սենիկ Սերգոյի Մարտիրոսյանը: Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 890 քաղաքացիներից 695-ը։ 480 կողմ ձայներով համայնքի ղեկավար է ընտրվել Սենիկ Սերգոյի Մարտիրոսյանը:
Տիգրան Ավինյան. «Հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումները և արգելքները» կետի դրույթները մարտի 17-ի ժամը 12։00-ից որոշել եմ տարածել ՀՀ ամբողջ տարածքի վրա
Նշեմ, որ հոգեհանգստի և թաղման միջոցառումների դեպքում կփորձենք մասնակցության փոքր-ինչ ավելի լայն հնարավորություններ տալ՝ միաժամանակ հետևելով, որպեսզի մարդկանց կուտակումներ արարողության ժամանակ չլինեն
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման նպատակով իրականացվող բոլոր աշխատանքները, միջոցառումները դադարեցվում են
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 16.03.2020թ. «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» թիվ 298-Ն որոշումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 208-րդ հոդվածով և «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման նպատակով իրականացվող բոլոր աշխատանքները, գործընթացները և միջոցառումները դադարեցվում
«Կարեւորն այն է, որ արտակարգ իրավիճակից հետո բացվելու է լուսաբացը». Արարատ Միրզոյանի ելույթը՝ ԱԺ-ում
Այս իրավիճակը հաղթահարվելու է, կարեւորն այն է, թե հաղթահարումից հետո մեզնից յուրաքանչյուրն ինչպես կնայի կողքինի դեմքին: Այդ օրը, երբ հաղթահարված լինի, չպիտի լինի մեկը, ով խանութում վերցրել է 6 հատ հաց ու չի թողել, որ հարեւանը, որի տանը էլի կա երեխա, չվերցնի այն մի հացը:
«1 դեպքը կարծես Չարենցավանում է. ՀՀ ողջ տարածքում ծնունդ, կներեք, թաղում, 20 հոգուց ավելի արգելվում է». Փաշինյան
Վարչապետը շեշտեց, որ եթե անգամ վաղը կորոնավիրուսով վարակվածների թիվը կտրուկ աճի, ողբերգություն սարքել պետք չէ
Վահագն Հարությունյանը ՌԴ իրավապահների կողմից ազատ է արձակվել
Մարտի 1-ի քրեական գործի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը երեկ էր ձերբակալվել Մոսկվայում:
«Երբ որ պատգամավորն է գալիս ասում՝ 3-4 ժամ է խոսում ենք, փոխանակ գործ անենք, ես ուղղակի ապշած եմ». Էդմոն Մարուքյան
Իրազեկման աշխատանք կա տանելու, անորոշություն է: Մարդիկ ասում են՝ կարա՞նք տնից դուրս գանք, ասում ենք՝ հա, կարաք, ասում են՝ մեծ հիմնարկ է, գնանք աշխատանքի, կարող է վարակվենք: Մի կողմից ասում են՝ պետք է աշխատեք, որ չաշխատեք, ո՞նց եք աշխատավարձ ստանալու, մյուս կողմից էլ ասում են՝ բա էդ ո՞նց է պետական հիմնարկների աշխատողներին ասում եք՝ գնացեք տուն, իրենց աշխատավարձը կտաք:
Ինչպես առցանց դիտել թանգարանների գլուխգործոցները
Լուվրից մինչեւ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան կարող է հայտնվել ձեր մոնիտորին
ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան վերադառնալու ճանապարհները՝ ըստ երկրների
Աշխարհում պանդեմիայի պատճառ դարձած նոր կորոնավիրուսի պատճառով բազմաթիվ երկրներ ամբողջությամբ կամ մասնակիորեն սահմանափակում են տեղաշարժն իրենց ցամաքային և օդային տարածքներով։ Իրենց չվերթներում սահմանափակումներ և չեղարկումներ են անում նաև շատ ավիաընկերություններ։ Նման պայմաններում արտերկրում գտնվող և տուն վերադառնալ ցանկացող Հայաստանի քաղաքացիները կարող են բախվել մի շարք դժվարությունների, ինչպես, օրինակ, չեղարկված ավիաչվերթների կամ կարանտինային ռեժիմների։ Համագործակցելով Հայաստանի


















































